Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Vardu ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 06:22, 9 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

խմբագրումներ խմբագրել

ողջույն Հարգելի՛ Vardu, ՎիվաՍել-ՄՏՍ հոդվածում Ձեր արած խմբագրումները հետ են շրջվել, քանի որ դրանք կառուցողական չեին, ջնջված էին որոշ նյութեր, խնդրեմ ուշադիր եղեք չկրկնվի: --ERJANIK քննարկում: 06:26, 9 Հունիսի 201Ց4 (UTC)

Ողջույն հարգելի ERJANIK: Չգիտեմ, ինչն եք համարում կառուցողական, ինչը՝ ոչ, սակայն դժվար չհամաձայնեք, որ կազմակերպությանը վերաբերող հոդվածում գոնե կազմակերպության անվանումը պետք է ճիշտ գրվի, փաստացի տվյալները պետք է համապատասխանեն իրականությանը, իսկ հղումները պետք է լինեն տեղին, թարմ և աշխատող, և իհարկե, ցանկալի է, որ չլինեն լեզվական, շարադասական և տրամաբանական սխալներ:
Ցավոք, ժամանակ չունեմ մեկ առ մեկ քննարկելու այն բոլոր սխալները, որոնք առկա են Ձեր նախընտրած տարբերակում: Ընդամենը ասեմ, որ այս կարճ հոդվածում առկա է կազմակերպության անվանման առնվազն 6 սխալ տարբերակ, որպես հասույթ նշված է մրցակից Օրանժ ընկերության 2012 թվականի երկրորդ եռամսյակի Գործառնական եկամուտները՝ համապատասխան հղումով, ծանոթագրությունների մեծ մասում հղում է արվում հին տեղեկություններ պարունակող, սխալ կամ ընդհանրապես գոյություն չունեցող էջերի:
Ես այժմ հետ եմ շրջում Ձեր փոփոխությունները, սակայն, ցավոք, հետագայում այլևս ժամանակ չեմ ունենա փոփոխություններ կատարելու և բանավեճի մեջ մտնելու, եթե կրկին հետ շրջեք: Ընդամենը հուսով եմ, որ Դուք էլ իրականում շահագրգռված եք նրանում, որ հոդվածը փոփոխվի դեպի լավը, և եթե կոնկրետ հարցերում չեք համաձայնի այս տարբերակի հետ, պարզապես կխմբագրեք տվյալ կետերը և ոչ թե հետ կբերեք կոպիտ սխալներով ողողված նախորդ տարբերակը:
Իհարկե էջը դեռ լուրջ խմբագրության կարիք ունի և հուսով եմ, որ ընկերությունն ինքը շուտով հանձն կառնի այդ գործը: Իսկ ընդհանրապես, կազմակերպության մասին ամենաամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը հասանելի է www.mts.am կայքում, որտեղ և կարելի է ճշտել բոլոր կասկածելի պահերը: Շնորհակալություն: Vardu (քննարկում) 09:54, 9 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
շնորհակալություն արձագանքի համար, արդեն ամեն ինչ պարզ է, չէ հետ շրջելու կարիք չկա: --ERJANIK քննարկում: 10:25, 9 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել