Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ21
Son Mkrtchyan/Ավազարկղ21 |
---|
Պեդրո Պետրոնե (իսպ.՝ Pedro Petrone, ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը։ 1930թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն՝ 1924 և 1928 թթ։
Կարիերա
խմբագրելՈւրուգվայի առաջնությունում «Նասիոնալ»–ի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել է 146 գոլի հեղինակ։[1] «Նասիոնալ»–ի Եվրոպա (1925) և Հյուսիսային Ամերիկա (1927) հյուրախաղերի մասնակից է։ «Ֆիորենտինա»–ի թիմից հանդես գալով, Իտալիայի առաջնությունում անցկացրած 44 խաղում խփել է 37 գոլ։ Իտալիայի առաջնության 1931/32 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։[1]
Ուրուգվայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրեց 1923 թվականի նոյեմբերի 4-ին՝ Պարագվայի դեմ (հաղթանակ 2:0), վերջին հանդիպումը՝ 1930 թվականի հուլիսի 18-ին՝ Պերուի դեմ առաջին, աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում (հաղթանակ 1: 0)։ «Սելեստեի» կազմում անցկացրած 24 խաղում նա դարձել է 28 գոլի հեղինակ։
Կոչումներ
խմբագրել- Ուրուգվայի չեմպիոն (2)․ 1924, 1933[1]
- Աշխարհի չեմպիոն․ 1930[1]
- Օլիմպիական չեմպիոն (2)․ 1924, 1928[1]
- Հարավային Ամերիկայի չեմպիոն (2)․ 1923, 1924[1]
Անձնական ձեռքբերումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Club Nacional de Football». web.archive.org. 2010-09-01. Վերցված է 2023-11-07-ին.
- ↑ Звёзды 1930 года
- ↑ «Педро Петроне на сайте databaseolympics.com». Արխիվացված է օրիգինալից 2007-02-08-ին. Վերցված է 2007-11-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)