Վիքիպեդիայի քննարկում:Նշանակալիություն (երաժշտություն)

Latest comment: 9 տարի առաջ by Eurofan88 in topic Տեղափոխում
Անկեղծ ասած չգտա այն կետը, որ կարգավորում է այն երգիչներին, ովքեր խմբի անդամ են, բայց միայնակ կատարումներ չունեն, բայց ըստ ինձ եթե մասնակիցը որևէ նշանակալի և հայտնի խմբի առաջատար մասնակից է, ապա կարելի է նրա մասին հոդված գրել, իհարկե համապատասխան աղբյուրների պարագայում:--6AND5 (քննարկում) 11:08, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անգլերեն կանոնակարգում չկա գրված, որ եթե անձը որևե հայտնի խմբի առաջատար կատարող է, ապա կարելի է առանձին հոդվածով ներկայացնել։ Օրինակ 5 Seconds of Summer խումբը միայն այս տարի 2 միլիոնից ավել ալբոմ է վաճառել ամբողջ աշխարհում և տասնյակ հեղինակավոր մրցանականեր է ստացել, ու պլյուս դրան խմբի բոլոր չորս անդամն էլ հայտնի են, բայց անհատական գործունեություն չեն ծավալում։ Անգլերեն Վիքիպեդիայում այդ խմբի անդամների մասին հոդվածները անընդհատ վերահղվում են խմբին, քանի որ շատերը առանձին հոդվածներ են փորձում ստեղծել խմբի անդամների մասին, բայց քանի որ անդամները խմբի շրջանակներից դուրս առանձին վերցված նշանակալի որևե աշխատանք չեն կատարել, վերահղվում են խմբի հոդվածին։ --Եվրոֆան 11:32, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդիրը նրանում է, որ հայերեն Վիքիպեդիան ինքնավար Վիքիպեդիա է, և շեշտադրումը դնել, որ անգլերեն Վիքիպեդիայում այդպես է, ուրեմն մեր մոտ էլ պետք է այդպես լինի, այդքան էլ ճիշտ չէ, այս հարցի լուծումը գտնելու համար հարկավոր են ավելի շատ կարծիքներ ՝ մեր Վիքիհանրության անդամների կողմից:--6AND5 (քննարկում) 13:29, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Վերահղման տարբերակը գտնում եմ հիմնական լավագույնը։ Երևի տեքստում պետկ է նաև նշել տեղական մրցույթներ և պարգևներ, ոչ միայն MTV և Գրեմմի։ - Kareyac (քննարկում) 14:53, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հաղթել է կամ հորիզոնական է զբաղեցրել որևե հեղինակավոր երաժշտական մրցույթում։ Եթե այս դեպքում խոսքը չի վերաբերում նաև տեղական մրցույթներին, ապա ըստ ինձ հարկավոր է ավելացնել:--6AND5 (քննարկում) 08:03, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Տեղափոխում խմբագրել

Առաջարկում եմ այս հոդվածը միացնել Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ հոդվածին։--Melic (քննարկում) 01:29, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

  Դեմ եմ, նախ հիմնական կանոնակարգը այժմ քննարկման ընթացքում է, տեղափոխելը նպատակահարմար չի, բացի այդ շատ հանգիստ, եթե իհարկե հղում չկա, կարող ենք հիմնական կանոնակարգի էջում այս էջի վերաբերյալ հղում ավելացնել:--6AND5 (քննարկում) 08:00, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բայց այս կանոնակարգը ի՞նչ կապ ունի այդ մեկի հետ։ Այստեղ պետք է ներկայացվի առհասարակ երաժշտությանը առնչվող բոլոր հոդվածների նշանակալիության չափանիշները (երգերի, ալբոմների, ձայնագրման լեյբլների...), այլ ոչ թե միայն երգիչների ու խմբերի։ --Եվրոֆան 10:56, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Return to the project page "Նշանակալիություն (երաժշտություն)".