Բացել գլխավոր ցանկը

Մասուդ Բարզանի (սորանի՝ مەسعود بارزانی, քրդ.՝ Mesûd Barzanî, օգոստոսի 16, 1946(1946-08-16)[1][2], Մահաբադ, Մահաբադի հանրապետություն), քուրդ և իրանցի քաղաքական գործիչ: 2005-2017 թվականներին եղել է Իրաքյան Քուրդիստանի նախագահը: Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդն է:

Մասուդ Բարզանի
Masoud Barzani 2019.jpg
 
Կուսակցություն՝ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն քուրդ
Դավանանք սուննի իսլամ և իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 16, 1946(1946-08-16)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր Մահաբադ, Մահաբադի հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Iraq.svg Իրաք
Հայր Մուստաֆա Բարզանի
Զավակներ Masrour Barzani?

ԿենսագրությունԽմբագրել

Մասուդ Բերզանին ծնվել է Մահաբադում, որտեղ նրա հայրը՝ Մուստաֆա Բարզանին, Մեհաբադի Հանրապետության բանակի գերագույն հարամանատարն էր: Սրա հետ կապված հայտնի է նրա արտահայտած միտքը. «Ես ծնվել եմ Մահաբադի քրդական դրոշի ներքո և պատրաստ եմ ծառայել և մեռնել հանուն այդ դրոշի»:

Մասուդ Բարզանիի ծննդյան օրը համընկավ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության հիմնադրման հետ:

Երբ Մահաբադի Հանրապետությունը տապալվեց, Մուստաֆա Բարզանին՝ 500 ընտրյալ զինյալների հետ, ճեղքեց-դուրս եկավ ԽՍՀՄ, ու դա այն ժամանակ, երբ իր ընտանիքը՝ քուրդ պատանդների հետ միասին, վերադարձվեց Իրաք (1947 թվականի գարնանը), որտեղ նրանց ուղարկեցին երկրի հարավ:

Մասուդ Բարզանին դաստիարակավել է մորական պապի տանը, նախնական կրթությունն արաբերեն է ստացել: 1958 թվականին՝ միապետության տապալումից և Մուստաֆայի՝ Իրաք վերադարձից հետո, Մասուդը Բաղդադում ապրում է հոր հետ:

Շուտով՝ սեպտեմբերյան ապստամբությունն սկսելուց հետո, 1962 թվականի գարնանը 16-ամյա Մասուդը միանում է փեշմերգային: Նա հոր հետ միասին մասնակցել է մարտական գործողություններին, հետո նշանակվել է «Իրաքյան Քուրդիստանի ձայնը» ռադիոյի ղեկավար, իսկ 1968 թվականից ղեկավարել է «Պարաստին» անվտանգության ծառայությունը: 1975 թվականին՝ ապստամբության պարտությունից հետո, Մասուդն ակտիվորեն զբաղվում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության վերակազմավորմամբ, դրան զուգահեռ նա հորն ուղեկցում է ԱՄՆ: 1978 թվականին Մասուդը հրաշքով փրկվեց իրաքյան հատուկ ծառայության կողմից Վիեննայում կազմակերպված հարձակումից: Մուստաֆա Բարզանիի մահվանից հետո՝ 1979 թվականի մարտին, Մասուդն ընտրվեց ՔԴԿ առաջնորդ: Այդ պաշտոնն զբաղեցնում է մինչ օրս: 2003-2004 թվականներին Մասուդ Բարզանին մտավ Իրաքի Կառավարման խորհուրդ, իսկ 2005 թվականի մայիսի 12-ին ընտրվեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ:

2013 թվականին նախագահական լիազորությունների ժամկետն սպառվեց, սակայն նա հրաժարվեց լքել պաշտոնը: Նրա լիազորությունները երկարաձգվեցին մինչև 2015 թվականը, հետո՝ ևս երկու տարով: 2017 թվականի հոկտեմբերի 29-ին Բարզանին հայտարարեց պաշտոնը լքելու մասին: 2017 թվականի նոյեմբերի 1-ին[3] նա լքեց Իրաքյան Քուրդիստանի նախագահի պաշտոնը:

2017 թվականին գործազրկության մակարդակը գերազանցում է 20 %-ը, իսկ բնակչության 30 %-ը Քուրդիստանում աղքատ[4] է:

Մասուդ Բարզանին «Մուստաֆա Բարզանի և քրդական ազատագրական շարժում» գրքի հեղինակն է: Գիրքը հրատարակվել է քրդերեն, արաբերեն և ռուսերեն:

Քրդերի շրջանում հայտնի է «Քեք Մասուդ»՝ «Պարոն Մասուդ» մականվամբ:

Անձնային որկաներԽմբագրել

  Մասուդ Բարզանին քչախոս է, զգույշ է իր գնահատականների մեջ, անգամ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ ունեցած վերաբերմունքն առավելապես աչքի է ընկնում համեստությամբ և զսպվածությամբ, խուսափում է կտրուկ արտահայտություններից: Մաքսիմալիզմի և էքստրեմիզմի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ունենալով, իր խոսքին հավատարիմ լինելով է պայմանավորվում նրա հեղինակությունը երկրում և արտասահմանում
- «Ասիան և Աֆրիկան այսօր», № 2, 1998
 


Սիրում է ֆուտբոլ խաղալ և գրքեր ընթերցել:

Ամուսնացած է, ունի 8 երեխա: Տիրապետում է քրդերենին, արաբերենին, պարսկերենին և անգլերենին:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել