Ամերիկացի երգչուգի Զենդեյան թողարկել է մեկ ստուդիական ալբոմ, չորս սինգլ, ութ գովազդային սինգլ, տասնհինգ երաժշտական տեսահոլովակ և մի քանի ելույթներ իր ալբոմում։ Նրա առաջին հայտնվելը եղել է Kidz Bop Kids-ի մի մասը Kidz Bop Dance Party ալբոմում 2010 թվականին։ 2011 թվականին Զենդեյան թողարկել է իր առաջին անկախ «Swag It Out» սինգլը։ Նրա հաջորդ սինգլը՝ «Watch Me»-ն ամերիկյան Billboard Hot 100-ում 86-րդ տեղ է զբաղեցրել։
2012 թվականի օգոստոսի 8-ին Զենդեյան պայմանագիր է կնքել Hollywood Records-ի հետ և սկսել է երգեր գրել իր առաջին ալբոմի համար։ Նրա առաջին «Replay» սինգլը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին։ Դրա պրոդյուսերը Միք Շուլցն էր, իսկ հեղինակը՝ Թիֆանի Ֆրեդն ու Փոլ «Phamous» Շելթոնը։ Նրա առաջին «Zendaya» ալբոմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին և զբաղեցրել է ամերիկյան Billboard 200-ում 51-րդ հորիզոնականը։
2015 թվականի մարտի 6-ին Թիմբալենդը հաստատել է, որ աշխատում է Զենդեյայի հետ նրա երկրորդ ալբոմի վրա։ Խոսելով ալբոմի մասին, Զենդեյան ասել է MTV News-ին, որ նրա երաժշտությունը «R&B-ի նոր ալիք է։ Ես կարծում եմ, որ դա պետք է ուղղորդվի․ դա հին դպրոցի ոճում է, բայց դրա նոր տարբերակն է»։ 2015 թվականի հուլիսին Զենդեյան ինստագրամում հրապարակել է երգի մի մասը, որի պրոդյուսերն էր Թիմբալենդը, ինչից հետո նա հայտնվել է Դուբայի ռադիոկայաններից մեկում և ցույց է տվել «Close Up» անվանումով երգի ավելի երկար մասը։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին նա տեղադրել է ևս մի տեսահոլովակ R&B ոճում գրված երգով, որը կներառվի նրա նոր ալբոմի մեջ։ Երգի համար գովազդային տեսահոլովակը թողարկվել է Hunger TV հեռուստաալիքի կողմից։ 2016 թվականի հունվարի 1-ին հայտարարվել է, որ Զենդեյայի երկրորդ ալբոմը թողարկվելու է փետրվարին, և դրան կհաջորդի «Something New» սինգլը Քրիս Բրաունի հետ։ Սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին Hollywood Records և Republic Records լեյբլների վրա։ Երգը նշվում է, որպես նրա առաջին ռելիզը Republic Records լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո։
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից January 8, 2018-ին. Վերցված է January 8, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից January 7, 2018-ին. Վերցված է March 24, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից January 19, 2018-ին. Վերցված է March 24, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից February 9, 2018-ին. Վերցված է February 9, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից January 17, 2010-ին. Վերցված է December 31, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Archived copy». Արխիվացված օրիգինալից October 22, 2016-ին. Վերցված է March 31, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)