«Կալլիկրատիս» ծրագիր (հուն․՝ Πρόγραμμα «Καλλικράτης»), Հունաստանի Հանրապետության 3852/2010 օրենքը[1], որը բարեփոխել է Հունաստանի վարչական բաժանումը։

Հունաստանի նոր բաժանումը յոթ ապակենտրոնացված վարչակազմերի՝ «Կալլիկրատիս» ծրագրի շրջանակներում

Մինչ Հունաստանի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը, ծրագիրը գոյություն ուներ Կալլիկրատիս նածագիծ (Σχέδιο Καλλικράτης) անվան տակ։ 2010 թվականի մայիսի 27-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է ծրագիրը[2]։ Օրենքը հրապարակվել է 2010 թվականի հունիսի 7-ին Կառավարական տեղեկագրում (Εφημερίδα της Κυβερνήσεως) (ΦΕΚ 87Α)։ Հիմնական փոփոխությունը նոմոսների բաժանման վերացումն էր[1]։ Չնայած Հունաստանի նոր վարչական բաժանումը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից[1], սակայն 2010 թվականի նոյեմբերի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ծրագրին համապատասխան[3]։

Ծրագիրը կրում է ճարտարապետ Կալիկրատեսի անունը, ով մասնակցել է Հին Աթենքում երկար պատերի և Պարթենոնի կառուցմանը[4]։

Հիմնական դրույթներ խմբագրել

  • Ինքնակառավարման առաջին, ամենացածր մակարդակը կազմված է մունիցիպալիտետներից կամ դիմերից (δήμοι), որոնք ձևավորվել են ներկայումս գործող մի շարք մունիցիպալիտետների և համայնքների միաձուլման արդյունքում։ Դրանք կառավարելու է քաղաքապետը կամ դիմարխոսը (δήμαρχος) և մունիցիպալ խորհուրդը (δημοτικό συμβούλιο), որոնք 5 տարին մեկ ընտրվելու են ժողովրդի կողմից։ Համայնքները ստորաբաժանվում են մունիցիպալ բաժինների (δημοτικά διαμερίσματα) և վերջապես համայնքների (κοινότητες): Համայնքներն ունեն իրենց ավագանիները, սակայն նրանց դերը լինելու է խորհրդատվական։
  • Ինքնակառավարման երկրորդ մակարդակը բաղկացած է Հունաստանի 13 պերիֆերիաներից (περιφέρειες), որոնք ղեկավարվում են պերիֆերիարխի (περιφερειάρχης) և պերիֆերիոն խորհրդի (περιφερειακό συμβούλιο) կողմից, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից 5 տարին մեկ անգամ։ Պերիֆորիաները բաժանվելու են ծայրամասային ստորաբաժանումների (περιφερειακές ενότητες), որոնք հիմնականում, աշխարհագրորեն համընկնում են Հունաստանի նոմոսների հետ։ Յուրաքանչյուր պերիֆերիոն շրջան ղեկավարում է փոխպերիֆերիարխոսը (αντιπεριφερειάρχης), որը պետք է լինի նույն կուսակցության անդամ, ինչպես նաև պերիֆերիարխի։
  • Երրորդ, ամենաբարձր, ինքնակառավարման մակարդակը կազմված է նոր ապակենտրոնացված վարչակազմից, որը ներառում է մեկ, երկու կամ երեք պերիֆերիա (բացառությամբ Ատտիկայի և Կրետեի)։ Ապակենտրոնացված ստորաբաժանումների կառավարումը գտնվում է Գլխավոր քարտուղարի պատասխանատվության ներքո, որը նշանակվում է ուղղակիորեն Հունաստանի կառավարության կողմից, ինչպես նաև խորհրդատվական խորհրդի, որը, անհրաժեշտության դեպքում, դիմում է պերիֆերիարխին և մունիցիպալիտետի ներկայացուցիչներին։

Համեմատության աղյուսակ խմբագրել

  Վարչական բաժանում (1997) «Կալլիկրատիս» ծրագիր
Դիմ Ընդհանուր առմամբ կա 910 դիմ և 124 համայնք։ Բաժանված է տեղական տարածքների։ Դիմերի քանակի սահմանափակում մինչև 326՝ հարկադիր կամ կամավոր միավորման միջոցով։ Նրանք բաժանվում են տեղական ինքնակառավարման պերիֆերիոն միավորների, որոնք իրենց հերթին բաժանվում են կոմունաների։
Նոմարխիա Ընդհանուր առմամբ կա 57 նոմարխիա և 19 թեմ։ Չեղարկված է։
Պերիֆերիա Ընդհանուր կան 13 պերիֆերիաներ։ Պերիֆերիայի կառավարիչը նշանակվում է կառավարության կողմից։ Մնացել է նույն աշխարհագրական սահմաններում։
Ապակենտրոնացված (ինքնավար) վարչակազմեր Չի եղել։ Ընդհանուր 7։
Մունիցիպալ ձեռնարկություններ Մոտ 6 000. Կրճատում մինչև 2000 թվականը։
Տեղական ֆինանսավորում Պետական բյուջե, եվրոպական ծրագրեր, մունիցիպալ հարկեր, բնական ռեսուրսներ, տեղական բիզնես, վարձավճար։ Ինչպես նախկինում, բայց ավելանում է պետական հարկերի մասնաբաժինը։
Ընտրություններ 4 տարին մեկ անգամ՝ հոկտեմբերին։ Մուտքի տոկոսային խոչընդոտը 42% է։ 5 տարին մեկ անգամ՝ հունիսին։ Պահանջվում է ձայների բացարձակ մեծամասնություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Νέα Αρχιτεκτονική της Αυτοδιοίκησης και της Αποκεντρωμένης Διοίκησης − Πρόγραμμα Καλλικράτης» (PDF) (հունարեն). Εφημερίς της Κυβερνήσεως. 7 Ιουνίου 2010. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  2. «Парламент принял план «Калликрат»». Athens News Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին.
  3. A. Makris (2010 թ․ նոյեմբերի 6). «New Kallikratis Plan Implemented in First Round of Elections» (անգլերեն). GreekReporter.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  4. «Ο Καλλικράτης του Παρθενώνα και των Μακρών Τειχών» (հունարեն). Το Βήμα. 2010 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել