Բացել գլխավոր ցանկը

Անդրեաս Մատեուս Ուրիբե Վիլյա (իսպ.՝ Andrés Mateus Uribe Villa, մարտի 21, 1991(1991-03-21)[1], Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Ամերիկա» ակումբի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Football pictogram.svg
Մատեուս Ուրիբե
Andrés Mateus Uribe Villa
Mateus Uribe (cropped image).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1991(1991-03-21)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Մեդելյին, Կոլումբիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկա
Համար 8
Պատանեկան կարիերա
Ակումբ
2010—2011 Արգենտինա Դեպորտիվո Էսպանյոլ 4 (2)
2012—2016 Կոլումբիա Էնվիգադո 87 (7)
2015—2016  Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 49 (9)
2016—2017 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 28 (6)
2017 — այժմ Մեքսիկա Ամերիկա 30 (11)
Ազգային հավաքական
2017 — այժմ Կոլումբիա Կոլումբիա 11 (0)

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Մատեուսն իր ֆոիտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Դեպորտիվո Էսպանյոլ» ակումբի կազմում: 2012 թվականին վերադարձել է հայրենիք և միացել «Էնվիգադո» ակումբին: 2012 թվականի փետրվարի 5-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթի խաղարկությունում[2]: Մայիսի 27-ին «Դեպորտես Տոլիմա» ակումբի դեմ խաղի ժամանակ Մատեուսը խփել է իր առաջին գոլը «Էնվիգադո» ակումբի կազմում[3]:

2015 թվականի սկզբին Մատեուսը վարձավճարային հիմունքներուվ տեղափոխվել է «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմ: Հունվարի 31-ին «Բոյկա Չիկո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]: Փետրվարի 28-ին «Լա Էկիդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմում[5]:

2016 թվականի ամռանը Մատեուսը պայմանագիր է կնքել «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ: Հուլիսի 11-ին Խագուարես դե Կորդոբա» ակումբի դեմ խաղի ժամանակ Մատեոսը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]: Օգոստոսի 12-ին Հարավամերիկյան գավաթի խաղարկության՝ պերուական «Դեպորտիվո Մյունիսիպալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]: Իր նորամուտային մրցաշրջանում նա նվաճել է Լիբերտադորեսի գավաթի, Կոլումբիայի գավաթի և և դուրս եկել Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչ: 2017 թվականին Մատեուսն օգնել է թիմին հաղթել առաջնությունում: Մայիսի 3-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում «Էսուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[8]:

2017 թվականի ամռանը Մատեուսը տեղափոխվել է մեքսիկական «Ամերիկա» ակումբ: Օգոստոսի 9-ին Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում «Պոտրոս ՈՒԱԵՄ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]: Սեպտեմբերի 16-ին «Տիխուանա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[10]: Հոկտեմբերի 1-ին «Տոլուկի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Ամերիկայի» կազմում[11]:

Միջազգային կարիերաԽմբագրել

2017 թվականի հունվարի 26-ին Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Մատեուսը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում[12]:

2018 թվականին Մատեուսը հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սենեգալի[13], Հունաստանի[14] և Անգլիայի[15] հավաքականների դեմ խաղերին:

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային

  «Ատլետիկո Նասիոնալ»

  •   Կոլումբիայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2017
  • Կոլումբիայի գավաթի դափնեկիր — 2016
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր —2016
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի դափնեկիր — 2017

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Индепендьенте Медельин VS. Энвигадо 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-02-05 
  3. «Депортес Толима VS. Энвигадо 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-05-27 
  4. «Депортес Толима VS. Бояка Чико 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-31 
  5. «Депортес Толима VS. Ла Экидад 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-28 
  6. «Атлетико Насьональ VS. Хагуарес де Кордоба 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-11 
  7. «Депортиво Мунисипаль Лима VS. Атлетико Насьональ 0:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-12 
  8. «Атлетико Насьональ VS. Эстудиантес 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-03 
  9. «Америка Мехико VS. Потрос УАЕМ 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-09 
  10. «Тихуана VS. Америка Мехико 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-16 
  11. «Толука VS. Америка Мехико 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-10-01 
  12. «Բրազիլիա VS. Կոլումբիա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-26 
  13. «Սենեգալ VS. Կոլումբիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28 
  14. «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 
  15. «Կոլումբիա VS. Անգլիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-03 

Արտաքին հղումներԽմբագրել