Petrosyanmariam7/Ավազարկղ
 

Խոսե Խոակին դե Հերերա (իսպ.՝ José Joaquín de Herrera, ), մեքսիկացի քաղաքական գործիչ, որը երեք անգամ եղել է Մեքսիկայի նախագահ (1844, 1844-45 և 1848-51), ինչպես նաև մեքսիկական բանակի գեներալ մեքսիկա-ամերիկյան պատերազմի ժամանակ:

1844 թվականին Պետական ​​խորհրդի նախագահ գեներալ Վալենտին Կանալիսոն Անտոնիո Լոպես դե Սանտա-Աննայի փոխարեն նշանակվել է Մեքսիկայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն նշանակման պահին Կանալիզոյի՝ Մեխիկոյում չլինելու պատճառով, Խոակին դե Հերերան ստանձնել է ժամանակավոր նախագահի պարտականությունները, մինչև նշանակված նախագահի ժամանումը մայրաքաղաք: Խոակին դե Հերերան ժամանակավոր նախագահ էր ծառայել 1844 թվականի սեպտեմբերի 12-ից 21-ը:

Երրորդ անգամ նախագահ լինելուց հետո 1851 թվականի հունվարի 15-ին պաշտոնը հանձնել է Մարիանո Արիստային ու անցել թոշակի։ Եղել է իր ծառայության ամբողջական ժամկետը լրացրած միայն երկրորդ նախագահը Մեքսիկայում[1]։ Մահացել է 1854 թվականի փետրվարի 10-ին Մեխիկոյի Տակույաբա թաղամասի իր համեստ տանը։ Հուղարկավորվել է Սան Ֆերնանդոյի գերեզմանատանն առանց ավելորդ շքեղության։

Արտաքին հղումներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Costeloe, Michael P. "José Joaquín Antonio Florencio Herrera" in Encyclopedia of Latin American History and Culture, vol. 3, p. 187. New York: Charles Scribner's Sons 1996.