Լուկա Գուադանյինո (), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «BAFTA» մրցանակի կրկնակի հավակնորդ։

Վաղ տարիներ խմբագրել

Գուադանյինոն ծնվել է Իտալիայի Պալերմո քաղաքում, սիցիլացի հոր և ալժիրցի մոր ընտանիքում[1][2]։ Նա վաղ մանկությունն անց է կացրել Եթովպիայում, որտեղ նրա հայրը պատմություն և իտալերեն է դասավանդել[3]։ Նա ավարտել է Պալերմոյի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է գրականությունը, Ինչպես նաև Սապիենցա համալսարանը, որտեղ ուսումնասիրել է կինոյի պատմությունն ու քննադատությունը՝ հետագայում ներկայացնելով դիպլոմային աշխատանք ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմիի մասին[4]։

Կարիերա խմբագրել

Առաջին անգամ միջազգային ճանաչում է ստացել 2005 թվականին իր «Մելիսա. անձնական օրագիր» ֆիլմի շնորհիվ։ Բազմիցս համագործակցել է Թիլդա Սուինթոնի հետ, ներառյալ «Պրոտագոնիստներ» (1999),«Ես սերն եմ» (2010), «Մեծ ալիք» (2015) և «Սուսպիրիա» (2018) ֆիլմերը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Գուադանյինո բացահայտ գեյ է[6][7]: Նրա գործընկերն է իտալացի կինոռեժիսոր Ֆերդինանդո Սիտո Ֆիլոմարինոն, ով աշխատել է որպես ռեժիսորի երրորդ ասիստենտ Գուադանյինոյի բազմաթիվ ֆիլմերի վրա[8]։ Նա ապրում և աշխատում է 17-րդ դարի պալատում՝ Կրեմայի կենտրոնում։

Ֆիլմագրություն խմբագրել

Լիամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • Պրոտագոնիստներ (1999)
  • Մելիսա․ անձնական օրագիր (2005)
  • Ես սերն եմ (2010)
  • Անգիտակից իտալական (2011)
  • Մեծ ալիք (2015)
  • Կոչիր ինձ քո անունով (2017)
  • Սուսպիրիա (2018)

Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • Այստեղ (1997)
  • Սըրֆեր (2000)
  • Թիլդա Սուինթոն․ Սիրո գործոն (2002)
  • Քաղաքակիրթ աշխարհ (2003, վավերագրական)
  • Լոտուս (2003, վավերագրական)
  • Գյուղացիական սնունդ (2004, վավերագրական)
  • Մաս երկրորդ (2007)
  • Դեստինի (2012)
  • Այստեղ (2012)
  • Մեկ գումարած մեկ (2012)
  • Բերտոլուչին Բերտոլուչիի մասին (2013, վավերագրական ֆիլմ)
  • Զբոսանքային պատմություններ (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grazia d’Annunzio (August 30, 2010), «Mi piace essere un outsider naturale» Vogue Italia
  2. Paola Piacenza (July 23, 2011), Luca Guadagnino: «Racconto il lato inconfessabile dell’Italia», Io Donna, Corriere della Sera
  3. Thomas, Dana (1 августа 2016). «One Italian Filmmaker's Ultimate Set — His Own Home». The New York Times (անգլերեն).
  4. «Luca Guadagnino». Göteborg Film Festival (անգլերեն). 2015-11-23. Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2017-08-24-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Suspiria, Luca Guadagnino: "Dakota Johnson e Tilda Swinton sono nel cast"» (իտալերեն). velvetcinema.it. 23 November 2015. Վերցված է 5 December 2015-ին.
  6. Pulver, Andrew (4 февраля 2016). «A Bigger Splash director: 'Italian cinema is mostly a bureau for tourism'». The Guardian (անգլերեն).
  7. Zahm, Olivier (2015). «Luca Guadagnino». purple MAGAZINE (անգլերեն).
  8. Jonkers, Gert (2017). «Luca GUADAGNINO». Fantastic Man (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել