Մարթա Թիլտոն
Մարթա Թիլտոն (անգլ.՝ Martha Tilton, նոյեմբերի 14, 1915[1][2], Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 2006[3][2], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] [5]), սվինգի և ավանդական փոփի դարաշրջանի ամերիկյան հանրաճանաչ երգչուհի[6]։ Նրա առավել համբավված կատարումներն են «And the Angels Sing» (1939), «I Let a Song Go Out of My Heart» (1938), «This Can't Be Love», «I'll Walk Alone» (1944) երգերի ձայնագրությունները։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում հաճախ համագործակցել է Բենի Գուդմենի հետ։ Անդամակցել է Three Hits and a Miss երաժշտախմբին։ 1940-1950-ական թվականներին աշխատել է ռադիոյում, միաժամանակ նկարահանվել է մի շարք ֆիլմերում (Sunny (1941), Strictly in the Groove (1942), Swing Hostess (1944), Crime, Inc.. (1945), The Benny Goodman Story (1956)):
Մարթա Թիլտոն անգլ.՝ Martha Tilton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1915[1][2] |
Ծննդավայր | Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2006[3][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի և կինոդերասանուհի |
Կուսակցություն | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
Կայք | marthatilton.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մարթան ծնվել է ամերիկյան Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում։ Երեք ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Կանզաս նահանգի Էդնա ոչ մեծ քաղաքը[7]։ Բայց այստեղ էլ երկար չեն մնացել. 1922 թվականին տեղափոխվել են Լոս Անջելես։ Մարթան սովորել է Fairfax High School-ում և դեռ դպրոցական տարիներից ելույթներ ունեցել տեղական ռադիոյով։ Հետագայում անդամակցել է Ջեֆ Ալեքսանդրի երգչախմբին, մասնակցել Բենի Գուդմանի Camel Caravan ռադիոշոուին, 1937 թվականի օգոստոսից սկսած՝ մի քանի տարի շարունակ հանդես է եկել Գուդմանի երաժշտախմբում՝ որպես վոկալիստ։ Ընդ որում՝ այդ խմբի կազմում մասնակցել է նաև նշանավոր Քարնեգի Հոլում 1938 թվականի հունվարին կայացած ջազային համերգին։ 1939 թվականին էլ Գուդմանի նվագախմբի նվագակցությամբ ձայնագրել է իր ամենասիրված, հիթային երգերից մեկը՝ And the Angels Sing-ը[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երգչուհին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել է ռադիոյում, երգերի տպավորիչ կատարումներով հանդես եկել Fibber McGee and Molly[9], այնուհետև՝ Campana Serenade ռադիոծրագրերում[10]։ 1940-ական թվականների սկզբներին մասնակցել է նաև CBS-ում Ռանսոմ Շերմանի նախաձեռնությամբ ստեղծված և այլ ռադիոծրագրերի[11][12]։ Մարթա Թիլտոնի մասին գրված լրագրային մի հոդվածում ռադիոյում նրա կատարած աշխատանքը բնորոշվել է որպես անկյունաքարային՝ երգչուհու ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում[13]։
ՀիթերԽմբագրել
Բենի Գուդմանի հետԽմբագրել
Տարին | Սինգլը | Billboard Hot 100[14] |
---|---|---|
1937 | «Bob White» | 15 |
«Can’T Teach My Old Heart New Tricks» | 14 | |
«The Bonnie Banks o' Loch Lomond» | 12 | |
1938 | «You Took the Words Right Out of My Heart» | 9 |
«Bei Mir Bist Du» | 4 | |
«'S Wonderful» | 7 | |
«Please Be Kind» | 14 | |
«I Let a Song Go Out of My Heart» | 1 | |
«Feelin' High and Happy» | 11 | |
«Why’d Ya Make Me Fall in Love?» | 12 | |
«The Flat Foot Floogee» | 7 | |
«(I’ve Been) Savin' Myself for You» | 12 | |
«What Goes On Here in My Heart» | 3 | |
«A Little Kiss at Twilight» | 7 | |
«I’ve Got a Date with a Dream» | 4 | |
«Could You Pass in Love?» | 20 | |
«When I Go A-Dreamin'» | 11 | |
«Is That the Way to Treat a Sweetheart?» | 15 | |
«What Have You Got That Gets Me?» | 6 | |
«This can’t Be Love» | 2 | |
«I Have Eyes» | 6 | |
«You’re a Sweet Little Headache» | 6 | |
«I Must See Annie Tonight» | 13 | |
1939 | «And the Angels Sing» | 1 |
Մենակատարային (սոլո)Խմբագրել
Տարին | Սինգլը | Billboard Hot 100[14] |
---|---|---|
1944 | «I'Ll Walk Alone» | 4 |
«Texas Red» | 24 | |
1945 | «Stranger in Town» | 10 |
«I Should Care» | 10 | |
1947 | «How Are Things in Glocca Morra?» | 8 |
«I Wonder, I Wonder, I Wonder» | 9 | |
«That'S My Desire» | 10 | |
1948 | «That’S Gratitude» | 22 |
1950 | «I’Ll Always Love You» | 23 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/12/13/arts/13tilton.html
- ↑ Fordham John (January 7, 2007)։ «Martha Tilton»։ The Guardian։ Վերցված է 18 March 2015
- ↑ Martha Tilton bei Find A Grave
- ↑ Fordham John (2007-01-07)։ «Obituary: Martha Tilton»։ The Guardian։ Վերցված է 2015-09-02
- ↑ Caprario Owen (1951-08-13)։ «Record Reviews»։ The Bakersfield Californian։ էջ 21։ Վերցված է 2015-09-03 – via Newspapers.com
- ↑ "Ziggy Elman: 'Frailach In Swing'", Big Band Library, http://www.bigbandlibrary.com/ziggyelman.html acceded 8/25/2019
- ↑ Carter (January 3, 1942)։ «Comment»։ Billboard։ Վերցված է 2 February 2015
- ↑ Dunning John (1998)։ On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.)։ New York, NY: Oxford University Press։ էջ 133։ ISBN 978-0-19-507678-3։ Վերցված է 2019-10-03։ «Campana Serenade, popular music.»
- ↑ Cohen Joe (February 21, 1942)։ «Program Reviews: Ransom Sherman»։ Billboard։ էջ 8։ Վերցված է March 29, 2015(չաշխատող հղում)
- ↑ «Shore & Tilton Figure in Smith Stanza Shuffle»։ Billboard։ December 11, 1948։ Վերցված է August 23, 2014
- ↑ «Martha Tilton Signed»։ The Circleville Herals։ October 6, 1941։ էջ 5։ Վերցված է March 17, 2015 – via Newspapers.com
- ↑ 14,0 14,1 Whitburn, Joel Pop Memories: 1890-1954. — Record Research, 1986. — ISBN 0-89820-083-0
Արտաքին հղումներԽմբագրել
- Martha Tilton official site
- Մարթա Թիլտոն Internet Movie Database կայքում
- Martha Tilton Interview NAMM Oral History Library (1994)