Մասնակցի քննարկում:O'micron/Արխիվ4
Արգելափակում մէկ օր
խմբագրելՆախապէս զգուշացուցած էի, որ արեւմտահայերէն յօդուածներուն հետ կապուած սխալ ներդրումներ չունենաք։ Դրօշներու կաղապարները սխալներով լեցուն էին, հետեւաբար արգելափակելէ զատ այլ ելք չկար։--Azniv Stepanian (քննարկում) 13:51, 2 Մայիսի 2016 (UTC)
Կիպրոս
խմբագրելՈղջույն, Նորայր։ Տեսա, որ լրացնում ես Հյուսիսային Կիպրոսի գյուղերի ցանկը, բայց քանզի շատ էիր գրել, ես ի վիճակի չեմ նստել հատ-հատ ուղղել։ Խնդրում եմ տեղեկաքարտում Կիպրոսը փոխել Հյուսիսային Կիպրոսով, հոդվածի առաջին հատվածում էլ ձևակերպումը այնպես անել, որ կողմնապահությունը չզգացվի։ Մասանավորապես հենց առաջին մասում գրել, թե կղզու որ հատվածում է գտնվում բնակավայրը։ Կիպրոսի Հանրապետություն ասելով նկատի է առնվում հունական Կիպրոսը, ոչ թե թուրքական, իսկ այդ գյուղերը դե ֆակտո գտնվում են Թուրքական Կիպրոսում։ --Ջեօ 16:36, 4 Հունիսի 2016 (UTC)
- Ողջույն :) Ֆամագուստայի շրջանը դե ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի տարածքում և այդ մասին հոդվածում նշված է: Ինչպես մի շարք այլ վիքիներում (Հունարեն, բուլղարերեն, ռուսերեն և այլն) տեղեկաքարտում նշված է Կիպրոս: Անգլերենում նշված է դե յուրե, դե ֆակտո տեղագրությունը: Այնուամենայնիվ կարծում եմ չարժե տեղեկաքարտում գրել միայն Հյուսիսային Կիպրոս, քանզի դա իրավականորեն ընդունված պետություն չէ: Կողմնապահություն կլիներ, եթե տեղեկաքարտում գրվեր Կիպրոսի Հանրապետություն, փոխարենը ես գրել եմ Կիպրոս՝ նկատի ունենալով դե յուրե միասնական պետությունը: Կարծում եմ՝ սա քննարկելի/վիճելի խնդիր է: Շնորհակալություն հետևողական վերաբերմունքիդ համար . Հ.գ. ցավոք, Հյուսիսային Կիպրոսի մի շարք գյուղերին նվիրված հոդվածներում (որոնց հեղինակը ես չեմ) գրված են ոչ թե Կիպրոս, այլ Կիպրոսի Հանրապետություն, որը սխալ է:----Omicroñ'R 16:51, 4 Հունիսի 2016 (UTC)
- Տեղեկաքարտում գրված լինի Կիպրոս կամ Կիպրոսի Հանրապետություն տվյալ դեպքում էական չէ, քանի հոդվածը վերահղումով տանում է դեպի Կիպրոսի Հանրապետություն հոդվածին, դրոշն էլ Կիպրոսի Հանրապետության դրոշն է։ Այնուամենայնիվ կարծում եմ չարժե տեղեկաքարտում գրել միայն Հյուսիսային Կիպրոս, քանզի դա իրավականորեն ընդունված պետություն չէ։ Չեմ կարծում, որովհետև մենք ունենք նույն ԼՂՀ խնդիրը, որի դեպքում դեռ ավելի խճճված է, քանզի ոչ մի պետության կողմից ճանաչված չէ։ Իմ կարծիքով կա՛մ պետք է լինի Հյուսիսային Կիպրոս, կամ երկուսը միասին՝ յե ֆակտո և դե յուրե բաժանմամբ։ Ներկայիս տարբերակը իրականությունը չի արտացոլում, այլ արտացոլում է X պետության ապագա ցանկությունը։ --Ջեօ 17:07, 4 Հունիսի 2016 (UTC)
- Ջեո ջան, ես ցանկացա դե յուրե և դե ֆատոյով գրել, սակայն մեր տեղեկաքարտը հնարավորություն չի տալիս:----Omicroñ'R 17:10, 4 Հունիսի 2016 (UTC)
- Գիտեմ, եթե մի անգամ էլ Աշոտին խնդրենք նման օրինակների համար տեղեկաքարտ պատրաստի, ինձ թվում է՝ կանի։ --Ջեօ 17:12, 4 Հունիսի 2016 (UTC)
- Սպասենք Աշոտին: Ջեո, փաստորեն տեղեկաքարտում տվյալ դաշտի ավելացումից հետո անհրաժեշտություն կառաջանա՞ նաև ուղղել Հյուսիսային Կիպրոսի մյուս բնակավայրերի տեղեկաքարտերում :))----Omicroñ'R 17:17, 4 Հունիսի 2016 (UTC)
- Ենթադրում եմ, որ ոչ թե Բնակավայրի տեղեկաքարտում են որոշակի փոփոխություններ լինելու, այլ նոր տեղեկաքարտ է ստեղծվելու Վիճելի Բնակավայր անվամբ։ Ստիպված պետք է բոլոր հոդվածներում փոխենք։ --Ջեօ 17:29, 4 Հունիսի 2016 (UTC)
- Իսկ դա վերաբերվելո՞ւ է ԼՂՀ-ին----Omicroñ'R 17:38, 4 Հունիսի 2016 (UTC)
- Վաթիլակասի դատայի էջում փոխեցի Հկուսիսային Կիպրոսի, հանեցի մեր հոդվածի կաղապարից լրացրած Կիպրոսը ու հայտնվեց ճիշտ դրոշն ու անունը։ Այդ դեպքում կարծում եմ դե ֆակտոն նշելու կարիք չկա։ --BekoՔննարկում 17:50, 4 Հունիսի 2016 (UTC)
- Ողջույն :) Ֆամագուստայի շրջանը դե ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի տարածքում և այդ մասին հոդվածում նշված է: Ինչպես մի շարք այլ վիքիներում (Հունարեն, բուլղարերեն, ռուսերեն և այլն) տեղեկաքարտում նշված է Կիպրոս: Անգլերենում նշված է դե յուրե, դե ֆակտո տեղագրությունը: Այնուամենայնիվ կարծում եմ չարժե տեղեկաքարտում գրել միայն Հյուսիսային Կիպրոս, քանզի դա իրավականորեն ընդունված պետություն չէ: Կողմնապահություն կլիներ, եթե տեղեկաքարտում գրվեր Կիպրոսի Հանրապետություն, փոխարենը ես գրել եմ Կիպրոս՝ նկատի ունենալով դե յուրե միասնական պետությունը: Կարծում եմ՝ սա քննարկելի/վիճելի խնդիր է: Շնորհակալություն հետևողական վերաբերմունքիդ համար . Հ.գ. ցավոք, Հյուսիսային Կիպրոսի մի շարք գյուղերին նվիրված հոդվածներում (որոնց հեղինակը ես չեմ) գրված են ոչ թե Կիպրոս, այլ Կիպրոսի Հանրապետություն, որը սխալ է:----Omicroñ'R 16:51, 4 Հունիսի 2016 (UTC)
- Beko, իսկ տեղորոշման քարտեզը?----Omicroñ'R 17:54, 4 Հունիսի 2016 (UTC)
- Ահա, պարզապես երկրի դիմաց լրացրու Հյուսիսային Կիպրոս։ --BekoՔննարկում 18:01, 4 Հունիսի 2016 (UTC)
Միևնույն է՝ կարծում եմ, որ չարժե գրել միայն դե ֆակտոն: Բոլոր վիքիներում գրում են երկուսն էլ, իսկ օրինակ բուլղարերենում միայն դեյուրեն: Անգամ թուրքերենում են գրում և՛ Հյուսիսային Կիպրոս, և՛ Կիպրոսի Հանրապեություն----Omicroñ'R 18:05, 4 Հունիսի 2016 (UTC)
Հարգելի՛ O'micron Ձեզ անհրաժեշտ հոդվածն արդեն պատրաստ է, տես Հույն ուղղափառ եկեղեցիներ։--ՀՎ (քննարկում) 21:37, 11 Հունիսի 2016 (UTC)
- Շատ շնորհակալ եմ, Հարգելի՛ Հայկ Վահանյան՝ շտապ օգնության և արագ արձագանքի համար : Հարգանքներով՝ ----Omicroñ'R 08:12, 12 Հունիսի 2016 (UTC)
Ողջույն, Նորայր։ ՎՊ:ՄԷ կանոնակարգն արգելում է մասնակցային էջն օգտագործել գաղափարախոսական հարթակ՝ քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ գաղափարներ ու տեսակետներ տարածելու համար։ Այս պատկերը խախտում է այդ կետը, պետք է հեռացնել։ --Ջեօ 11:35, 14 Հունիսի 2016 (UTC)
- Ողջույն: Փաստացիորեն մենք մասնակցային էջերի համար ունենք նման կաղապար և նման պատկեր: Սրանք նույն բաները չե՞ն, իսկ քաղաքական տեսանկյունից՝ ավելի վատ (դա էական չէ): Հարգանքներով՝ ----Omicroñ'R 12:05, 14 Հունիսի 2016 (UTC)
- Ունենալ-չունենալը էական չէ, դա փաստարկ չէ։ Շատ հանգիստ կարելի է այդ կաղապարը ջնջման ներկայացնել։ Հեղինակը ես եմ և ստեղծել եմ հեռավոր 2014 թվականի փետրվարին, երբ կանոնակարգերին այդքան էլ ծանոթ չէի։ --Ջեօ 12:08, 14 Հունիսի 2016 (UTC)
- Այդ դեպքում խնդիր չեմ տեսնում, Դաթո ջան[1]----Omicroñ'R 12:14, 14 Հունիսի 2016 (UTC)
- Ողջույն: Փաստացիորեն մենք մասնակցային էջերի համար ունենք նման կաղապար և նման պատկեր: Սրանք նույն բաները չե՞ն, իսկ քաղաքական տեսանկյունից՝ ավելի վատ (դա էական չէ): Հարգանքներով՝ ----Omicroñ'R 12:05, 14 Հունիսի 2016 (UTC)
Անվանափոխություն
խմբագրելՆորայր ջան, ընդհանրապես ՀՎ-ում մեծաքանակ անվանափոխություններ անելիս քննարկում են բացում: Կբացատրե՞ս ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկերի անվանափոխությունները:--Ar sog 20:41, 24 Հունիսի 2016 (UTC)
- Արամ ջան, բերել եմ տարածված տարբերակի: Բայց եթե անհրաժեշտ է, կարող ենք քննարկման դնել, ոչ մի խնդիր չեմ տեսնում----Omicroñ'R 20:45, 24 Հունիսի 2016 (UTC)
- Նորայր, տարածված տարբերակը ո՞րն է: Ցույց տուր քննարկումը, խնդրում եմ: Բացի այդ այդքան անվանափոխելուց հետո ասում ես դնենք քննարկմա՞ն:--Ar sog 20:50, 24 Հունիսի 2016 (UTC)
- Ուղղակի հայերենում գրված տարբերակները բառացիորեն/տառացիորեն չէին համապատասխանում այլալեզու տարբերակներին: Օրինակ՝ Список объектов всемирного наследия ЮНЕСКО в Греции: Նաեւ հիմա արդեն կարող ենք քննարկման դնել, քանի որ բոլոր հոդվածները ունեն նմանատիպ անվանումներ և ավելի դյուրին կլինի քննարկումից հետո անվանափոխելը/նույն տարբերակին թողելը----Omicroñ'R 20:58, 24 Հունիսի 2016 (UTC)
Զգուշացում
խմբագրելՀարգելի՛ O'micron, Դուք ստանում եք զգուշացում առանց քննարկման զանգվածային անվանափոխությունների համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Ar sog 20:58, 24 Հունիսի 2016 (UTC) |
Ֆիրգունի միջազգային օր
խմբագրելՀարգելի՛ O'micron, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար |
Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից
Պատճենում և հետ շրջում
խմբագրելՈղջույն, Նորայր: Ես վերականգնել եմ Կոտայքի մարզ հոդվածը նախկին կարգավիճակին [2], քանի որ դու ավելացրել ես նյութեր՝ պատճենելով այս կայքից [3]: Հաճելի խմբագրումներ: --Հայկ (արաբագետ) 16:47, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, հարգելի՛ Հայկ, դուք հերթական անգամ հետ շրջում եք կատարել՝ առանց ճիշտ պատճառաբանության: Եթե մի փոքր ուշադիր լինեք, կտեսնեք, որ կայքի ներկայիս բովանդակությունը համընկնում է հոդվածի նախկին տարբերակի հետ: Դուք շատ անուշադիր եք եղել: Դուք կարող եք տեսնել կայքի ամսաթիվը և համոզվել, որ Վիքիպեդիայի հոդվածը գրվել է ավելի շուտ քան տվյալ կայքը: Հետևաբար՝ կայքի հոդվածը պատճենում է: Իսկ իմ ավելացրած նյութերի համար ես շուտով կավելացնեմ համապատասխան աղբյուրներ: Հարգելի՛ Հայկ, արդեն որերորդ անգամ դուք հետ եք շրջում իմ խմբագրումը: Հետո պարզ է դառնում, որ դուք սխալ եք և դուք անգամ ներողություն չեք խնդրում՝ թեկուզ սխալմունքի համար: Ցավում եմ, բայց ես ստիպված եմ դիմել ադմինիստրատորներից մեկին՝ շարունակական բնույթ կրող այս տգեղ երևույթին վերջ դնելու համար: Իսկ ձեր անհիմն զգուշացումները ընդունում եմ, որպես վիրավորանք՝ իմ անձի նկատմամբ:----Omicroñ'R 17:00, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Նախ՝ հերթական անգամների մասին. դու բարելավել ես այն հոդվածը, որը գտնվում է իմ հսկացանկում, հայտնվել է այնտեղ սրանից հետո: Իմ հսկացանկում գտնվող յուրաքանչյուր հոդված ես ուսումնասիրում եմ՝ անկախ նրանից թե որքան ներդրում է արվում այնտեղ, և ես բացարձակ կարիք ու ժամանակ չունեմ քո գրած հոդվածները հետևելու ու ստուգելու: Պատասխանիդ մեջ կնշես երկու բան՝ քանի հերթական անգամներ եմ ներողություն խնդրել՝ հետ շրջելուց հետո, և, որ զրպարտությունից բացի շատ ավելի կարևոր է, թե կոնկրետ որ ժամանակահատվածին է վերաբերում աշխարհագրություն բաժինը, օրինակ: Ես չգտա այն՝ թե երբ էր եղել հոդվածում՝ մինչև քո կողմից այն վերականգնելը: Որտեղից պետք է այստեղ լիներ Հռչակավոր են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները: Դրանց սառնօրակ ջրերը հատուկ խողովակներով հասնում են Երևան և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով: և նմանատիպ այլ նախադասություններ: Ադմինիստրատորներից ցանկացածին դիմելու համար ցավալ ու ափսոսալ պետք չէ, դա քո իրավունքն է, իսկ նրանց հետագա քայլը կլինի հոդվածը տեսնելը ու այն ուսումնասիրելը --Հայկ (արաբագետ) 17:36, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Սա էլ հերթական անգամը, երբ կատարում ես պատճենում, ու քանի անգամ քեզ դա զգուշացվում է, որ չանես, բայց էլի անում ես, ոչ՝ առաջին ամիսը, ոչ՝ առաջին տարին: --Հայկ (արաբագետ) 17:41, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Հարգելիս, Հայկ, խնդրում եմ մեջբերեք պատճենված նախադասություն և ես կանցնեմ ձեր մնացած հարցերի պատասխաններին----Omicroñ'R 17:42, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- այս կայքում կա հետևյալը՝ Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Քեզ մոտ՝ Հռչակավոր են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները: Դրանց սառնօրակ ջրերը հատուկ խողովակներով հասնում են Երևան: Եվ սա մեկ օրինակ, մնացածները բերելու ցանկություն չկա: Բերածն էլ՝ նույն ադմինիստրատորների համար, որպեսզի տեսնեն, որ գրածս անհիմն չէ: --Հայկ (արաբագետ) 18:08, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Հարգելիս, Հայկ, խնդրում եմ մեջբերեք պատճենված նախադասություն և ես կանցնեմ ձեր մնացած հարցերի պատասխաններին----Omicroñ'R 17:42, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Հայկ, սա պատճենո՞ւմ է :/ դու բերել ես ոճականորեն տարբեր երկու նախադասություններ----Omicroñ'R 18:10, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Նորայր, արդեն բավական է: Հռչակված են ու հռչակավոր են բառերը փոխելով՝ եթե քեզ թվում է որ ոճականորեն երկու տարբեր բան ես տեսնում, ուրեմն սխալ ես: Էլ չասեմ, որ ավելացրած տեղեկության մի ստվար հատված էլ պատճենել ես ՀՍՀ-ից. այն, ինչ այնտեղ գրված էր Աբովյանի շրջանի համար, ու գործածվել էր հենց այդ հոդվածում, հիմա էլ ավելացնում ես Կոտայքի մարզում (այլ բան է՝ եթե այնտեղ լիներ Կոտայքի մարզ, և դու ուղղակի մեծացնեիր հոդվածը): Կամ՝ պատճենել ես ՀՍՀ-ից՝ իմ ասած ձևով, կամ՝ dasaran.am, տուրիստական և այլ կայքերից: Երկու դեպքում էլ դա պատճեն է: Ես էլ ավելացնելու ոչինչ չունեմ --Հայկ (արաբագետ) 18:18, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Սա էլ հերթական անգամը, երբ կատարում ես պատճենում, ու քանի անգամ քեզ դա զգուշացվում է, որ չանես, բայց էլի անում ես, ոչ՝ առաջին ամիսը, ոչ՝ առաջին տարին: --Հայկ (արաբագետ) 17:41, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Հայերեն Վիքիպեդիայի հարգելի՛ մասնակից, Ես 100 % ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի պատճենում չեմ արել: Վերևում նշաց քո օրինակը պատճենում չէ կամ պատճենում է միայն քո տրամաբանությամբ: Բեր ուրիշ օրինակներ, բայց ոչ էսպիսի----Omicroñ'R 18:21, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Նորայր, քանի որ դու Կոտայքի մարզն ես հիմա խմբագրում, իսկ դա անընդհատ երևում է իմ հսկացանում, մի քանի նկատառում, որ հետագայում էլ կօգնեն քեզ. «Պատմություն» բաժինը պետք է ունենա հետևյալ ենթաբաժինները՝ Վաղ շրջան, Միջնադար, Նոր ժամանակներ և Նորագույն շրջան: Ռուսական տիրապետությունը և քո միջնադարի վերջին նախադասությունը հենց այդ նոր ժամանակներն են, իսկ խորհրդային շրջանի հետ կապված ամեն ինչ, ինչպես նաև ՀՀ անկախության տարիները՝ նորագույն շրջան: Դա ավելի գրագետ և խելացի ձևակերպում է, քանի որ պատմությունն ինքնին բաժանվում է հենց այդ շրջանների: «Աշխարհագրություն» վերնագիրը ցանկալի է բաժանել հետևյալ ենթավերնագիրների՝ Լեռնագրություն, Ջրագրություն, Կլիմա, Բուսական և կենդանական աշխարհ: Այս բաժանումը նույնպես պատահական չէ, և կապված է բնության չորս էլեմենտների՝ հողի, ջրի, օդի ու կրակի (կյանքի) հետ: Լեռնագրությունը կամ ռելիեֆը հենց այն բաժինն է, որը դու գրել ես Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ, և իրականում հենց խոսքը գնում է լեռնագրության մասին: Ժամային գոտին կլիմայի բաղկացուցիչ մասն է, դա սերտ կապ ունի եղանակի հետ, և դրա առանձնացումը ողջունելի կլիներ այն ժամանակ, երբ Կոտայքի մարզը լիներ լրիվ առանձին զոնայում, ինչպես օրինակ՝ Կալինինգրադը Ռուսաստանի համար: Հաջորդ բաժինը պետք է լիներ «Կառավարում», որն ունենար հետևյալ բաժինները՝ Վարչական բաժանում (այսինքն՝ շրջանները և մարզը, համայնքները, ինչպես նաև մարզպետները), Բնակչություն (նաև՝ քաղաքների ու գյուղերի մասին), Առողջապահություն, Տրանսպորտ և կապ, Մշակույթ: Իսկ ամենավերջում լիներ «Տնտեսություն» բաժինը, որը կունենար հետևյալ բաժինները՝ երկրագործություն (ոչ միայն ֆերմերային տնտեսություններ, այլև այգեգործություն ու խաղողագործություն), անասնապահություն, արդյունաբերություն (այդ թվում՝ Սևան-Հրազդան կասկադի մասին, ջրային ու ջերմային էլեկտրակայանների, գործարանների ու ֆաբրիկաների), զբոսաշրջություն (այստեղ էլ՝ այն տեքստը, որն առանձին վերնագրի տակ է՝ պատմամշակութային կառույցները): Այս ամենը կօգնի քեզ նաև հետագայում, ու կհեշտացնի աշխատանքդ այստեղ, ինչպես նաև պարզ ու հստակ կլինի ընթերցողի համար: Ինչ վերաբերում է ամփոփ բաժիններին, ապա դրանք դասավորվում են հետևյալ կերպ. Տես նաև, Նշումներ, Ծանոթագրություններ, Գրականություն, Արտաքին աղբյուրներ: Մենք այսպես ենք աշխատում: Այսքանը, իսկ նախադասությունների մասին, նույնիսկ եթե դու օգտվում ես գրքերից ու կայքերից, ու այնտեղ լինում են լիրիկական զեղումներով տողեր, դրանք չպետք է գրել այստեղ, քանի որ հանրագիտարանային ոճ չեն: Դրանց ոճի մասին ավելի ուշ կքննարկենք՝ կոնկրետ օրինակների վրա: --Հայկ (արաբագետ) 06:07, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Շնորհակալություն----Omicroñ'R 07:59, 4 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Նախ՝ հերթական անգամների մասին. դու բարելավել ես այն հոդվածը, որը գտնվում է իմ հսկացանկում, հայտնվել է այնտեղ սրանից հետո: Իմ հսկացանկում գտնվող յուրաքանչյուր հոդված ես ուսումնասիրում եմ՝ անկախ նրանից թե որքան ներդրում է արվում այնտեղ, և ես բացարձակ կարիք ու ժամանակ չունեմ քո գրած հոդվածները հետևելու ու ստուգելու: Պատասխանիդ մեջ կնշես երկու բան՝ քանի հերթական անգամներ եմ ներողություն խնդրել՝ հետ շրջելուց հետո, և, որ զրպարտությունից բացի շատ ավելի կարևոր է, թե կոնկրետ որ ժամանակահատվածին է վերաբերում աշխարհագրություն բաժինը, օրինակ: Ես չգտա այն՝ թե երբ էր եղել հոդվածում՝ մինչև քո կողմից այն վերականգնելը: Որտեղից պետք է այստեղ լիներ Հռչակավոր են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները: Դրանց սառնօրակ ջրերը հատուկ խողովակներով հասնում են Երևան և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով: և նմանատիպ այլ նախադասություններ: Ադմինիստրատորներից ցանկացածին դիմելու համար ցավալ ու ափսոսալ պետք չէ, դա քո իրավունքն է, իսկ նրանց հետագա քայլը կլինի հոդվածը տեսնելը ու այն ուսումնասիրելը --Հայկ (արաբագետ) 17:36, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)
Հարգելի՛ O'micron, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Միկոնոս» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը:--Voskanyan (քննարկում) 06:40, 6 Դեկտեմբերի 2016 (UTC)
Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց»
խմբագրելՀարգելի՛ O'micron, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը:--Voskanyan (քննարկում) 10:08, 14 Դեկտեմբերի 2016 (UTC)
Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում»
խմբագրելՀարգելի՛ O'micron, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը:--Voskanyan (քննարկում) 07:06, 22 Դեկտեմբերի 2016 (UTC)
Կարճ էջ. «Քամիների աշտարակ»
խմբագրելՀարգելի O'micron, Ձեր ստեղծած «Քամիների աշտարակ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։
-- 23artashes (քննարկում) 14:16, 22 Դեկտեմբերի 2016 (UTC)
Նորայր, զգուշացնե՞մ, թե՞ հասկացար։ --23artashes (քննարկում) 16:47, 22 Դեկտեմբերի 2016 (UTC)
Զգուշացում
խմբագրելՀարգելի՛ O'micron, Դուք ստանում եք զգուշացում «Զբոսաշրջությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» հոդվածում ՀԻ խախտման և այդ կերպ հոդվածն Օրվա հոդվածի թեկնածու առաջադրելու համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Arsog1985 (քննարկում) 22:39, 11 Սեպտեմբերի 2016 (UTC) |
Հեղինակային իրավունքների խախտում Զբոսաշրջությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ O'micron։ Շնորհակալություն Զբոսաշրջությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Զբոսաշրջությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog1985 (քննարկում) 22:43, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)
Կարճ էջ. «Մարտվիլի վանք»
խմբագրելՀարգելի O'micron, Ձեր ստեղծած «Մարտվիլի վանք» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։
Հարգելի O'micron, Ձեր ստեղծած «Հույն-իսլանդական հարաբերություններ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։