Մարգարիտա Վլադիմիրովնա Լևիևա (անգլ.՝ Margarita Vladimirovna Levieva փետրվարի 9, 1980(1980-02-09)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի դերասանուհի, նախկինում՝ պրոֆեսիոնալ մարմնամարզուհի[3], որն առավել հայտնի է խաղացած դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անտեսանելին» (2007 թվական), «Կնամոլ» (2009 թվական) և «Մշակույթի և հանգստի զբոսայգի» (2009 թվական) ֆիլմերը, ինչպես նաև ABC-ի «Վրեժ» (2011-2013 թվականներ) փրայմ թրայմ սերիալի Էմիլի Թորնի/իրական Ամանադա Կլարկի դերով։

Մարգարիտա Լևիևա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1980(1980-02-09)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և rhythmic gymnast
Margarita Levieva Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Մարգարիտա Վլադիմիրովնա Լևիևան[4] ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ հրեական ընտանիքում[5][6][7]։ Նրա երկու տատիկները երեխա ժամանակ, վերապրել են Լենինգրադի շրջափակումը։ Երեք տարեկանից զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ։ 11 տարեկանում նա մոր և իր երկվորյակ եղբոր՝ Միխայիլի (Մայքլ) հետ ներգաղթել է ԱՄՆ (1991 թվական), որտեղ բնակություն է հաստատել բրունքլինյան շրջանում՝ Շիփսհեդ-Բեյում[8]։ Հաճախել է Նյու Ջերսի նահանգի Սիկոկուս դպրոցը։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի էկանոմիկայի ֆակուլտետը։ Լևիևան դերասանական խաղի նկատմամբ մեծ հմտություն է ձեռք բերել Ուիլյամ Էսպերտի (անգլ.՝ William Esper Studio) դերասանական վարպետության դպրոցում։

ԿարիերաԽմբագրել

2005 թվականին Լևիևան հայտնվել է «Օրենք և կարգ։ Երդվյալների դատարան» հեռուստասերիալում։ Նույն թվականին New York Magazine ամսագիրը Լևիևան ներառել է Նյու Յորքի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում[9]։ Այնուհետև նա 2006 թվականին նկարահանվել է «Կորածը» կարճամետրաժ սերիալում։

2007 թվականին Լևիևան «Անտեսանելին» ֆիլմում կատարել է գլխավոր դեր, իսկ հետո հայտնվել է ևս մի քանի անկախ ժապավեններում, ինչպիսիք են «Աղմուկը» (Թիմ Ռոբինսի և Վիլյամ Հըրթի հետ)։ 2009 թվականին նկարահանվել է «Մշակույթի և հանգստի զբոսայգի» կատակերգությունում, ինչպես նաև Էշթոն Քաթչերի «Կնամոլ» դրամայում։ Նույն թվականին ելույթ է ունեցել The Retributionists թատերական պիեսում[10]։ Հեռուստատեսությունում Լևիևան հայտնվել է 2010-2011 թվականներին HBO-ի «Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում» սերիալում։ 2011 թվականին նկարահանվել է Մեթյու Մակքոնահիի «Փաստաբանը Լինքոլնով» ֆիլմում, ինչպես նաև «The Stand Up», «Knights of Badassdom», «For Ellen» և «Loft» ֆիլմերում։

2011-2013 թվականներին Լևիևան ABC-ի «Վրեժ» հեռուստասերիալում կատարել է Էմիլի Թորնի՝ Ամանադա Կլարկի դերը[11]։ 2014 թվականին նա հրավիրված է եղել NBC-ի «Հավատարմություն» սերիալի գլխավոր դերերից մեկին, որտեղ նկարահանվել է Հոուփ Դևիսի հետ հավասար[12]։ Շոուն փակվել է մի քանի էպիզոդից հետո։ 2015 թվականին նա HBO-ի «Երկյակը» սերիալում ստացել է կանոնավոր դեր[13]։

Անձնական կյանքԽմբագրել

2014-2016 թվականներից հարաբերությունների մեջ է եղել Սեբաստիան Սթենի հետ[14]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 Բիլլիի ընտրությունը Billy’s Choice Ջուլի Ռոմանո
2005 ս Օրենք և կարգ։ Երդվյալների դատարանը Law & Order: Trial by Jury Ստեֆանի Դևիս
2005 Անգլերեն English Դանա Ստիլ
2007 ֆ Դավիթի բնակարանը David’s Apartment Դիդի
2007 ֆ Անտեսանելին The Invisible Էննի Նյուտոն
2007 ֆ Աղմուկ Noise Եկատերինա Ֆիլիպովնա
2007 ֆ Աղի ընկույզ Salted Nuts Ալիսա
2009 ֆ Մշակույթի և հանգստի զբոսայգի Adventureland Լիզա Պ․
2009 ֆ Կնամոլ Spread Հիզեր
2009 ս Թագավորներ Kings Կլաուդիա
2010-2011 ս Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում How to Make It in America Ջուլի
2011-2013 ս Վրեժ Revenge իրական Էմիլի Թորն/Ամանադա Կլարկ
2011 ֆ Փաստաբանը Լինքոլնով The Lincoln Lawyer Ռեջինա Կամօո
2012 ֆ Հանուն Էլենի For Ellen Կլեր Թեյլու
2013-2016 ս Սև ցուցակ The Blacklist Ջինա Զանետակոս
2014 ֆ Շտապ Մոսկվա-Ռուսաստան Скорый «Москва-Россия» Միլա
2014 ֆ Լոֆտ Loft Վիկի Ֆրայ
2015 ֆ Պատանի աղջկա օրագիրը The Diary of a Teenage Girl Տաբատա
2015 ֆ Սեր առանց պարտավորության Sleeping with Other People Հաննա
2015 ֆ Ջեյմս Ուայթ James White քարտուղար
2015 հֆ Արքայազնը The Prince Իզաբել
2015 ս Հավատարմություն Allegiance Նատալի Օ' Կոննոր
2016-2017 մս Ամբողջ ճշմարտությունը արջերի մասին We Bare Bears Յանա
2017-2019 ս Երկյակը The Deuce Էբիգեյլ Էբբի Պարկեր
2017 ֆ Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում It Happened in L.A. Ինգրիդ
2018 ֆ Ապագայի աշխարհը Future World Լեյ
2018 ֆ Օձերի ժառանգներ Inherit the Viper Ջոզի Ռայլի

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 LezWatch.TV — 2014.
  2. Former StudentsWilliam Esper Studio.
  3. «Margarita Levieva»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 2012-03-02 
  4. «Невидимый»
  5. Lori Fradkin «The Retributionists’ Margarita Levieva on Jewish Revenge and Being Lisa P.»
  6. Axelrod Nick (2009-04-02)։ «Tilt-A-Whirl Girl: Margarita Levieva in 'Adventureland'»։ WWD Lifestyle։ Վերցված է 2009-04-03 
  7. Mary Murphy «Female trouble»
  8. She’s anything but 'Invisible'
  9. Биография актрисы на сайте Margarita-Levieva.com Archived 2009-12-17 at the Wayback Machine.(անգլ.)
  10. Fradkin Lori (2009-09-14)։ «The Retributionists’ Margarita Levieva on Jewish Revenge and Being Lisa P.»։ New York Magazine։ Վերցված է 2009-09-15 
  11. Masters Megan (November 16, 2011)։ «Revenge Preview: The Real Emily Thorne Reveals Her Agenda! (Hint: It Involves 'Sharing')»։ TVLine։ Վերցված է November 17, 2011 
  12. Nellie Andreeva (24 февраля 2014)։ «Hope Davis & Margarita Levieva To Star In NBC Drama Pilot ‘Coercion’»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-17 
  13. «Margarita Levieva To Star In HBO Drama Pilot ‘The Deuce’; Two Others Cast» 
  14. Sierra Marquina (July 31, 2014)։ «New Couple! Sebastian Stan, Margarita Levieva Are Dating»։ Us Weekly։ Վերցված է 2016-08-31