Մավրի Թալասսա (հուն․՝ Μαυρή Θάλασσα, ամբողջական անվանումը՝ Մերձսևծովյան երկրների հունական մշակույթի հետազոտությունների և զարգացման կենտրոն, հուն․՝ Κέντρο Μελέτης και Ανάπτυξης του Ελληνικού Πολιτισμού της Μαύρης Θάλασσας), հունական կազմակերպություն, որը ստեղծվել է 1996 թվականի հունվարին Սալոնիկում։ Նպատակն է համակարգել Մերձսևծովյան երկրներում հելլենիզմի ուսումնասիրության և զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ Մերձազովյան հույների մշակույթը, ինչպես նաև կրթական և հյուրընկալության ծրագրերը։

Պատմություն խմբագրել

«Մավրի Թալասսա» կենտրոնի գործունեությունը (հունարենից բառացիորեն թարգմանվում է որպես Սև ծով) հիմնված էր Սալոնիկի նոմոսի և մի քանի նախարարության՝ արտաքին գործերի, ներքին գործերի, կրթության, մշակույթի և Մակեդոնիայի ու Թրակիայի նախարարության միջև համաձայնության վրա։ Կենտրոնի առաջին ղեկավարը «ՊԱՍՈԿ» կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ Խրիսա Արապողլուն էր։

Հետագայում կենտրոնը ղեկավարել է Մարիա Տուրտան, որը կարողացել է ստանալ այն ժամանակվա մշակույթի նախարար Էվանգելոս Վենիզելոսի աջակցությունը[1]։

«Նոր ժողովրդավարություն» կուսակցության իշխանության գալուց հետո Սալոնիկի նոմոսի ղեկավար է դարձել Պանայոտիս Փսոմիադիսը։ Նա աջակցում էր «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագծին և համակողմանիորեն նպաստում Կենտրոնի գործունեությանը։ Այդ ժամանակ նրա ղեկավար է նշանակվել Կոստաս Ադամիդիսը։ Այս տարիների ընթացքում Կենտրոնի ծրագրերի իրականացմամբ և վերահսկմամբ զբաղվում էին Թրասոս Էվտիխիդիսը, Յաննիս Զելիլովը, Սոկրատիս Անգելիդիսը և Յաննիս Կարիպիդիսը։

Փակման եզրին խմբագրել

1996 թվականին պայմանագիր է կնքվել 10 տարով։ 2008 թվականին պայմանագիրը վերակնքվել է 8 տարի ժամկետով՝ մինչև 2016 թվականը[2]։ Սակայն 2009 թվականին պարզվել է, որ նոր պայմանագիրը չի անցել բոլոր վերահսկողական ատյանները։

2010 թվականին Կենտրոն է այցելել փոխարտգործնախարար Թեոդորա Ձակրին և վստահեցրել աշխատակիցներին, որ Կենտրոնը կպահպանվի։ Սակայն նոր պայմանագիր այդպես էլ չի կնքվել, իսկ գործունեության ֆինանսավորումը դադարեցվել է դեռևս 2009 թվականին։ Կենտրոնին աջակցել է Սալոնիկի նոմոսը՝ Պանայոտիս Փսոմիադիսի գլխավորությամբ[2]։ Սակայն 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հունաստանի նոր վարչական բաժանումը՝ «Կալլիկրատիս» ծրագրին համապատասխան, ըստ որի՝ Հունաստանում նոմոսները չեղարկվել են։

2011 թվականի փետրվարի 16-ին Կենտրոնի փակման լուրը դժգոհության ալիք է բարձրացրել հունական սփյուռքում[3][4][5][6]։ Մերձսևծովյան երկրների հունական դաշնություններն ու հասարակությունները բազմաթիվ նամակներ են հղել արտաքին գործերի նախարար Յորգոս Պապակոնստանտինուին, արտասահմանում հույների հարցերով տեղակալ Դիմիտրիս Դոլլիսին և Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեու Կրտսերին՝ ի նշան Կենտրոնի փակման դեմ բողոքի[7][8]։

Գործունեություն խմբագրել

Կենտրոնի գործունեության տարիների ընթացքում հնարավոր է եղել իրականացնել տարբեր նախագծեր.

  • Մերձազովյան տարածքում՝ «Մեգա-Յորտա» և Թամարա Կացայի անվան հունական երգի փառատոներ,
  • տարեկան հյուրընկալության ծրագրեր երեխաների համար՝ Խալկիդիկի թերակղզում ամառային ճամբարներ և ծանոթություն Պատրիդայի հետ՝ էքսկուրսիայի միջոցով (Սալոնիկ քաղաք, Մետեորայի վանքեր, լաստանավային էքսկուրսիա Աթոս լեռան վանքի երկայնքով),
  • տարեցների աջակցության ծրագրեր, նրանց արագ բուժօգնության կազմակերպում,
  • Մարիուպոլի «Հիպոկրատ» բժշկական կենտրոնի սարքավորումներ,
  • հունական 13 փորձնական դպրոցի բացում և ամբողջական կահավորում,
  • Մոսկվայի և Մարիուպոլի համալսարաններում հունական մշակույթի կենտրոնների բացում,
  • տարեկան ուխտագնացության ծրագիր դեպի Տրապիզոնի Պանայիա Սումելա հնագույն ուղղափառ վանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. София Прокопиду. В Салониках с 1996 года действует Центр по развитию и сохранению культуры греков Причерноморья «Маври Таласса», 22.01.2004, greek.ru
  2. 2,0 2,1 «В Салониках собираются закрыть центр «Маври Саласса», САЕ СССР — [[Совет греков зарубежья]]». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  3. «Κλείνει το κέντρο Μαύρης Θάλασσας, 16 Φεβρουαριου 2011, SPNews.gr». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  4. Center of Research and Development of Black Sea may Close, 17 February 2011, greekreporter.com
  5. [https://web.archive.org/web/20110218215649/http://www.protothema.gr/greece/article/?aid=106493 Արխիվացված է Փետրվար 18, 2011 Wayback Machine-ի միջոցով: Κλείνει το κέντρο Μαύρης Θάλασσας, 16/02/2011, Прото Тема]
  6. Θεσσαλονίκη:Ανησυχία ομογενειακών φορέων από την πρώην ΕΣΣΔ για τον ενδεχόμενο να κλείσει το Κέντρο Μαύρης Θάλασσας, 16 Φεβρουαρίου 2011, omogeneia.ana-mpa.gr(չաշխատող հղում)
  7. Кризис «бьёт» по грекам Диаспоры, ana-mpa(չաշխատող հղում)
  8. «Не допустим закрытия Центра "Маври Таласса"!, Греки Украины». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.