![]() |
Բարի գալուստ Վիքիպեդիա, Hendrikh81 ։) |
![]() |
Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ ![]() Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ SusikMkr (քննարկում) 19:50, 2 Փետրվարի 2015 (UTC) ![]() ![]() |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Ղսմաթաբերդ
խմբագրելՀարգելի՛ Hendrikh81, խնդրում եմ Ձեր ստեղծած Ղսմաթաբերդ հոդվածում ավելացնել գրվածը հաստատող վստահելի գոնե մեկ աղբյուր: Այդպիսի բերդի մասին հիշատակում որևէ տեղ չկարողացա գտնել: Որոնողական համակարգը բերում է միայն Ձեր ստեղծած հոդվածը: Նման բերդ չկա նաև «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում», որը բավականին ծավալուն աշխատություն է: Չկա նաև Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում: Ավելին՝ ՀՀ Լոռու մարզում էլ գոյություն չունի հոդվածում հիշատակվող Անջաղ անունով գյուղ: Խնդրում եմ կարճ ժամանակում արձագանքել և ավելացնել աղբյուրներ, այլապես հոդվածը որպես ոչ հավաստի կջնջվի: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 09:32, 3 Փետրվարի 2015 (UTC)