Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, H van89  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ջեօ 🌱 19:56, 1 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Հետ շրջում խմբագրել

Հարգելի մասնակից, ինչո՞վ է բացատրվում խմբագրումներս հետ շրջելը։ --ջեօ 🌱 07:40, 2 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ շատ, որ մասնակցում ենք հոդվածի խմբագրմանը, բայց հոդվածը փոփոխել եմ՝ համաձայն նրա, թե ինչպիսին է այն ուզում տեսնի նա, ում էջը նվիրված է։ Բացի դրանից, հղումները մարդկանց հնարավորություն կտան լսել համապատասխան սկավառակները։ Խնդրում եմ հետ չշրջել, կանխավ շնորհակալություն։ H van89 (քննարկում) 09:39, 2 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @H van89, Վիքիպեդիայի հոդվածների արտաքին կառուցվածքը չի կազմվում այնպես, ինչպես ցանկանում է տեսնել այն անձը, որին վերաբերում է հոդվածը։ Վիքիպեդիան ունի իր կանոնները։ Արտաքին հղումներ տեղադրվում են բացառապես «Արտաքին հղումներ» բաժնում, հետևաբար ստիպված եմ կրկին հետ շրջել Ձեր խմբագրումները և տեղեկացնել խմբագրական պատերազմ վարելու անթույլատրելիության մասին։ --ջեօ 🌱 15:02, 2 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @GeoO, այդ դեպքում շատ օգնած կլինեք, եթե ասեք, թե ինչպես կարող եմ ավելացնել, քանի որ ես նոր եմ այս տիրույթում և կանոններին տեղյակ չեմ։
Կանխավ շնորհակալ եմ 45.159.74.213 21:12, 2 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Եթե «Արտաքին հղումներ» բաժինը նկատի ունեք, ավելի մանրամասն կարող եք կարդալ ՎՊ:ԱՐՏ կանոնակարգում։ Տեխնիկապես էլ այսպես են դրվում հղումները.
== Արտաքին հղումներ ==

* [հղում հղման նկարագրություն]։--ջեօ 🌱 16:22, 3 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ @GeoO. 45.159.74.213 08:56, 4 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Բարդերի_Ակումբ» խմբագրել

 

Հարգելի H van89, Ձեր ստեղծած «Բարդերի_Ակումբ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 14:05, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի @23artashes, ես ավելացրեցի 2 աղբյուր, շնորհակալ եմ։ H van89 (քննարկում) 14:40, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ H van89, Ձեր ավելացրած ծանոթագրությունները աղբյուր չեն, քանի որ մեկը հոդվածում հիշատակվող անձի պաշտոնական կայքէջն է, մյուսը նույն հոդվածում հիշատակվող միջոցառման մասին տեղեկություն։ Բուն հոդվածի առարկայի, այն է՝ Բարդերի ակումբի մասին ոչ մեկում, ոչ մյուսում խոսք չկա։ Ընթերցողը պետք է հնարավորություն ունենա անցնել հղումով և ստուգել հոդվածում գրվածի իսկությունը։ Ի դեպ, աղբյուրները պետք է լինեն վստահելի։ Բացի այդ, հոդվածի ոճը խիստ ոչհանրագիտարանային է։ Նույնիսկ եթե աղբյուրների հարցը լուծվի, հոդվածն այս տեսքով ենթակա է ջնջման։ Հանրագիտարանում նման լեզվով չեն գրում։ Խնդրում եմ դիտողություններս հաշվի առնել և կարգի բերել հոդվածը, այլապես այն կջնջվի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 14:57, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Հարգելի՛ H van89, զգուշացնում եմ, որ հետագայում նմանատիպ կեղծ աղբյուրներ (խոսքը ԵՊՀ-ի կայքի հղման մասին է) տեղադրելու դեպքում Դուք կարգելափակվեք։ Աղբյուրներում պետք է գրված լինի այն մասին, ինչի մասին պատմում է հոդվածի տվյալ պարբերությունը կամ նախադասությունը։ Աղբյուրների առկայության պատրանք ստեղծելու նպատակով կեղծ ծանոթագրություններ տեղադրել չի թույլատրվում։ Ի դեպ, Վիքիպեդիայում աղբյուր չեն համարվում սոցցանցերը, բլոգները և նմանատիպ ոչ վստահելի կայքերը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 15:04, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի @23artashes, այդ դեպքում կօգնե՞ք հասկանալ ինչ աղբյուրներ նշել, քանի որ օնլայն հարթակում չկա իմ գրված հոդվածի մասին նյութ։
Կանխավ շնորհակալ եմ H van89 (քննարկում) 18:34, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ H van89, եթե աղբյուրներ չկան, ուրեմն հոդված լինել չի կարող, քանի որ Վիքիպեդիայի հիմնական կանոնը վստահելի աղբյուրների առկայությունն է (սա, այսպես կոչված, հինգ սյուներից մեկն է)։ Աղբյուրը պարտադիր չէ, որ լինի առցանց։ Տպագիր գրքերն ու պարբերակններն էլ են աղբյուրներ, բայց դրանք պետք է լինեն վստահելի և երկրորդական, այսինքն՝ չլինեն տվյալ անձի հեղինակածը կամ խմբագրածը։ --23artashes (քննարկում) 18:41, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, @23artashes, կանեմ համապատասխան փոփոխությունները։ 45.159.74.213 19:01, 8 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @23artashes,
քանի որ պաշտոնական կայքը, որպես հիմնավոր աղբյուր չէր համարվել և Վախթանգ Հարությունյան էջը տեղափոխվել էր սևագիր բաժին, ես հետ եմ շրջել և ավելացրել մեկ այլ հղում՝ որպես աղբյուր։ Հուսով եմ, որ այն կարող է հանդիսանալ որպես բավարար հիմք էջը չջնջելու համար։
Կանխավ շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ խնդրի պարագայում ինձ գրեք։ H van89 (քննարկում) 18:34, 11 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

«Բարդերի_ակումբ» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ H van89, Ձեր ստեղծած «Բարդերի_ակումբ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Անաղբյուր է, եղած ծանոթագրությունները աղբյուր չեն, քանի որ կազմակերպության կայքն աղբյուր չէ։։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 06:43, 18 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

@H van89, տեսա, որ վերստեղծել եք։ @23artashes մասնակցի մատնանշած ուղղումները կատարե՞լ եք, թե՞ հենց այնպես ստեղծել եք։ --ջեօ 🌱 20:04, 18 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
հարգելի @GeoO, ավելացրել եմ նոր հղումներ, որպես աղբյուր և տեղափոխել։ Հուսով եմ, որ նոր աղբյուրները կհամարվեն բավարար հիմք։ Շնորհակալ եմ )) H van89 (քննարկում) 20:09, 18 հունվարի 2023 (UTC)Պատասխանել