Tamara Karvajar/Ավազարկղ1

Լուիսա Գուիդոտի Միստրալի (իտալ.՝ Luisa Guidotti Mistrali, ), իտալացի կաթոլիկ, որն առաքելություններ է իրականացրել Զիմբաբվեում և եղել է Կանանց բժշկական առաքելությունների ասոցիացիայի նվիրված անդամ[1]: Գուիդոտին խնամել է հիվանդներին Զիմբաբվեի մի քանի հիվանդանոցներում. հայտնի է, որ նա խնամել է նաև Ռոբերտ Մուգաբեի մորը: Նրա աշխատանքի արդյունքում հիվանդանոցներն ընդլայնվել են` հնարավորություն ունենալով ընդունելու ավելի շատ հիվանդների: Նրա աշխատանքը ազգային գնահատականի է արժանացել, ինչն իր հերթին նրա դեմ մեղադրանքների պատճառ է դարձել. նրան մեղադրել են գերիլիային մասնակցելու համար, ինչն ինքն իրականում արել էր[2][3]:

Նրա բեատիֆիկացիայի գործընթացն սկսվել է 1995 թվականին, Մոդենայում[1]:

Կյանք խմբագրել

Լուիսա Գուիդոտի Միստրալին ծնվել է 1932 թվականին, Պարմա քաղաքում: Նա Կամիլո Գուիդոտիի և Աննա Միստրալիի երեք երեխաներից առաջինն էր: Նրա մայրը Պարմայի բարոնուհի էր, իսկ հայրական կողմը չորս դար Ռեջո նել Էմիլիայում Ֆաբրիկո ամրոցի սեփականատերերն էին[1]:

Մայրը 1947 թվականին մահացել է անբուժելի հիվանդությունից, և հայրը որոշել է երեխաների հետ տեղափոխվել Մոդենա, որտեղ երեխաների մորաքույրը հոգ է տարել երեք երեխաների համար: Լուիսան իր կրթությունն ստացել է Մոդենայում. այստեղ նա սկսել է շփվել Կաթոլիկ գործողություն խմբի հետ, որի հետ հարաբերությունները ժամանակի ընթացքում խորացել են[1]: 1957 թվականին նա առաջին անգամ ծանոթացել է Կանանց բժշկական առաքելությունների ասոցիացիայի հետ և հետագայում միացել է դրանց որպես նվիրյալ անդամ: Գուիդոտին հետագայում անդամակցել է բժշկական դասընթացի և ավարտել է այն 1960 թվականի մայիսին, Պարմայում: Նրա կրթությունն այնուհետև թույլ է տվել նրան մասնագիտանալ ճառագայթային բուժման մեջ Հռոմի Օսպենդալե դի Սանտո Սպիրիտո հիվանդանոցում, որտեղ նա կրթությունն ավարտել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին[1]: Գուիտոտին Թոմաս Մորին համարել է իր հոգևոր առաջնորդը:

1966 թվականի օգոստոսի 1-ին նա միսիոների խաչելություն է ստացել Մոդենայի արքեպիսկոպոս Ջուզեպպե Ամիչիից: Գուիդոտին մեկել է Չիրունդու 1966 թվականի օգոստոսի 9-ին` դրանից կարճ ժամանակ առաջ հանդիպելով Հռոմի պապ Պողոս IV-ին: Գուիդոտին Ռոդեսիա (այժմ` Զիմբաբվե) է ժամանել օգոստոսի 10-ին և սկսել է աշխատել հյուսիսում, Զամբիայի սահմանին մոտ տեղակայված հիվանդանոցում: Գուիդոտին իր հայրենիք է վերադարձել 1967 թվականի հուլիսին և սեպտեմբերի 12-ին Գերմանիայի Մետենյան միաբանության Բենեդիկտյան մենաստանում դարձել է Ասոցիացիայի լիարժեք անդամ: 1969 թվականին նա տեղափոխվել է Մոզամբիկի սահմանին մոտ գտնվող Ռեջինա Կոելի առաքելության հիվանդանոց` Հարարեի հիվանդանոցում աշխատելուց հետո[1]: 1969 թվականի դեկտեմբերին նա միացել է All Souls Mission առաքելությանը և 1975 թվականին կրկին վերադարձել է իր հայրենիք:

1976 թվականի հունիսի 24-ին գերիլիայի մասնակից Անտոնի Նոդոն վիրավորվել է դաժան մարտում և հիվանդանոց է հասել` բժշկական օգնության խիստ կարիք ունենալով: Գուիդոտին ախտորոշել և բուժել է նրան, սակայն հունիսի 28-ին ձերբակալվել է` գերիլիայի մասնակցին օժանդակելու մեղադրանքով: Կարմիր խաչը միջամտել է` փորձելով պաշտպանել նրան և պահանջելով անհապաղ ազատ արձակում: Գուիդոտին ազատվել է այս մեղադրանքներից օգոստոսի 24-ին և վերադարձել է հիվանդանոց` իր աշխատանքին` իրեն այնպես պահելով, ասես ձերբակալություն երբեք չի եղել: Սակայն դիմադրության մասնակիցներին նրա կողմից ցուցաբերվող բժշկական օժանդակությունը զայրացրել է Ռոդեսական ուժերին և հազիվ է փրկվել նորից ձերբակալվելուց ու աշխատանից հեռացվելուց[1]: 1978 թվականին նա խնամել է Ռոբերտ Մուգաբեի մորը, որը տառապում էր գերնճշման խնդիրներով[2][3]:

Մահ խմբագրել

1979 թվականի հուլիսի 6-ի երեկոյան ժամը 8-ին նա ուղևորվել է սև ավտոմեքենայով: Ոստիկանությունը գլխավոր ճանապարհին, 100 մետր մինչև All Souls Mission-ի գրասենյակի մոտ փակել էր ճանապարհը: Երբ նրանք տեսել են մոտեցող մեքենան, որը շրջադարձ է կատարել մինչև արգելափակման նշանը, նրանք կրակ են բացել: Կրակոցներից մեկը դիպել է Լուսիա Գուիդոտիին, որն շտապել է Մտոկո հիվանդանոց, սակայն չի հասել այնտեղ և ճանապարհին մահացել է: Հետաքննություն է անցկացվել: Գուիդոտիի գործողություններում անօրինական որևէ բան չի հայտնաբերվել:

Հարարեի արքեպիսկոպոս Պատրիկ Ֆանի Չակաիպան նրա հոգու համար պատարագ է մատուցել հուլիսի 12-ին, չնայած նրա մասունքները 1988 թվականի հոկտեմբերի 23-ին արտաշիրիմվել են և տեղափոխվել Մոդենայի տաճար:

1983 թվականին All Souls' Mission-ի հիվանդանոցը հայտնի է դարձել որպես Լուիսա Գուիդոտիի հիվանդանոց[2]: Ռոբերտ Մուգաբեն նրա հիշատակին նվիրված տախտակ է բացել հիվանդանոցում. բացմանը նա ներկա է եղել մոր հետ, ում Լուիսան բուժել էր 1978 թվականին: Մուգաբեն նաև իր հիշողություններում գրել է, թե ինչպես է հանդիպել Գուիդոտիի հետ 1974 թվականին և ինչպես է տպավորվել նրանով և նրա կատարած աշխատանքով[3]:

Բեատիֆիկացիայի գործընթաց խմբագրել

Բեատիֆիկացիայի գործընթացն սկսվել է Մոդենայում, այն ժամանակ, երբ 1995 թվականին թեմային գործընթացների ֆորումը Հարարեից տեղափոխվել է այնտեղ: Իրադարձության պաշտոնական արարողությունը տվել է Հովհաննես Պողոս II պապը, 1995 թվականի ապրիլի 21-ին, այն բանից հետո, երբ նա կոչվել է Աստծո ծառա: Գործընթացն սկսվել է Մոդենայում, 1996 թվականի հոկտեմբերի 20-ին և ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 23-ին, նույն վայրում[4]:

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Servant of God Luisa Guidotti Mistrali». Santi e Beati. Վերցված է 1 December 2017-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Luisa Guidotti: Mutoko's own heroine». News Day. 15 July 2017. Վերցված է 1 December 2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Liberation war's Italian connection». The Herald. 21 July 2015. Վերցված է 1 December 2017-ին.
  4. «EUROPE/ITALY – Conclision of the diocesan phase of the beatification process of Luisa Guidotti Mistrali, missionary doctor, killed in Rhodesia». Fides. 26 November 2013. Վերցված է 1 December 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել