Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Գրքասեր ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Beko (քննարկում) 20:52, 9 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

պատկերներ խմբագրել

Հարգելի՛ Գրքասեր, Ձեր բեռնած պատկերները ենթակա են ջնջման, նայեք խնդրեմ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում էջը, կարդալուց հետո եթե ունենաք հարցեր, գրեք այստեղ կամ իմ, կամ մեկ այլ փորձառու մասնակցի քննարկման էջում կամ Վիքիպեդիա:Հարցեր բաժնում: ERJANIK քննարկում: 17:20, 24 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Գրքասեր, ախր Ձեզ գրեցի արդեն պատկերների մասով, իսկ Դուք շարունակում եք բեռնել, խնդրեմ պատասխանեք այս քննարկմանը, չնայած այսպես թե այնպես Ձեր բեռնած պատկերները ջնջման են ենթակա: ERJANIK քննարկում: 11:06, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Հայցում եմ Ձեր ներողամտությունը: Եթե նշվի պատկերի աղբյուրը, ապա այդ դեպքում այն ազատ կհամարվի? --Գրքասեր (քննարկում) 11:14, 25 Նոյեմբերի 2013 (UTC)ԳրքասերՊատասխանել

ներողության կարիք չկա, շնորհակալություն որ արձագանքեցիք, նախ կարդացեք սկզբում Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում կարևոր էջը, այդ պատկերների համար պետք է լրացված լինի ոչ ազատ պատկերի համար նախատեսված կաղապար, {{Ոչ ազատ պատկեր | Նկարագրություն = | Աղբյուր = | Հեղինակ = | Ամսաթիվ = | Հոդված = | Նպատակ = | Նվազագույն օգտագործում = | Փոխարինում = | Թույլտվություն = | Այլ տեղեկություն = }}

իսկ Պատկեր:NareHaykazyan-012.jpg պատկերի համար, եթե այդ լուսանկարի հեղինակը Դուք եք, ապա պետք է լրացված լինի որպես ազատ պատկեր հետևալ կաղապարը` {{Ազատ պատկեր | Նկարագրություն = | Աղբյուր = | Հեղինակ = | Ամսաթիվ = | Արտոնագիր = | Պատճառ = }}, իսկ եթե լուսանկարի հեղինակը Դուք չեք, ինչը կարծես թե ավելի հավանական է, քանի որ պատկեր վրա կա նշում` exploretaleni.com կայքի հղում, ապա այդ պատկերը որպես ոչ ազատ պատկեր, չի կարող օգտագործվել վիքիպեդիայում նույն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի համաձայն: Կարդացեք նաև Կաղապար:Ոչ ազատ պատկեր էջը: Սպասում եմ Ձեր արձագանքին: ERJANIK քննարկում: 11:26, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Օրինակ, եթե նկարը հրապարակված է հեղինակի կողմից սոց. ցանցերից մեկում, կարող եմ օգտագործել որպես դիմանկար: --Գրքասեր (քննարկում) 11:28, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

միայն հեղինակի գրավոր թույլտվությամբ, որպես օգնություն ասեմ, որ կարող եք հղում տալ ասենք տվյալ կայքին ու գրել ասենք այսինչի լուսանկարներ այսինչ կայքում: ERJANIK քննարկում: 11:39, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շատ բարի, սկսնակներին բնորոշ սխալներ ունեմ, որոնք կաշխատեմ ուղղել: Աշխատել եմ "արվածը անմիջապես էկրանի տեսնելու սկզբունքով", անտեսելով կանոնները, իհարկե ոչ միտումնավոր: Եթե նախատեսեք ժամանակ,կաշխատեմ ուղղել սխալներս: --Գրքասեր (քննարկում) 11:36, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

խնդիր չկա հարգելի Գրքասեր, պարզապես պետք է շարժվենք Վիքիպեդիայի կանոներով: ERJANIK քննարկում: 11:39, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն--Գրքասեր 11:41, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

Կներեք, կարծեմ ունեմ նշյալ պատկերը բնօրինակով, առանց հղման, կարող եմ որպես ազատ պատկեր օգտագործել??? Եթե այո, ապա կխնդրեի հեռացնել նախորդը:--Գրքասեր 11:45, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

չեմ կարող միանշանակ ասել, փորձեք բեռնել, այսինքն խոսքը Պատկեր:NareHaykazyan-012.jpg մասին է?, ուղղակի խնդիր կարող է առաջացնել այն, որ սկզբում փաստորեն այդ նկարը օգտագործվել է մեկ ուրիշ տեղ: ERJANIK քննարկում: 12:43, 25 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Այո, խնդրում եմ հեռացնել նկարը, որտեղ այլ կայքի հղում կա Պատկեր:NareHaykazyan-012.jpg: Շնորհակալ եմ--Գրքասեր 19:56, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի՛ Գրքասեր, Ձեր բեռնած մյուս նկարներում դեռ չկան փոփոխություններ, դրանք նույնպես ենթակա են ջնջման, քանի որ լրացված չի համապատասխան կաղապարը: ERJANIK քննարկում: 13:53, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն բարեկամս: Չեմ ցանկանում չարաշահել "ներումների" շարքը, մի քիչ վատառողջ էի և որևէ ուղղում չեմ արել, հիմա կհեռացնեմ բոլոր տողերը, կապված պատկերների հետ և կխնդրեմ ինձ մի օրնակի վրա ցույց տաք ինչպես երևա ազատ պատկերը: Փորձեցի մի քանի անգամ, բայց անհաջող: Իմ ձեռքի տակ եղած նկարները հիմնականում վերցրել եմ հեղինակից, այսինքն նկարում եղող անձից կամ նրա ժառանգից, իսկ որոշ նկարներ սոց. ցանցերից, որ տեղադրված են եղել նշյալ անձի ալբոմներում: Որևէ միտում, առավելևս իրավունք չունեմ իմ անունից նկարներ ներկայացնելու, միայն օգնեք կարողանամ ստանալ վիքիին համապատասխան էջ անձին ներկայացնելու համար: Շնորհակալ եմ, հարգանքներով Ձեր --Գրքասեր 20:16, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)

2 հարց կոնկրետ նկարների վերաբերյալ. 1. Բեռնել եմ մամուլի սկան արված նկար, հնարավորինս նշելով տվյալները, լրացնող ինչ քայլեր պիտի անեմ? 2. Աֆիշաների նկարներ, որոնք նախորդի նման սկան են արվել,ինչպես պիտի ներկայացնել? --Գրքասեր 20:33, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)

շնորհակալություն արձագանքի համար Գրքասեր ջան, չէ «ներում» և նման բաների կարիք չկա, նախ և առաջ առողջություն Քեզ, խնդրում եմ նախ կարդաս Կաղապար:Ոչ ազատ պատկեր և Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում էջերը (շատ մեծ չեն), այս քննարկումը շարունակելու եմ եթե գրես որ կարդացել ես արդեն, նպատակս այն է, որ կարդալուց հետո կարծում եմ ամեն ինչ պարզ կլինի, անկախ ամեն ինչից եթե հարցեր մնան կփորձեմ օգնել: ERJANIK քննարկում: 05:48, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ: Կարդացի, բայց չշտապեմ, քանի որ հիմնական հարցերը առաջանում են աշխատանքի ժամանակ,կրկին կգրեմ ձեզ, բայց միչ այդ 1 հարց. Ճիշտ կաղապարներով աշխատելը վերաբերվում է միայն Վիքիպեդիայի նկարներին??? թե ներառյալ քույր նախագծերն էլ` Վիքիքաղվածք, Վիքիդարան և այլն...:--Գրքասեր 10:00, 4 Դեկտեմբերի 2013 (UTC)

ճիշտն ասած մյուս նախագծերում ես ակտիվ չեմ, բայց ընդհանուր վերցված էությունը նույնն է, հեղինաակային իրավունքների չխախտումը, եթե այնտեղ կան նման կաղապարներ ապա պետք են, փորձեք տեղեկանալ ձեր նշած նախագի ակտիվ մասնակիցներից: ERJANIK քննարկում: 12:12, 4 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Ջնջվել են պատկերներ խմբագրել

 

Հարգելի՛ Գրքասեր։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Պատկեր:Afish-Cilindr-2006-NARE.jpg
Պատկեր:A new beginning2005-Nare.jpg
Պատկեր:Nare Haykazyan-Azg-18.12.2002-Mamul.jpg
Պատկեր:Nare Haykazyan-Art-Mamul-2.jpg
Պատկեր:Nare Haykazyan-Art-Mamul-1.jpg
Պատկեր:Juliet Matinyan-Grqer.jpg


Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --ERJANIK քննարկում: 13:49, 6 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շատ լավ ERJANIK Ջան, խոստանում եմ 1 նկար բեռնել ըստ կանոնների և Ձեր ստուգումից հետո նոր շարունակել:

Շնորհավոր Նոր տարի խմբագրել