Սալոնիկ (նոմոս)
Սալոնիկի նոմոս (հուն․՝ Θεσσαλονίκη), տարածաշրջանային միավոր կամ նոմոս Հունաստանում, Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիայի ամենախոշոր վարչատարածքային միավորը[1]։
Սալոնիկ հուն․՝ Θεσσαλονίκη | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | նոմոս |
Մտնում է | Կենտրոնական Մակեդոնիա |
Ներառում է | 45 դիմոս |
Վարչկենտրոն | Սալոնիկ |
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն |
Հիմնական լեզու | Հունարեն |
Բնակչություն (2001) | 1 057 825 |
Խտություն | 287,2 |
Ազգային կազմ | Հույներ |
Տարածք | 3 683 |
![]() | |
Հիմնադրված է | հունվարի 1, 2011 թ. |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 |
Փոխարինեց | Thessaloniki Prefecture? |
ISO 3166-2 կոդ | GR-54 |
Փոստային ինդեքսներ | 54 xxx և 57 xxx |
Ավտոմոբիլային կոդ | MM, NA, NB, NE, NH, NI, NK, NM, NN, NO, NP, NT, NY, NX և NZ |
Անվանված է | Սալոնիկ |
Պաշտոնական կայք | |
Նոմոսի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը՝ Սալոնիկը, Հունաստանի Հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքն է՝ մայրաքաղաք Աթենքից հետո։
Աշխարհագրություն
խմբագրելՍալոնիկի տարածաշրջանային միավորը կենտրոնական դիրք է գրավում Հունաստանի Մակեդոնիա երկրամասի տարածքում՝ ընդհանուր հաշվով տեղակայված լինելով երկրի հյուսիսարևելյան հատվածում։
Ներառում է 45 դիմոսներ՝ այդ թվում և Սալոնիկ քաղաքը, որը Մակեդոնիա պատմաշխարհագրական երկրամասի կենտրոնն է ու Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքը։
Զբաղեցնում է 3683 կմ քառակուսի տարածք։ Նոմոսի տարածքում գտնվում են Հունաստանի երկու խոշոր լճեր՝ Կորոնիան և Վոլվին։
Բնակչություն
խմբագրելԸստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Մակեդոնիայի երկրամասի Սալոնիկ տարածաշրջանային միավորի բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ։
Բնակչության խտությունը կազմում է 287,2 մարդ/կմ քառ.: Նոմոսի բնակչության հիմնական մասը հույներն են, որոնք դավանում են հույն ուղղափառություն։
Ազգային փոքրամասնություններից աչքի են ընկնում բուլղարները, ռումինացիները, ալբանացիներն ու հայերը։ Սալոնիկ քաղաքի բնակչության 0,30%-ը հայերն են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ծրագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 23.02.2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկ (նոմոս)» հոդվածին։ |