Arpine Avetisyan
Ողջույն
խմբագրել
|
Ամենայն հայոց կաթողիկոսներ
խմբագրելՈղջույն հարգելի Arpine Avetisyan։ Շնորհակալություն ձեր ակտիվ ներդրումների համար։ ՄԵկ-երկու նկատառում։ Խնդրում եմ կաթողիկոսների վերաբերյալ ձեր ստեղծած հոդվածներում ավելացրեք [[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]. այսպիսով ձեր ստեղծած հոդվածը կավելանա այդ կատեգորիայում եղած հայոց կաթողիկոսների ցանկում։ Երկորդ. ավելացրեք հոդվածում հղումներ դեպի այլ հոդվածներ։ Օրինակ Վաղարշապատ տեղանունը տեղադրելով երկու ուղղանկյուն փակագծերի մեջ (այսինքն՝ [[]]), ստացվում է՝ Վաղարշապատ։ Եվ վերջում մի մոռացեք, որ հոդվածի գլխաբառը պետք է լինի թավատառ։ Խորհուրդ կտամ բացելով խմբագրման պատուհանը՝ դիտել, թե ինչպիսի ներքին կառուցված ունեն այլ հոդվածների. դա ձեզ շատ կարող է օգնել։ Դիտեք նաև, թե ինչ փոխոխության են ենթարկում այլ մասնակիցներ ձեր ստեղծած հոդվածները։ Օրինակ, այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար և հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 06:10, 27 Մայիսի 2011 (UTC)
Ողջույն Արփինե, Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Վիքիփեդիայում հոգևոր-կրոնական թեմատիկան զարգացնելու համար: Խնդրում եմ, հնարավորության դեպքում Կաթողիկոսներին վերաբերող հոդվածներն ընդարձակեք, նաև ավելացրեք աղբյուրներ` հոդվածն ավելի արժանահավատ դարձնելու համար: Տեխնիկական մասով կփորձեմ խիստ համեստ իմ գիտելիքներով աջակցել Ձեզ: Կեցեք. --Spasavor 10:59, 31 Մայիսի 2011 (UTC)
Նոր հոդվածներ
խմբագրելՈղջուն Արփինե, կցանկանայի տեղեկացնել, որ արդեն գոյություն ունի Բարդուղիմեոս առաքյալ և Թադեոս առաքյալ հոդվածները և կխնդրեի կատարել քո խմբագրումներն այդ հոդվածներում, այլ ոչ թե ստեղծել նորերը: Նոր էջ ստեղծելուց առաջ դու կարող ես որոնել դրանք ահա այստեղ [1] և ստուգել արդյոք նույն անվամբ հոդվածներ գոյություն ունեն: Հարցերի դեպքում անպայման դիմեք: Հարգանքներով --Արամ-Վան
Աղբյուրների նշումը
խմբագրելՈղջույն, Arpine Avetisyan, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումներ համար: Խնդրում եմ աղբյուրների առկայության դեպքում, հոդվածում հաստատ նշել հոդվածի պատրաստման համար օգտագործված աղբյուր(ներ)ը: Խնդրում եմ նաև նկատի ունենալ, որ Վիքիփեդիան ազատ թույլատրագրով հանարգիտարան է, և այդ պատճառով, ցանկացած այլ աղբյուրից նյութ, որն ազատ թույլատրագրով հրատարկված չէ, արգելված է Վիքիփեդիայում տեղադրել. փոխարենը, գերադասվում է անձնական լեզվով հոդվածների շարադրելը՝ նշելով աղբյուրները: Եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգնել: Բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 17:34, 4 Հունիսի 2011 (UTC)
Հավանական ջնջնման ծանուցում. Հովհաննես Բ Գաբեղենացի և Ներսես Գ Տայեցի(Իշխանցի)
խմբագրելՀարգելի Arpine Avetisyan։ Շնորհակալություն Վիքիփեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Հովհաննես Բ Գաբեղենացի և Ներսես Գ Տայեցի(Իշխանցի) հոդվածները ենթակա են ջնջման, քանի որ, ըստ երևույթին, պատճենված են lusamut.net կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիփեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։
Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն. պատճենված տեկստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 21:26, 26 Նոյեմբերի 2011 (UTC)
քվեարկություն
խմբագրելԽնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 09:53, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի
խմբագրել
Քվեարկություն. տարվա հոդված
խմբագրելՏարվա հոդված | ||
Հարգելի Arpine Avetisyan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:57, 2 Հունվարի 2012 (UTC)|} |