Total War:Rome II
ՄշակողCreative Assembly
ՀրատարակիչSega
Սերիայի մասTotal War
Թողարկման թվական2013
ՊլատֆորմներՄայքրոսոֆթ Վինդոուզ,Մաք ՕԷս Տաս
ՇարժիչWarScape
ԺանրՍտրատեգիա
🌐totalwar.com


Total War:Rome II-ը ստրատեգիական խաղ է, որը մշակվել է Creative Assembly-ի կողմից եւ հրատարակվել է Sega-ի կողմից: Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մայքրոսոֆթ Վինդոուզի համար և հանդիսանում է Total War համակարգչային խաղերի շարքի ութերորդ ինքնավար խաղը։ Rome II-ը 2004-ի Rome I-ի խաղի իրավահաջորդն է: Խաղը առեւտրային հաջողություն է ունեցել, գերազանցելով Total War-ի բոլոր մյուս խաղերը ինչպես վաճառքի, այնպես էլ թողարկման օրը միաժամանակյա խաղացողների քանակով:2014 թվականի սեպտեմբերին թողարկվեց Emperor հրատարակությունը, որը ավելացրեց Մաք ՕԷս Տասի աջակցությունը, լուծեց խաղի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև վերանայեց AI մարտերը և թարմացրեց վիզուալ էֆեկտները։ Այն առաջարկվել է որպես առանձին հրատարակություն եւ անվճար թարմացում ստացել են բոլոր ընթացիկ խաղացողները։

Գեյմփլեյ խմբագրել

Խաղը սկսվում է Մ․թ․ա․ 272 թվականին և տևում է 300 տարի։ Սակայն, խաղացողը ունի նաեւ հնարավորություն խաղալ ավելի երկար։Warscape շարժիչը ապահովում է խաղի վիզուալ էֆեկտները, իսկ նոր տեսախցիկները թույլ են տալիս խաղացողներին կենտրոնանալ մարտի դաշտում գտնվող առանձին զինվորների վրա:

Բանակները եւ նավատորմերը ունեն դիրքերը փոփոխելու հնարավորություն: Արագացրած երթի հնարավորությունը թույլ է տալիս բանակին ավելի արագ առաջ գնալ, սակայն զինվորները ավելի արագ կհոգնեն, կնվազի նրանց մարտունակությունը եւ մարտիկները ավելի խոցելի կդառնան: Քաղաքը պաշտպանելիս կարելի է օգտվել թակարդներից, ինչպիսիք են ցցերը կամ փոսերը: Բանակները եւ նավատորմերը կարող է լինել առավելագույնը 20 միավոր եւ պետք է ունենան գեներալ կամ ծովակալ։

Գեներալ կամ ծովակալ ընտրելուց հետո խաղացողը պետք է հավաքագրի զինվորների։ Երբ նա հավաքում է նոր ստորաբաժանումներ, բանակը անցնում է հավաքագրման ռեժիմին եւ չի կարող շարժվել, մինչեւ նրանք ավելացվեն բանակին: Ինչպես բանակները, այնպես էլ գեներալները կարող են ձեռք բերել մարտական փորձի հմտություններ եւ հատկություններ: Յուրաքանչյուր հմտություն ունի 3 մակարդակ։ Եթե բանակը կորցնում է իր գեներալին, խաղացողը նշանակում է նոր գեներալ։ Այս կանոնները կիրառվում են նաեւ նավատորմի եւ ծովակալների դեպքում։

Գոյություն ունեն երեք հիմնական տեսակի գործակալներ պաշտոնյա անձ, չեմպիոն եւ լրտես։ Յուրաքանչյուր գործակալ կարող է փորձել սպանել այլ կերպարների կամ թունավորել թշնամու բանակը։Creative Assembly-ին փորձել է ապահովել տարբեր մշակույթների եւ մարտական ուժերի յուրահատկությունը։ Խաղում կան 500 տարբեր ցամաքային զինամիավորումներ այդ թվում նայև վարձկաններ։

Վաճառք խմբագրել

2013 թվականի օգոստոսի 23-ին Total War: Rome II-ը հասել է ավելի քան վեց անգամ ավելի շատ նախնական պատվերների, քան Total War: Shogun 2-ը, դարձնելով այն առավել նախապես պատվիրված խաղ Total War-ի պատմության մեջ:Խաղը կոմերցիոն առումով գերազանցեց Total War-ի բոլոր մյուս խաղերը ինչպես վաճառքի, այնպես էլ թողարկման օրը միաժամանակյա խաղացողների քանակով:2014 թվականի մարտի 31-ի դրությամբ խաղը վաճառվել է 1,13 մլն օրինակով Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Total War:Rome II խաղի երկրներ խմբագրել

Զինանշան Անվանում
 
Հռոմ
 
Կարթագեն
 
Եգիպտոս
 
Մակեդոնիա
 
Պոնտոսի թագավորություն
 
Սելևկյան տերություն
Հայաստան
 
Բակտրիա
Սպարտա
Բեոտիա
Կորինթոս
Մասքութներ
Կիմերներ
Կողքիս
Պերգամոն

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

[1] [2]

  1. Yin-Poole, Wesley (9 May 2014). «How are Sega's video games selling?». Eurogamer. Gamer Network. Վերցված է 9 May 2014-ին.
  2. «Total War: Rome 2 pre-sales more than six times higher than Shogun 2». games.on.net. Վերցված է 23 August 2013-ին.