Մարթա Լամաս (իսպ.՝ Marta Lamas, 1947, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի մարդաբան, Մեքսիկայի ինքնավար տեխնոլոգիական ինստիտուտի (ITAM) քաղաքագիտության պրոֆեսոր։ Մեքսիկացի առաջատար ֆեմինիստներից մեկն է։ Հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնք հանրային բանավեճերի միջոցով նպատակ են հետապնդում կրճատելու գենդերային խտրականությունը, մարմնավաճառությունը, արհեստական վիժեցումը։ 1990 թվականից Լամասը խմբագրում է Լատինական Ամերիկայի ամենաառանցքային ֆեմինիստական ամսագրերից մեկը՝ «Debate Feminista» (Ֆեմինիստական բանավեճ)[2]։ 2005 թվականին Լամասն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[3]։

Մարթա Լամաս
Դիմանկար
Ծնվել է1947
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Արգենտինա և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄարդաբանության և պատմության ազգային դպրոց և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունմարդաբան, կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ, գրող, լրագրող և հետազոտող
ԱշխատավայրՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Instituto Tecnológico Autónomo de México? և Center for Research and Gender Studies?[1]
 Marta Lamas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարթա Լամասը ծնվել է 1947 թվականին Մեխիկոյում։ Ծնողներն արգենտինացի են։ Մարթան ազգագրություն է ուսանել Մարդաբանության և պատմության ազգային դպրոցում, այնուհետև մարդաբանության մագիստրոսի աստիճան է ստացել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանից[4]։

1976 թվականին Լամասը հիմնադրել է «Fem» ֆեմինիստական ամսագիրը, 1987 թվականին համահիմնադրել է «La Jornada» ամսագրի «Doble Jornada» (Կրկնակի օր) թերթի հավելվածը[4], 1990 թվականին՝ «Debate Feminista» (Ֆեմինիստական բանավեճ) ամսագիրը, որի նպատակն է միավորել ակադեմիական ֆեմինիստական տեսությունը կանանց շարժումներում գործունեության պրակտիկայի հետ։ Ամսագրի հրապարակումը շարժման շրջանակներում գաղափարներ քննարկելու մի հարթակ է գնահատելու՝ ինչպես կարելի է այդ մտքերը հասցնել հանրությանը[5]։ «Debate» Լատինական Ամերիկայի կարևորագույն ամսագրերից է, տպագրում է հոդվածներ նաև տղամարդկանց համար[4]։ Լամասը «La Jornada»-ի հիմնադիր անդամ է, «Proceso»-ի և իսպանական «El País»-ի սյունակագիր[6], ինչպես նաև «El Processo» և «Diario Monitor» խմբագիր[7]։

1990 թվականին Լամասը հիմնադրել է «Sociedad Mexicana Pro Derechos de la Mujer (Semillas)» (Հանուն կանանց իրավունքների մեքսիկական ընկերություն), կազմակերպություն, որտեղ արտոնյալ կանայք կարող են ներդրումներ անել ավելի քիչ հնարավորություններ ունեցող կանանց համար։ Կազմակերպությունը Մեքսիկայի 31 նահանգներում ունի 24 մասնաճյուղեր[4]։

1992 թվականին Լամասը համահիմնադրել է «Grupo de Información en Reproducción Elegida» (GIRE) (Վերարտադրողական ընտրության տեղեկատվական խումբ)՝ տարածելու տեղեկատվություն վիժեցման, վերարտադրողականության, սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ բիոէթիկական, սոցիալական և իրավական տեսանկյուններից[4][7]։

38 տարիների ֆեմինիստական շարժման աշխատանքով պայմանավորված՝ 2007 թվականին Մեքսիկայի արդարադատության գերագույն դատարանն ապաքրեականացրել է 12 շաբաթյա հղիության վիժեցումը Մեխիկոյում[7]։

Լամասը Մեքսիկայի ինքնավար տեխնոլոգիական ինստիտուտի (ITAM) քաղաքագիտության պրոֆեսոր է[7]։ 2000 թվականին նա հիմնադրել է «Instituto de Liderazgo Simone de Beauvoir» (Սիմոնա դը Բովուարի առաջնորդության ինստիտուտ)[7] որպես քաղաքացիական հասարակության ֆեմինիստական կառույց, որի նպատակը սոցիալական առաջնորդներ վերապատրաստելն է։ Կառույցի առաքելություններից է նպաստել իրավունքների և ազատությունների դեմոկրատական հասարակության կառուցմանը գիտելիքի, նորարարության, վերապատրաստումների միջոցով սոցիալական, գենդերային, միջմշակութային տեսանկյունից[8]։

Լամասը ֆեմինիստ գրող է և բազմաթիվ գրքերի հեղինակ։

  • La Bella (in)diferencia (1991)
  • Para entender el concepto de género (1998)
  • Cidadania e feminismo (1999)
  • Diversidad cultural y tolerancia (2000)
  • Ciudadanía y feminismo: compilación de ensayos aparecidos en Debate feminista (2001)
  • Política y reproducción. Aborto: la frontera del derecho a decidir (2001)
  • Cuerpo: diferencia sexual y género (2002)
  • El género la construcción cultural de la diferencia sexual (2003)
  • Feminismo: transmisiones y retransmisiones (2006)
  • Miradas feministas sobre las mexicanas del siglo XX (2007)
  • Feminism: Transmissions and Retransmissions (2011)
  • Cuerpo, sexo y política (2014)
  • El largo camino hacia la ILE. Mi versión de los hechos (2015)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. CIEG
  2. Palapa Quijas, Fabiola (2014 թ․ օգոստոսի 21). «Marta Lamas da a conocer su libro más reciente». Periódico La Jornada. էջ 6. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  3. «1000 Women for the Nobel Peace Prize 2005». Global Fund for Women. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Salmerón, Cristina (2007 թ․ ապրիլի 22). «Marta Lamas y la libertad de elegir». El Universal Nacion. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  5. Navarro, Marysa (Spring 2005). «Mexico: Activism and Reflection: Feminist journal turns 15». Ms. Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  6. Lamas, Marta (2014 թ․ հունիսի 24). «Guerrero: Community Police Leader Nestora Salgado Still in Federal Prison». Dorset Chiapas Solidarity. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Elliott-Buettner, Brook (2009 թ․ ապրիլի 20). «Global Feminist Profiles: Marta Lamas of Mexico». Gender Across Borders. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Instituto de Liderazgo Simone de Beauvoir». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Լամաս» հոդվածին։