Մասոնականությունը Ասիայում

Ասիայի և Կովկասի մասոնական կազմակերպությունների պատմություն։

Հայաստան

խմբագրել

Հայաստանի[1] մեծ օթյակը հիմնադրվել է 2002 թվականին Կոլումբիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Մեծ օթյակների ներկայացուցիչների կողմից։ Հայաստանի մեծ օթյակը ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։

Իսրայել

խմբագրել

Իսրայելի մեծ օթյակը հիմնադրվել է[2] 1953 թվականին։ Մեծ օթյակի մեջ են մտնում 56 օթյակ, որի անդամ է մոտ 2000 մասոն։ Իսրայելի մեծ օթյակը ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։ Իսրայելում նաև կան 2 Ֆրանսիայի մեծ օթյակի, 1 Ֆրանսիայի մեծ արևելքի և 1 Droit Humain-ի օթյակների ներկայացութչյուններ։

Հնդկաստան

խմբագրել

Մասոնությունը Հնդկաստան են բերել անգլիացիները, երկիրը գաղութացնելու տարիներին (1730-ական թվականներ)։ Գաղութացման շրջանում Հնդկաստանի մասոնները գտնվում էին Անգլիայի միացյալ մեծ օթյակի իրավասության տակ։ Ազատ Հնդկաստանի մեծ օթյակը կազմավորվել է 1961 թվականին։ 2015 թվականի տվյալներով Հնդկաստանի մեծ օթյակի անդամ է 22 500 մասոն, իսկ երկրում կան 370 օթյակներ։ Հնդկաստանի մեծ օթյակը ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։

Իրանի մեծ օթյակը հաստատվել է 1969 թվականին Թեհրանում և գործել է մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը։ Մեծ օթյակի անդամ էին մեծ թվով քաղաքական գործիչներ, այդ թվում նախկին վարչապետ Ջաֆար Շարիֆ-Էմամին[3], որը եղել է մեծ վարպետ։ Իրանի մեծ օթյակի իրավասության տակ կար 43 օթյակ։ Իսլամական հեղափոխությունից հետո մասոնականությունը իրանում արգելվեց։ Այս պահին գործում է Իրանի աքսորված մեծ օթյակը[4]։ Այն ստեղծվել է Լոս Անջելեսում, սակայն դրա գլխավոր տաճարը գտնվում է Բոստոնում (Մասաչուսեթս), որտեղ 1985 թվականին տեղի մեծ օթյակը թույլատրել է գործունեություն ծավալել։

Չինաստան

խմբագրել

Մասոնականությունը Չինաստանում արգելված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից։ Չինաստանի մեծ օթյակը (Թայվան) հիմնադրվել է 1949 թվականին դրա իրավասության տակ կա 10 օթյակ, որոնց անդամ է 750 մարդ։ Չինաստանի մեծ օթյակը ևս ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։

1907 թվականի վերջին և 1908 թվականի սկզբին Կորեաում փորձ արվեց ստեղծել թերակղզում առաջին մասոնական օթյակը։ Աշխատանքներ ծավալելու իրավունք տվել էր Շոտլանդիայի մեծ օթյակը 1908 թվականի նոյեմբերի 5-ին։ Օթյակը ստացավ «Հանյանգ» անվանումը։ Սկզբնական շրջանում օթյակի անդամ էին վաճառականներ և միսիոներներ։ Բացի այս օթյակին կորեական թերակղզում գործում են նաև «Պուսան», «Գարի Թրումեն» (Շոտլանդիայի իրավասության տակ) և «Մակարթուր» (Ֆիլիպինների իրավասության տակ) օթյակները։ «Մակարթուր» օթյակը իր աշխատանքները ծավալում է Սեուլում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայում։

Լիբանան

խմբագրել

Լիբանանում կան մի շարք չճանաչված օթյակներ։ Բոլոր այս չճանաչված կազմակերպությունների անդամները սակավաթիվ են, իսկ տեղեկությունները այս կազմակերպությունների մասին բավականին քիչ են։ Սրանք բոլորը Լիբեալ մասոնականության հետևորդներ են[5]։

Պակիստան

խմբագրել

Պակիստանում մասոնականությունը տարածվել է Բրիտանական կայսրության ժամանակաշրջանում։ Մասոնական կազմակերպությունները այս երկրում գործում էին մինչև 1972 և 1983 թվականներին դրա արգելումը։ Պակիստանում մասոնական տաճարը կառուցվել է 1860 թվականին Լահորում հիմա կառույցը օգտագործվում է որպեսՓանջաբի ադմինիստրատիվ կենտրոն։

Թայլանդ

խմբագրել

Մի քանի անհաջող փորձերից հետո երկրում առաջին օթյակը հիմնադրվում է 1911 թվականի հունվարի 24-ին Բանգկոկում։ Հարյուր տարի անց Թայլանդում ստեղծվեցին տասնյակ օթյակներ։

Թուրքիա

խմբագրել

Մասնոականությունը Թուրքիայում ի հայտ է եկել XVIII դարում (1721 թվականին) և արգելվել է Մահմուդ I-ի կողմից 1748 թվականին[6]։ 1909 թվականին ստեղծվեց Թուրքիայի մեծ օթյակը։ 1935 թվականից մինչև 1948 թվականը մասոնականությունը կրկին արգելված էր։ Այսոր թւորքիայում կա 205 օթյակ որոնք ենթարկվում են Թուրքիայի մեծ օթյակին և որոնց անդամ է 14 000 մասոն։ Թուրիքիայի մեծ օթյակը ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։ 1966 թվականին երկրում հաստատվեցին նաև լիբերալ մասոնները, այս պահին երկրում կա 4000 լիբերալ մասոն[7]։

Ֆիլիպիններ

խմբագրել

Ֆիլիպինների մեծ օթյակը հիմնադրվել է 1912 թվականին։ Հիմա այն միավորում է 16 500 մասոնների ովքեր 360 օթյակների անդամ են։ Այն ունի փոխադարձ ճանաչում Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ[8]։

Շրի Լանկա

խմբագրել

Մասոնականությունը Շրի Լանկա կղզում տարածել են բրիտանացիները 1800-ական թվականներին։ Հիմա Շրի Լանկայում գործում են 10 անգլիական, 2 շոտլանդական և 4 իռլանդական օթյակներ։ Դրանց մեծ մասը իր գործունեությունը ծավալում է Կոլոմբո տաճարում[9]։ Բացի այդ մասոնական տաճարներ են գործում նաև երկրի այլ քաղաքներում։

Ճապոնիա

խմբագրել

Ճապոնիայի մեծ օթյակը[10] հիմնադրվել է 1957 թվականին և ճանաչվել է Անգլիայի միացյալ մեծ օթյակի հետ։ Այն համախմբում է 1600 մասոնների, ովքեր 50 օթյակների անդամներ են։ Le Droit Humain միաբանությունը 2008 թվականին Տոկիոյում ստեղծել է «Soleil Levant» օթյակը[11]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայոց Գերագույն Օթյակ
  2. Великая ложа Израиля
  3. Memoirs of Sharif-Emami, Prime Minister
  4. Масонство в Иране
  5. Freemasonry In The Islamic World
  6. Մասոնականությունը Թուրքիայում
  7. «Великая ложа либеральных масонов Турции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  8. Великая ложа Филиппин
  9. A heritage transformed
  10. Великая ложа Японии
  11. Сайт ложи Soleil Levant