Ճապոնիա, կղզի-պետություն Արևելյան Ասիայում՝ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են Հոկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն և Օկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ են Յոկոհաման, Օսական, Նագոյան, Սապորոն, Ֆուկուոկան, Կոբեն և Կիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան 37,4 միլիոն բնակչությամբ։