Սոնա Բաբասյան
![]() |
Բարի գալուստ Վիքիպեդիա, Սոնա Բաբասյան ։) | |
![]() |
Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ ![]()
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Lilitik22 (քննարկում) 17:12, 14 Հոկտեմբերի 2013 (UTC) ![]() ![]() | |
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() |
Փոքրիկ հուշումներ
խմբագրելՈղջույն, Սոնա ջան։ Նայեցի քո գրած Քինգստոն հոդվածը։ Ընդհանուր առմամբ շատ լավ է, միայն մի քանի հուշում՝
- Վիքիպեդիայում հոդվածն սկսվող առաջին բառը, որը սովորաբար լինում է հոդվածանունը, գրվում է թավ, հետո դրվում է ստորակետ, օրինակ՝ '''Կինգսթոն''', [[Ճամայկա]]յի մայրաքաղաքը։ (Կինգսթոն, Ճամայկայի մայրաքաղաքը։)
- Հոդվածի վերջում գրում ենք կատեգորիաներ, որոնց օգնությամբ ավելի հեշտանում է տարբեր հոդվածները գտնելը։ Օրինակ քո գրած հոդվածում ավելացրեցի հետևյալ կատեգորիաները՝ [[Կատեգորիա:Ճամայկայի քաղաքներ]] [[Կատեգորիա:Ամերիկյան մայրաքաղաքներ]]։
- Հայկական Սովետական Հանրագիտարանից նյութեր գրելիս հոդվածի վերջում անպայման ավելացնում ենք {{ՀՍՀ}} կաղապարը։
Թերևս այսքանը, հարցերի դեպքում գրիր։ Հաճելի խմբագրումներ :) --Lilitik22 (քննարկում) 21:11, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շքանշան
խմբագրելԻմ Առաջնեկը | ||
Սոնա ջան, այս շքանշանը քեզ, առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակիր զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Lilitik22 (քննարկում) 21:14, 18 Հոկտեմբերի 2013 (UTC) |
Փոքրիկ հուշումներ
խմբագրելՈղջո՜ւյն, Սոնա ջան: ՀՍՀ-ից (Հայկական Սովետական Հանրագիտարանից) ստեղծված քո հոդվածները վիքիֆիկացման կարիք ունեն: Ահա փոքրիկ հուշումներ, որոնք կօգնեն քեզ՝
- Հոդվածի առաջին բառը պետք է լինի թավառառ, իսկ մեծատառ միայն առաջին բառը, օրինակ՝ '''Կաշգարյան հարթավայր''', կստացվի՝ Կաշգարյան հարթավայր:
- Հոդվածի վերջում պետք է ավելացնել {{ՀՍՀ}}, որպեսզի ընթերցողն իմանա, որ հոդվածը Սովետական հանրագիտարանից է տեղափոխվել։
- Հոդվածում պետք է ներքին հղումներ լինեն, այսինքն՝ եթե հոդվածում կա բառ կամ բառեր, որոնք կարևոր են ըստ ձեզ և որոնց մասին ընթերցողը կցանկանա կարդալ վիքիպեդիայում, ապա պետք է հղում դնել, օրինակ՝ [[մեքենա]], [[1988]] և այլն
- Եթե գրված է 1963-64-ին, ապա պետք է դարձնել 1963-1964թթ կամ 1963-1964 թվականներին կամ 1963-1964 թթ-ին, 1964-ին պետք է դարձնել 1964 թվականին կամ 1964թ կամ 1964 թ-ին։
- Սովետական հանրագիտարանում օրինակ Թոմմազո Կամպանելլայի հոդվածում որպեսզի անընդհատ ազգանունը չկրկնվի, գրված է ուղղակի Կ․։ Սա էլ պետք է ամեն անգամ գրել Կամպանելլան, այսինքն՝ աշխատում ենք հոդվածում հապավումներ, կրճատ գրված բառեր չունենանք։
- {{ՀՍՀ}}-ից հետո պետք է գրել նաև կատեգորիաներ։ Կատեգորիաները հեշտացնում են գտնել հոդվածները, օգնում են հոդվածների խմբավորմանը։ Օրինակ՝ Թոմմազո Կամպանելլա հոդվածում ավելացրեցի [[Կատեգորիա:Իտալացի փիլիսոփաներ]], [[Կատեգորիա:1568 ծնունդներ]], [[Կատեգորիա:1639 մահեր]] կատեգորիաները։
- Եթե ստեղծում ենք որևէ հոդված հայերեն վիքիպեդիայում, ապա փնտրում ենք այլ լեզուներով վիքիպեդիաներում նույն հոդվածը և կապում ենք այդ հոդվածներն իրար, որպեսզի օրինակ ռուսերեն լեզվով ընթերցողը հոդվածը կարդալիս ցանկության դեպքում անցնի հայերեն հոդվածին։ Լեզուների հղումները երևում են հոդվածի ձախ մասում՝ «Լեզուներ» բաժնում։ Իսկ թե ինչպես հոդվածները կապես իրար, կարող ես կարդալ այստեղ։
Հարցերի դեպքում կարող ես գրել իմ քննարկման էջում։ Շնորհակալություն քո ներդրումների համար և հաճելի խմբագրումներ։--Lilitik22 (քննարկում) 12:17, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շնորհավոր Նոր տարի
խմբագրելՔվեարկություն. տարվա հոդված
խմբագրելՏարվա հոդված | ||
Հարգելի Սոնա Բաբասյան,
Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։ |