Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Քրիստ.Հար. ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 6AND5 (քննարկում) 20։12, 3 Նոյեմբերի 2014 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Հարց խմբագրել

Խնդրում եմ «Օգնեք ինձ», Թարգմանություն բաժնում սկսել եմ թարգմանել Սիլվիո Բեռլուսկոնեի կենսագրությունը, այն փոքր հատվածը որը տեղադրված է խմբագրման հատվածում։ Խնդրում եմ ասել, ի՞նչպես կարող եմ շարունակել թարգմանությունը։ Շնորհակալություն Հարգանքով՝ --Քրիստ.Հար. (քննարկում) 07։17, 11 Նոյեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Հարգելի՛ Քրիստ.Հար.։ Ուրախ եմ, որ Դուք էլ միացաք Թարգմանչի անկյանը։ Սովորաբար մեխանիզմն այսպիսին է՝ հատվածը թարգմանվելուց հետո, վերստուգողը ստուգում է այն, որից հետո թարգմանիչը տեղափոխում է բաժինը հոդված, այնուհետև նոր բաժին է դրվում։ Այս պահին քանի որ չեմ կարող ստուգել հատվածը, ապա կավելացնեմ հիմա նոր հատված, հետո բոլորը միասին կստուգեմ։ Հարցերի դեպքում գրեք։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 07:21, 11 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Կցանկանայի իմանալ նաև, թե ի՞նչ մակարդակի եք տիրապետում իտալերենին։ Թարգմանությունն ավարտելուց հետո խնդրում եմ կարգավիճակի սյունակում դնել {{արված է}} կաղապարը։ --Լիլիթ (քննարկում) 07:27, 11 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ հարգելի Լիլիթ։ Իտալերենին տիրապետում եմ միջին մակարդակի (քանի որ ինստիտուտն ավարտելուց հետո գրեթե չեմ օգտագործել լեզուն), սակայն աշխատանքի բերումով երբեմն խոսում եմ իտալացիների հետ, մասնագիտական նեղ բառապաշարով։ Աշխատում եմ միջազգային բեռնափոխադրման ընկերությունում։ Ցանկանում եմ բարելավել լեզվի իմացությունը նման թարգմանությունների շնորհիվ։ Շնորհակալություն --Քրիստ.Հար. (քննարկում) 11։46, 11 Նոյեմբերի 2014 (UTC)

Խնդրում եմ օգնեք հասկանալ։ Թարգմանություն բաժնում թարգմանել եմ Սիլվիո Բերլուսկոնիի կենսագրության մի մասը, սակայն էջի թարմացումից հետո իմ թարգմանությունը գտնվում է այլ լեզուներ բաժնում, այլ ոչ թե թարգմանվող հոդվածներ։ Շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Քրիստ.Հար. (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի մասնակից։ Թարգմանվող կատեգորիայի տակ հայտնվում են այն հոդվածները, որոնք տվյալ պահին թարգմանվում են մասնակցի կողմից, իսկ քանի որ Ձեր հատվածը Դուք արդեն թարգմանել եք ու գրել {{արված է}}, ապա այն այլևս այդ կատեգորիայի տակ չէ։ Վաղվա ընթացքում Ձեր թարգմանությունը կստուգվի, որից հետո կարող եք տեղափոխել հոդված։ Իսկ ինչ վերաբերվում է այլ լեզուների բաժնին, ապա այս բաժինը միշտ էլ այդպես է կոչվել, որի մեջ ներառված են իսպաներենը, իտալերենը, ֆրանսերենը, գերմաներենը և այլն։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 20:36, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Խնդրում եմ քննարկման էջերում գրելիս ստորագրեք՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի մասում առկա մատիտի վրա։ --Լիլիթ (քննարկում) 20:36, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ հարգելի Լիլիթ։ Ներեցեք անստորագիր նամակի համար, անուշադրության արդյունքն էր։ --Քրիստ.Հար. (քննարկում) 06։43, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի մասնակից։ Թարգմանչի անկյան «Սիլվիո Բերլուսկոնի» բաժինը գրել եք, որ տեղափոխել եք, սակայն հոդվածում այդ բաժինը չկա, խնդրում եմ տեղափոխեք տվյալ հատվածը հոդված։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 09:06, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Լիլիթ։ Ես չգիտեմ ինչպես վերադարձնել հատվածը հոդված։ Հատվածի վերջում էջը հիշելուց առաջ դրել էի 2 թիվը, այժմ դարձրել եմ 1, եթե այդպես ճիշտ է ապա հատվածը տեղափոխված է, եթե ոչ խնդրում եմ ուղորդել։ Ներեցեք սխալիս համար։ --Քրիստ.Հար. (քննարկում) 13։11, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ներողության կարիք չկա :) Թարգմանչի անկյան տվյալ էջը սեղմում եք խմբագրել, հայերեն ձեր թարգմանությունը քոփի (copy) եք անում, բացում եք Բերլուսկոնիի հոդվածը, սեղմում խմբագրել և համապատասխան բաժնում փեյսթ (paste), այնուհետև թիվը փոխում եք 2։ Խնդրում եմ ռուսերենի աշխատասեղանից տեղափոխել նաև Միսթր Բինի հատվածը, որը նույնպես ստուգվել է։ --Լիլիթ (քննարկում) 13:18, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Լիլիթ։ Խնդրում եմ ստուգել, արդյոք ճիշտ է արված Սիլվիո Բերլուսկոնի հոդվածի տեղափոխումը։ Այնուհետև կտեղափոխեմ Միսթր Բին հոդվածը։))) Շնորհակալություն--Քրիստ.Հար. (քննարկում) 09։24, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ամեն ինչ ճիշտ է :) --Լիլիթ (քննարկում) 10:43, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Քրիստ.Հար., շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։