«Հանրագիտակ», գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ (1901-1902 թվականներին՝ տասնօրյա)։ Լույս է տեսել 1896-1908 թվականներին, Կ.Պոլսում։ Խմբագիրներ՝ Ղ. Բոլատ, Ա. Լուսինյան, Վ. Փափազյան, Մ. Պապոյան։ Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես մանկական բնույթ, այնուհետև՝ 1905 թվականից, գրական-երգիծական։ Հանրագիտական համառոտ տեղեկություններ է հաղորդել գիտության տարբեր բնագավառների, հասարակական ֊քաղաքական կյանքի իրադարձությունների, պատմության վերաբերյալ։ «Նորություններ գիտական աշխարհից» բաժնում ներկայացրել է ժամանակի գիտական հայտնագործությունները, նյութեր տպագրել բանասիրության, աշխարհագրության, տնտեսագիտության, մանկավարժության և այլ բնագավառներից։ Զետեղել է նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Աշխատակցել են Ալփասլանը, Թեոդիկը, Հ. Ասատուրը, Սիպիլը և ուրիշներ։ 1908 թվականին լույս է ընծայել «Հանրագիտակ-ալպոմ» երգիծական հավաքածոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png