Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)

հայ բանասեր, քահանա
(Վերահղված է Մատթեոս Իզմիրլյանից)

Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, փետրվարի 22, 1845(1845-02-22), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 11, 1910(1910-12-11), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից։ Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ)։

Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1845(1845-02-22)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 1910(1910-12-11) (65 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԳերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Մաթևոս Բ Կոստանդնուպոլսեցու
Մասնագիտությունքահանա և բանասեր
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
 Matthew II Izmirlian Վիքիպահեստում

Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894 թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես Մատթևոս Գ Իզմիրլյան։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896 թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1881-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 288.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 288  
Նախորդող՝
Մկրտիչ Ա Վանեցի
Կաթողիկոս
1908-1910
Հաջորդող՝
Գևորգ Ե Սուրենյանց