Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Վահան Ամրության ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Beko (քննարկում) 14:13, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

ՀԱՀԳԲ ռազմական գործողություններ խմբագրել

Ողջո՜ւյն Հարգելի՛ Վահան Ամրության, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀԱՀԳԲ էջում Ձեր ներդրումների համար: Առաջարկում եմ Ձեր ստեղծած «ՀԱՀԳԲ ռազմական գործողությունները ըստ Սփյուռք հանդեսի (թիվ 97)» բաժինը դարձնել աղյուսակ, ինչը ավելի պատկերավոր կներկայացնի ցուցադրվող տեղեկատվությունը: Քանի որ Դուք եք ստեղծել այդ բաժինը ուզում եմ Ձեր կարծիքը իմանամ: Եթե Դուք ժամանակ չունենաք կամ Ձեզ համար դժվար լինի, ես ինքս կպատրաստեմ՝ առավել ևս որ իմ ավազարկղերից մեկում նմանատիպ մի աղյուսակ եմ պատրաստել, որը դեռևս անավարտ է (տես իմ ավազարկղը):--Գարդմանահայ (քննարկում) 07:50, 5 Ապրիլի 2014 (UTC):Պատասխանել

Շնորհակալ եմ արձագանքի համար... շնորհակալ կլինեմ, եթե ժամանկ գտնեք և վերածեք աղյուսակի` ձեր աղյուսակը չափազանց հաջող էր... ինքս դեռ նոր եմ Վիքիպեդիայում և շատ բան չգիտեմ... հարգանքներով` Վահան Ամրության...– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Վահան Ամրության (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Խնդիր չկա, ես կանեմ: Ուրախ կլինեմ, եթե տեղեկատվության տրամադրումով օգնեք ինձ, որը կարող եք տեղադրել այստեղ: Իսկ ընդհանրապես, Վիքիպեդիայի վերաբերյալ ցանկացած հարց կոշարող եք տալ ինձ, կփորձեմ օգնել: Հարցերը գրեք այստեղ: Հաճելի խմբագրումներ:--Գարդմանահայ (քննարկում) 08:20, 5 Ապրիլի 2014 (UTC):Պատասխանել

Սիրով կօգնեմ, ինչով կարող եմ... անհամբեր կսպասեմ Ձեր թարմացմանը, ինչը նոր որակ կհաղորդի էջին... մոտ ապագայում ծրագրում եմ ՀԱՀԳԲ գործողությունների ցանկը թարգմանել ռուսերեն և տեղադրել ռուսական էջում... եթե հարցեր լինեն` կդիմեմ... շնորհակալ եմ աջակցության համար... Վահան Ամրության (քննարկում) 08:25, 5 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ստորագրություն խմբագրել

Հարգելի՛ Վահան Ամրության, Վիքիպեդիայում ընդունված է մեկնաբանություններ կամ կարծիքներ գրելուց հետո ստորագրել: Դա արվում է, որպեսզի մյուսները տեսնեն, թե ով է գրել այդ նախադասությունը: Ստորագրելու համար պարզապես սեղմեք գործիքների վահանակի երրորդ նշանի վրա (կապույտ մատիտ), այսինքն՝ տեղադրելով այս --~~~~ նշանները:--Գարդմանահայ (քննարկում) 08:26, 5 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Արդեն ստացվեց :) Գարդմանահայ (քննարկում) 08:27, 5 Ապրիլի 2014 (UTC):Պատասխանել

Նայում եմ... շատ լավ ա :) նույնիկս անգլերեն տեքստը կա :) մնում է շարունակել մինչև 1997թ, մինչև վերջին գործողությունը... Վահան Ամրության (քննարկում) 08:29, 5 Ապրիլի 2014 (UTC):Պատասխանել

Ահա, լրացրեցի գործողությունների ցանկը մինչև վերջին գործողությունը, մինչև 1997թ հունիսի 21... Տպավորիչ արագ եք:) Վահան Ամրության (քննարկում) 08:42, 5 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ապրեք--Գարդմանահայ (քննարկում) 20:19, 5 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ...ինձ երկու օր առաջ բացատրեցին, թե ինչպես տեղադրել լուսանկար վիքիպահեստում, բայց մոռացա...փորձեցի ինտերնետում փնտրել բացատրություն, կարծես նույնիսկ տեղադրեցի, բայց հեռացրին...շատ կուզենայի տեղադրել ԱՍԱԼԱ-ի էջի վրա վերջերս Վանաձորում բացված ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշաքարը, որը Եռաբլուրի հուշաքարից հետո երկրորդն է Հայաստանում...ահա այս էջից ներբեռնել եմ համակարգչի վրա, բայց պահեստ գցել դեռ չգիտեմ...շնորհակալ կլինեի, եթե օգնեիք, քանի որ ապագայում ևս ծրագրում եմ սեփական լուսանկարներ անել և գցել Վիքիպեդիա... https://www.google.am/search?q=%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AC%D5%A1+%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80&espv=2&es_sm=122&source=lnms&tbm=isch&sa=X&ei=BexAU-mGPOrR7Abvk4GwAw&ved=0CAgQ_AUoAQ&biw=1360&bih=667 --Վահան Ամրության (քննարկում) 05:56, 6 Ապրիլի 2014 (UTC) Նկարը կարողացա գցել վիքիպահեստ, փորձում եմ տեղադրել ԱՍԱԼԱ-ի էջում...դեռ չի ստացվում... ահա հղումը https://commons.wikimedia.org/wiki/Special:UploadWizard --Վահան Ամրության (քննարկում) 07:10, 6 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն Հարգելի՛ Վահան Ամրության, Վիքիպեդիայի նորեկները հաճախ են հանդիպում նկարներ բեռնելու հետ կապված խնդիրների: Նկարներ բեռնելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների: Նախ պատկեր բեռնելու գործիքը հայտնվում է Հայերեն Վիքիպեդիայում գրանցվելուց 4-5 օր հետո: Այդ գործիքը գտնվում է էկրանի (այսինքն՝ քեզանից ձախ) ձախ կողմում գտնվող «Գործիքներ» բաժնի 3-րդ տողում և ունի «Բեռնել նիշք (ֆայլ)» տեսքը: Նկար բեռնելու համար անհրաժեշտ է սեղմել այդ կոճակին, և Ձեր առջև կբացվի այս պատուհանը, որտեղ կտեսնեք պատկեր բեռնելու երկու տարբերակ՝ ձախից «Ազատ պատկերներ» վերնագրով, աջից՝ «Ոչ ազատ»:
Եթե լուսանկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, ապա ցանկալի է, որ այն Վիքիպեդիա բեռնել ազատ արտոնագրի տեսքով: Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Ազատ պատկերներ» գրվածի ներքևում գտնվող «Բեռնել Վիքիպահեստում»: Սեղմելուց հետո կբացվի այս էջը, որտեղ կտեսնեք «Select media files to share» կոճակը: Սեղմեք դրա վրա և բեռնեք այնքան նկար, որքան ցանկանում եք: Պարզապես հաշվի առեք, որ նիշքը (ֆայլը) ընտրելուց հետո, համակարգը Ձեզ տալիս է երկու տարբերակ: Ընտրեք առաջինը, այսինքն՝ «This file is my own work»: Այնուհետև համակարգը Ձեզ ցույց է տալիս Ձեր բեռնած պատկերի «հասցեն», որը պետք է տեղադրել համապատասխան հոդվածում:
Եթե Դուք ցանկանում եք բեռնել պատկեր, որի հեղինակային իրավունքները Ձեզ չի պատկանում և Դուք իրավունք չունեք պատկեր բեռնել, ապա այս էջի «Նկարագրություն» բաժնից ընտրեք էկրանի աջ (Ձեզանից աջ)կողմում գտնվող ոչ ազատ պատկերների համար նախատեսված կաղապարը, «Copy» արեք ու տեղադրեք ներքևի մասում գտնվող դատարկ վանդակում, որի վերնագիրը Նկարագրություն է: Նկատի ունեմ ստորև ներկայացվող կաղապարը՝

{{Ոչ ազատ պատկեր

| Նկարագրություն =

| Աղբյուր =

| Հեղինակ =

| Ամսաթիվ =

| Հոդված =

| Նպատակ =

| Նվազագույն օգտագործում =

| Փոխարինում =

| Թույլտվություն =

| Այլ տեղեկություն =

}}

Այնուհետև լրացրեք այդ կաղապարը հետևյալ օրինակով՝

{{Ոչ ազատ պատկեր

| Նկարագրություն = ՀԱՀԳԲ-ի մարտիկներին նվիրված հուշակոթող. Վանաձոր

| Աղբյուր = նեշք այն աղբյուրը, որտեղից վերցրել եք նկարը, (օրինակ՝ http://araxnews.com/thumbnail.php?file=img/Vanadzor_421289789.jpg&size=article_medium)

| Հեղինակ = araxnews.com

| Ամսաթիվ = գրել, եթե գիտեք լուսանկարելու ամսաթիվը

| Հոդված = ՀԱՀԳԲ (պետք չի տեղադրել այս [[]] կաղապարը, հղումը ավտոմատ տրվում է)

| Նպատակ = Հոդվածի լուսաբանում

| Նվազագույն օգտագործում = Միայն մեկ անգամ

| Փոխարինում = Չկա

| Թույլտվություն = Միայն փոքր չափ

| Այլ տեղեկություն = նշել, եթե անհրաժեշտ է

}}

Չմոռանաք էջի ամենաներքևում ընտրել արտոնագիրը, այսինքն՝ թե որտեղից եք վերցրել նկարը (տպագիր մամուլ, ԶԼՄ, պետական կայք, գիրք և այլն):
Ի դեպ, մեկ հոդվածում կարելի է տեղադրել միայն մեկ ոչ ազատ պատկեր: Ինձ էլ դուր չի գալիս այս կանոնը, բայց ինչ արած: Կարող եք այս թեմայով քննարկում բացել Խորհրդարանում; Հույսով եմ կարողացա պատկերավոր նկարագրել:--Գարդմանահայ (քննարկում) 14:48, 6 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Անչափ շնորհակալ եմ մանրակրկիտ բացատրությունների համար...ուսումնասիրելու շատ բան կա և դա գնալով ավելիէ դուր գալիս) --Վահան Ամրության (քննարկում) 17:58, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ղուկաս Մադոյան խմբագրել

Ողջո՜ւյն, հարգելի Վահան Ամրության։ Անձի մասին հոդված ստեղծելիս որպես վերնագիր գրում ենք անուն, ազգանուն, օրինակ Ղուկաս Մադոյան։ Պատկերը հոդվածում ուղղեցի, ինչպես նաև խնդրում եմ վիքիֆիկացնել հոդվածը՝ թվականները գրել ամբողջությամբ, օրինակ՝ ոչ թե 1923թ․ այլ 1923 թվական, դնել ներքին հղումներ հոդվածի համար կարևոր բառերին՝ օրինակ՝ [[Դոնի Ռոստով]], հղումներ կարող եք դնել նաև թվականներին՝ [[1923]] թվական։ Հարցեր լինեն դիմեք։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ :) --Լիլիթ (քննարկում) 06:56, 30 Ապրիլի 2014 (UTC) Շնորհակալ եմ շտկումների համար: Նկատի կունենամ Ձեր բոլոր դիտարկումները: --Վահան Ամրության (քննարկում) 08:05, 30 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել