Մարգրետե Աուքեն
Մարգրետե Հելլե Աուքեն (դան․՝ Margrete Helle Auken, հունվարի 6, 1945, Օրհուս, Դանիա), դանիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 2004 թվականից, Եվրոպական կանաչների կուսակցության մաս կազմող Սոցիալիստական ժողովրդական կուսակցության (դան․՝ Socialistisk Folkeparti) անդամ, Ֆոլկետինգի նախկին պատգամավոր։
Մարգրետե Աուքենն ավարտել է Կոպենհագենի համալսարանը։ Դանիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու ծխական քահանա (դան․՝ sognepræst) է Ֆրեդերիկսբերգի եկեղեցում։
Քաղաքական գործունեություն
խմբագրելԱուքենը 1979 թվականի հոկտեմբերից մինչև 1990 թվականի դեկտեմբերը և 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի հունիսը զբաղեցրել է Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի պատգամավորի պաշտոն։
2004 թվականին ընտրվել է որպես Եվրախորհրդարանի պատգամավորության միակ թեկնածու Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունից (ՍԺԿ)[1] և «Եվրոպական միավորված ձախեր - Սկանդինավյան կանաչների լիգա» քաղաքական խմբին միանալու փոխարեն, առանց ՍԺԿ-ի հավանության, որոշել է միանալ «Եվրոպական կանաչների կուսակցություն - Եվրոպական ազատ դաշինք» քաղաքական խմբին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել ՍԺԿ-ում։
2014 թվականից Աուքենը Եվրախորհրդարանի Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի անդամ է։ Նախկինում եղել է Տրանսպորտի և զբոսաշրջության հանձնաժողովի (2004-2007) և Զարգացման հանձնաժողովի (2005-2009) անդամ։ 2007 թվականին միացել է նաև Խնդրագրերի հանձնաժողովին։
Խորհրդարանական հանձնաժողովների անդամ լինելուց բացի, Աուքենը Պաղեստինի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության անդամ է, նաև Եվրախորհրդարանի Կենդանիների բարօրության և պահպանման հարցերով միջխմբի[2] և Ծովերի, գետերի, կղզիների և ափամերձ տարածքների հարցերով միջխմբի անդամ[3]։
2019 թվականին Աուքենը վերընտրվել է[4]։
Անձնական կյանք
խմբագրելԱուքենի եղբայրը` Սվեն Աուքենը, նույնպես քաղաքական գործիչ է եղել։ Մարգրետե Աուքենն ունի երեք երեխա[5]. դուստրը՝ Իդա Աուքենը, որը նույնպես քահանա է և քաղաքական գործիչ, ի տարբերություն մոր` 2014 թվականից Դանիայի սոցիալ-լիբերալ կուսակցության անդամ է և վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի օրոք զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մարգրետե Աուքենի կենսագրությունը Եվրոպական կանաչների կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Եվրախորհրդարանի Կենդանիների բարօրության և պահպանման հարցերով միջխմբի անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «EP Intergroup Seas, Rivers, Islands & Coastal Areas - Members 2019-2024». www.searica.eu. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Valgresultat EP-valg Danmark - Følg resultatet for EP-valget her | DR». www.dr.dk (դանիերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Margrete Auken og Erik A. Nielsen har fejret guldbryllup: Uden humoren var det aldrig gået». 2018 թ․ հուլիսի 13.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարգրետե Աուքենի էջը Եվրախորհրդարանի պատգամավորների տվյալների շտեմարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգրետե Աուքեն» հոդվածին։ |