Մատց Վիլլե Էլս Սելս (հոլ.՝ Matz Willy Els Sels, փետրվարի 26, 1992(1992-02-26)[1][2], Lint, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ:

Մատց Սելս
հոլ.՝ Matz Sels
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1992(1992-02-26)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Lint, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Սելսը Բելգիայի հավաքականի մարզման ժամանակ

Սելսը «Լյերս» ակումբի սան է։ 2010 թվականին ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու առաջնությանը։ 2012 թվականի հուլիսի 29-ին «Գենտի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Նույն մենամարտում հետ է մղել 11-մետրանոցը։

2014 թվականի սկզբին տեղափոխվել է «Գենտ»։ Հունվարի 18-ին «Կորտրեյկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ 2015 թվականին օգնել է թիմին պատմության մեջ առաջին անգամ նվաճել ազգային առաջնությունը, ինչպես նաև Սուպերգավաթը: Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է առաջնության լավագույն դարպասապահ։

2016 թվականի ամռանը  տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Օգոստոսի 5-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում[6]։ Նույն թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Անդերլեխտի» խաղացող։ Հուլիսի 28-ին «Անտվերպենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։

2018 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Ստրասբուրգ»՝ կնքելով քառամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո[8]։ Օգոստոսի 12-ին «Բորդոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։

2024 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[10]։ Նոր ակումբում նորամուտը նշել է 2024 թվականի փետրվարի 4-ին «Բորնմութի» հետ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Միջազգային կարիերա

խմբագրել

2013 թվականին Բելգիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնի մրցաշարին։

2018 թվականի մայիսին ընդգրկվել էր հավաքականի ընդլայնված կազմում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին մասնակցելու համար, սակայն եզրափակիչ հայտացուցակ չի անցել[11][12]։

2020 թվականի Եվրոպայի առաջնության համար հրավիրվել է որպես հավաքականի երրորդ դարպասապահ[13]։

2021 թվականի հունիսի 3-ին Հունաստանի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի հիմնական հավաքականում[14]։

Մոտ 30 հանդիպում եղել է հավաքականի հայտացուցակում տարբեր մրցաշարերում, այդ թվում՝ ընկերական խաղերում, սակայն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 խաղում՝ բաց թողնելով 1 գոլ

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

  «Գենտ»

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/2015
  • Բելգիայի Սուպերգավաթակիր՝ 2015
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր՝ 2019

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Гент VS. Льерс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-07-29. Արխիվացված է օրիգինալից 2017-12-15-ին. Վերցված է 2015-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Гент VS. Кортрейк 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014-01-18. Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2015-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Magpies Complete Sels Signing» (Press release). Newcastle United F.C. 2016-06-29. Արխիվացված է օրիգինալից 2016-08-11-ին. Վերցված է 2016-06-29-ին.
  6. «Фулхэм VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-08-05. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2017-12-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Антверпен VS. Андерлехт 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-07-28. Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին. Վերցված է 2017-12-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Голкипер «Ньюкасла» Зельс перешел в «Страсбур»» (ռուսերեն). sports.ru. 2018-07-27. Արխիվացված է օրիգինալից 2020-11-22-ին. Վերցված է 2018-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Бордо VS. Страсбур 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018-08-12. Արխիվացված է օրիգինալից 2019-09-06-ին. Վերցված է 2018-09-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Голкипер «Страсбура» Матц Зельс перешел в «Ноттингем Форест»». nottinghamforest.co.uk (անգլերեն). Официальный сайт ФК Ноттингем Форест. 2024-02-01. Վերցված է 2024-03-10-ին.
  11. «World Cup 2018: Belgium announce initial 28-man squad for Russia». Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out - BBC Sport». Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2018-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Бельгия огласила заявку на Евро-2020». Евро 2020 на football.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-05-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Matz Sels». European Football. Արխիվացված է օրիգինալից 2021-06-04-ին. Վերցված է 2021-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատց Սելս» հոդվածին։