Մասնակից:Voskanyan/Գրիշա Աղաջանյան (ազատամարտիկ)

Գրիշա Երվանդի Աղաջանյան
1959 հոկտեմբերի 20 - անհայտ
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղազանչի, Մարտակերտի շրջան

Գրիշա Աղաջանյան (20 հոկտեմբերի, 1959, Ղազանչի, Մարտակերտի շրջան - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Գրիշա Աղաջանյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 20-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում Լենինգրադ քաղաքում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում և որպես բանվոր աշխատել Ղարմետաքսկոմբինատում, այնուհետև՝ գինեգործարանում։ Մասնակցել է Ջանհասանի, Կարմիր Շուկայի, Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների համար մղված մարտերին։ Անհայտ կորել է 1992 թ. օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանի Ալաշանի տեղամասում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրիշա Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հոկտեմբերի 20 ծնունդներ Կատեգորիա:1959 ծնունդներ