Մատեուս Սոլանո (1981թ., մարտի 20 ), բրազիլացի դերասան։

Մատեուս Սոլանո
25o Premio da Musica Brasileira (14189711785) (cropped)
Ծնվել է1981 թվական,մարտի 20
ԾննդավայրԲրազիլիա, Դաշնային շրջան (Բրազիլիա)
ԿրթությունՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան[1]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան2003-մեր օրեր
Ամուսին(ներ)Պաուլա Բրաուն

Նա հայտնի է բրազիլական հեռուստանովելներում, հեռուստասերիալներում և ֆիլմերում իր կերտած կերպարներով։ Բրազիլական կինոարտադրության ոլորտում իր դեբյուտից մինչ օրս Սոլանոն նկարահանվել է ավելի քան մեկ տասնյակ հեռուստանովելներում։ Նա հայտնի է Viver a Vida, Gabriela, Amor à Vida և այլ հեռուստավելաներում իր մարմնավորած կերպարներով։ Նա արժանացել է մի շարք պարգևների, ինչպես նաև անվանակարգերի, ինչպիսիք են Melhores do Ano, Nickelodeon Kids' Choice Awards (բրազիլական տարբերակ), Troféu Imprensa և այլն։ 2013 թվականին նա մարմնավորել է Ֆելիքս Խուրիի կերպարը քննադատների կողմից հավանության արժանացած Amor à Vida հեռուստանովելում։

Կենսագրություն

խմբագրել

Մատեուսը ծնվել է Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում։ Վաղ պատանեկության տարիներին նա արդեն աշխատում էր փոքր ծառայություններում։ Փնտրելով իր անձնական անկախությունը և ներդրումներ կատարելով իր դերասանական կարիերայում՝ նա միայնակ տեղափոխվեց Վաշինգտոն, այնուհետև՝ Լիսաբոն, Պորտուգալիա։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ մոր հետ Ռիո դե Ժանեյրոյում ապրելու։ Նա ուսում ստացավ Ռիո դե Ժանեյրո նահանգի Դաշնային համալսարանի կատարողական արվեստի ֆակուլտետում։

Նա բրազիլացի դերասանուհիներ Ջուլիանա Կարնեյրո դա Կունյայի և Գաբրիելա Կարնեյրո դա Կունյայի զարմիկն է։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Սոլանոյի կարիերան սկսվել է 2003 թվականին 22 տարեկանում, երբ նա նկարահանվել է Linha Direta-ի դրվագներից մեկում։ 2004 թվականին նա նկարահանվել է Um Só Coração հեռուստատեսային մինի սերիալում, որտեղ նա մարմնավորել է Գուստավո Գոմեսին։ 2005 թվականին նա նկարահանվել է Գլորիա Պերեսի A Diarista սերիալում։ 2007 թվականին Սոլանոն առանձնահատուկ ելույթ ունեցավ Paraíso Tropical-ում։ 2009 թվականին նա մարմնավորել է երկվորյակներ Միգելին[2] և Խորխեին Viver a Vida-ում[3]։ Հեռուստանովելայում նկարահանվել են Թաիս Արաուժոն, Խոսե Մայերը, Ալին Մորաեսը, Բարբարա Պազը, Լիլիա Կաբրալը։ 2012 թվականին նա կերտել է Գաբրիելա հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը[4]՝ մարմնավորելով Մունդինյո Ֆալկաոյին[5]։ 2013-ին նա մարմնավորեց խաբեբա, չար և զայրացած Ֆելիքս Խուրիի կերպարը[6] Amor a Vida-ում[7]։ Հեռուստանովելում իր ցուցաբերած կատարյալ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նա մի քանի պարգևների է արժանացրել։ 2016 թվականին նա պատրաստվում է նկարահանվել Liberdad-ում՝ տանելով Խոսե Մարիա Ռուբիոյի դերը[8]։

Անձնական կյանք

խմբագրել

2008 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Պաուլա Բրաունի հետ։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին ծնվել է զույգի առաջին դուստրը՝ Ֆլորան։ 2015 թվականի մայիսի 1-ին ծնվել է զույգի երկրորդ երեխան՝ Բենջամինը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.bol.uol.com.br/listas/fatos-sobre-a-vida-e-a-carreira-de-mateus-solano.htm
  2. «Mateus Solano» (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Viver a vida: novela ganha mais um CD com Mateus Solano na capa». Extra Online (բրազիլական պորտուգալերեն). 2010 թ․ հունվարի 29. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  4. «Mateus Solano - Mateus Solano - "Conheci a minha mulher na cama"». VIP.pt (եվրոպական պորտուգալերեն). 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  5. «Mundinho Falcão». Gabriela (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  6. «Félix Khoury». Amor à Vida (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  7. «Mateus Solano lembra sucesso como Félix na novela "Amor à Vida"». Globo News (բրազիլական պորտուգալերեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  8. «Mateus Solano se prepara para viver novo vilão em 'Liberdade, Liberdade'». Bastidores (բրազիլական պորտուգալերեն). 2016 թ․ մարտի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.