Ողջույն

խմբագրել
  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն, 212.73.65.135 Համացանցային կանխագրի հասցեից մուտք գործող մասնակից, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Դուք կարող եք գրանցվել Վիքիփեդիայում և այդպիսով խմբագրել ձեր ընտրած (ծածկ)անունով, խմբագրել նաև պաշտպանված հոդվածներ, բեռնել պատկերներ և օգտվել այլ առավելություններից։ Ձեր ներդրումներն այժմ անանուն են ու գրանցվում են այն Համացանցային կանխագրի հասցեի ներքո, որից մուտք եք գործում համացանց։
 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Chaojoker 06:34, 17 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել


Ջնջման է ներկայացվել Կ-1 արմենիա հոդվածը

խմբագրել

Հարգելի, անանուն խմբագիր։ Ձեր ստեղծած կամ խմբագրած Կ-1 արմենիա հոդվածը ներկայացված է ջնջման։ Պատճառների մասին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Բարեկամական ողջույններով։ --vacio 10:14, 5 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Գիորգիո Պետրոսյան հոդվածի մասին

խմբագրել

Հարգելի մասնակից, ձեր մասին տեղեկություններ տեղադրելու ամենալավ ճանապարհն է ստեղծել մասնակցային հաշիվ, ապա այդ տեղեկությունները տեղադրել ձեր մասնակցային էջում: Հաջողություն, Chaojoker 06:34, 17 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Գրանցման կոչ

խմբագրել

Ողջույն հարգելի անանուն մասնանակից։ Շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր բազմաթիվ ուղղումների համար։ Դուք իրոք հսկայական աշխատանք եք կատարում։ Սակայն ես կխնրեի ձեզ գրանցվել, և մուտք գործած կարտարել խմբագրումները, քանի որ ԱյՊի հասցեն, բաց թ այսպես կոչված թափանցիկ պրոքսի սեռվեր է (այդ պրոքսի սեռվերից օգտագործողները օգտվում են, անկախ իրենց ցանկությունից), և դրնանից օգտվում են տասնյակ հազարներ այլ մարդիկ (ԲիԼայնի բաժանորդների մեծամասնությունը)։ Անցյալում այդ նույն հասցեից եղել են վնասակար խմբարգումների դեպքեր, և մի ժամանակ այն արգելափակված է եղել։ Քանի որ հետագայում հնարավոր է նման դեպքերի կրկնություն, և ձեզ այլ անձանցից տեխնիկապես տարբերելու հնարավորության համար, շատ ցանկալի, որ դուք գրացնվեք։ Դա անելու համար հետևեք այս հղումին։ Եվս մեկ անգամ, շնորհակալություն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:16, 8 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Պատճենման մասին

խմբագրել

Հարգելի մասնակից, շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր բուռն ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և որպես այդմ, հեղինակային իրավունքներով և ոչ֊ազատ աղբյուրներից պատճենումները այստեղ ողջունելի չեն և ենթական են անհապաղ ջնջման։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ նման խնդիրների շուրջ Վիքիփեդիայի կանոններին։ Հարցերի դեպքում, խնդրում եմ դիմել։ Շնորհակալություն ուշադրության համար և բարի խմբագրումներ, Chaojoker 11:15, 9 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջնման ծանուցում. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

խմբագրել

Հարգելի, անանուն խմբագիր։ Շնորհակալություն Վիքիփեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է http://www.encyclopedia.am կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիփեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։ Եթե համաձայն չեք այս որոշման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղաինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ լսել դրանք։ Այլապես, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 14:51, 9 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն

խմբագրել

Հարգելի 212.73.65.135 IP ունեցող մասնակից, մեծ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ներդրումների ու մասնավորապես իմ կողմից ստեղծված հոդվածներում սխալները ուղղելու համար ու առաջարկում եմ գրանցվեք ավելի հեշտ ու լավ իրար ճանաչելու որպես Վիքիփեդիայի մասնակից: (գրանցումն անվճար է ու առանց որևէ դժվարությունների, իսկ արդյունքը կհեշտացնի թե Ձեր և թե մյուսների աշխատանքը): ERJANIK 11:35, 22 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Անմիջապես միանում եմ Երջանիկի ասածին, մեծ շնորհակալություն սխալները ուղղելու համար: Ու գրանցվեք, ամեն մասնակից մեզ համար թանկ է: :Ahaik (talk) 08:09, 19 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն

խմբագրել

Հարգելի 212.73.65.135 IP ունեցող մասնակից, շնորհակալություն Վիքիպեդիայում հոդվածների սխալները ուղղելուն ուղղված Ձեր հսկայական ներդրման համար։ Փոքր ինչ անկեղծ լինեմ. Դուք իմ ճանաչած միակ չգրանցված մասնակիցն եք, ով գործում է հօգուտ Հայերեն Վիքիպեդիայի զարգացման և վանդալությամբ չի զբաղվում։ Միանում եմ Երջանիկի, Ալեքսեյի և Ահաիկի խնդրանք-կոչին։ Գրանցվեք։ Գրանցումն անվճար է։ Դա միայն և միայն կհեշտացնի Ձեր և մեր աշխատանքը։ Հարգանքներով։ Դավի 'թ   09:14, 24 Հոկտեմբերի 2012 (UTC) Պատասխանել

Հարց

խմբագրել

Հարգելի 212.73.65.135 IP ունեցող մասնակից, շնորհակալություն ձեր լեզվական ու վիքիֆիկացման ուղղված խմբագրումների համար: Դրանք բավականին բարելավում են բառհոդվածները: Սակայն մեկ խմբագրում իմ համար այնուամենայնիվ հասկանալի չէ՝ այն է, երբ դուք հեռացնում եք կետիկը թ. հապավումից: Կարո՞ղ եք հիմնավորել այդ ուղղումը: --Rob (քննարկում) 17:26, 28 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Վիքիշքանշան

խմբագրել
  Վիքիշքանշան
Հարգելի մասնակից, տալիս եմ ձեզ այս շքանշանը ողջ վիքիհամայնքի անունից և շնորհակալություն հայտնում ձեր կատարած ուղղագրական, լեզվական և տեխնիկական շտկումների համար: Հարգանքներով` --Արամ 10:06, 17 Դեկտեմբերի 2012 (UTC):Պատասխանել

Կատեգորիայի ստեղծում

խմբագրել

Հարգելի 212.73.65.135 IP ունեցող մասնակից, կատեգորիա ստեղծելուց հարկավոր է ավելացնել օրինակ՝ ոչ թե Կատեգորիա:Հունիսի 15, այլ փակագծերով [[Կատեգորիա:Հունիսի 15]]: Շնորհակալություն խմբագրումների համար:--Bekoքննարկում 05:57, 20 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Պարգև

խմբագրել
  Բարելավման շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիի հոդվածները սրբագրելու և վրիպակները ուղղելու համար: -Արման Մուսիկյան (քննարկում) 05:35, 3 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

հայերենի միջակետի փոխարինումը

խմբագրել

Ողջո՜ւյն։ Ավելի նպաստավոր կլինի, եթե դուք ձեզ մոտ փոխեք տառատեսակը (օրինակ Arian Amu տառատեսակի), որը հնարավորություն կտա հայերենի միջկետը նորմալ տեսնել։ Նաև միանում եմ այլ մասնակիցներին և կոչ եմ ձեզ անում գրանցվել վիքիպեդիայում։ ― Teak (քննարկում) 17:30, 2 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Վիքիշքանշան

խմբագրել
  Վիքիշքանշան
212.73.65.135 IP-ից օգտվող հարգելի մասնակից, սիրով նվիրում եմ Ձեզ այս շքանշանը և ողջ վիքիհամայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում հայերեն Վիքիպեդիայում Ձեր կատարած բազմաթիվ խմբագրումների համար, տառասխալներ, քերականական, ոճական, լեզվային և շատ այլ սխալներ ուղղվել են Ձեր ջանքերով: Հարգանքներով` ERJANIK քննարկում: 12:30, 12 Նոյեմբերի 2013 (UTC):Պատասխանել

Շնորհակալություն

խմբագրել

Շնորհակալություն հոդվածներում ուղղումներ կատարելու համար: Սակայն ժամանակակից ուղղագրությամբ հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք գոյականները գրվում են գծիկով, հյուսիսարևելյան, հարավարևմտյան ածականները` միասին: Արմենուհի (քննարկում) 12:59, 14 Հունվարի 2014 (UTC)

գրանցման խնդրանք-կոչ

խմբագրել

Հարգելի՛ անանուն խմբագիր,, իսկապես շատ շատ շատ շնորհակալություն Ձեր փոքր բայց կարևոր ու բազմաթիվ խմբագրումների համար, արդեն նույնիսկ Ձեր ԱյՓի-ն դարձել է մասնակցի անունի նման մի բան, ճիշտ է Ձեզ շատ են ասել ու առաջարկել գրանցվել, ես էլ ինքս իմ կողմից խնդրում եմ գրանցվել, գիտեq ուղղակի լավ կլինի բոլորի համար, երբ նայում ենք չգրանցված մասնակիցների վերջին խմբագրումները, այնտեղ մեծածամասամբ Ձեր խմբագրումներն են լինում սովորաբար, իսկ եթե գրանցվեք դրանով կօգնեք այն բանին, որ երբ ադմինները կամ ընդհանրապես այլ մասնակիցներ ստուգում են այդ բաժինը (քանի որ վանդալությունների 90 տոկոսը արվում է չգրանցված մասնակիցների կողմից, նաև ընդհանուր առումով չգրանցված մասնակիցները ավելի շատ կամ դիտմամբ կամ չիմանալով տվյալներ են ջնջում, փչացնում եղած նյութը, ավելացնում անհեթեթ փաստեր և այլն և այլն), կհեշտանա գործը, ենթադրում եմ, որ Դուք հետևում եք Ձեզ ուղղված քննարկումներին, քանի որ Ձեզ ուղղված առաջարկները կատարում եք, եթե հնարավոր է գրանցվեք, դրանով էլ ավելի կհեշտացնեք թե Ձեր թե բոլորիս գործը: Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 13:50, 24 Հունվարի 2014 (UTC)

։Երջանիկ ջան, մեր այս հարգարժան մասնակիցը ԱյգեՊանն է։ Ֆեյսբուքյան մեր էջում այդ մասին գրել էր։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:55, 24 Հունվարի 2014 (UTC)

հա եղավ Արման ջան, չեմ մտնում ֆեյսբուք, բա ինչու չի գրանցվում, լավ կկարդամ ֆեյսբուքում: -ERJANIK քննարկում: 14:01, 24 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան, Այգեպանը փաստորեն 46.19.97.234 IP-ից է օգտվելուց եղել: -ERJANIK քննարկում: 14:05, 24 Հունվարի 2014 (UTC)
Որքան գիտեմ նույն անձն է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:08, 24 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի՛ անանուն խմբագիր,, եթե Դուք գրանցվեք, ապա էլ էլ էլ ավելի օգուտ կբերեք հայերեն վիքիպեդիային, խնդրեմ արձագանքեք գոնե եթե տեսնում եք այս քննարկումները, անկախ ամեն ինչից շնորհակալություն Ձեզ, հայերեն վիքիպեդիայում նման քանակի կարևոր խմբագրումների համար: -ERJANIK քննարկում: 08:59, 2 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

պատկերի հետ խնդիր

խմբագրել

ողջույն Հարգելի՛ անանուն խմբագիր,, հոյս ունեմ որ դու կարդալու ես այս քննարկումը, ես ուզում եմ հարցնել կապված քո կողմից կատարված այս խմբագրման հետ,որտեղ փոխել եք պատկերի անունը, ինչը պետք չի անել, որովհետև պատկերը դրանից հետո չի երևում հոդվածում, ուշադիր եղեք: -ERJANIK քննարկում: 11:42, 28 Փետրվարի 2014 (UTC)

կատեգորիաների հետ խնդիր

խմբագրել

ողջույն Հարգելի՛ անանուն խմբագիր,, չնայած Ձեր կողմից դեռ արձագանք չենք տեսել, բայց ինչևիցե, հույս ունենք, որ կարդում եք, թեկուզ չեք արձագանքում, կատեգորիաների հետ կապված Ձեր որոշ խմբագրումներ սխալ են` օրինակ` սա և այս մեկը, համենայնդեպս իմաստը չի հասկացվում, խնդրեմ գրեք թե ինչ եք ուզեցել անել կամ ինչ եք ուզում անել, գուցե հասկանանք կամ փորձենք հասկանալ ու օգնել: -ERJANIK քննարկում: 16:57, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Գյուղերի թանգարաններ

խմբագրել

Հարգելի մասնակից, ի՞նչ իմաստ ունի գյուղերի թանգարանների կատեգորիա բացել, երբ այդ գյուղում այլ թանգարաններ չկան։ Չէ որ կատեգորիայի իմաստը նմանատիպ հոդվածները մի տեղ հավաքելն է։ Նման մոտեցումով կունենանք թանգարանների քանակով կատեգորիաներ, որը արդարացված չէ և իմաստ էլ չունի։ -◙Beko (քննարկում) 11:55, 17 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կետադրություն

խմբագրել

Հարգելի՛ մասնակից, ըստ կետադրական կանոնների` ծանոթագրությունները պետք է գրել վերջակետից առաջ: Շնորհակալություն ներդրումների համար: --Արմենուհի (քննարկում) 14:20, 19 Փետրվարի 2015 (UTC)

Կետադրություն, կատեգորիա

խմբագրել

Հարգելի՛ մասնակից, ծանոթագրությունները պետք է գրել վերջակետից առաջ, բացի այդ` պետք չէ հոդվածներում դնել «Հայաստանի գետեր» կատեգորիա, եթե արդեն կա ենթակատեգորիա: --Արմենուհի (քննարկում) 15:11, 23 Փետրվարի 2015 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։

խմբագրել
  Ուղղումների շքանշան
Ողջույն, հարգելի անանուն մասնակից։ Շնորհակալություն այս տարիների ընթացքում հոդվածներում Ձեր կատարած բազմաթիվ ուղղումների, հավելումների համար։ Լիլիթ (քննարկում) 12:34, 24 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ուշադրություն

խմբագրել
 

Դուք դեռ չեք ստեղծել մասնակցային հաշիվ կամ չեք մտել համակարգ մասնակցային անունով։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է թվային IP-հասցեն։ Նման IP-հասցեից կարող են օգտվել մի քանի մասնակիցներ։ Եթե դուք անանուն մասնակից եք, բայց կարծում եք, որ ուրիշներին վերաբերող դիտողությունները արվում են ձեր հասցեով, ապա խնդրում ենք պարզապես գրանցվել կամ մտնել համակարգ, որպեսզի հետագայում ձեզ չշփոթեն այլ անանուն մասնակիցների հետ։

Կատեգորիաների կապում վիքիտվյալների հետ

խմբագրել

Հարգելի՛ անանուն խմբագիր, որքանով նկատում եմ, Ձեր կողմից ստեղծված կատեգորիաները այլ լեզուներից թարգմանություններ են, ուստի կխնդրեմ ստեղծելուց հետո այն կապել նաև Վիքիտվյալների տարրին՝ սեղմելով ստեղծված կատեգորիայի ձախ ներքևի հատվածում «Լեզուներ» ենթաբաժնի «Ստեղծել հղումը», որից հետո մուտքագրել լեզուն՝ enwiki, ruwiki, frwiki ձևաչափով, հետո մուտքագրել թարգմանած կատեգորիան՝ «Էջ» դաշտում և «Կապել էջի հետ», որից հետո՝ «Հաստատել»։ Շնորհակալություն--Ավետիսյան(91) 14:28, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

ՀՍՀ հոդվածներ

խմբագրել
 

Հարգելի՛ խմբագիր, խնդրում և հորդորում եմ Ձեզ ՀՍՀ հոդվածներ փոխադրելիս մի՛ ներմուծեք ժամանակավրեպ տեղեկություն։ Որպես օրինակ կարող եմ նշել էոցեն հոդվածի՝ «Էոցենի հասակի ապարները հայտնի են ԽՍՀՄ–ի հվ. մասում» հատվածը, տվյալ երկիրը վաղուց (արդեն 30 տարի) գոյություն չունի։ Մի՛ մոռացեք նաև սոցիալիստական ճամբարի երկրների անվանումների մասին, ԳԴՀ, ԳՖՀ, Չեխոսլովակիան և այլ պետություններ նույնպես վաղուց չկան։ Խնդրում եմ ուշադիր լինել հոդվածները փոխադրելիս, սա չափազանց զգայուն հարց էմ, և հետագայում խիստ մեծ ջանքեր և ժամանակ է ներդրվում այսպիսի թերությունները շտկելիս։ --Narek75 (քննարկում) 09:02, 20 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Ծովային նստվածքներ»

խմբագրել
 

Հարգելի, անանուն խմբագիր, Ձեր ստեղծած «Ծովային նստվածքներ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Գարդմանահայ (քննարկում) 09:49, 25 փետրվարի 2022 (UTC) Պատասխանել

Կարճ էջ. «Ծովային օձեր»

խմբագրել
 

Հարգելի, անանուն խմբագիր, Ձեր ստեղծած «Ծովային օձեր» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Գարդմանահայ (քննարկում) 09:54, 1 Մարտի 2022 (UTC) Պատասխանել

հարգելի մասնակից, չգիտեմ կարդում եք թե ոչ ձեր քննարկումները, ամեն դեպքւմ քանի որ դուք բավաանին ներդրում ունեք հայերեն վիքիպեդիայում, ձեր ստեղծած ու ջնջված այս հոդվածը վերականգնեցի։ --ERJANIK (քննարկում) 16:34, 16 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն բարի խոսքերի, աջակցում ու օգնություն առաջարկելու համար: 212.73.65.135 06:13, 20 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Այս քննարկման էջը պատկանում է անանուն մասնակցին, որը դեռ չի ստեղծել մասնակցային հաշիվ կամ չի մտել համակարգ մասնակցի անունով։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է թվային IP-հասցեն։ Նման IP-հասցեից կարող են օգտվել մի քանի մասնակիցներ։ Եթե դուք անանուն մասնակից եք, բայց կարծում եք, որ ուրիշներին վերաբերող դիտողությունները արվում են ձեր հասցեով, ապա խնդրում ենք պարզապես գրանցվել կամ մտնել համակարգ, որպեսզի հետագայում ձեզ չշփոթեն այլ անանուն մասնակիցների հետ։