Վիքիպեդիայի քննարկում:Ապրող անձանց կենսագրություններ

Add discussion
Active discussions

Ապրո՞ղ, թե՞ կենդանի։ --vacio 05:40, 2 Հոկտեմբերի 2012 (UTC)

Կենդանին ավելի ճիշտ կլինի երևի, բայց դատարկ հղումներն էս անունով էին Melic (քննարկում) 07:22, 2 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ես ևս «կենդանի» տարբերակի կողմնակից եմ։ Hielo-azul.svg ջեօ 14:40, 5 Փետրվարի 2014 (UTC)
Գուցե` «ո՞ղջ»: --23artashes (քննարկում) 15:05, 5 Փետրվարի 2014 (UTC)

Նկատառումներ «Քաղաքական և հասարակական գործիչներ» բաժնի վերաբերյալԽմբագրել

  • 6-րդ կետում առաջարկում եմ փոփոխություն կատարել համաձայն անգլերեն վիքիի՝ կիրառելով նույն չափորոշիչները գյուղապետերի համար։ «Քաղաքապետերը նշանակալի չեն միայն նրանով, որ քաղաքական գործիչ են։ Հոդվածը պետք է ավելին ասի, քան միայն այն, որ «Պողոս Պողոսյանը x քաղաքի քաղաքապետն է։ Փոքր քաղաքների քաղաքապետերը սովորաբար համարվում են ոչ նշանակալի, եթե տվյալ անձանց գործունեությունը սահմանափակվում է միայն քաղաքապետ լինելով, սակայն վերջիններս կարող են նշանակալի համարվել այլ պատճառներով (օրինակ, եթե նախկինում ավելի բարձր պաշտոն են զբաղեցրել)»։
  • Մենք ունենք տասնյակ հոդվածներ անձանց մասին, ովքեր ստացել են շքանշաններ կամ տարբեր մեդալներ։ Ըստ ձեզ՝ տվյալ անձինք կարո՞ղ են նշանակալի համարվել միայն այն բանի համար, որ ստացել են մեդալ կամ շքանշան։ Միգուցե որևէ կետ մտցնենք՝ նշելով, թե որ մեդալի/շքանշանի դեպքում է անձը նշանակալի և որի դեպքում ոչ։ --Լիլիթ (քննարկում) 20:12, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Լիլիթ, համամիտ եմ այս երկու կետերի հետ։ Կարծում եմ ըստ նշանակալիության շքանշանները պետք առանձնացնել և ըստ դրա էլ որոշել անձի նշանակալիությունը։ Կարելի է ստեղծել ՀՀ շքանշաններ հոդված, որը կօգնի մեզ այդ հարցում։ Ես կփորձեմ ստեղծել այն։--Արսեն (քննարկում) 21:24, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Ամեն դեպքում Հայաստանը տարբերվում է Անգլիայից կամ Ռուսասատանից, որտեղ քաղաքների կամ գյուղերի թիվը անհամեմատ մեծ է, մեր մոտ կարող ենք ավտոմատ նշանակալիություն տանք, այն բնակավայրերին, որոնց բնակչությունը իքս թվից մեծ է, հիմա պետք է որոշենք այդ իքս թիվը ինչքան է, իսկ մնացածի պահով, նշել, Լիլիթի առաջարկած տարբերակը, բայց ոչ միայն շեշտադրվի քաղաքապետը, այլ գյուղապետը նույնպես:--6AND5 (քննարկում) 08:33, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Լավ, միտք էր։ Իսկ կարո՞ղ ենք որևէ տեղից իմանալ, թե մեր քաղաքներում և գյուղերում միջինը որքան մարդ է բնակվում և ըստ դրա՝ որոշենք թիվը։ --Լիլիթ (քննարկում) 08:39, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Նախ պետք է նշվի, որ խոսքը վերաբերում է Հայաստանին, մնացած պետությունների դեպքում պետք է այլ չափանիշներ լինեն: Այստեղ մենք ցանկ ունենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքները, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ տվյալները, կարելի ԱՎԾ-ից նայել, ես առաջարկում եմ 5000 թիվը ընտրել, Հայաստանի պարագայում դա կարծում եմ արդեն լուրջ թիվ է, ցուցակից դուրս կմնան մի քանի փոքր քաղաքներ, իսկ գյուղերից էլ եթե լինեն 5000-ից ավել, ապա մեկ կամ երկու հատ երևի--6AND5 (քննարկում) 08:44, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Հայաստանի նշումը համաձայն եմ, պարտադիր է, 5000 թվին էլ եմ համամիտ՝ նայելով ցանկը, սակայն կարծում եմ, որ քանի որ մեր գյուղերի բնակչությունը անհամեմատ քիչ է, կարելի է ավելի քիչ թիվ սահմանել։ Ի՞նչ կասեք։ Մեկ էլ մի հարց․ ստացվում է, որ մնացած բոլոր երկրների քաղաքապետերն ու գյուղապետերը և այլն նշանակալի՞ են, թե՞ առաջ ենք շարժվում «բավական չէ միայն այն, որ տվյալ անձը քաղաքապետ է» տրամաբանությամբ։ --Լիլիթ (քննարկում) 08:51, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Դե կարելի է թիվը սահմանել երկու կամ երեք հազար, մեր մոտ քաղաքների թիվը մոտ 50-ն է, մեծ թիվ չի, կարելի է բոլորը ընդգրկել, իսկ գյուղերից ասենք նախկին շրջկենտրոնները, որոնք հիմա քաղաք չեն, ու ասենք 2000-ից ավել բնակչություն ունեցողները, 2011 թվականի մարդահամարի տվյալները այստեղ են բոլոր բնակավայրերը կան. [1], ինչ վերաբերում է արտասահմանին ապա կարելի ընտրել
  1. Հայկական ծագում ունեցող ղեկավարները,
  2. Օրինակ 100.000 և ավելի բնակչություն ունեցող բնակավեյրերի ղեկավարները
  3. Մնացածը այլ չափանիշներին համապատասխանող լինելու պարագայում--6AND5 (քննարկում) 09:07, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Մերսի ֆայլի համար, 6AND5 ջան։ Ֆայլում տեղ գտած թվերը հաշվի առնելով՝ կարծում եմ 3000 բնակչությունը կարող ենք ընտրել որպես չափանիշ։ Ավելի քիչ բնակչություն ունեցող քաղաքների/գյուղերի դեպքում քաղաքապետների մասին կարելի է գրել, եթե տվյալ անձինք ինչ-որ այլ նշանակալի գործ են կատարել։ Նախկին շրջկենտրոնների և արտասահմանի կետերի պահով համաձայն եմ։ --Լիլիթ (քննարկում) 09:20, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Բնականաբար եթե մարդը նշանակալի է կապ չունի իր ղեկավարած համայնքի բնակչության քանակը։ Եթե իր մասին գրելու բան չկա բնակչության քանակն էլ չի փրկի։ Կարծում եմ թույլատրելիի սահմանը Հայաստանի դեպքում բոլոր քաղաքները, իսկ գյուղապետերի դեպքում կասկածում եմ արդյոք արժի՞։ Բնակչության քանակի հետ կապված հարցեր կան։ Եթե 3000-ոց գյուղն ենք ընտրում և գրում նրա այլ նշանակալիություն ունեցող ղեկավարի մասին, բուռն արտագաղթից հետո գյուղում մնում է 1500 բնակչություն, հոդվածը դնում ենք ջնջմա՞ն։ Գրելու ենք բոլոր ղեկավարների՞՝ այսօրվա ղեկավարի, խորհրդային շրջանի և ցարական շրջանի քյոխվաների մասին և միայն այն բանի համար, որ նա մեծ բնակավայրի ղեկավար է եղել։ Արտասահմանի դեպքում եթե օրինակ՝ ռուսական աննշան գյուղի ղեկավարը հայ է, ի՞նչ իմաստ ունի իր մասին գրել, սա հայկական ծագումի մասին, կարծում եմ ազգությունը կարևորության դեպքում դեր չի խաղում։
Շքանշանակիրների մասին գտնում եմ, որ բոլորի մասին էլ պետք է գրել, քանի որ պետական պարգև է, հենց այնպես չեն տալիս։ Շքանշանի մակարդակը մենք չենք որոշելու։ Անարժան են պարգևատրել, թե ոչ մենք չենք որոշողը, իսկ մեդալակիրները պարտադիր չէ,քանի որ որոշ մեդալներ նույնպես պետական պարգև են, բայց շքանշանից ցածր կարգի և ստացողների քանակը շատ է։ -◙Beko (քննարկում) 09:50, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Շքանշանների ու մեդալների պահով համամիտ եմ, կարելի է այդպես անել։ Փաստորեն, դու առաջարկում ես գյուղապետերի մասին չգրել ընդհանրապես, իսկ քաղաքապետերի մասին գրել։ Իսկ այդ դեպքում ինչպե՞ս ենք վարվում օրինակ այլ երկրների մունիցիպալիտետների, բնակավայրերի ղեկավարների դեպքում, գրո՞ւմ ենք, թե ոչ։ --Լիլիթ (քննարկում) 10:05, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
Արսեն ջան, ի՞նչ կասես Բեքոյի առաջարկի հետ կապված։ --Լիլիթ (քննարկում) 10:06, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կանոնակարգը միանշանակ չի ասում գործող ղեկավարներ, նախարարաներ և այլն, թե նաև նախկինում տվյալ պաշտոնը զբաղեցրած մարդիկ էլ կարող են ունենալ հոդվածներ: Բացի այդ տիտղոսակիր քաղաքական գործիչների առումով ոչինչ չկա:--Սամվել (քննարկում) 10:21, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
անկախ ամեն ինչից ամենադժվար քննարկումներից է սա, շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կուզեմ ուղղակի որ հնարավրինս փորձենք չբարդացնել, կարծում եմ 3000-ից ավել բնակչություն ունեցող գյուղի ղեկավարինը նորմալ է, բայց ես օրինակ այդ թիվը կփոխեի 1000-ից ավելի, այսպես ասած մերոնք են, թող լինեն, այ իսկ օտար երկրի քաղաքների համար դժվարանում եմ որևէ բան ասել, գուցե նայենք մյուս վիքիների փորձը, 6AND5-ի մոտ դա լավ է ստացվում, խնդրեննք նայես մեկ-երկու վիքիում տեսնես նման բան կա թե չկա, եթե կա ինչպիսին է, կարծում եմ դժվար կլինի օտար երկրի համայնքների ղեկավարների մասով միանշանակ բան ընդունել, ասենք օրինակ կլինեն համայնքներ, որ օրինակ ունեն ասենք 400 բնակիչ, բայց դրա ասենք գյուղի ղեկավարը մի նշանակալի բանի հետ կապված ունենա հանագիտարանային նշանակություն, իսկ մեկ այլ ավելի մեծ բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետ ոչ, սա նորիցեմ ասում հնարավոր է, ոչ միանշանակ: --ERJANIK քննարկում: 10:52, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, եթե 400 բնակչություն ունեցող գյուղի գյուղապետ է, սակայն այլ բաների համար նշանակալի է, ապա կարող ենք գրել իր մասին։ Վերևում արդեն խոսել ենք այս դեպքի մասին, երևի ուշադիր չես եղել :) --Լիլիթ (քննարկում) 11:06, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)

Քաղաքական գործիչը, եթե նշանակալի չէ բայց ունի իշխանական տիտղոս կարծում եմ արժանի չէ հոդվածի հերոս լինելու։ Մոտավորապես այսպես՝

  • Իշխանական կամ տոհմական պաշտոնական պատվավոր կոչում - ամեն իշխանի կամ կոմսի մասին պետք չէ գրել, բայց կոմս մոնտե Քրիստոյի մասին այո;
  • Մեկին կամ որևէ բանի տրվող պատվանուն' ելնելով նրա զբաղմունքից' հասարակական դիրքից' նկատի ունենալով նրա աչքի ընկնող ծառայությունները* հատկությունները, օրինակ «հերոս», «ազգային», «վարպետ» - այս դեպքում միայն սրա համար հոդված չենք գրի, բայց սրանք ունեցողը այլ արժանիքներ կունենա և կլինի արծածված մամուլում և այլն։ -◙Beko (քննարկում) 11:31, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես համամիտ եմ Մհերի հետ շքանշանների ու գյուղապետերի մասով, սակայն եկեք ավելի կոնկրետացնենք և կոնկրետ ձևակերպումներով տանք մեր առաջարկները, որպեսզի անարդյունք չմնա քննարկումը: Վերջում առաջարկված բոլոր Ձևակերպումներից կընտրենք բոլորը կամ մի քանիսը:--Արսեն (քննարկում) 11:52, 1 Դեկտեմբերի 2014 (UTC) Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների մասին կարծում եմ չարժե գրել, նրանց նշանակալիությունն էլ շատ ցածր է համայնքների զարգացման գործում։

Անկախ նրանից համայնքը 1000, 2000, 5000, թե 10000 հոգանոց է լավ կլինի չգրել նրանց մասին։ Տեղեկաքարտում Քաղաքների հոդվածների տեղեկաքարտերում նրանց անունը նշված է, որը բավարար է իմ կարծիքով։ Պետք է ավելի նշանակալի բան լինի, քան համայնքի ղեկավար լինելը։ Առաջարկում եմ՝

*Քաղաքների ղեկավարներ (քաղաքապետեր) կետը էջից հանել

Ավելացնել

  • ՀՀ բոլոր պետական շքանշանակիրները

Ճիշտ է՝ սրա մասին արդեն գրվել էր, ևս մեկ անգամ գրում եմ, որպեսզի քննարկումն անարդյունք չմնա։ Հարգելի՛ խմբագիրներ, խնդրում եմ արձագանքեք--Արսեն (քննարկում) 06:15, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

Եթե քաղաքապետերի մասին չգրենք, ստացվում է, որ Երևանի քաղաքապետերի մասին էլ չպետք է գրենք՝ չհաշված նաև այլ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերին։ Իմ կարծիքով քաղաքապետերը բացի քաղաքապետ լինելուց հիմնականում կունենան նաև այլ բան, որով նշանակալի կլինեն, իսկ գյուղապետերի դեպքում կասկածում եմ։ Իսկ եթե քաղաքապետերի մասին գրենք, իսկ գյուղապետերի մասին ոչ․․․ միայն այն դեպքում գրենք, եթե էլի ինչ-որ այլ բանով նշանակալի լինեն։ --Լիլիթ (քննարկում) 06:41, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երևանը բացառություն չանելու համար բոլոր քաղաքապետերի մասին գրենք, բայց գյուղապետերի՝ ոչ։--Արսեն (քննարկում) 07:19, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
իմ առաջարկը ես ուրիշ ձևով ասեմ, եթե գյուղապետերի մասին պետք է գրենք, ապա պետք է գրենք 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի կամ չգրենք ընդհանրապես, անձամբ իմ համար կոնկրետ այդ մի փաստը միևնույն է, չնայած իրոք գյուղապետերը այդքան նշանակալի չեն մեծ առումով, թերևս միայն գյուղի մասշտաբով, հետո նրանց կենսագրությունների փոքր մաս կա միայն պետական կայքերում, գրեթե նույն բանը քաղաքապետերի մասին կասեմ, գուցե միայն ՀՀ-ի մասշտաբով որևէ իմաստով մեծ քաղաքների քաղաքապետերի մասին միայն արժի գրել, սրանք իմ անձնական կարծիքն են: --ERJANIK քննարկում: 07:45, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

ԱռաջարկներԽմբագրել

Ի՞նչ կասեք։ Խնդրում եմ կետերը մշակել, հավելել, եթե մի բան այն չեմ գրել կամ բաց եմ թողել։ --Լիլիթ (քննարկում) 07:58, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

  1. ՀՀ քաղաքապետերը, նախկին ՀԽՍՀ քաղաքապետերը, իսկ այլ երկրների քաղաքապետերի մասին միայն այն դեպքում, եթե տվյալ քաղաքի բնակչությունը X է, ընդ որում` գյուղապետերը նշանակալի չեն։
  2. Շքանշանակակիր անձինք նշանակալի են, իսկ մեդալակիր, հուշամեդալակիր, կրծքանշանակակիր, տիտղոսակիր անձինք՝ ոչ։
Այլ երկրների քաղաքապետերի դեպքում X=1մլն; Միշտ հիշենք, որ սա այն դեպքում, երբ մարդը այլ նշանակալի կետ չունի։ -◙Beko (քննարկում) 09:09, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ, ես նոր նայեցի ռուսերեն տարբերակը՝ ru:Википедия:Критерии значимости персоналий#Политики и общественные деятели: Ես պայմանական վերցրեցի 100.000 թիվը արտասահմանյան քաղաքների համար, իսկ ռուսերեն Վիքիում պարզվում է դա նախկինում քննարկման միջոցով են հաստատել.Главы городов и других муниципальных и административных образований с населением не менее 100 тыс. человек — независимо от страны[1]: Ու այս թիվը կարծում եմ տրամաբանական է, եթե մարդը ընտրվել է, անկախ նրանից ուրիշ ինչով է հայտնի, լինել 100.000 հոգու քաղաքապետ արդեն կարծում եմ նշանակալի է, իսկ մեկ միլիոնը կարծում եմ չափից: Բացի այդ բոլոր ՀՀ քաղաքապետերը ճիշտ չի լինի, որոշակի բացառություններ պետք է լինեն, օրինակ Դաստակերտը, երևի պարզ է ծանոթով քաղաք է դարձել, բայց բնակչությունը ընդամենը 300-ին մոտ թիվ է:--6AND5 (քննարկում) 13:40, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Առաջարկում եմ հետևյալ կերպ գրել, ՀՀ և ՀԽՍՀ այն բնակավայրերը, որոնք տվյալ անձի կառավարման տարիներին ունեցել է 3000 (կամ 2000) և ավելի բնակչություն, եթե այլ նշանակալիության չափանիշներին չի համապատասխանում: Թե չէ գյուղ կամ քաղաք կարգավիճակը պայմանական բնույթ է կրում ըստ ինձ:--6AND5 (քննարկում) 13:45, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
շնորհակալություն 6AND5 ջան, իմ համար նորմալ տարբերակ է 100 000 թիվը, Հայստանի համար էլ, դե հա քաղաքն էլ պայմանական է, այդ դեպքում նման մի բան պետք է գրվի ասենք օրինակ 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարների մասին գրվի, լինի դա քաղաք թե գյուղ: --ERJANIK քննարկում: 13:48, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, ծանոթով նույնիսկ նախարար կամ մարզպետ են նշանակում, բայց բոլորս հաշվի ենք նստում դրա հետ։ Քո ասած օրինակով մի քանի բացառություններ թող լինեն, դրանք մեզ չեն խանգարի։ Կարծում եմ այդ դեպքերի համար չարժե նոր բան մտածել։ Ինչ վերաբերվում է բնակիչների թվին, բոլորով մի օպտիմալ թիվ կմտածենք, 100 000-ից մի փոքր ավելը չէր խանգարի, բայց ոչ դրանից ցածր։--Արսեն (քննարկում) 16:28, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կարծես թե բոլորդ էլ թվեր եք նշում, բայց, կներեք, ես այդպես էլ տրամաբանություն չտեսա այդ թվերի մեջ: Ինչո՞ւ 100.000, այ ոչ թե ասենք 80.000-100.000 կամ էլ 958.654: Ինչո՞ւ 3000, այլ ոչ թե 30: Մի՞թե այդ 30-ը մարդ չեն, որ իրենց կատարած ընտրությունը հաշվի չենք առնում, իսկ այն 100000-ը՝ արժանի: Բոլորս էլ կարող ենք թվեր ներկայացնել, բայց եկեք յուրաքանչյուր գրվածի մեջ իմաստ դնենք, հասկանալի, ոչ վերացական իմաստ: Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով նաև պետք է որոշակի քննարկումներ կատարել հոդվածի աղբյուրների մասով. միայն պետական կայքերից տվյալներ վերցնել ու հոդված գրել սխալ եմ համարում: Կամ էլ գոնե պետք է մի հատ երևացող տեղում տեղադրել կաղապար, որը ընթերցողին կհուշի այդ հոդվածի անավարտ լինելու մասին: Օրինակ Մուկուչ քաղաքի քաղաքապետ Զարզանդ Մռավյանի՝ պետական կայքից վերցրած կենսագրական տվյալներում դժվար թե նշված լինի, որ նա 3 անգամ դատապարտվել է ազատազրկման, որից 2-ը 1990-ականների սկզբին կատարած բռնաբարության համար, իսկ 1-ը՝ գողության: Կամ մեկ այլ քաղաքի քաղաքապետ Սլավիկ Սլավիկյանի՝ պետական կայքում տեղադրված կենսագրական տվյալներում դժվար թե նշված լինի, որ նա հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ նույն այդ քաղաքի քաղաքապետարանը գրավել է, քաղաքապետին զենքի ուժով հեռացրել ու իրեն կարգել քաղաքապետ: Մեկ ուրիշն էլ իրեն այսօր համարում է երդվյալ ՀՀԿ-ական ու բնականաբար պետական կայքում նշված չի լինի, որ նա եղել է մոլի ՀՀՇ-ական ու Գորիսի ինքնապաշտպանական ջոկատներից մեկի տղաներին հասանելիք զենքը վաճառել է ու գումարը դրել գրպանը: Միգուցե ասեք, սրանք ինչ կապ ունեն քննարկվող նյութի հետ: Անմիջական կապ... ավելի լավ է նման «առաջնորդների» մասին հոդված չունենանք, քան թե ունենանք կեղծված, բարեպաշտության շղարշով ծածկված հոդվածներ:--Գարդմանահայ (քննարկում) 11:24, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ի դեպ, մի մոռացեք, որ ՀՀ-ում 100.000 բնակչություն ունեցող ընդամենը մեկ քաղաք կա:--Գարդմանահայ (քննարկում) 11:27, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)
Գարդմանահայ 100 000-ը վերաբերվում էր արտասահմանյան քաղաքներին, քո ասած պետական կայքից վերցված նյութերը այդքան էլ կապ չունեն այս քննարկման հետ, դա կարող ես գրել օրինակ վտսահելի աղբյուրներ կամ նման մի քննարկումում կոնկրետ հոդվածի, պարզ է որ 30-նն էլ են մարդ, 10 000-ն էլ, բայց որոշակի իմաստներով մեծ քաղաքի քաղաքապետը ավելի շատ բան կարող է արած լինել հանրագիտարանային նշանակության հետ կապված, իսկ ասենք 200 բնակչություն ունեցող գյուղապետը որպես գյուղապետ շատ քիչ բան կարող է արած լինել, չնայած ընդհանուր վերցված օրինակ ասենք հնարավոր է քիչ բնակչություն ունեցող գյուղի գյուղապետը հանրագիտարանային նշանակություն ունեցող բաներ արած լինի, նրա մասին բնական է կգրվի կամ կարող է գրվել, կարողացա հասկացնել, հո կիստա բան չեմ հրել, ասա թե մի բան այնպես չի։ --ERJANIK քննարկում: 11:41, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, քաղաքների բնակչության քանակը հաշվի առնել առաջարկում ենք միայն արտասահմանի քաղաքապետերի մասին հոդված գրելուց։ Հայաստանի դեպքում բոլոր քաղաքների քաղաքապետ լինելը կարող է հիմք ծառայել իր մասին հոդված գրելու համար։ Ինչ վերաբերվում է տղերքի զենքը ծախած լինելուն կամ նման այլ գործողություններին, դա հոդված գրելու հետ կապ չունի, մենք չենք որոշողը այդ քաղաքացու լավ կամ վատ լինելը ու քանի որ հեղինակավոր աղբյուրները սովորաբար լռում են նման գործողությունների մասին, իսկ ոչ հեղինակավորը մեր վիքիպեդիայի համար հիմք չէ, ուրեմն գրում ենք այդ մարդու մասին միայն պաշտոնական իրողությունը։ Բայց ասեմ, որ դա կապ չունի մեր քննարկման հետ, մենք ուզում ենք միայն ներքին այն գիծը հստակեցնել, որից ցածր գտնվողների մասին հոդվածները ջնջվելու են։ Սա զուտ մեզ ապահովելու համար է, որ ջնջելուց մարդուն ասենք, որ տես դու կամ քո ներկայացրած անձը նշանակալի չէ, չի համապատասխանում մեր պահանջներին։ Ու սա նշանակալիության դեռ մեկ կետն է, սրանից հետո քննարկելու ենք մնացածները։ -◙Beko (քննարկում) 11:52, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)
Վերը նշված խնդրի կապակցությամբ ասեմ, որ կա այսպես կոչված քննադատություն բաժին, որտեղ թե ինչպես են գրում ես բազմիցս ասել եմ, օրինակ որ ըստ այս կայքի կամ այս անձնավորության, (որոնք քիչ թե շատ հեղինակավոր են), հոդվածի անձը այս պատմության հերոս է, ոչ թե գրում ենք, որ այսինչ թվին այս դեպքն է եղել, սակայն այս նեյտրալ մոտեցումը համառորեն չի ընդունվում որոշ մասնակիցների կողմից, գումարած, եթե կասկած կա պաշտոնական տեղեկատվության հանդեպ շատ հանգիստ կարելի է գրել ըստ քաղաքացու ինքնակենսագրության, որը տեղադրված է այսինչ պետական կայքում: Այսինքն բոլոր պարագաներում էլ, Վիքիպեդիան հնարավորություն տալիս է չորը թացից տարբերել, բայց եթե խնդիրը Վիքիպեդիան վերլուծական բլոգ դարձնելն է դա այս վիքիիում չի ստացվի միանշանակ:
  • Ինչ վերաբերում է բուն թեմային, քանի որ թվերի հանդեպ ընդհանուր մոտեցում չկա, ապա ոմանց չսիրած տարբերակին պետք է անցնենք կամ փորձենք փոխզիջումային տարբերակ այս էջում գտնենք, հիմա ինչով է գյուղական համայնքը տարբերվում քաղաքայինից, այսինքն ինչ իրավատնտեսական մոտեցումներ կան, ես մանրամասնություններին տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանում դժվար էական տարբերություններ լինեն, բացի ասենք ֆինանսավորումից, դրա համար ես առաջարկեցի չշեշտել քաղաք կամ գյուղ, այլ բնակավայր, որից բնակչությունը իսք թվից մեծ է:--6AND5 (քննարկում) 13:24, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)
Քանի որ այդ թվերը շատ փոփոխական են, մանավանդ քիչ բնակչություն ունեցող համայնքներինը, կարծում եմ քաղաքապետերի մասը թողնելը ճիշտ է, որպեսզի թվերի ետևից չընկնենք։ Արտասահմանյան քաղաքների մասով ուղղակի պետք է թիվը որոշենք, որը, եթե այսպես շարունակենք, շատ երկար կտևի։ Եթե Լիլիթի ներկայացրած տարբերակների մեջ որևէ մեկը ցանկանում է փոփոխություն անել, ապա այն թող առաջարկի իր ձևակերպումով, այլապես շատ կերկարի մեր քննարկումը։ Խնդրում եմ շատ չբարդացնել քննարկումը և յուրաքանչյուր կետը առանձին ներկայացնել։ Ես էլ էի Բեքոյի նման կարծում, որ 1 000 000-ը ճիշտ է, բայց հիմա կարծում եմ, որ 100 000-ն ավելի օպտիմալ թիվ է։ Ես կրկին անգամ ներկայացնում եմ Լիլիթի տարբերակը, մյուսներդ էլ առաջարկեք Ձերը, եթե ցանկանում եք փոփոխել։ Շնորհակալություն--Արսեն (քննարկում) 14:17, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)
  1. ՀՀ քաղաքապետերը, նախկին ՀԽՍՀ քաղաքապետերը, իսկ այլ երկրների քաղաքապետերի մասին միայն այն դեպքում, եթե տվյալ քաղաքի բնակչությունը 100 000 է, ընդ որում` գյուղապետերը նշանակալի չեն(եթե տվյալ անձը այլ նշանակալի կետ չունի)։
  2. Շքանշանակակիր անձինք նշանակալի են, իսկ մեդալակիր, հուշամեդալակիր, կրծքանշանակակիր, տիտղոսակիր անձինք՝ ոչ։

Առաջարկների շարունակությունԽմբագրել

Քանի որ ինձ այդպես էլ ոչ մեկ չասաց քաղաքի և գյուղի իրավական տարբերությունները, հակված հետևյալ տարբերակին՝ ՀՀ ( ինչպես նաև ՀԽՍՀ և Հայաստանի Առաջին Հանրապետության) այն բնակավայրերի ղեկավարները (քաղաքապետ կամ գյուղապետ), որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) ըստ պաշտոնական վիճակագրության 3000 (կամ 2000 կամ մեկ այլ իքս թիվ) և ավելի բնակչություն համարվում են ըստ Վիքիպեդիայի չափանիշների նշանակալի, եթե չկան նշանակալիության այլ չափանիշներ (դրույթը չի վերաբերում ժամանակավոր պաշտոնակատարներին):--6AND5 (քննարկում) 07:04, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
քաղաքի ու գյուղի իրավական տարբերություն ուղղակի ինչ-որ օրենքներով կա կամ գուցե չկա էլ, վիքիպեդիայի տեսանկյունից ու այս քննարկման տեսանկյունից կոնկրետ տարբերության մասով դժվար թե որևէ մեկը էական բան ասի, ըստ իս ճիշտ կլինի ուղղակի տվյալ համայնքի կապ չունի գյուղ կամ քաղաք, բնակչության որևէ X թվով առաջնորդվենք, մնում է այդ X-ը այսպես ասած ընդհանուր հայտարարի գանք։ --ERJANIK քննարկում: 07:51, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
Քաղաքի և գյուղի բնակչության քանկով տարբերվելու մասին սա գտա՝ По рекомендациям ООН, городом принято считать населенный пункт с населением более 20 тысяч человек. РФ к городу относится поселение, насчитывающие не менее 12 тыс. чел.. В США к городам относятся поселения, имеющие более 2,5 тыс. жителей, в Нидерландах – 20 тыс. жителей, в Исландии – 200 жителей։ Բայց առաջարկում եմ վարչական կենտրոնների ղեկավար լինելը հանել նշանակալիության ցուցակից, մարդը քաղաքական գործիչ չէ, թող ուրիշ բանով առանձնացած լինի, որ իր մասին գրեն։ -◙Beko (քննարկում) 08:08, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այսինքն լուրջ տարբերություն չկա, միայն թիվն է ու ենթադրում եմ, եթե բյուջեից ֆինանսավարում կա, կարող է դա տարբերվի: Ինչ վերաբերում է վարչական կենտրոններին, ապա իմ վերևի առաջարկում դա չկա, ուղղակի մնում է Հայաստանի բնակավայրերի բնակչության նվազագույն շեմը որոշենք, Լիլիթը առաջարկել է 3000-ը ընտրենք, ես դեմ չեմ, Երջանիկը առաջարկել է 15000, այս ցուցանիշով մոտ 2009թ-ի դրությամբ մոտ 24 քաղաք կհատի շեմը, բնականաբար երևի բոլորն էլ հասկանում են որոշակի ցուցանիշի շեղման տոկոս կա: Հիմա այլ թվային ցուցանիշներ առաջարկողներ կա՞ն:--6AND5 (քննարկում) 08:59, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
ի դեպ 15000 առաջարկել եմ նրա համար, որ համայնքներին վերաբերվող որոշ օրենքներում, այդ թվից սկսած այսպես ասած «խիստ» վերաբերմունք կա օրինակ համայնքապետարանի աշխատակազմի հետ կապված, --ERJANIK քննարկում: 10:05, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես 3000 նշեցի՝ նայելով 6AND5-ի ուղարկած հղումը (վերևում կա), որտեղ միջինը 3000 էր գալիս։ Եթե Հայաստանի համար է, ապա 3000 ըստ իս նորմալ է։ Իսկ այլ երկրների դեպքում՝ 100 000։ --Լիլիթ (քննարկում) 12:59, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Իմ հետևությունները քննարկումից.

1. Ավելացնել հետևյալ կետը.

  • ՀՀ բոլոր պետական շքանշանակիրները։

(Ընդ որում կարիք չկա նշել, որ մեդալակիրները, տիտղոսակիրները և այլն այս ցանկի մեջ չեն մտնում։ Մենք էստեղ համապատասխանության չափորոշիչներն ենք նշում, ոչ թե անհամապատասխանության)։

2. ՀՀ ՏԻՄ ղեկավարների մասով հեծանիվ հորինելու կարիք չկա և նոր թվեր պետք չի որոշել։ ՀՀ բոլոր բնակավայրերը, որոնք ունեն քիչ թե շատ մեծ բնակչություն ու կարևորություն վարչատարածքային և ենթակառուցվածքային առումով, ունեն քաղաքի կարգավիճակ։ Էնպես որ քաղքապետերին վերաբերվող կետը կարելի է պարզապես լրացնել այլ երկրների քաղաքների ղեկավարներին վերաբերվող հատվածով։ Ընդ որում 100 000–ը շատ փոքր թիվ է, առաջարկում եմ վերցնել 1 000 000–ից սկսած։ Չեմ կարծում, թե Հայկական Վիկիպեդիայի համար կարևոր է ունենալ ասենք ռուսական 150 000–անոց Բերյոզնիկի քաղաքի քաղաքապետի մասին հոդված, եթե նա հատուկ ինչ–որ առիթներով կամ հատկանիշներով աչքի չի ընկել։ Ինչ վերաբերվում է ՀՀ գյուղապետերին, նրանք կարող են հոդված ունենալ 7-րդ կետին համապատասխանելու դեպքում (Միջազգային, ազգային և տեղական մակարդակների այլ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց գործունեությունը (ելույթներ, օրենսդրական նախաձեռնություններ և այլն) հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում (պետք է հաստատվի ԶԼՄ–ների հղումներով) և ունեցել է զգալի ազդեցություն տարածաշրջանի, երկրի կամ աշխարհի կյանքում)։

Ամփոփելով՝ քաղաքապետերին վերաբերվող կետը կարող է ունենալ հետևյալ տեսքը.

  • ՀՀ բոլոր քաղաքապետերը, նախկին ՀԽՍՀ–ի բոլոր քաղաքների ղեկավարները և այլ պետությունների 1 000 000–ից ավել բնակչություն ունեցող քաղաքների ղեկավարները

--Melic (քննարկում) 02:41, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Իսկ ինչ տարբերություն կա քաղաքի և գյուղի միջև (Հայաստանի մակարդակով), բացի անվանումներից, որ ասենք 300 հոգանոց քաղաքի ղեկավարը ավտոմատ նշանակալի է, իսկ ասեն 1000 հոգանոց գյուղի ղեկավարը ոչ..., ինչ վերաբերում է 100.000-ին, ապա օրինակ ռուսերեն Վիքիպեդիայում այդպես է, բայց հնարավորության դեպքում, ովքեր կարող են պարզել այլ Վիքիներում այդ առումով ինչ պրակտիկա, թող մեջբերեն:--6AND5 (քննարկում) 08:18, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)
Իսկ եթե այլ երկրի քաղաքներից մեկում պաշտոնապես բնակվում է օրինակ 999.985 մարդ, ապա կարելի՞ է տվյալ քաղաքի քաղաքապետի մասին հոդված գրել, թե՞ ոչ: Ասածիս ենթատեքստը այն է, որ առանձին կետով կարելի է այսպես ասած բացառությունների մասին էլ գրել ապրող անձանց կենսագրությունների ուղեցույցում:--Գարդմանահայ (քննարկում) 09:46, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)
Բնականաբար կարելի է, քանի որ ես վերևում նշել եմ, որ այս թիվը ենթադրում է շեղման որոշակի տոկոս, իսկ եթե շեղման տոկոսը համեմատաբար մեծ է լինում (95000), ապա այդ դեպքում կարելի է քննարկում կազմակերպել և որոշել արդյոք թողենք թե ոչ, սա առանց ամրագրելու պետք է պարզ լինի, քանի որ սա այն ցուցանիշը չի, որ ասենք սրանից պակասը արգելվում է (քանի որ սրանք ուղղակի պայմանական թվեր են, ոչ թե բացարձակ ճշմարտություն):--6AND5 (քննարկում) 10:33, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Առաջարկություննների շարունակությունԽմբագրել

Հաշվի առնելով քննարկումները առաջարկում եմ առաջարկը ամփոփել երեք հացումներով

Հարցում 1

  1. ՀՀ (ՀԽՍՀ), ԱՀ բոլոր քաղաքների ղեկավարները:
  2. ՀՀ (ՀԽՍՀ), ԱՀ բոլոր քաղաքների ղեկավարները և այն գյուղերի ղեկավարները, որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) ըստ պաշտոնական վիճակագրության 3000 և ավելի բնակչություն:
  3. ՀՀ (ՀԽՍՀ) այն բնակավայրերի ղեկավարները, որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) ըստ պաշտոնական վիճակագրության 3000 և ավելի բնակչություն:
  4. Այլ տարբերակ

Հարցում 2

  1. Բոլոր երկրների (բացի ՀՀ (ՀԽՍՀ) ԱՀ) այն քաղաքների ղեկավարները, որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) 1,000,000 և ավելի բնակչություն:
  2. Այլ տարբերակ

Հարցում 3

  1. ՀՀ բոլոր շքանշանակիրնեը
  2. Այլ տարբերակ

--Աշոտ (քննարկում) 15:37, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)

Իսկ ի՞նչ է նշանաակում ԱՀ: Ինչ վերաբերում է երրորդ կետին, հարցում հարկավոր չի, ընդհանուր կոնսենսուս կա, մեդալակիր լինելը նշանակալի չի, իսկ շքանշանակիր լինելը այո, բայց պետք է ներկայացնել այդ շքանշանների ցանկը, որ խնդիր չլինի: Իսկ հարցում եթե լինի, ապա վերաբերելու է միայն բնակավայրերի թվի վերաբերյալ: Բայց հիմա հարկավոր է լսել հնարավորինս շատ մասնակիցների կարծիքներ զուտ թվային ցուցանիշի վերաբերյալ:--6AND5 (քննարկում) 07:56, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

ԱՀ նշանակում է ԼՂՀ, հարգելի 6AND5։
  1. Հարցում 1 արաջին տարբերակը ինչպես հիմք, ոչ բոլոր, այ ինչպես լրացուցիչ արավել չափանիշ օրինակ եթե ղեկավարել է բնակավայր երկար տարիներ կամ իր պահին կատարվել էն Վիքիպեդիայոմ նակարագրված ուրիշ իրադարցություններ կամ ունի ուրիշ լրացուցիչ արավելություններ (Մենք ունենք մոտ 50ի-ց ավելի քաղաք 2 հանրապետություններում, մոտ էդքանն էլ քաղաքագլուխ + տաս-քսան անգամ շատ եղել էն նախկինում, արդյոք նտանց բոլորի նշանակալիությունը դուրս է գալիս քաղաքի տարացքից, համոզված չեմ),
  2. Հարցում 2 արաջին տարբերակը ինչպես հիմք, ոչ բոլոր, այ ինչպես լրացուցիչ արավել չափանիշ,
  3. Հարցում 3 արաջին տարբերակը ինչպես հիմք, բարցրագույն պարգևների շքանշանակիրնեը, երևի ՀՀ, ՀԽՍՀ և ԼՂՀ դեպքերում նաև (գոցե ոչ բոլոր) ուրիշ շքանշանակիրներ։ - Kareyac (քննարկում) 10:14, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

ԱմփոփումԽմբագրել

Առաջարկում եմ ղեկավար անձնակազմի ամփոփման համար կոնկրետ տարբերակ.

  • ՀՀ ( ինչպես նաև ՀԽՍՀ և Հայաստանի Առաջին Հանրապետության) այն բնակավայրերի ղեկավարները (քաղաքապետ կամ գյուղապետ), որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) ըստ պաշտոնական վիճակագրության 10.000 և ավելի բնակչություն, համարվում են ըստ Վիքիպեդիայի չափանիշների նշանակալի, եթե չկան նշանակալիության այլ չափանիշներ (դրույթը չի վերաբերում ժամանակավոր պաշտոնակատարներին):
    • 3000-ից ավելի դեպքում անհրաժեշտ է լինի լրացուցիչ քննարկում պարզելու նշանակալիությունը:

Հիմա ովքեր են սկզբունքորեն դեմ?

ԼՂՀ-ի դեպքում առանձին պետք է ուսումնասիրել խնդիրը--6AND5 (քննարկում) 15:42, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես այս տարբերակին սկզբունքորեն կեղմ եմ, բայց երկու հարց

«3000-ից ավելի դեպքում անհրաժեշտ է լինի լրացուցիչ քննարկում պարզելու նշանակալիությունը»-ի իմաստը չհասկացա և ինչ իմաստ ունի ԼՂՀ-ի մասին առանձին քննարկել:--Աշոտ (քննարկում) 19:12, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

ԼՂՀ-ն առանձին պետություն է (և առանձին կետով է պետք է որոշված լինի), այդ իսկ պատճառով հարկավոր է մի հատ նայել այնտեղի բնակավայրերի թվաքանակը, որ պատկերացնենք ինչ է իրավիճակ է, այսինքն հատուկ քննարկում պետք չի, ուղղակի ցուցակը նայել ու հետևություններ անել, բայց այս պահին պետք է նայեմ տեսնեմ, որտեղ կա այդ ցանկը:
Ինչ վերաբերում է 3000-ի պահին, ապա այն ըստ երևույթին ժամանակավոր կետ է մինչև վերջնական տարբերակ գտնելը, բայց կարող եմ նաև օրինակներ բերել, եթե կան որոշ տվյալներ (բացի քաղաքապետ լինլուց), որոնք 4000-ց քաղաքի քաղաքապետին պայմանական ասած կիսանշանակալի են դարձնում, ապա գումարած նաև այս կետը, այսինքն որ քաղաքապետ է եղել, կարող ենք նշանակալի համարենք, ի տարբերություն 10հզ-ի դեպքում, երբ հոդվածում կարող է նշված լինի միայն քաղաքապետ լինելու փաստը ու անձնական այլ տվյալներ, հույսով եմ ընկալելի բացատրեցի միտքս:--6AND5 (քննարկում) 20:15, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)
10000-ին կողմ եմ, կարծում եմ 3000-ը նշելն ավելորդ է, որովհետև եթե անձը այլ բանով էլ է նշանակալի, ապա այս դեպքում թիվը չի խանգարի նրա մասին հոդված ունենալուն։--Լիլիթ (քննարկում) 13:09, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
անձամբ կողմ եմ 15 000-ից ավելին, բայց չեմ պնդում, վերևում գրել եմ մեկ-երկու բան այդ քանակի մասով։ --ERJANIK քննարկում: 13:21, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Նաև առաջարկում եմ մյուս քաղաքների կտրվածքով.
  • ՉԺՀ և Հնդկաստանի դեպքում այն բնակավայրերի ղեկավարները, որոնց կառավարման տարիներին բնակավայրը ունի (ունեցել է) ըստ պաշտոնական վիճակագրության 1 (մեկ) միլիոն և ավելի բնակչություն, համարվում են ըստ Վիքիպեդիայի չափանիշների նշանակալի, եթե չկան նշանակալիության այլ չափանիշներ (դրույթը չի վերաբերում ժամանակավոր պաշտոնակատարներին):
  • Այլ պետությունների դեպքում բացի ԼՂՀ-ից, 100 հազար և ավելի:
  • Ժամանակի ընթացքում ցանկալի է տարբեր պետությունների կամ դրանց խմբերի վերաբերյալ առանձին կետեր ստեղծել:--6AND5 (քննարկում) 13:36, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ինձ թվում է՝ պետք չի տարանջատել մեծ ու փոքր երկրները, այլ ընդունել մեկ ընդհանուր թիվ։ --Լիլիթ (քննարկում) 08:29, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ըստ ինձ նշանակալիությունը պայմանավորված է նաև տվյալ պետության բնակչության կտրվածքով, օրինակ եթե ընդունենք 100 հզ. թիվը, ապա ՉԺՀ-ում ենթադրաբար մոտ 1000 քաղաք այդ ցուցանիշը կհատի, բայց որոշ փոքր պետություններում կարող է 100 հզ-ոց քաղաք լինի մեկ կամ երկու կամ ընդհանրապես չլինի և այդ դեպքում լինել քաղաքապետ միակ խոշոր քաղաքի արդեն իսկ լուրջ նշանակալիություն է...--6AND5 (քննարկում) 09:17, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ամեն դեպքում համաձայն եմ Լիլիթի հետ, ընտրենք որևէ հաստատուն թիվ և վերջ:

Հ.Գ. Մայրաքաղաքները արժի՞ առանձնացնել: --Աշոտ (քննարկում) 09:48, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)


Վերևում նշված ընդգծված առաջարկները ամփոփելու եմ մի քանի օրից, եթե առաջարկներ կամ հանդիմանողներ կան, ապա ասեք--6AND5 (քննարկում) 08:22, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես պնդում եմ հետևյալ ձևակերպման վրա.

ՀՀ և ԼՂՀ բոլոր քաղաքապետերը, նախկին ՀԽՍՀ և Հայաստանի Առաջին Հանրապետության բոլոր քաղաքների ղեկավարները և այլ պետությունների 1 000 000–ից ավել բնակչություն ունեցող քաղաքների ղեկավարները։

Նորից ասեմ, ՀՀ բնակավայրը, եթե ունի քաղաքի կարգավիճակ, նշանակում ա վարչատարածքային կամ ինֆրաստրուկտուրային որոշակի կարևորություն ունի ՀՀ համար, թերևս բացառություն ա միայն Սյունիքի Դաստակերտ քաղաքը և ևս մեկ երկու քաղաք։ Իսկ օտարերկրյա քաղաքների դեպքում 100 000–ը շատ փոքր ա Հայկական հանրագիտարանի համար չեմ կարծում, թե անհրաժեշտ է ունենալ, օրինակ, ռուսական 150 000–անոց Բերյոզնիկի քաղաքի քաղաքապետերի մասին հոդվածներ։ --Melic (քննարկում) 00:58, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Տաս տարի առաջ մոտ [330] քաղաք կար մեկ միլիոնից ավել, այս պահին մոտավորապես 360 մի միլիոնի տարբերակի հատ համաձայն եմ:----Աշոտ (քննարկում) 07:52, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես երբ դեմից առաջարկել էի 3000 թիվը, ես չէի մտածել, որ 3000-ը դա ամբողջ բնակչությունն է, այսինքն իրականում ընտրողները երևի թե կլինեն 2000-2500, իսկ ընտրություններին կմասնակցեն ասենք մոտավորապես 50-70 տոկոսը, այսինքն ըտրողները կլինեն մաքսիմում 1000 - 1800 սահմաններում (իսկ ստացած ձայները մոտ.՝ 500 - 1500), որը այդքան էլ լուրջ թիվ չի: --6AND5 (քննարկում) 08:21, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
Քանի որ ՀՀ բնակավայրերի կտրվածքով ընդհանուր առմամբ կոնսենսուս կար, ես այն ձևակերպեցի որպես 10-րդ դրույթ: Իսկ այլ երկրների քաղաքապետերի կտրվածքով դեռ կոնսենսուս չկա, քննարկումը դրանց կտրվածքով շարունակվում է...--6AND5 (քննարկում) 20:11, 5 Հունվարի 2015 (UTC)

Ոստիկանապետեր և փոխնախարարներԽմբագրել

Լավ կլիներ լսել նաև կարծիքներ ոստիկանապետերի և փոխնախարարների նշանակալիության մասին։ Ըստ իս՝ երկուսն էլ ոչ նշանակալի են, եթե խոսքը առաջինի դեպքում գնում է քաղաքների ոստիկանապետերի մասին և ոչ թե հանրապետության։ Փոխնախարարներն էլ օրինակ Մշակույթի նախարարությունն ունի 3 փոխնախարար, հիմա ինչ 3-ի մասին էլ պետք է գրե՞նք։ Միայն այս փաստը, ըստ իս, ցույց է տալիս փոխնախարարների ոչ նշանակալիությունը։ Տվյալ անձանց մասին կարելի է գրել միայն այն դեպքում, եթե նրանք հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ինչ-որ նշանակալի բանով, քան միայն նրա համար, որ փոխնախարար է։ --Լիլիթ (քննարկում) 13:09, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)

քաղաքների ոստիկանապետ այդպիսին չկան, ուղղակի փաստորեն ասենք վարչության պետերի մասով ենք ունեցել քննարկումներ, ինքս կարծում եմ որ նշանակալի են այդ կարգի պաշտոնատարները, փոխնախարարների մասով չեմ ուզում պնդեմ, բայց ավելի շատ կողմ եմ որ լինեն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է ERJANIK (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Փոխնախարարաը ըստ ինձ նշանակալի է, ինչպես արդեն ասել եմ, այդ փաստը կա ամրագրված նաև օրինակ ռու վիքիիում, եթե չեմ սխալվում: Ոստիկանապետերի մասին պահով երկու մոտեցում կա, բացի պաշտոնից պետք է նայել թե ինչ կոչում ունի, եթե գեներալի, ապա միանշանակ նշանակալի է, անկախ նրանից քանի գեներալ կա: Բացի այդ պետք է որոշել նաև գնդապետի պահը, ըստ Ալեքսեի, գնդապետը նույնպես նշանակալի է, որի հետ մասամբ համաձայն եմ: Ինչ վերաբերում է պաշտոններին, ապա անկապ կոչումից ՀՀ ոստիկանապետը, նրա տեղակալները (փոխնախարարի կարգավիճակին հավասազոր) և Երևանի ոստիկանապետը նշանակալի են, իսկ մնացածի պահով պետք է քննարկվի, օրինակ մարզային ոստիկանապետերը, որոնք սովորաբար գնդապետ կամ փոխգնդապետ են լինում:--6AND5 (քննարկում) 13:27, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այդ դեպքում որտեղ է տրամաբանությունը, եթե 5000-անոց քաղաքի քաղաքապետի մասին չենք գրում, իսկ այդ նույն քաղաքի ոստիկանապետի կամ վարչության պետի մասին գրում ենք․․․ --Լիլիթ (քննարկում) 13:30, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
  • Լիլիթ ջան, իսկ դու որտեղ տեսար, որ ասեցի որ 5000-ոց կամ 10.000-ոց քաղաքի ոստիկանապետի մասին գրում ենք: Ես որպես քաղաք միայն նշել եմ Երևան քաղաքը: Իսկ կոչումների պահով, եթե համընկնում լինի (խոսքը գնդապետի մասին է), ապա դա արդեն քննարկման նյութ է, որի մասին վերևում նշել եմ:--6AND5 (քննարկում) 13:45, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, հարցս ուղղված էր Երջանիկին։ Իր՝ վերևի գրառումը, առանց ստորագրության է։ --Լիլիթ (քննարկում) 15:02, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Լիլիթ ջան քաղաքի ոստիկանապետ որպես այդպիսին չկա, դա միայն Երևան քաղաքի մասով է այդպես հնչում, իմ ասածները մարզային վարչության պետեր են կամ փոխնախարարի պաշտոնի կարգի պաշտոնատարներ, իսկ մարզային վարչություններ մի քանի հատ են ՀՀ-ում, արդեն պարզ է ինչի մասին եմ ուզում ասել, մի մարզում պարզ է շատ ավելի շատ բնակչություն կան։ --ERJANIK քննարկում: 10:15, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, բոլոր քաղաքներն էլ ունեն ոստիկանապետեր, իսկ մարզային վարչության պետը այլ պաշտոն է։ Վստահ չեմ, բայց կարծում եմ ինչպես Մարզային ոստիկանական վարչությունների պետերը, այնպես էլ քաղաքների ոստիկանապետերը և փոխնախարարները կարող են համարվել նշանակալի։--Melic (քննարկում) 01:10, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
քաղաքը ոստիկանապետ չունի, քաղաքը կամ գյուղը ունեն այսպես ասած թաղայիններ, համայնքային ոստիկանության բաժին, մի 96.8 տոկոսով այդպես է։ --ERJANIK քննարկում: 06:00, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
Սա է ոստիկանության համակարգի կառուցվածքը՝ տարածքային առումով.[2]: Խնդիրը այն է, որպես քաղաքի ոստիկանապետ պաշտոն չկա, բայց այն մարդը ով պատասխանատու է այդ տարածքի համար՝ լինելով ասենք բաժնի պետ, գործնականում համարվում է տվյալ տարածքի ոստիկանապետ:--6AND5 (քննարկում) 08:13, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հասարակական գործիչԽմբագրել

Եղիա Ներսեսյան հասարակական գործիչը «Ապրող անձանց կենսագրություններ» ուղեցույցի ո՞ր կետին է համապատասխանում, որ մինչև հիմա չի ջնջվել նրա մասին հոդվածը: Տվյալ անձի անունը նշել եմ պարզապես որպես օրինակ: --Գարդմանահայ (քննարկում) 22:24, 5 Հունվարի 2015 (UTC)

Տվյալ դեպքում հեղինակը ակտիվ մասնակից է, այսինքն նրանից պատասխանը ստանալը կարճ ժամկետում հնարավոր է, այդ իսկ պատճառով հարկավոր է սկզբից հեղինակ Պանդուխտին հարցնել, հետո նոր բարձրաձայնել այս խնդիրը:--6AND5 (քննարկում) 08:52, 6 Հունվարի 2015 (UTC)
Ես այս հարցը բարձրացնում եմ, որպեսզի ավելի լավ հասկանամ «Ապրող անձանց կենսագրություններ» ուղեցույցը: Պատրաստվում եմ բազմաթիվ մարդկանց մասին հոդվածներ գրել, դրա համար ինձ պետք է ավելի լավ ընկալել բովանդակությունը: Օրինակներով բացատրելը ավելի արդյունավետ է:--Գարդմանահայ (քննարկում) 09:39, 6 Հունվարի 2015 (UTC)

Հոդվածի իմաստային շեղումԽմբագրել

Իմ կարծիքով հոդվածի պարունակությունը չի համապատասխանում հոդվածի իմաստին, հոդվածում խոսվում է միայն նշանակալիության մասին, ինչը կարիելի է տեղափոխել հոդվածների նշանակալիություն էջ, բացի այդ նշանակալիության իմաստով թվարկված կետերը առանց փոփոխելու կարելի է վերագրել բոլոր անձանց, ոչ միայն ապրողներին: Հոդվածի իմաստը պետք է կայանա նրանում, որ ապրող մարդկանց հոդվածները պետք է գրված լինեն չեզոք տեսակետից և չպարունակեն վիրավորական, ապատեղեկատվական, պրովոկացիոն նյութեր, որոնք կարող են վիրավորել ապրող անձանց կամ նրանց հարազատներին:--Սամվել (քննարկում) 09:46, 9 Փետրվարի 2015 (UTC)

Նշանակալիության չափորոշիչի նախագիծԽմբագրել

Հաշվի առնելով վերջին ժամանաերս նշանակալիության հետ կապված հարցի արծարծման հաճախակիացումը և միասնական չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը, առաջարկում եմ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական, ռազմական, իրավապահ մարմինների գործիչների նշանակալիության սահմանման չափորոշիչները շարադրել հետևյալ խմբագրությամբ:

Նշանակալի են համարվում ՀՀ պետական, քաղաքական, հասարակական, ռազմական, իրավապահ մարմինների այն գործիչները, ովքեր.

  1. Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքական պաշտոն (ՀՀ Նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետ, նախարար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ քաղաքների քաղաքապետեր, ՀՀ գյուղերի գյուղապետեր (գյուղապետերի մասով կարող են սահմանվել բացառություններ)):
  2. Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան հայեցողական պաշտոն (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ նախարարների տեղակալներ, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ և նրանց տեղակալներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ, հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներ, տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալներ, մարզպետներ և նրանց տեղակալներ, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի խորհրդականներ և մամուլի քարտուղարներ, ):
  3. Զբաղեցնում (զբաղեցրել) են բարձրաստիճան համայնքային պաշտոն (համայնքների ղեկավարների տեղակալներ (նկատի ունենալով 1-ին կետում նշված բացառությունները), Երևանի գլխավոր ճարտարապետ, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալ):
  4. Զբաղեցնում (զբաղեցրել) են ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն (ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և նրա տեղակալներ, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալներ, ռազմաուսումնական հաստատությունների պետոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և զորատեսակների հրամանատարներ, կորպուսների հրամանատարներ, այլ զորքերի հրամանատարներ և նրանց տեղակալներ):
  5. Զբաղեցնում (զբաղեցրել) են քաղաքացիական պաշտոններ (ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազ և նրա տեղակալներ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալներ, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, ՀՌԱՀ, ԿԸՀ, ՀՀՌԸԽ, ԲՊԱԷՀ, ԱՎԾ, ՔԾԽ) ղեկավարներ, տեղակալներ և անդամներ, ՀՀ վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներ և դատավորներ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահներ և դատավորներ)
  6. Պարգևատրվել են ՀՀ պետական (ոչ գերատեսչական) պարգևներով՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
  7. Ունեն ՀՀ պատվավոր կոչում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
  8. Ունեն բարձրագույն զինվորական (գեներալ-մայոր (կամ համարժեք) և բարձր), բարձրագույն հատուկ կոչումներ, դասային աստիճաններ, դասային կոչումներ, դիվանագիտական աստիճաններ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ որևէ այլ հանգամանքից:
  9. Կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները, ինչպես նաև այն քաղաքական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում:
  10. Հասարակական այն կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև այն հասարակական գործիչները, որոնց մասին մամուլում եղել է առնվազն 5000 (թիվը քննարկելի է) հիշատակում: Կարեն Վարդանյան (քննարկում) 22:22, 7 Օգոստոսի 2015 (UTC)
Կարեն Վարդանյան ջան իրականում Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ չպետք է խոսվի նշանակալիության մասին, նշանակալիությունը վերաբերվում է ինչպես ապրող այնպես էլ մահացած մարդկանց, դրա համար իմ կողմից մշակվել է կանոնի նախագիծ, որտեղ կարող ես թողնել քո առաջարկները: Շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 06:31, 10 Օգոստոսի 2015 (UTC)
Return to the project page "Ապրող անձանց կենսագրություններ".