Մարատ Բորիսի Ղարայան, (ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, Ստեփանակերտ) Արցախյան 2-րդ պատերազմի ազատամարտիկ[1]:

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1990 թվականին ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԱրՊՀ-ի հումանիտար ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։

1992-1993 թվականներին աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։

1993-1995 թվականներին աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995 թվականին որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013 թվականին թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։

2018-2020 թվականին աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Արցախյան 2-րդ պատերազմին կամավորագրվել և մասնակցել է ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարտեր է մղել Ֆիզուլիում, Կարգաբազար կոչվող տեղամասում։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, սակայն չի հանձնվել և շարունակելով անհավասար մարտը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ տանելով մի խումբ ազերիների։

Զոհվելուց 7 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը և հուղարկավրությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 13-ին։

Ամուսնացած էր, ուներ չորս զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի մայիսի 12-ի N 2003 հրամանագրով Արցախյան 2-րդ պատերազմի նահատակ հերոս Մարատ Բորիսի Ղարայանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զոհվել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը». https://infoport.am/. Մայիս 12, 2021 23:14. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

Մարատ Ղարայանի մասին պատմող տեսանյութ