ՈղջույնԽմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Srk., և բարի գալուստ Հայերեն Վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում, կամ, օրինակ, ինձ:

--Պանդուխտ 13:59, 22 Հուլիսի 2010 (UTC)


Ողջույն հարգելի մասնակից, այս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի‎ անվանումը որտեղից էք գտել?6AND5 18:30, 28 Հոկտեմբերի 2010 (UTC)

Բարև հարգարժան 6AND5, առ ի գիտություն ասեմ ձեզ որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի-ն Հայոց Եկեղեցու պաշտոնական անվանումն է: Շնորհակալություն: --Artur srk. Sargsyan 04:36, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)

ԿարծիքԽմբագրել

Ողջույն Artur srk. Sargsyan , խնդրում եմ Ձեր կարծիքը հայտնեք Վիքիփեդիա:Խորհրդարանում` ադմինների պարտականությունների վերաբերյալ:6AND5 07:32, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)

Ողջույն Artur srk. Sargsyan, խնդրում եմ մասնակցել քվեարկությանը` խորհրդարանում, եթե ցանկանում եք ձեռնպահ մնալ, ուղղակի քվեարկեք ձեռնպահ:6AND5 13:31, 1 Նոյեմբերի 2010 (UTC)

Հայ Եկեղեցու պաշտոնական անվանումԽմբագրել

Շնորհակալություն Ձեզ, Artur srk. Sargsyan, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի հոդվածի վերնագիրը խմբագրելու և շտկելու համար: --Spasavor 07:50, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)

Պատկերի նկարագրությունԽմբագրել

Ողջույն Artur srk. Sargsyan, խնդրում եմ պատկերներ բեռնելուց մի մոռացեք կցել համառոտ նկարագրություն, որը կօգնի մյուս մասնակիցներին ևս օգտագործել այդ պատկերը այլ հոդվածներում։--beko 18:25, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)

Ներեցեք իմ կարճամտությունը, ուղղակի պատկերի մասին իմ ունեցած ինֆորմացիան ավելին չէ, քան այն, ինչ առկա է վերնագրում: Հավելյալ տեղեկություններ լինելու դեպքում անպայման դրանք կկիսեմ մյուս մասնակիցների հետ: Շնորհակալություն: --Artur srk. Sargsyan 18:32, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)
Կարճամտության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, ուշադրություն չեք դարձրել այդ հարցին և վերջ։ Պարզապես հարկավոր է բեռնելուց նկարագրություն բաժնում լրացնել այն՝ ինչ հետո գրելու եք հոդվածում պատկերը տեղադրելուց հետո, նրա տակ, ինչպես՝ սերովբեների դեպքում՝ Սերովբեներ Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան ներքո։--beko 18:43, 29 Հոկտեմբերի 2010 (UTC)

Տերունական տոներԽմբագրել

Ողջույն, խնդրում եմ այս հոդվածին ուշադրություն դարձնել: Կարծում եմ այն Ձեր հետաքրքրությունների սահմանում է և կարող եք ինչ որ ձևով ուղղել այն:--beko 08:51, 9 Նոյեմբերի 2010 (UTC)

  Վիքիմեդալ
Հարգելի Artur srk. Sargsyan, նվիրում եմ Ձեզ այս մեդալը քրիստոնեության վերաբերյալ թեմատիկան զարգացնելու համար 6AND5 20:01, 15 Նոյեմբերի 2010 (UTC)

Ի դեպ նոր նկատեցի, որ մեդալի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ չեմ հայտնել: Կներեք: Հոգաչափ շնորհակալ եմ:--ArturSrk 11:11, 22 Հունիսի 2011 (UTC)

Շնորհավոր Նոր ՏարիԽմբագրել

  Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Srk., շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


շաբաթվա հոդված - ՀաղորդությունԽմբագրել

Հարգելի՛ Srk.։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած Հաղորդություն հոդվածն ընտրվել է 2013 թ. 20-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 07:10, 12 Մայիսի 2013 (UTC)

Հովդածների վերնագրերի վերաբերյալԽմբագրել

Հարգելի Artur srk. Sargsyan, Ձեր ստեղծած ‎1 Թուղթ առ Տիմոթեոս, ‎2 Թուղթ առ Տիմոթեոս, ‎1 Թուղթ առ Թեսաղոնիկեցիս և ‎2 Թուղթ առ Թեսաղոնիկեցիս հոդվածների վերնագրերում 1 և 2 թվերն ավելի ճիշտ չի՞ լինի փոխարինել Ա-ով և Բ-ով, մանավանդ որ հոդվածներում փակագծերում Դուք հենց այդպես էլ գրել եք: --23artashes (քննարկում) 09:01, 29 Ապրիլի 2014 (UTC)

Հոդվածների վերնագրերի վերաբերյալԽմբագրել

Հարգելի Artur srk. Sargsyan, Ձեր ստեղծած ‎1 Թուղթ առ Տիմոթեոս, ‎2 Թուղթ առ Տիմոթեոս, ‎1 Թուղթ առ Թեսաղոնիկեցիս և ‎2 Թուղթ առ Թեսաղոնիկեցիս հոդվածների վերնագրերում 1 և 2 թվերն ավելի ճիշտ չի՞ լինի փոխարինել Ա-ով և Բ-ով, մանավանդ որ հոդվածներում փակագծերում Դուք հենց այդպես էլ գրել եք: --23artashes (քննարկում) 09:01, 29 Ապրիլի 2014 (UTC)

ՊԱՏԱՍԽԱՆ վերնագրերի հարցումԽմբագրել

Ներողություն եմ խնդրում, եթե ինչ որ բան սխալ արեցի, քանի որ տեխնիկական կողմին գրեթե չեմ տիրապետում: Համաձայն եմ, որ վերնագրերի մեջ փոփոխություն անել պետք է, որովհետև ասենք 1 Թուղթ առ Տիմոթեոս ասվածը մի տեսակ հստակ չէ, քանի որ կիսով չափ գրաբարյան-ավանդական տարբերակն է գումարած արաբական թվանշանները: Հայկական ավանդական թվանշանները տառերով են արտահայտվել, ինչպես և Դուք առաջարկում եք փոփոխությունն անել: Սակայն մյուս կողմից ես պիտի առաջարկեի հիմնական վերնագրում օգտագործել «բացված» տարբերակը՝ գրելով Պողոս Առաքյալի Երկրորդ նամակը Տիմոթեոսին, իսկ փակագծերի մեջ կամ տեքստի մեջ նշել նաև Բ Թուղթ առ Տիմոթեոս: Նույնն է առաջարկս Սուրբ Գրքի մյուս գրքերի պարագայում: Շնորհակալ եմ կարծիքս հաշվի առնելու համար և ներողություն եթե անհարթ լինի միտքս, քանի որ շտապողականության մեջ եմ գրում:

Տեխնիկակն մի խնդրով Ձեր օգնությունն եմ խնդրում առիթից օգտվելով: Ցանկանում եմ փեխել մասնակցի անունս, հնարավոր է արդյոք??? (ElpiS 18:01, 29 Ապրիլի 2014 (UTC))

Նշված հոդվածների անվանումները Ձեր նշած տարբերակով արդեն փոխել եմ:
Ինչ վերաբերում է մասնակցի անունը փոխելուն, ապա, որքան տեղյակ եմ, փոխել հնարավոր չէ: Ավելի ստույգ կպատասխանեն ադմինները: --23artashes (քննարկում) 18:26, 29 Ապրիլի 2014 (UTC)
Փոխել կարող եք, պետք է դիմել մետա, կոնկրետ հղումը խնդրենք Vacio մասնակցից։ --Լիլիթ (քննարկում) 20:28, 29 Ապրիլի 2014 (UTC)

ԱնվանափոխությունԽմբագրել

Բարև Ձեզ, քանի որ ներկայիս մասնակցի անունը, որ է Artur srk. Sargsyan, բավական երկար է, մտադրություն ունեմ այն փոխարինել նոր անվամբ՝ Srk.: Այս կերպ եմ ստորագրում նաև անձնական բլոգում (Սարկավագագիրք), ուստի անվան փոփոխությունը հեղինակի նույնականացման հարցն էլ պիտի լուծի :)