'

IC3PEAK (այսփիք), ռուսական փորձառական էլեկտրոնային խումբ Մոսկվայից, որը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին։

Ռուսական ամենահայտնի խմբերից մեկն է, որը ելույթներ է ունենում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Շվեդիայում[1], Թուրքիայում, Գերմանիայում և այլ երկրներում։

Պատմություն խմբագրել

IC3PEAK մոսկովյան խումբը՝ Նաստյա Կրեսլինայի ու Նիկոլայ Կոստիլյովի զուգերգի շնորհիվ կարողացել է վիտչ հաուսի ու մռայլ ռեյվերի միջոցով կոնվերսիայի ենթարկել 2000-ականների հնացած ռուսական նորաձևությունը ու ստեղծել համոզիչ, ինքնուրույն երաժշտություն։ IC3PEAK-ը կատարում է ամեն հաճախություններով ծանրաբեռնված թվային ինդուստրիալ փոփ, որի մեջ ձայնային տեռորիզմը զուգակցվում է մեղեդային պարզահնչյունության ու պարերի համար հնարավորությունների հետ (ու նաև պարտադիր տեսաքարտով, IC3PEAK-ը իրեն պաշտոնապես համարում է «աուդիովիզուալ նախագիծ»[2]։

Առաջին ելույթը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Մոսկվայում, որտեղ ներկա էր մոտ 600 մարդ[3][4]։

2014 թվականին STYLSS պորտլենդական լեյբլում կայացել է նախագծի առաջին թողարկումը։ Հենց այդ ժամանակ էլ լույս է տեսել «Ether» երգի տեսահոլովակը։

2014 թվականին ֆրանսիական Stellar Kinematics լեյբլում EP «Vacuum»-ի թողարկումից հետո[5] նրանց առաջին ելույթները կայացել են Եվրոպայում՝ Ֆրանսիայում (Բորդո և Փարիզ) ու Լատվիայում (Ռիգա

2016 թվականին խումբը հյուրախաղերով հանդես է եկել Բրազիլիայում, որտեղ կարողացել է մեծ լսարան ձեռք բերել։ Այնտեղ էլ նկարահանվել է «Go With the Flow» երգի համար տեսահոլովակ։ Նույն թվականին էլ կայացել է նրանց առաջին տուրը ԱՄՆ-ում ու ելույթը Մեքսիկայում։

2017 թվականին IC3PEAK-ը նոմինացվել է Jager Music Awards անկախ երաժշտության մրցանակի՝ շորթ-լիստ «Էլեկտրոնիկա» կատեգորիայում և հաղթել[6], ինչպես նաև ստացել են «Ոսկե Գորգուլյա» մրցանակ՝ որպես տարվա լավագույն փորձառական նախագիծ[7]։

Նույն տարվա նոյեմբերի սկզբին խումբը «Քաղցր կյանք» անվամբ թողարկել է իր առաջին ռուսալեզու ալբոմը ու «Տխուր շան աղջիկ» երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ, որը YouTube-ում հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում [8]։

«Հեքիաթ» ալբոմում հայտնվել են սոցիալական սուր թեմաների մասին երգեր, որոնցից ամենավառը «Այլևս մահ չկա» երգն ու տեսահոլովակն է[9][10]։

2018 թվականի աշնանը խումբն ուներ Ռուսաստանի քաղաքներում համերգների չեղարկման հետ կապված խնդիրներ[11][12]։

2019 թվականի մարտի 10-ին ելույթ են ունեցել «Համացանցի ռուսական սեգմենտի մեկուսացման դեմ» ցույցի ժամանակ՝ կատարելով «Այլևս մահ չկա» երգը։

2019 թվականի օգոստոսի 10-ին ելույթ են ունեցել Մոսկվայում «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը» ցույցի ժամանակ, որին ներկա էին մոտ 60 հազար մարդ։ Կատարել են «Հաբեր» ու «Այլևս մահ չկա» երգերը։

Կազմ խմբագրել

  • Անաստասիա Կրեսլինա
  • Նիկոլայ Կոստիլյով

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • IC3PEAK (2015)
  • より多くの愛 (2015)
  • Fallal (2016)
  • Քաղցր կյանք[13][14] (2017)
  • Հեքիաթ[15][16] (2018)

Սինգլներ խմբագրել

  • Ellipse (2014) / Electronica Records
  • I’ll Be Found Remixes (2014)
  • Really Really (2014)
  • Kawaii / Warrior (2016) / Manimal Vinyl
  • ՈՎ (2017) / Self released
  • Monster (2017) / Manimal Vinyl
  • THIS WORLD IS SICK[17] (2018)
  • Հեքիաթ (2018)
  • Այլևս մահ չկա (2018)

EP խմբագրել

  • SUBSTANCES (2014) / STYLSS
  • Vacuum (2014) / Stellar Kinematics

Համագործակցություն խմբագրել

  • ՀԱՅԵԼԻ (2017) (Boulevard Depo-ի հետ միասին)
  • CRY (2017) (Թոմմի Քեշի հետ միասին)[18]
  • Այրվածքներ (2018) (Boulevard Depo-ի հետ միասին)

Տեսահոլովակներ խմբագրել

Թվական Անվանում
1 2014 «ETHER»
2 2014 «VACUUM»
3 2016 «GO WITH THE FLOW»
4 2017 «KAWAII WARRIOR»
5 2017 «SO SAFE»
6 2017 «MAKE YOU CRY»
7 2017 «ՏԽՈՒՐ ՇԱՆ ԱՂՋԻԿ»
8 2018 «THIS WORLD IS SICK»
9 2018 «ՀԵՔԻԱԹ»
10 2018 «ԱՅԼԵՎՍ ՄԱՀ ՉԿԱ»

Իշխանության արձագանք խմբագրել

Երգերում քաղաքական ենթատեքստերի համար հաճախակի ենթարկվում են ռուսական իշխանությունների կողմից պրեսինգի ու «տարբեր պատճառներով» խմբի համերգներից մի քանիսը չեղարկվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza. Վերցված է 2017-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  2. «IC3PEAK — «Грустная сука». Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018-02-24-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  3. Макарский, Артем (2015-01-22). «Почему в России так популярен витч-хаус». Афиша Daily. ООО «Компания Афиша». Վերցված է 2017-12-23-ին.
  4. Редькин, Николай (2016-08-22). «IC3PEAK: «аудиовизуальные террористы» из Москвы». Новый Флоу. the-flow.ru. Վերցված է 2017-12-23-ին.
  5. Кокоулин, Дмитрий (2014-10-24). «Электронный дуэт IC3PEAK - о визуализации смерти, "терроре" и попрошайках в сети». Москва 24. Վերցված է 2017-12-23-ին.
  6. «Объявлены шорт-листы премии Jägermeister Music Awards». TNT Music. 2017-10-20. Վերցված է 2017-12-22-ին.
  7. «Монеточка стала «Лучшей группой» на Jager Music Awards». 2018-11-19. Վերցված է 2018-11-24-ին.
  8. «IC3PEAK выпустили мрачный клип «Грустная сука»». Wonderzine. 2017-11-02. Վերցված է 2017-12-23-ին.
  9. В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть
  10. «Выхожу на улицу гладить кота, а его переезжает тачка мента»
  11. Александр Горбачев (2018-11-23). «В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018-11-25-ին.
  12. «Участников группы IC3PEAK задержали в Новосибирске» (ռուսերեն). Медиазона. Վերցված է 2018-12-01-ին.
  13. Сергей Мезенов (2017-12-12). «Что слушать в декабре». Colta.ru. Վերցված է 2018-11-23-ին.
  14. «50 отечественных альбомов 2017. Часть 2». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2018-11-23-ին.
  15. Сергей Мезенов (2018-10-18). «Что слушать в октябре — 2». Colta.ru. Վերցված է 2018-11-23-ին.
  16. «Рецензия: IC3PEAK - «Сказка» ***». 2018-10-12. Վերցված է 2018-11-23-ին.
  17. IC3PEAK (2018-04-03). «IC3PEAK - THIS WORLD IS SICK». Վերցված է 2018-04-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. €A$H, TOMM¥ (2017-11-14). «TOMMY CASH X IC3PEAK - CRY». TOMM¥ €A$H via SoundCloud. Վերցված է 2017-12-23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել