Մասնակցի քննարկում:Xelgen/Արխիվ 2014

Ադմինի դրոշակից զրկելու խնդրանք խմբագրել

Ողջույն Ալեքսեյ ջան։ Խնդրում եմ ինձ ազատիր ադմինությունից, քանի որ ես ահավոր պասիվ եմ լինելու Վիքիում։ Իսկ դա ադմինի համար աններելի է։ Հավես չկա անընդհատ մասնակիցների հետ վիճելու և տեսնել, թե ոնց են քե 4 ժամանոց աշխատանքը սրբում, դեն նետում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20։08, 17 Հունվարի 2014 (UTC) ։ Ես այսօրվանից սկսած ավելի շատ ժամանակ իմ գրքերիս ու մասնագիտականիս զարգացմանն եմ տրամադրելու։ Մեկ-մեկ որ հավես ունենամ, կարող է Վիքիում էլ խմբագրեմ, բայց էլ հաստատ ակտիվներից չեմ լինի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20։10, 17 Հունվարի 2014 (UTC)

Արման ջան, հերթով պատասխանեմ՝ իրավունքների կառավարիչ (բյուրոկրատ) հայերեն ՎՊ–ում չկա։ Այդ պատճառով ադմինի իրավունքների հեռացման համար պետք է դիմել այստեղ։ Պարբերաբար Վիքիից հանգստանալը, առաջնայնությունները վերանայելը շատ նորմալ երևույթ է, և խորհուրդ եմ տալիս չշտապել որոշումների հետ, եթե իհարկե չես կարծում, որ սա քեզ ինչ–որ բանի է պարտավորեցնելու։ Ինչ վերաբերվում է վեճերին, ես տվյալ դեպքում չեմ տեսնում վեճ, և անկեղծ ասած կարծում եմ ավելի ծանր և շատ ավելի բացասական ես ընկալում, քան կա։ Նախկինում առիթ եղել է խոսալ սրա մասին, չեմ ուզում շատ կրկնվեմ, մաղթում եմ հաջողություններ բոլոր գործերումդ, և ակնկալում եմ քեզ դեռ տենսել այստեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:50, 19 Հունվարի 2014 (UTC)
Փաստորեն ադմին դառնալը շատ ավելի հեշտ է, քեզն հեռանալը :) Շնորհակալություն պատասխանի համար, Ալեքսեյ ջան։ Դեռ ճիշտն ասած գցել-բռնելու բան կա։ Ես ահավոր չեմ սիրում վեճեր և վիճաբանություններ և չեմ ես սիրում, երբ ինչ-որ մեկն իր կամքն է թելադրում։ Այդ օրն այդ երկու գործոնն էլ կար։ Մյուս կողմից էլ ահագին մեծ գործ եմ սկսել և ճիշտն ասած չեմ ուզում Արևմտյան Հայաստանի հետ կապված հոդվածներն առանց վերջնական ճշգրտման ու բացերի թողնեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:49, 19 Հունվարի 2014 (UTC)
Ոչ ավելի հեշտ չէ, այդ ժամանակ 6AND5 և Վաչագանն էին դիմել ստյուարդներին քեզ դրոշակ տալու համար։ Ավելի դժվար է, քանի որ ըստ սիսոփի անձնական ցանկության հեռացնում են, բայց միայն ցանկությունով չեն ավելացնում, մասնակիցներ ունեցող նախագծում։
Արման ջան, անկեղծ ասած ինձ մտահոգում է մի բան․ արդեն որերորդ անգամ բավականին բացասկան, և հուզական ու կտրուկ ռեակցիա եմ նկատում քո կողմից, երբ ինչ–որ մեկը խմբագրում է մի էջ, որտեղ դու ես խմբագրություն անում, ու դու նշում ես որ քո գործերի մեջ պետք չէ միջամտել։ Նման բան հակասում է Վիքիպեդիայի բնույթին ու էությանը։ Անխթիր բոլորս սխալվում ենք, և մեր քայլերը այստեղ անթերի չեն, և ցանկացած ուղղում պետք է շնորհակալությամբ ընդունել, ոչ թե նեղանալ ու հայտարրաել որ գնում ես։ «Մի խառնվեք իմ գործերին» մոտեցումը անընդունելի է վիքիում։ Մասմաբ թարգմանած հոդվածների մասին, առաջին խոսակցությունը չի սա, և այն չի կարելի նկարագրել որպես, առանց քննարկելու, կամ բացատրելու «կամքի թեկադրում»։ Նաև Վիքիպեդիայի համայնքը բացառձակապես հորիզոնական հիերարխիայով է, կարևոր չէ, թե մասնակիցը քանի ամիս է անկացրել, քանի խմբարգում է արել, կարևոր են միայն փաստարկների խելամտությունը։ Սխալ քայլերի պատճառով անգամ Ջիմբոն ով գրեթե 10 տարի պահպանում էր միանձնյա Վետոյի իրավունք, այդ իրավունքից զրկվեց։ Այդպիսով «ով» հարցը Վիքիպեդիայում կարևոր չէ։
Ես միանշանակալ համամիտ եմ Երջանիկի հետ, այն մասին, որ գլխավոր անվանտարածքի էջերը, սևագրեր չեն, և այն ամենը ինչ մենք հիշում ենք հոդվածում, պետք է ունենա ներկայանալի տեսք։ Այն չի կարող լինել միանգամից, ամբողջական, անթերի, բայց ներկայանալի պետք է լինի։ Եթե դա ընթացքում գտնվող թարգմանությունն է, այն կարելի է պահել սևագրում, կամ անձնական համակարգչում (ես օգտվում եմ սվորական տեքստային խմբագրիչներից, կամ Եվերնոթի տիպի ծրագրեից)։ Ընթերցողը երբ ինչ–որ էջ է բացում, ինքը չգիտի թե սա 5 րոպե առաջ ստեղծված հոդված է թե ոչ, ինքը չգիտի, դրա վրա դու 10 անքուն գիշեր ես անկցարել թե ոչ, և իրան դա չպետք է հուզի, ջանքը չի որ գնհատվում է, վերջնական արդյունքն է միայն գնտհատվում և վերջնական արդյունքից է կախված, թե ինչպես կընկալի ընթերցողը հայերեն Վիքիպեդիան և արդյոք կրկին այն կբացի, թե ոչ։ Ընթերցողների 99% չի հուզում քանի խմբագրում է եղել, քանի հոդված ունենք, և որքան է խորքը։ Բայց եթե ընթերցողը «հայերեն Վիքիպեդիան թերի» է կարծիք ստանա, դա շա՜տ դժվար կլինի փոխել։ Եվ ըստ ինձ մեր առաջնային խնդիրը պետք է լինի, հայերեն Վիքիպեդիայի վարկանիշի բարձրացումը մեր ընթերցողների աչքերում։ Այլապես մնացած ամեն ինչը անիմաստանալու է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08:20, 20 Հունվարի 2014 (UTC)
Ես հենց այդ գաղափարներով էլ առաջնորդվում եմ և դրա համար է, որ աշխատում եմ գոնե ֆիլմագրություններով ապահովել նշանավոր կինոգործիչների էջերը։ Ես ասում եմ, ինձ զայրացեց այն, որ իմ խմբագրումը գնաց ինչ-որ անհայտ սևագրի էջ։ Հետագայում նոր Երջանիկն ինձ այդ մասին գրեց։ Եվ կոնկերտ այդ պահին այնպես ստացվեց, որ 4 ժամվա աշխատանքս հոպ ու միանգամից ցնդեց։ Այդ ֆիլմագրությունը կարելի է դարձնել անտեսանելի և հետո բացվեր, կամ էլ կարելի էր ավելացնել չթարգմանածի կատեգորիա։ Ինչևէ, ես հենց այդ ժամանակ իսկ աշխատում էի հոդվածի և արդեն կիսով չափ այն կարգի էր բերված։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:54, 20 Հունվարի 2014 (UTC)
Պետք չի զարյալան Արման ջան :) Հատկապես գիտես, որ ոչ մի բան այստեղ չի կորում և միշտ կարելի է վերականգնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:15, 20 Հունվարի 2014 (UTC)
Այդ գիտեմ, Ալեքսեյ ջան։ Բայց կոնկրետ այդ արարքն ինձ անչափ զայրացրեց այդ օրը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:43, 20 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Հարգելի՛ Xelgen, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։30, 30 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Բարև Xelgen, ես պահաջում եմ արգելափակել 6AND5 մասնակցին վիքիէթիկայի կանոնների պարբերապար խախտման պատճառով։--David1992 (քննարկում) 08։41, 18 Փետրվարի 2014 (UTC)

Հարգելի David1992, ինչ արգելափակման մասին է խոսքը։ 6AND5 մասնակիցը քեզ հետ վիճելուց հետո լքել է Հայերեն Վիքիպեդիան։ Քո պահանջն անհեթեթ է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:55, 18 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Արման Մուսիկյան, նա վերադարձել փաստորեն, կամ բացառությում է արել, չգիտեմ, խոսքը այս խմբագրման մասին է:--David1992 (քննարկում) 09:00, 18 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն ձեզ Xelgen, հերթական անգամ օբյեկտիվ գնահատականի և մոտեցման համար:--David1992 (քննարկում) 15:20, 20 Փետրվարի 2014 (UTC)
Միշտ պատրաստ եմ։ Իսկ այն, որ արգելափակումը կանխիչ և ոչ պատժիչ միջոց է, ինքդ ես գրել քո էջում մի ամիս առաջ։ Այնպես որ պարզ չէ, թե 4 ամիս պասիվ, և մեկ անգամ խմբագրում արած մասնակցի համար, ինչի՞ ես արգելափակել ուզում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:47, 20 Փետրվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջո՜ւյն, Ալեքսեյ ջան։ Կարո՞ղ ես այս էջի հղումն ավելացնել Վերջին փոփոխություններ էջի վերնամասի շարքում, որպեսի հեշտ լինի այն գտնելը։ Անցյալ տարի Beko-ն ավելացրել էր, սակայն տարեսկզբին Գլխավոր էջի փոփոխություններից հետո, այն կորավ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 11։04, 6 Մարտի 2014 (UTC)

  Արված է, ճիշտ ես նկատել Լիլիթ ջան, այնտեղ կար ջնջման տող, որը տանում էր արագ ջնջման ենթակա էջերին, ինչը կարծում եմ իմաստ չունի, հիմա փոխեցի արդեն, նաև ավելացրեցի էլի շատ կարևոր Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջը: -ERJANIK քննարկում: 11:22, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Արագ ջնջմանն արդյո՞ք անհրաժեշտ չէր․․․ --Lilitik22 (քննարկում) 11:27, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
այն ըստ իս պետք է միայն ադմիններին, ենթադրում եմ որ շատ ավելի կարևոր է ջնջման ներկայացվածները, գեւցե կարելի է նաև թողնել արագ ջնջմանը ինչպես որ կար, կատեգորիայի տեսքով, իսկ քվեարկությունների մեջ ավելացվի ջնջումն ու անվանափոխությունը: -ERJANIK քննարկում: 11:29, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ միայն ադմիններին, եթե ինչ–որ հոդված ներկայացված է արագ ջնջման և շուտով ջնջվելու է, մնացած մասնակիցները պետք է դա կարողանան հեշտ իմանալ։ Ադմինները իրականացնող են, բայց բոլորը պետք է տեղյակ լինեն։ Արագ ջնջմանը վերադարձնում եմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:41, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
կարելի է այսպես մտածել, որ այդ կատեգորիայում 90% և ավելի ընդգրկվում են այն հոդվածները, որոնք իսկապես առանց որևէ կասկածի արագ ջնջման են ենթակա, մնում է ադմինները ուշադիր լինեն, որ եթե որևէ հոդված ներկայացվել է արագ ջնջման, միանգամից դա չանեն, իհարկե եթե ներկայացնողը փորձառու մասնակից չի, ասենք կասկածների դեպքում նայեն էջի պատմությունը, տեսնեն թե այդտեղ հղվող ինչ էջեր կան և այլն, կամ ասենք եթե հոդվածի որակը այնպիսին է, որ կարելի է ինչ-որ բաներ բարեփոխելով շտկել, ապա պետք է ներկայացվի ուղղակի ջնջման ենթակա հոդվածներում: -ERJANIK քննարկում: 12:01, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ես բավականին վատ եմ վերաբերվում ադմին/ոչ–ադմին որևէ բաժանմանը, եթե դրա համար չկան տեխնիկական/գաղտնիության պահանջներ, իսկ այդպես փաստացի ստեղծվում է նման բաժանում։ Ու կարծում եմ էջերի ջնջման ընթացքը պետք է լինի հնարավորինս թափանցիկ և հասկանալի բոլորի համար ու ամենի մասնակցությամբ։ Մեկ ավել հղումը չի խանգարի։ Մի 2 նոր հղում նույնպես ավելացրեցի ու կարելի է մտածել վերադասավորելու մասին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:01, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

տառատեսակի խնդիր խմբագրել

Հարգելի՛ Xelgen, տառատեսակների հետ կապված փոփոխություն է եղել կարծես, տես ժամանակ ունենաս նայիր։ -ERJANIK քննարկում: 07։49, 4 Ապրիլի 2014 (UTC)

կարծես այս խնդիրը միայն մեզ մոտ չի, այլ լեզուներով վիքիներում էլ է նույն տառատեսակով ցույց տալիս: -ERJANIK քննարկում: 08:03, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
կարծես թե այնպես էր արված որ լեզվական հնարավորությունը ընտրենք browser-ից, ինձ մոտ ես փոխեցի google chrome-ի language settings-ը, ինձ մոտ հիմա իմ ուզած ֆոնտով է ցույց տալիս: -ERJANIK քննարկում: 08:50, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
հարգելի Xelgen, կներեք որ միջամտում եմ, հարգելի ERJANIK, տառատեսակների փոփոխությունների մասին կարելի է ծանոթանալ այստեղ։ - Kareyac (քննարկում) 10:02, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

կարծիք և ոչ միայն խմբագրել

ողջույն Հարգելի՛ Xelgen, խնդրեմ կարձագանքես այս քննարկման-քվեարկությանը տեսնենք ինչ-ոնց։ -ERJANIK քննարկում: 06։58, 22 Ապրիլի 2014 (UTC)

Մինչ կիրակի կշտկեմ այն ինչ կարևոր եմ համարում, և ամենայն հավանականությամբ կփոխեմ ձայնս կողմի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:15, 23 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Xelgen ո՞նց ես, գիտես Վիքիպեդիա:Լավ հոդված/IBM քվեարկությունը արդեն բավականին երկարեց, եթե նոր բան չկա ասելու, պետք է փակվի այս քվեարկությունը: -ERJANIK քննարկում: 05:39, 29 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ ջան ո՞նց ես, IBM-ի քվեարկությունը պետք է փակվի, մի բան գրի, եթե ոչ կփակվի ու նորից կդրվի քվեարկության 2 ամիս անց: --ERJANIK քննարկում: 10:29, 9 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
[1] --ERJANIK քննարկում: 07:41, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

վրիպակների ուղղում խմբագրել

ողջույն Հարգելի՛ Xelgen, ո՞նց ես, խնդրեմ նայես այս խմբագրումդ, այնտեղ այսպիսի բառեր կան ` Բանավեճերն առ այն, թե ինմի տեսաշկՉնայած նրան, որչ կարելի է համարել հանրագիտրաանյին հոդված, խնդրե ներկայիս տարբերակում կուղղես, նաև մի բան ևս, ի՞նչ անենք IBM-ի հետ կապված: --ERJANIK քննարկում: 10:25, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Link FA և այլն խմբագրել

ողջույն Հարգելի՛ Xelgen, ո՞նց ես, մի խնդիր կա ընտրյալ հոդված այլ լեզուների հետ, գուցե արդեն տեսել ես, ուրեմն տես, որպես օրինակ` Ռուսաստան հոդվածը, լեզվային հղումներ կա որ մի աստղ է ու ցույց է տալիս ընտրյալ հոդված նշումը երբ մկնիկը բերում ես հղման վրա, օրինակ` Bahasa Indonesia, իսկ կա որ 2 հատ է ցույց տալիս, օրինակ` Afrikaans, կա որ մի աստղ է, բայց ցույց չի տալիս ընտրյալ հոդված բառերը, օրինակ` Татарча/tatarça, ես փորձեցի ինչ-որ բաներ անել չստացվեց, քեզնից լավ հայերեն վիքիպեդիայում այս պահին դժվար ինչ-որ մեկը լուծի այս հարցը, խնդրեմ առաջնահերթ այս հարցը փորձես լուծել, գիտեմ որ ժամանակդ սուղ է, բայց հենց համար լինի փորձիր, լա՞վ, եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել գրի, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 07։11, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հարգելի-Երջանիկ հիմա մի հատ է ցույց տալիս, ես քո նշած կաղապարը նախկինում ջնջել էի, բայց դու խմբագրել էիր, դրա համար էլ դրանից հետո որոշ դեպքերում նորից երկու հատ է ցույց տալիս:

Իսկ ինչու մի տեղ մեկ հատ է, իսկ մեկ այլ տեղ երկու հատ? պատճառը Վիքիդատան է, քանի որ ոչ բոլոր ընտրյալ հոդվածների դեպքում են նշել վիքիդատայի էջում, օրինակ Տնտ. նոբելյան մրց.-ի դեպքում կարծեմ ընդամենը մեկ հատն էին նշել, մնացած ես եմ ավելացրել [2]...Այսինքն եթե Link FA կաղապարը աշխատող վիճակում է ու միաժամանակ վիքիդատայում նշված է ընտրյալ ցույց է տալիս երկու հատ, իսկ եթե կաղապարը չի աշխատում, իսկ վիքիդատայում նշված չի, ապա ընդհանրապես ցույց չի տալիս--6AND5 (քննարկում) 08։09, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

հարգելի 6AND5, գուցե և այդպես է, բայց միայն այդ չի խնդիրը, ավելի կարևոր մի էջ կա` MediaWiki:Common.js, այստեղ կարող է լինել խնդիրը: --ERJANIK քննարկում: 08:43, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Նայիր օրինակ գերմաներեն վիքիիում հետևյալ ուղղումն էլ կատարել.[3], իսկ կաղապարը ջնջման առաջարկել, նույնը ռուսերենում[4], բայց գերմաներենի տարբերակը ավելի հասկանալի է:--6AND5 (քննարկում) 10:35, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սա էլ անգլերեն վիքիի քննարկումից.[5]--6AND5 (քննարկում) 10:43, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Փաստորեն անգլերենից ջնջում են միայն հոդվածների միջից նրանք, որոնց կարգավիճակները առկա են վիքիդատայում, իսկ որոնք ոչ, թողնում են հոդվածում, նայեք՝ [6]--6AND5 (քննարկում) 10:48, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, եթե Վիքիդատայում ավելացնելով մեր մոտ ցույց է տալիս աստղը, ապա հարցն ինչու՞մ է։ Հարկավոր է բոլոր ընտրյալ հոդվածներն նշել Վիքիդատայի իրենց էջերում, իսկ մեր մոտ կաղապարը ջնջել, որ պատահական չավելացնեն։ Beko (քննարկում) 10:51, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
սա էլ ուղղակի քննարկում նայեք՝en:MediaWiki talk:Common.js:Global gadget for LinkFA--6AND5 (քննարկում) 10:54, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
հա աստղը ցույց է տալիս, բայց ընտրյալ հոդված բառերը ցույց չի տալիս: --ERJANIK քննարկում: 10:55, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բացի այդ մենք սիպված կլինենք բոլոր վիքիների տեղը զնաչոկ ավելացնենք վիքիդատայում կամ սպասենք թե երբ այդ բոտը ավտոմատ կանի կամ կանի արդյոք...--6AND5 (քննարկում) 10:58, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մենք այժմ քանի՞ ընտրյալ հոդված ունենք, որ միայն իր էջում է նշված, այլ ոչ Վիքիդատայում, այդպիսի ցուցակ կա՞։ Beko (քննարկում) 11:05, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դժվար լինի այդպիսի ցուցակ, բայց ոչ միայն ընտրյալ այլև լավ հոդվածի դեպքում էլ նույն սկզբունքն է գործում...--6AND5 (քննարկում) 11:26, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի դիտարկում Ֆրանսիա հոդվածում էլ է զույգերով ցույց տալիս և դատայում, և մեր մոտ նշված լինելու պատճառով։ Բայց օրինակ էսպերանտոյի մոտ երկու աստղ է երևում լավի և ընտրյալի, բայ հետաքրքիր է, որ և մեր էջում և դատայում միայն լավ է նշված։ Հետաքրքիր է նաև, որ այլ վիքիներում, ասենք վիետնամերենում՝ և հոդվածի էջում և դատայում ընտիր լինելը նշված է, բայց միայն մեկ աստղ է ցույց տալիս՝ օրինակ՝ հայերենը։ Beko (քննարկում) 11:34, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
դե հա, խառը բաներ էլ կան, դրա համար գրել եմ Ալեքսեյին, թե գլուխ հանի, ինքը կհանի: --ERJANIK քննարկում: 11:43, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, մեր մոտ համ լավի կամ ընտրյալի աստղիկ կար , ես ընտրյալինը ջնջեցի հիմա մի հատ է ցույց տալիս, քանի որ Կաղապար:Link GA- փաստացի ջնջված վիճակում է գտնվում: Իսկ ուրիշ վիքիներում թե ինչպես է արդեն բերել եմ վերևը օրինակները, կարելի է գերմաներենի տարբերակով փորձել տեսնել ինչ կստացվի...--6AND5 (քննարկում) 12:38, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ընդհանուր վիճակը պարզ է, մի քանի մանրամասներ պետք է հասկանամ։ Ընդհանուր ՋավաՍկրիպտի մեջ պետք է փոփոխություն անել, եթե ուզում ենք որ այդ պատկերիկի վրա մկնիկը պահելիս տեքստային բացատրություն տա, իսկ եղած կաղապարները հանող սկրիպտ գրել են, պետք է ուղակի խնդրել որ մեր մոտ աշխատացնեն։ Մնացած բաները Վիքիդատայում է պետք հասկանալ, դրանից հետո անցնել այս քայլերին։ Կզբաղվեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08:17, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բոտեր խմբագրել

Ողջույն հարգելի Ալեքսեյ, կարծիքդ կարտահայտես այս հարցի շուրջ՝ Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ#Բոտեր?--6AND5 (քննարկում) 13։22, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)

Առայժմ, ստեղ ու շատ կարճ՝ շնորհակալություն ստուգել, ուշադրությունը հրավիրելու վրա։ Այդ ցանկը ստյուարդներին կարող է ուղարկել ամեն մասնակից, հղվելով քննարկման վրա։ Եթե լեզվի հարց կա, կամ մետայում խուճուճ է, ես դա կանեմ, բայց աչքիս մի 2 շաբաթից, որովհետև վիքիական մի քանի ավելի հրատապ ու կարևոր բաներ կան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:30, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, այս բոտը՝ [7] գլոբալ բոտի դրոշակ ունի?, այիսնքն եթե այո, ապա դրանց անունները այս էջում [8] չեն երևալու?--6AND5 (քննարկում) 21:45, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5, այո ճիշտ ես, գլոբալ բոտերը այնտեղ չեն երևա, միայն տեղականները, գլոբալ բոտերին այստեղ կարող ես տեսնել։
Հ․Գ․ Քո մոտ հարցական նշանի հետ խնդի՞ր կա։ Կարող եմ օգնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:01, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Փաստորեն տեղական բոտերի կեսը երևի նաև միաժամանակ գլոբալ դրոշակ ունի, քանի որ անվանումների կեսը երկու էջերում էլ կա: Կարելի է ենթադրել, նրանք, ովքեր ունեն լոկալ դրոշակ, ստացել են մինչև գլոբալ կարգավիճակ ստանալը: Բայց դե անկախ գլոբալ լինելուց, որքանով գիտեմ, բոլոր բոտերի գործողությունները կարելի սահմանափակել տեղական վիքիներում (մեթայում իմ բացած հայտերում նաև գլոբալ բոտեր կան): Ինչ վերաբերում է հարցական նշանին, ուղղակի սովորություն է մնացել հարցականի լատինատառ տարբերակը օգտագործելը, բայց կփորձեմ ուղղվեմ--6AND5 (քննարկում) 22:17, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հմմ, հա դա նշանակում է, որ սկզբից մեր մոտ են բոտ դարձել, հետո գլոբալ են դարձել։ Մեր մոտ կարող են հեռացնել, բայց իրանք կմնան բոտ, գլոբալ մակարդակով նաև մեր մոտ։ Սահմանափակել կարող ենք, արգելափակման ձևով, կարող ենք որոշել որ մենք մեր բոտային քաղաքականությունը ունենք, և մեր մոտ պետք է անցնեն առանձին ստուգում, որ համաձայնվենք, բայց այս պահին դա անիմաստ եմ համարում։ Օրինակ արդեն հնացած ընտրյալ/լավ կաղապարները հեսա հենց գլոբալ բոտով են հանելու։ Մյուս կողմից, այո, եթե մի 2 տարի բոտի հաշվից օգտվող չի եղել, աստիճանաբար աճում է վտանգը, որ այդ հաշիվը կարող է ուրիշի ձեռքում հայտնվել։ Առաջարկում եմ այս հարցը հենց Մետայում բարձրացնել, հիմա որ միջլեվայիններով էլ բոտերը չեն զբաղվում, իմաստալից է վերանայել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:48, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Նայիր օրինակ [9] Դինամիկի քննարկման էջի վերջին 5 քննարկումները (էջի ներքևում), կարող է հետաքրքրի...--6AND5 (քննարկում) 10:05, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, 6AND5 ջան, այդ ամենը միանգամայն սպասելի է ու իմաստալից է։ Լքված բոտի հաշիվը ավելի ռիսկային է, քան լքված ադմինի հաշիվը, որովհետև բոտերին հազարից մեկ տեղ ու ժամանակ են հետևում։ Խնդիրը միանգամից Մետայում բարձրացրեցի, այնտեղից է գալիս՝ այնտեղ էլ պետք է լուծենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:44, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

և ընդդեմ. եւ խմբագրել

Բարեւ հարգելի Ալեքսեյ, նեղություն մի քաշե'ք, մեկ է ես եւ-ով եմ գրելու։ Կամ էլ չեմ գրելու ընդհանրապես, եթե այդպես եք ուզում։ Չգիտեմ, ով է այդ անհեթեթ նշանը մտցրել, որն այսօր մարդկանց մի մասը գործածում է, մյուսը` ոչ, այդպիսով եղած խառնաշփոթն ավելացնելով եւ մի լրացուցիչ խնդիր ստեղծելով։ Հարգենք Մաշտոցին` պահենք եւ-ը։ Հիմա հնարավոր չէ բոլորին ստիպել, որ գրեն այդ նշանով, հակառակն անելը շատ հեշտ է` ուղղակի հարկավոր է այն հանել 7 համարի ստեղնի տակից եւ այնտեղ տեղադրել, օրինակ, ՞ նշանը։ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ ԱյգեՊան (քննարկումներդրում).

Իրականում ես չգիտեմ ով է այս «և»–ի մասին ստերը հորինել, բայց 1) Մաշտոցը փոքրատառ առհասարակ չի ստեղծել, միայն մեծատառեր 2) փոքրատառերը ստեղծվել և տարածվել են 9-11րդ դարերում 3) միջնադարի մատյաններում կարող եք տեսնել որ «և»–ը գրվում է հենց որպես «և» կցագրով (օրինակ՝ 1, 2)։ Նույնը կարող եք տեսնել առաջին տպագիր Ուրբաթագրքում (առաջին իսկ էջ 3, մի 4-5 «և» կա)։ Եթե ճիշտ եմ հիշում միայն Մխիթարյաններն էին օգտագործում «եւ» գրելաձևը տպագրում, ու դա կարող է պարզապես տեխնիկական/տնտեսական պատճառներ ունենալ։ Մնացած բոլոր տեղեր, վերջին 1000 տարին, մենք գրել ենք «եւ» համադրությունը որպես «և» կցագիր, գրաբարով, հին ուղագրությամբ, նոր ուղագրությամբ, արևմտահայերն, արևելահայերեն… Մատենդարանում թեկուզ նայեք, կամ առցանց։ Այնպես որ չգիտեմ թե ով և ինչի է հորինել ու իրականացրել դիվերսիան «և»–ի վերաբերյալ, բայց շատ հաջող է ստացվել, անգամ լուրջ մարդիկ են հավատում, տո անգամ որոշ Մատենադարնի աշխատողներ են կարծում որ ԽՍՀՄ–ն է հորինել, մինչև ցույց չես տալիս իրանց ապակու տակ դրած 15–րդ դարի մատյանները։ Մեկ այլ «հեքիաթ» է, որ այն միայն շաղկապի ժամանակ է «և» գրվել, բայց նույն ձեռագրերում կարող եք տեսնել օրինակ «երևցան» գրվածք (2 հղումի, 16 էջ)։ Այո, «կցագրից» «տառի» կարգավիճակ նա ստացել է ԽՍՀՄ–ի ժամանակ, բայց ոնց գրվում էր, այդպես էլ գրվել է, անկախ կարգավիճակից։
Վիքիպեդիաում չենք կարող մեկս մի ձև գրել, մյուսս այլ, քանի որ պետք է լինի մեկ ոճ, անվանումների ու հղումների մեկ ձևաչափ։ Եվ մենք հետևում ենք եղած, ՀՀ–ում ընդունված լեզվի կանոններին։ Այդ պատճառով, ուղղումները կատարվում են ավտոմատ, բոտով, և անգամ եթե մնացած բոլոր կետերը չլինեին, մենք չէինք կարողանա ձեզ տեխնիկապես թույլ տալ «և» կցագիրը որպես «եւ» գրել։ Ես հետ չշրեի, բոտերը 1-2 օրվա ընթացքում կանեին նույնը։ Հուսով եմ բերվածս աղբյուրներից հետո ձեր վերաբերմունքը «և»–ի հանդեպ կփոխվի, հարգելի Մասնակից:ԱյգեՊան։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:48, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի բան էլ ես հավելեմ: 1993-ին ընդունվել և 2000-ին պաշտոնապես վերահաստատվել է «և»-ը որպես կցագիր: Այն այլևս այբուբենի տառ չէ, և այբբենարաններում ներկայացվում է որպես կցագիր: Այնպես որ, Ալեքսեյի նշած «կարգավիճակն» էլ այլևս չկա  : Սա էլ այդ որոշման հղումը (գրքի 281-283-րդ էջեր, PDF-ի` 141-142): --23artashes (քննարկում) 12:31, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Օ, սա իմ համար բացահայտում էր, շնորհակալություն։ Փաստորեն շատ վաղուց «տառի» կարգավիճակ էլ չունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:44, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Ալեքսեյ, իմ կարծիքը եւ-ի նկատմամբ չի փոխվելու։ Ես համաձայն եմ, որ բոլորս պետք է գրենք միեւնույն ձեւով։ Լեզուն ունի միանմանացման ակնհայտ կարիք։ Ուրեմն, եկեք սկսենք այստեղից։ Թե ինչ է եղել, ոնց է եղել, կարեւորը դա չէ։ Կարեւորն այն է, որ այսօր տարբեր մարդիկ գրում են տարբեր ձեւերով։ Մտնում ես tert.am, գրած է և-ով, մտնում ես news.am` եւ-ով։ Լիցենզավորման կենտրոնի կայքում ձեւերի մի մասի վերեւում գրված է Ձեւ 1, Ձեւ 2.. մյուսների վերեւում` Ձև 1, Ձև 2..։ Եւ այդպես շարունակ։ Ես առաջարկեցի շատ հեշտ ձեւ` ուղղակի և-ը հանվում է եւ վերջ, բոլորը կգրեն եւ-ով։ Եկեք այս հարցին լուծում տանք եւ անցնենք հաջորդներին։ Չէ՞ որ դրանք այնքան շատ են։ Հարգանքներով` ԱյգեՊան

Բայց ինչու եք մտածում, որ որ Դուք շատ հեշտ ձև եք առաջարկել, մեկը ես դեմ եմ նմանատիպ փոփոխությանը...--6AND5 (քննարկում) 18:52, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
հարգելի Այգեպան, միթե՞ Դուք մտածում եք որ մենք (այսինքն վիքիպեդիայի հայ համայնքը) կարող է նման բան անել, հանել և տառը, սա քննարկման նույնիսկ ենթակա չի, ինչ կապ ունի և տառը հանելը վիքիպեդիայի հետ, կամ ինչ է նշանակում հանել որևէ տառ, սա ընդհանրապես արդեն կներես բառիս համար անմտություն է, և տառը տառ է, ու տառ էլ կմնա, համեննայնդեպս վերևում կոնկրետ փաստարկներ բերեցին, բերեք Դուք Ձեր փաստարկները, իսկ մինչ այդ ես իմ բոտով արել ու անելու եմ եւ փոխել և-ով գործը: --ERJANIK քննարկում: 07:20, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ԱյգեՊան, ողջ հարգանքով հանդերձ, եթե կարծիքը, ոչ թե իրականության, փաստերի կամ դատողությունների վրա է հիմնված, ու նամանավանդ եթե այն ենթակա չէ փոփոխման, ապա դա այլևս կարծիք կամ դիրքորոշում չէ, դա անձնական հավատք է։ Այդ դեպքում, անձնական հավատքը փոխելու ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ցանկություն։ Սակայն Վիքիպեդիայում ինչպես թիմային աշխատանքի այլ տեղեր, մենք մեր անձնական հավատքները կողմ ենք դնում, որ իրար հետ կարողանանք աշխատել և գործը առաջ գնա։ Իսկ որոշ տեղեր, «եւ»-են գրում է միֆիկական տեխնիկական պատճառներով կամ այդ միֆիկական պատճառների արդյունքում առաջացած սովորությունից ելնելով, ընդ որում տեխնիական պատճառներ մի 20 տարի առաջ եղել են, այն պատճառով որ կոդավորումների և տառատեսակների հեղինակները այս կամ այն ատիճան «և-ը ԽՍՀՄ-ն է հորինել, տենց բան չի եղել ու էլ պետք չէ» միֆի ազդեցության տակ են ընկել։ Յունիկոդում որով մենք գրում ենք երբևէ նման խնդիր չի էլ եղել։ Իսկ եթե ոմանց սխալի պատճառով հրաժարվենք կանոններից, նորմերից, ու որոշումներից, գուցե միանգամից մեծամասնության սխալներին հետևենք և տրանսլիտի՞ անցնենք։
Ամփոփոփելով, հոդվածներում ինչպես ուզում եք գրեք, բայց բոտերի աշխատանքին, որոնք կաննոների համաձայն «եւ»–ը «և» են դարձում խնդրում եմ մի խանգարեք։ Եթե իրոք ուզում եք կրկին փոխել այբուբենը, դա պետք է առաջարկել, հիմնավորել և համոզել Վիքիպեդիայից դուրս, համապատասխան օղակներում։ Բայց հարցը բազմիցս քննարկված, ծեծված է։ Եթե լեզվագետների և համապատասխան մարմինների կողմից որոշվի և նորմ դառնա որ այլևս «և»–ը չենք գործածում, ապա մենք կհետևենք այդ որոշման, բայց դրանից ոչ շուտ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:19, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հավանաբար տեխնիկական խնդիր խմբագրել

Ողջո՜ւյն Հարգելի՛ Xelgen, Կեռստավանք բերդ հոդվածում կատեգորիաներ եմ ավելացրել, բայց ներքևում չի երևում դրանք, կատեգորիաների տողը դատարկ է։ Կարո՞ղ ես հուշել, թե ինչն է պատճառը։--Գարդմանահայ (քննարկում) 07։04, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

Չորս կատեգորիա է դրված ու չորսն էլ երևում են։ --Beko (քննարկում) 07:36, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Որովհետև Կարեյացը բզբզաց :) Մինչև էտ չէին երևում, ծանոթագրությունների վերնագիրն էլ չէր երևում: --Լիլիթ (քննարկում) 07:38, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արդեն երևում են, ապրեք։--Գարդմանահայ (քննարկում) 07:43, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, խնդիրը նարնում է որ դու դրել ես <ref name="Սամվել"> առանց «ref» պիտակը (tag) փակելու, և դրանից հետո ողջ տեքստը ընկալվել է որպես այդ ծանոթագրության մեջի տեքստ։ Բոլոր ՀՏՄԼ պիտակները (HTML tag) պետք է կամ բացվեն և փակվեն (բացող պիտակ)<tag key="value">պիտակի մեջ պարունթակություն</tag>(փակող պիտակ) կամ եթե պիտակի ներսը պարունակություն չկա, ինչպես այստեղ էր, ապա <tag key="value"/>(ուշադրություն այդ միակ պիտակի վերջում թեք գծին)։ Կոնկրետ այս դեպքում, եթե «ref» պիտակը վերօգտագործվում է, և ինքը պարուանություն չունի, ապա պետք է լինի <ref name="Սամվել" />, եթե թեկ գիծը չի դրվում, ապա համակարգը կարծում է, որ դու նոր պիտակ ես սկսում ու հաջորդ ողջ տեքստը մինչև հաջորդ պատահասծ «</ref>» կդառնա այդ ծանոթագրության տեքստ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:39, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ պարզաբանման համար։--Գարդմանահայ (քննարկում) 15:35, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կոորդինատներ խմբագրել

Ողջույն, Ալեքսեյ ջան։ Այսպիսի մի խնդիր ունենք, որը չեմ հասկանում, թե որտեղից է գալիս․ տես Դրակոնյան լեռներ հոդվածի տեղեկաքարտի ՀԱՀ֊ի քարտեզի կոորդինատները, և նայիր ռուսերեն, կորեերեն համապատասխան հոդվածների կոորդինատները։ Տարբերությունն ակնհայտ է։ Այդ խնդիրը հաստատ ՀԱՀ֊ի տեղորոշման քարտեզի հետ կապված չի, որովհետև նույն տարբերությունը բերում է և այլ երկրների լեռների կոորդինատների դեպքում (Բոտև, Ботев; Դիխթաու հոդվածում երևում է իբր թե լեռը Վրաստանի կազմում է, սակայն իրականում Ռուսաստանի կազմում է։ Հնարավո՞ր է, որ տեխնիկական խնդիր է։ — Ջէօ (ᄉeoul) 07։54, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ջէօ ջան, տվյալ դեպքում այդ կոորդինատները գտնվում են վիքիդատայում, եթե գտնում ես սխալ է, ապա հարկավոր է այնտեղ ուղղել, այնտեղի կոորդինատները վերցված են հոլանդերեն վիքիից: Ռուսերենում հոդվածում գրված կոորդինատներն է ցույց տալիս, հավանաբար մի բան ոչ ճիշտ ես գրել, դրա համար հոդվածում կոորդ.-ի պարամետրը չի աշխատել և ավտոմատ վիքիդատայից է վերցրել:--6AND5 (քննարկում) 08:23, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Փորձեցի ինչ-որ բաներ բզբզալ, բայց չստացվեց 6AND5 ջան ։/ Լիանկուր և Лианкур հոդվածներում այս դեպքում տարբերությունը մի սմ-ի է հասնում։ Խնդիրը հաստա՞տ վիքիդատայում է։ Կոորդինատները հոլանդերեն վիքիպեդիայից եմ վերցնում արդեն, բայց էլի խնդիր ունենք։ — Ջէօ (ᄉeoul) 18:00, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ ջան, ես չասեցի, որ հոլանդերենինը ճիշտ է, այլ հակառակը վիքիդատան վերցրել է հոլանդերենիսխալ տարբերակը, հեսա կփորձեմ նայել--6AND5 (քննարկում) 18:06, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի հատ նայի էլի 6AND5 ջան։ Երջանիկն էլ միգուցե իմանա, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ — Ջէօ (ᄉeoul) 18:09, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ , Դրակոնյան լեռներում կոորդինատները սխալ էիր գրել, նայիր [10], ես ստուգեցի այս էջում.[11]. վերևի աջ կողմում (հիմա որքանով հասկանում եմ պատկերը «դզվել է»), իսկ Լիանկուրի դեպքում գլուխ չհանեցի:--6AND5 (քննարկում) 18:51, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ջէօ ջան, Լիանկուրի հարցն էլ լուծեցի, տեղորոշման քարտեզում ժամանակին Պանդուխտը սխալ կոորդինատներ էր մուտքագրել, թե որտեղից էր գտել չգիտեմ, նայիր հունգարերեն տարբերակով[12] ուղղեցի[13]։ Այիսնքն մնացած դեպքերում էլ կամ սխալ կոորդինատներ են գրված հոդվածում, կամ տեղորոշման քարտեզներում է սխալ գրված, յուրաքանչյուրի համար առանձին պետք է նայել։--6AND5 (քննարկում) 19։39, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ժող, առաջին հայացքից ՌՈՒ:ՎՊ–ում կոորդինատները մի 150–200 կմ ավելի հյուսիս են տված, քան մնացած նախագծերում ու առանձնապես լեռնային մասում չեն (եթե քարտեզը խոշորացնենք ազգային պարկի կողմը կտեսնեք գագաթները)։ Կարող է ուղղակի սխալ է, կարող է իրանք տվել են ամենաբարձր գագաթի կոորդինատը, իսկ մնացածը լեռնաշղթայի մեջտեղի կորրդինատները։ Թեպետ քարտեզով ու արբանյակային լուսանկարներից տպավորություն չի մնում, որ դա ամենաբարձր գագաթն է։ Ինչի ենք ռուսերե՞ն:ՎՊ–ով կողմնորոշվում։ 6AND5 ջան, այն էջը, որով դու ստուգել ես, ոչ թե Դրակոնյան լեռների տեղն է ցույց տալիս, այլ ցույց է տալիս ՌՈՒ:ՎՊ–ի նշված կոորդինատները տարբեր քարտեզների վրա։ ՅՈՒՆԵՍԿՈ–յի և այս կայքը նույնպես նախորդ տարբերակի մոտ են ցույց տալիս վայրը և ոչ ՌՈՒ:ՎՊ–ի։ Ու այդ լեռնաշղթան մի քանի հարյուր կմ–ով է ձգվում, տես (File:Great Escarpment map 1.png կարմիր գիծը դա Դրակոնյան լեռներն են)--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:43, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մեկ էլ Ջէօ ջա, ես չհասկացա բուն/ընդհանուր խնդիրը ինչո՞ւմ է։ Քո նշված խնդիրները չեմ նկատում, կամ սխալ եմ հասկացել ու այլ բան եմ նայում։ Ոնց որ թե կան մանր տարբերություններ կոորդինատներում, կամ տարբեր աղբյուրներից եկող են, կամ էլ մեկ մեկ մարդիկ անյկուն/րոպե/վարկյան ձևաչափը սխալ են փոխում անկյուն կոտորակային մասով ձևաչափի (55°45.35’ ≠ 55,4535°)։ Եթե կոորդինատները ճիշտ են, իսկ քարտեզի վրա սխալ է երևում, պետք է ստուգել այն ինչ 6AND5 ստուգեց ու փոխեց՝ տեղորոշման քարտեզի կաղապարը այդ երկրի համար։ Եթե կարծում ես դա չի պատճառը, սքրինշոտերով ցույց կտա՞ս։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:43, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Ալեքսեյ ջան դիտարկման համար, ես լրիվ մոռացել էի, որ խոսքը լեռնաշղթայի, այլ ոչ թե լեռնագագաթի մասին է: Ես նոր նայեցի Վալեսյանի ատլասը, ուրեմն գերմաներեն վիքիում տրված կոորդինատրը, այսիքնքն սև եռանկյունին հենց կարելի է ասել ամենաբարձր գագաթի վրա է ընկնում: Բացի այդ նայեցի Աֆրիկայի առանձին 1978թ-ի ատլասը համարյա նույն տեղն է կրկին ամենաբարձր գագաթը:--6AND5 (քննարկում) 21:29, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, ՕփենՍթրիրՄեփով էլ է նույնը։ Մնում է կոորդինատները ուղղել։ Ես պաս, 2 շաբաթ առաջ գրած քննարկումների պատասխաները վերջապես շարեմ, գնամ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:39, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արդեն ամեն ինչ ստացվեց, Ալեքսեյ a.k.a. Xelgen և 6AND5 ջան։ Փաստորեն արդեն ՕփենՍթրիրՄեփով կվերցնեմ կոորդինատները, ՌՈւ։ՎՊ֊ի կոորդինատների անճշտությունից էր գալիս խնդիրը։ Շնորհակալ եմ շատ։ — Ջէօ (ᄉeoul) 07:41, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դե թարմ, պռոֆ․ ակադեմիական աղբյուր եթե կա, շատ ավելի ցանկալի է, քան ՕփենՍթրիթՄեփ/Գուգլ օգտագործողների կողմից ստեղծվող բովանդակությունը իհարկե։ Բայց կոպիտ սխալներ բռնացնելու համար պիտանի են, Գուգլը տալիս է արբանյակային լուսանկարներ (որոնք սակայն կարող եմ մի քանի տասնյակ կամ հարյուր մետր շեղված լինեն)։ ՕփենՍթրիթՄեփը ունի ռելյեվային–կոնտուրային «բեքգրաունդ» որը նույնպես որոշակի օբյեկտիվություն է ապահովում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:27, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ջնջվող հոդվածներ խմբագրել

Բարև, Հարգելի՛ Xelgen։ Մեր քննարկումը՝ կապված Մարզպանական Հայաստանի ապստամբությունների հետ, ավարտվել էր 80-ից ավելի հոդվածների ջնջմամբ։ Բայց որոշ բաներ, երևի, չեք նկատել։ Դրանցից են՝ Խաղխաղի ճակատամարտը, Ավարայրի ճակատամարտը և այլն։ Եթե տեսնեմ այլ հոդվածներ, որ աչքովս ընկնեն, կգրեմ։ Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 20։15, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)

Դրանք ջնջել չի կարելի, քանի որ այդ հոդվածները ստեղծվել դեռ 2007 թ-ին: Նմանատիպ դեպքերում օրինակ Ավարայրի դեպքում Բեկոն է հեռացրել Լիոնի ավելացրած հատվածը, իսկ Խաղխաղի դեպքում՝ նոր ես կատարեցի: Ես հույսով եմ, որ Ալեքսեյը նմանատիպ դեպքերը հաշվի է առել և չի ջնջել այն հոդվածները, որոնց հեղինակը Լիոնը չէր (դրանցում հարկավոր էր միայն հետ շրջել նրա խմբագրությունները):--6AND5 (քննարկում) 20:39, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այո, ինչպես 6AND5 նշեց ես ջնջել եմ միայն իր կողմից ստեղծած էջերը, որոնք և բուն խնդիրն էին։ Բացի դրանցից մեր մոտ միայն 5 էջեր կան, որտեղ ինքը ներդրում է ունեցել։ Սա թողնեմ թեմային ավելի լավ տիրապետողին, որ ուղակի ավելացվածը չջնջեմ, գուցե պիտանի բաներ կան։ Ու շնորհակալություն այս շարքի վրա ուշադրություն դարձնել/հիշացնելու համար։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:04, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 09:32, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

խնդրանք պատկերների հետ կապված խմբագրել

ողջույն Հարգելի՛ Xelgen, ո՞նց ես, խնդրեմ մի հատ կնայես Մասնակցի_քննարկում:517design#խնդիրներ պատկերների հետ այս քննարկումը, այդ պատկերները ես ուզում եմ դարձնել ազատ պատկեր, գուցե սխալվում եմ։ --ERJANIK քննարկում: 11։01, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)

Երջանիկ ջան, ինքդ դա կարող ես անել միայն եթե Սեդրակը (517design) քեզ փոխանցել է իրավատերից նամակը, ու դու դա կարող ես ուղարկել Վիքիպահեստի ՕՏՌՍ (OTRS) թիմին։ Քննարկման էջում ավելի մանրամասն գրեցի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:08, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Թաքցնել խմբագրել

Բարի կեսգիշեր հարգելի Ալեքսեյ։ ԼՂՀ հոդվածում թաքցնել այդքան խմբագրություն, որ մեկ խմբագրության չերևա, սովորական ընթերցողներին կարող է թյուրիմացության մեջ գցել։ Բացի այդ նմանատիպ դեպքերում թաքցնելու գաղափարը ըստ ինձ ընդունելի կլինի, եթե խսիտ գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել, օրինակ ինչ-որ անձի կամ ասենք պետական սահմանների վերաբերյալ, բայց սովորական կայքից պատճենված նյութը, որը գործնականում հասանելի է բոլորին, թաքցնել, այն էլ այլ մասնակիցների խմբագրումների հաշվին, դա ընդունելի չի։--6AND5 (քննարկում) 22։03, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)

6AND5 ջան, ՀԻ օրենքի մասին խախտում է, մենք իրավունք չունենք նման տեքստեր մեր մոտ պահել ու տարածել, ոչ ներկա ոչ անցյալ տարբերակներում։ Դա օրենքի խախտում է։ en:Wikipedia:Revision_deletion#Criteria_for_redaction/ru:Википедия:Удаление_правки։ Սովորկան ընթերցողները չեմ կարծում պատմության էջում, տարբերակներն են համեմատում։ Իսկ ով այդքանը անում է, կտեսնի նաև թե թաքցման պատճառը որն է։ Ա՞յլ առարկություններ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:10, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արմենակ Կ Բեդեւյանին խմբագրել

And why you dont improve it instead of deleting – Այս անստորագիր գրառման հեղինակն է 197.32.119.62 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Հայհոյանքը թաքցված է Lilitik22 մասնակցի կողմից --Լիլիթ (քննարկում) 10։28, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)

Օգնություն խմբագրել

Բարև, Հարգելի Xelgen։ Ես Ձեր օգնության կարիքն ունեմ։ Գրել եմ այստեղ։ Ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ անդրադառնալ։ Շնորհակալություն։--Հայկ (արաբագետ) 21։24, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն Հայկ, այստեղ պատասխանեմ, այնտեղի թեմայից չշեղվելու համար։ Կարճ պատասխանը՝ կատեգորիայում պատկերներ պետք չեն։

Կատեգորիայում պատկերներին հղվելու համար կարելի է օգտագործել Վիքիպահեստին հղող կաղապարներ, բայց ոչ առանձին պատկերներ կամ պատկերասրահներ։ Սրանից գուցե անենք բացառություններ, այնտեղ որտեղ ուղակի անհրաժեշտ է տալ պատկեր, օրինակ կերպարվեստի մասին հոդվածներում։ Այլ դեպքերում հաստատ չարժի։ Ու կարծում եմ, որ էջերի կատեգորիաներում պատկերենրը ավելնորդ են, եթե դա հենց պատկերների կատեգորիան չէ, ինչի դեպքում կատեգորիան ավելացնում ենք պատկերին, և ոչ պատկերը կատեգորիային։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21։41, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շատ լավ: Ես տեսել էի մի քանի նկարով կատեգորիա, դրա համար: Ուրեմն, եթե տեսնեմ՝ կջնջեմ: Իսկ ՍՊբ պատմության հոդվածում էլ խնդիրներ չկան?--Հայկ (արաբագետ) 21:43, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ու մի բան էլ, կատեգորիայում ինչ վերաբերում է մեկ-երկու տողով նյութ գրելուն, արժի թե ոչ:--Հայկ (արաբագետ) 21:49, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այո, մեկ–երկու տող, որը կնկարագրի թե ինչ հոդվածներ և ինչ սկզբունքով են ներառված ընդունված բան է այլ տեղեր, մենք դրան դեռ հազվադեպ ենք հասնում ցավոք։ Եթե պատկերենով կատեգորիաներ տեսնես, իմաց տուր, հետաքրքիր է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:54, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ կաղապարներով կատեգորիաներ? օրինակ՝ Հայաստանի պատմական նահանգներում, եթե չեմ սխալվում--Հայկ (արաբագետ) 21:56, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սխալվեցի ուրեմն: Մի կատեգորիա էի տեսել, որտեղ այդպիսի մի կաղապար կար:--Հայկ (արաբագետ) 22:01, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չէ, ճիշտ էիր Կատեգորիա:Հայաստանի պատմական նահանգներ որը հոդվածների համար է նախատեսված, հոդվածների թվում կաղապար կա։ Դա կաղապարի սխալն էր, և այսպես է ուղղվում տվյալ դեպքում։ Հոդվածների կատեգորիաներում միայն հոդվածների, կաղապարների կատեգորիաներում միայն կաղապարներ, մասնակիցներում մասնակիցներ, պատկերներում պատկերներ և այլն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:04, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, դա էլ է պարզ: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 22:12, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի հարց էլ, կատեգորիաները ինչպես են վերահղվում? Նույն բանն ունի մեկից ավել անուն--Հայկ (արաբագետ) 03:54, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կատեգորիաների վերահղումները չեն աշխատում որպես կատեգորիա, ու մի շարք խնդիրների պատճառ են դառնում (en:Wikipedia:Redirect#Category_redirects)։ Իրանց ընդունված է հեռացնել։ Շատ անհրաժետ դեպքերում օգտագործվում է ոչ թե սովորական վերահղում, այլ այսպես կոչված «փափուկ վերահղում»` տեղեկացնող կաղապար որ ասում է, որ հոդվածները պետք է ման գալ մեյ այլ կատեգորիայում, իսկ աստեղ ոչ մի բան չավելացնել։ en:Wikipedia:Soft_redirect#Category_soft_redirects--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:09, 24 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Բարև Ալեքսեյ, ձեր խմբագրումը իմ քննարկման էջում կապ ունի այս ԱյՓի հաշվի հետ?--David1992 (քննարկում) 09։51, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)

Այո, ունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:13, 26 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Xelgen, այդ ԱյՓիի և դրանից կատարված խմբագրումների հետ կապ չունեմ, չգիտեմ կարող եք ստուգել դա չեքյուզերով թե չե, բայց կապ չունեմ այդ խմբագրումների հետ: Ճիշտ է, առաջին թվերը համընկնում են, բայց դա բավարար չե նման ենթադրությունների համար, հետևաբար քննարկումն էլ անհիմն է:--David1992 (քննարկում) 07:38, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անկեղծ ուրախ եմ, եթե դա այդպես է David1992։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:32, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մասնակցային անուններ խմբագրել

Բարի երեկո, Ալեքսեյ ջան։ Երբեմն լինում են մասնակցային անուններ, ինչպիսին որ քիչ առաջ արգելափակեցիր, որոնք իրոք չպետք է լինեն, սակայն մեր կանոնակարգում կարծես թե նման կետ չունենք տվյալ անունների համար։ Օրինակ՝ ունեինք, եթե չեմ սխալվում «Ճամբարակ գյուղ», «Շակիրա» ու նման բաներ։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս պետք է վարվենք նման դեպքերում։ --Լիլիթ (քննարկում) 20։21, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)

Չգիտեմ Լիլիթ ջան, կարծում եմ ուղակի քթի ծակով։ Որքան էլ փորձենք գրել թե ինչ չի կարելի անել, մի նոր խախտող բան կմոգոնեն, որը կանոնակարգով նախատեսված չէ, ու երևի ոչ էլ պետք է նախատեսել։ Այնպես որ մնում է «Առողջ բանականություն է» (Здравый разум/Common sense) օգտագործել, որն այո, սուբյեկտիվ է, բայց մեր հիմնական անխախտելի կանոններից է։
Անձամբ «Շակիրայի» մեջ խնդիր չեմ տեսնում, երգչուհու հետ մեր դեպքում հազիվ շփոթեն, եթե իհարկե այդ մարդը չի փորձում ներկայանալ որպես հենց երգչուհի։ Արաբական իգական անուն է հիմա։ «Ճամբարակ գյուղ» սինձ ավելի սյուռ է, քանի որ հաշիվը պետք է միայն մի հոգու պատկանի, իսկ …գյուղը դրան հակասում է, ու «հարգելի Ճամբարակ գյուղ ինչպե՞ս ես։ Դու հետ ես շրջել էջը» ոնց նայում ես էն չէ, ու տեսականորեն կարող է դուր չգալ գյուղի այլ բնակիչներին։ «Ճամբարակցի» ավելի ընդունելի տարբերակ է, բնավ ոչ ամենալավ, բայց ավելի լավ քան «Ճամբարակ» կամ «Ճամբարակ գյուղ»։
Կողմ կլինեմ կանոնակարգում բնակավայրի անունը կամ «ավտոնիմները» արգելող կետ, ինչպես նաև «հոգնակի» անվանումներ, բայց որոշ հաշիվներ արդեն կան, օրինակ անգ։ՎՊ–ում կա «Երևանցի» մասնակից, ու սինձ հին անունները ճիշտ չէ արգելփակել, կարելի է խնդրել փոխել անունը։ Տեղեկամատյանով նայեցի, որոշ սյուռ անուններ այլ Վիքիպեդիաներից են գալիս, ու մեր մոտ ավտոմատ են ստեղծվում երբ մուտք գործած հայերեն ՎՊ–են բացում։ Օրինակ Մասնակից:Ййййййййййййййййййййй։ Ոմանց կարող է դուր չգալ Մասնակից:Gp6vu86, իմ համար այն լավը չէ, բայց հանդուրժելի է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:23, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, Ալեքսեյ ջան, պարզ է, շնորհակալ եմ շատ։ --Լիլիթ (քննարկում) 21:30, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Քննարկման էջերի մաքրում խմբագրել

Ողջույն, Ալեքսեյ ջան։ Այս ցանկդ մաքրեցի ինչքանով որ կարողացա։ Շատ էին նաև ճամբարի ընթացքում ջնջված հոդվածների քննարկման էջերը։ Էջեր կան, որոնցից գլուխ չհանեցի, խնդրում եմ դրանք նայես․ հիմնականում նրանք էին, որ 2 քննարկման էջ ունեին և 2 տարբեր քննարկումներ։ Որ էջը որ ուղղել եմ/վերահղել եմ, դրել եմ {{արված է}} --Լիլիթ (քննարկում) 07։24, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալություն Լիլիթ ջան, փաստորեն ավելի շատ էր ջնջման ենթակա, քան գնահատել էի։ Մի 70 հատ նոր ես գտա դրանից հետո, բայց ավելի խուճուճ է այս հարցը քան մտածում էի։ Մոտ 1000 հատ քննարկումներ ունենք, որոնք վերահղում են, այդ ցանկն էլ կստուգեմ, մի տեղ կքցեմ։ Պետք է մարդկանց խնդրել հոդվածը տեղափոխելուց, միշտ քննարկում հետը տեղափոխել։ Որոշ քննարկումներ կային, որոնք ջնջեցի, բայց համոզված չեմ, որ իմաստալից քննարկումները արժի ջնջել, գուցե ինչ–որ էջի, ենթաէջեր տեղափոխենք։ Պետք է նայել «միջազգային» «ոնսենսունսին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:02, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն Ալեքսեյ, ինձ մի հարց է հետաքրքրում, հայերեն Վիքիպեդիայում հնարավոր է հոդվածի ծանոթագրություններ բաժնի տարատեսակ համարվող նշումների համար այնպես անել, որ եթե ցանկի մեջ օրինակ 3 անվան մոտ նույն նշումն ես կատարում, վերջում մի հատ ցույց տա, այլ ոչ թե երեք հատ։ Ծանոթագրությունների դեպքում այս կաղապարն են օգտագործում՝<ref name=""></ref>--6AND5 (քննարկում) 19։36, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն 6AND5, այո հեշտ հնարավոր է՝ նույն ձև ինչպես և «սովորական» այլ խմբին չպատկանող ծանոթագրությունները, ուղակի այդ դեպքում պետք է միշտ նշել ոչ միայն անունը այլ նաև խումբը, այսինքն հիմնականը պետք է լինի՝ <ref group="Ն" name="ծան անուն">Նշումի տեքստ</ref>, հետագա վերաօգտագործումները <ref group="Ն" name="ծան անուն"/> իսկ ցանկը ցուցադրելու համար == Նշումներ == {{Ծանցանկ|group=Ն}}։ Երկու դեպքում էլ տեխնիկապես մեխանիզմը լռիվ նույն է, ուղակի նշումները առանձին խմբում ենք հավաքում։
Մի երկու փոքր էլ նշում՝ <ref name=""></ref> կաղապար չէ, այլ պիտակ է (tag), «եռանկյուն» փակագծերի մեջ գրվող այլ տարրերի պես (որ հետո եզրույթներոմ չխճճվենք)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:59, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

  Շնորհակալություն, ես էլ ահագին փորփրեցի ռուսերեն և անգլերեն վիքիները այդպես էլ գլուխ չհանեցի, հիմա արդեն պարզ է։--6AND5 (քննարկում) 21։11, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հատկապես ռուսերեն:ՎՊ–ում «գերկաղապարեցում» կա, այդ նույնը բաները գուցե կաղապարների մեջ են դնում։ Մեր մոտ էլ ռու։ՎՊ–ից մի շարք կաղապարներ են եկել, որոնք կարիքը իմ համոզմամբ չկար, ու վախենում եմ, որ ՎիզուալԽմբագրիչի տարածումի զուհագեռ դա գլխացավանք է դառնալու, քանի որ ամեն կաղապարի գործածումը պետք է նաև ՎիզուալԽմբագրիչի համար նկարագրել։ Կոնկրետ այս թեգերով սխեման հանգիստ աշխատում է նաև ՎիզուալԽմբագրիչում, առանց մեր կողմից որևէ հավելյալ աշխատանքի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:28, 30 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Ալեքսեյ, ինձ ևս մեկ հարց է հետաքրքրում, Իրավական նորմ հոդվածի աղբյուր բաժնում իրավունքի տեսություն բառերը իրար կպած են, դա ինչով է բացատրվում: Այս խնդիրը բազմաթիվ անգամ տարբեր ժամանակներում նկատել եմ:--6AND5 (քննարկում) 13:37, 2 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ինքս նույնպես չգիտեմ թե դա հատկապես ինչի հետ է կապված, բայց նման դեպքում հոդվածի վերջին մասում երբ դնում ես <br /> թեգը, այդ խնդիրը չի լինում, հիմա օրինակի համար կդնեմ այդ հոդվածում: --ERJANIK քննարկում: 05:29, 3 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ նկատել բազմիցս, <br /> էլ է օգնում, {{-}}-ն էլ։ --Լիլիթ (քննարկում) 05:50, 3 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5, Մասնակից:ERJANIK, Լիլիթ, սա երկար ժամանակ առկա խնդիր է, բագզիլայում նկարագրած է՝ bugzilla:63918։ Դեռ միայն հայերեն ՄեդիաՎիքիների վրա ենք ստանում (կարդա անգլերեն ու ռուսերեն տարբերակներում չի վերարտադրվում)։ Իրականում խնդիրը վերանում է նաև, եթե միայն մի կատեգորիա է մնում, ու առաջանում է, եթե կատեգորիաները մեկից ավել են, ու արանքում ոչ մի հարուստ ձևավորում չկա։ Բուն պատճառը դեռ պարզ չէ, մի շարք կասկածներ կան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:32, 3 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի արձագանքների համար...--6AND5 (քննարկում) 12:12, 3 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Ալեքսեյ, կարող ես արդյունք տալ այս հոդվածին՝ Սոսե Մայրիկ, կաղապարը դրված է դեռևս 2009 թվականից...--6AND5 (քննարկում) 08:21, 9 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, այդ հարցով թեթևակի քննարկում մի 10 օր առաջ ունեցել ենք: Կարելի է բերել համապատասխան տեսքի և կաղապարը հանել: --23artashes (քննարկում) 10:26, 9 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Արտաշես ջան, չէի նկատել--6AND5 (քննարկում) 13:42, 9 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն հարգելի Ալեքսեյ, ինձ հետաքրքիր է Հայաստանում դպրոցական դասագրքերը հեղինակային իրավունքների խնդիր ունե՞ն, օրինակ այս՝ Իրանը 20-րդ դարի առաջին կեսին, հոդվածում մի պահ ենթադրենք, որ ամբողջովին արտագրված է դասագրքից, առանց բովանդակային փոփոխության, նմանատիպ հարց կարո՞ղ է առաջանալ:--6AND5 (քննարկում) 13:39, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բոլոր դասագրքերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, 6AND5 ջան։ Եթե հոդվածը պատճենված է, պետք է այն ջնջել։ --Լիլիթ (քննարկում) 13:42, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, Լիլիթը արդեն պատասխանեց։ Մեր համար ցանկալի է որ նյութը չխախտի թե ՀՀ թե ԱՄՆ ՀԻ օրենքը։ Թե մեր օրենքով ինչն է համարվում ՀԻ օբյեկտ ինչը ոչ կարելի է կարդալ այստեղ։ Շատ դասագրքեր արդեն առցանց տեղադրված են, բայց քանի որ Յունիկոդով չեն (ու հաճախ ոչ էլ ArmSCII տարածված որևէ տարբերակով) ու ՊԴՖ–ով են, լավ դժվար է դրանք որոնելը/ստուգելը։ Բայց պետք է հրատապ ստուգել/ջնջել։ Կոնկրետ նշվածդ հոդվածի մասին ենթադրությունը հաստատվում է՝ այն պատճենված է այստեղ տեղադրված դասագրքից] (55 էջի ամենավերջերից սկսած), հիմա ջնջում եմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:42, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 07:56, 16 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

2 բոտ խմբագրել

ողջույն Ալեքսեյ ջան, փաստորեն 2 բոտի հայտ ես բացել, գիտեմ որ եթե ուզում ես 2 բոտ, ուրեմն դրա կարիքը կա, հետաքրքիր է ուղղակի, փաստորեն նման բան էլ կարող է լինել, 1 մասնակից՝ 2 բոտ, ես կողմ կքվեարկեմ, անկախ ամեն ինչից Դու ինչ-որ անում ես, կոնկրետ ՀՎ-ում գրեթե ոչ ոք չի կարողանում անել, կարևոր տեխնիկական խնդիրները, դրա համար քեզ շատ շնորհակալություն։ --ERJANIK քննարկում: 04։16, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ամեն ինչ էլ հնարավոր է , օրինակ ռու վիքիի այս մասնակիցը նույնպես երկու բոտ ունի՝ EmausBot, AeroBot--6AND5 (քննարկում) 09:55, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան 2 բոտ հիմնականում այն պատճառով որ տարբեր աշխատանքներ են անում։ Տարբեր ֆունկցիաներ են կատարելու, տարբեր համակարգերով են աշխատելու (հաճախ նույն պահին) և տարբեր մեքենաների վրա, տարբեր ցանցերից։ Օրինակ Վիքիդարանում կրկին երկու բոտի հաշիվ էի հայցել՝ s:Մասնակից:XelgenBot ու s:Մասնակից:ԿտրիչԲոտ, նույն պատճառով զգալիորեն տարբեր ֆունկցիոնալ ու վերջինի դեպքում ներդրումների ճնշող մեծամասնությունը գալու էին, ոչ թե իմ մոտից, այլ այլ մասնակիցներից, և սխալ էի համարում իմ հետ նրանց առնչելը։ Այժմ Վիքիդարանի որոշ գործիքների վրա եմ աշխատում, և եթե այլ լեզուներից հետաքրքրություն լինի, բոլոր Վիքիդարանանների համար մեկ այլ առանձին բոտային հաշիվ պետք է բացեմ, որովհետև կրկին առանձին, սպեցեֆիկ աշխատանք է անելու բոտը, շարունակական կերպով։ Դա ընդունված մոտեցում է։ Իսկ ԿտրիչԲոտի փոխարեն հավանաբար այլ մեխանիզմ կօգտագործենք, ու դրանից կհրաժարվեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:31, 31 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մասնակցի քննարկում:Vavul Fenty խմբագրել

Բարև Ալեքսեյ ջան: Ինչ ես կարծում, այս էջի հետ կապված, մասնակիցը մոտ երկու տարի ակտիվ չի, իսկ բոտը անընդհատ հաղորդագրություն է ուղարկում, գուցե ինչ-որ ժամանակով պաշտպանություն սահմանենք, թե չէ այդ էջի երկարությունը 10 կիլոմետր կդառնա...--6AND5 (քննարկում) 19:16, 21 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մեկ էլ այս հոդվածը՝ Գոլորշի, ըստ ինձ ինչ-որ տեղից քոփի փաստ է արվել, բայց գուգլով բան չգտա...--6AND5 (քննարկում) 19:07, 22 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բացի պատճենված լինելը, վերնագիրը գոլորշի է, սակայն հոդվածն աղտոտման մասին է․․․ --Լիլիթ (քննարկում) 19:17, 22 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կարծիք խմբագրել

Ողջույն ժամանակ ունենալու դեպքում հայտնիր քո կարծիքը այս քննարկումներին.Վիքիպեդիայի քննարկում:Ապրող անձանց կենսագրություններ, Վիքիպեդիայի քննարկում:Նշանակալիություն (երաժշտություն)‎, դրանք մինչև Նոր տարի մասնակի ամփոփվելու են։--6AND5 (քննարկում) 09։39, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

2-րդ քննարկումը բացվել է դեկտեմբերի 14-ին, ու դեռ առանձնապես կարծիքներ/առաջարկներ չեմ տեսնում։ Ինչի՞ ենք դա մինչ նոր տարի ամփոփելու 6AND5։ Առաջին քննարկմանը կփորձեմ արձագանքել, բայց Հայաստանի համար հայերեն ՎՊ–ում առանձին բացառություններ անելը հակասելու է նախագծի ըստ լեզուների և ոչ երկրների բաժանման։ Համ էլ ամեն երկիր կարծում եմ առանձին առանձին չենք քննարկելու և պետք է միանգամից ընդհանուր մոտեցում ձևավորել, օրինակ երկրի բնաչկության 1%–ից ավել ունեցող բնակավայրերի ղեկավարերը, որոնք այդ պաշտոնում գտնվել են կես տարուց ավել նշանակալի են։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:30, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես չասեցի ամփոփելու ենք, այլ մասնակի, այսինքն որի շուրջ կոնսենսուս կլինի ու դա առավելապես վերաբերում է բնակավայրերի մասով: Ինչ վերաբերում է բացառություններին, ապա դրանք բացառություն չեն, բնականաբար Ճապոնիայի իքս գյուղի գյուղապետը ու ասենք Սյունիքի մարզի իքս գյուղապետը չեն կարող նույն նշանակալիությունը ունենալ հայախոս ընթերցողների համար, բնականաբար հայերեն Վիքիպեդիան նախատեսված է գլխավորապես հայերեն իմացողների համար, այլ ոչ թե ասենք ճապոներեն իմացողների, ու դա լիովին տեղավորվում է հանրագիտարանային չափանիշների տրամաբանության մեջ:--6AND5 (քննարկում) 16:25, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան ամփոփում են այն ինչ մեծ ծավալի պատճառով երկար է կարդալ և ամփոփման կարիք ունի, քննարկման արտահյատած մտքերը արագ հակսնանալու համար, ոչ թե ըստ ժամանակի։
Զգացի՞ր որ մի կողմից ասում ես, թե որ բացառություն չէ, մյուս կողմից բացատրում ես ինչի ենք բացառություն անում ըստ քեզ։ Սա Հայաստանի մասին նախագիծ չէ, սա միջազգային հանրագիտարան է, ինչի մասին մեզ անցյալում բավականին աղմուկով բացատրել են։ Եթե մենք ընտրում ենք բնակչության թիվը որպես չափանիշ և ՀՀ–ի հայախոսը երկրի բնակչության 0.1% ունեցող բնակավայրի ղեկավարի մասին կարող է գրել, ապա մենք չենք կարող ասել Չինաստանի հայախոսին, որ իր երկրի երկրի բնակչության 0.1% ունեցող բնակավայրի ղեկավարը նշանակալի չէ։ Իսկ այն ինչ ավելի ուշագրավ/կարևոր է, բնական ճանապարհով ավելի շատ կներկայացվի այստեղ, քանի որ մարդիկ գրում են իրանց հետաքրող թեմաներով։ Կանոնակարգով կարելի է փորձել այդ բնական դիզբալանսը ուղղել, բայց ոչ ուժեղացնել։ Բացի դրանից, ես չեմ հասկանում ինչում է խնդիրը «ՀՀ»–ն «երկիր» բառով փոխարինելու և այս քննարկումը ևս 200+ պետությունների համար նորից չկրկնելու։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:12, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ինչպես նաև խնդրում եմ աղբյուրներ ավելացրու Հասարակագիտություն հոդվածին:--6AND5 (քննարկում) 22:09, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սա իմ գրած նյութը չէ, հավանբար ինչ–որ այլ էջում տեղադրվածից եմ տեղափոխել առանձին հոդվածի մեջ։ Նաև իմ առաջնային գիտելիքների/հետաքրքրությունների շրջանակից դուրս է, այնպես որ չեմ կարող այժմ կպնել/օգնել այս հոդվածի հարցում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:12, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Xelgen, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Կարծիք 2 խմբագրել

Ողջույն, քո կարծիքը կասես այս հոդվածների վերաբերյալ.Wi-Fi,Վայֆայ ցանցեր, երկուսն էլ ջնջման են ներկայացրել...--6AND5 (քննարկում) 20:15, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Return to the user page of "Xelgen/Արխիվ 2014".