Մատադի (ֆր.՝ Matadi), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գլխավոր նավահանգիստ և Կենտրոնական Կոնգոյի վարչական կենտրոն (Ներքին Կոնգոյի նախկին գավառ)։ Ըստ 2012 թվականի հաշվարկների՝ բնակչությունը 306 053 մարդ է[1]։

Բնակավայր
Մատադի
ֆր.՝ Matadi
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրված է1879 թ.
Մակերես110 կմ²
ԲԾՄ355 մետր
Բնակչություն306 053 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Մատադի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Մատադի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Անվանում խմբագրել

Մատադի բառը կիկոնգո լեզվով նշանակում է «քար»։ Քաղաքը կառուցված է զառիվեր բլրի վրա (տեղացիներն ասում են, որ նրանք, ովքեր ապրում են Մատադիում, գիտեն՝ ինչ է նշանակում «բարձրանալ», «իջնել» և «քրտնել»)։

Պատմություն խմբագրել

Մատադին հիմնվել է 1879 թվականին, հիմնադիրը եղել է Հենրի Մորտոն Ստենլին։ 1998 թվականի օգոստոսին, Աֆրիկյան մեծ պատերազմի տարիներին, Մատադին գրավվեց Կաբարերեի արշավանքի ժամանակ։

Աշխարագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Կոնգո գետի ձախ ափին, գետաբերանից 148 կմ հեռավորության և ծովի մակարդակից 18 մ բարձրության վրա[2]։

Կոնգո գետի վերին հոսանքում կան մի շարք քարանձավներ, որոնք հայտնի են որպես Դիոգու Կան ժայռեր։ Կամբիեր սարը և Ելաբա զառիթափերը նույնպես տեղակայված են քաղաքի մոտ։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Կոնգո գետի բերանը Աֆրիկայում ամենալայնն է (բացի Մատադիից, այնտեղ կա ևս երեք քաղաք՝ Բոմա, Բանանա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում) և Սոյո Անգոլայում)։ Մատադին երկրի գլխավոր նավահանգիստն է, դրա միջոցով անցնում է երկրի հիմնական արտաքին բեռնափոխադրումը։ Արտահանվում է, հիմնականում, սուրճ և փայտ։ «Pemarza» պետական ձկնորսական ընկերությունը մայրաքաղաքը մատակարարում է ձկներով Մատադի նավահանգստի միջոցով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Չիմպի օդանավակայանը։

Մատադի կամուրջը 722 մ երկարությամբ կախովի կամուրջ է (երկարությունը 520 մ է), կառուցվել է 1983 թվականին Կոնգո գետի ողջ երկայնքով Մատադի քաղաքից հարավ[3]։ Հիմնական ճանապարհն անցնում է կամրջով, որը Կինշասային կապում է ափերի հետ՝ տանելով դեպի Բոմա, Բանանա և Մոանդա քաղաքներ։ Չնայած կամուրջը կառուցվել է որպես համատեղ երկաթուղային և ավտոմոբիլային, այսօր նրա միջոցով երկաթուղային կապ չկա։ Երկաթգիծը կապում է Մատադի քաղաքը Կինշասայի հետ (366 կմ), բայց այստեղ այն ավարտվում է։

Մպոզո գետի վրա գտնվող էլեկտրակայանը Մատադիին մատակարարում է էլեկտրականություն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population World Gazetteer
  2. «Matadi, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. «Bridge Aesthetics Around the World» (անգլերեն). Transportation Research Board. 1991. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Tim Butcher: Blood River — A Journey To Africa’s Broken Heart, 2007. ISBN 0-7011-7981-3