Մասնավոր դպրոց, մասնավոր անձանց և կազմակերպությունների կողմից պահվող ուսումնական հաստատություն։ Մասնավոր դպրոցում ուսուցումը վճարովի է։

Ֆիլիփս ակադեմիան (Անդովեր, Մասաչուսեթս, ԱՄՆ)

Հայերը մասնավոր դպրոցներ են ունեցել Արևելյան ու Արևմտյան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում, Նոր Նախիջևանում, Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում, Միջին Ասիայում, Ղրիմում, Փարիզում, Կոստանդնուպոլսում և այլուր։ Ռուսաստանում հայերին թույլ է արվել ունենալ 3-րդ, հազվագյուտ դեպքերում՝ 2-րդ կարգի դպրոցներ, որոնք ենթակա էին լուսավորության մինիստրությանը։ Ուսուցումը տարվում էր հիմնականում ռուսերենով։ Ավանդվում էին նաև հայոց լեզու և կրոն։ Շրջանավարտները կարող էին ընդունվել պրոգիմնազիաների ու գիմնազիաների ստորին դասարանները։ Միայն Երևանում 1850-1920-ին գործել են 72 մասնավոր դպրոց։ Այժմ հայկական մասնավոր դպրոցները գործում են սփյուռքի բոլոր գաղթավայրերում (Լիբանան, Սիրիա, Իրան, ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 272