Մոդ Ադամս (ծննդյան ժամանակ Մոդ Սոլյվեյգ Քրիստինա Վիկստրյոմ , Լուլեո, Շվեդիա), շվեդ դերասանուհի: Հայտնի է շնորհիվ «Ոսկե ատրճանակով մարդը» (1974) և «Ութոտնուկը» (1983) ֆիլմերում կատարած Ջեյմս Բոնդի աղջկա դերի: Հայտնվել է նաև «Հայացք սպանությանը» ֆիլմի դրվագներում:


Կենսագրություն խմբագրել

Սկիզբ խմբագրել

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 12-ին Գուստավ և Տիրա Վիկստրյոմների ընտանիքում: Մայրը հարկային տեսուչ էր, հայրը՝ ֆինանսական վերահսկիչ: 1963 թվականին նրա նկարը ուղարկվեց «Ալերս» ամսագրի կողմից անցկացվող գեղեցկության մրցույթին: Ադամսը հաղթեց այդ մրցույթը և մոդելի կարիերա սկսեց:

Կարիերա խմբագրել

Ադամսը սկսեց աշխատել «Ֆորդ (մոդելային կազմակերպություն)»ում, տեղափոխվեց Փարիզ, այնուհետև՝ Նյու Յորք: Այն պահին նա աշխարհի ամենից մեծ պահանջարկ ունեցող և բարձր աշխատավարձ ստացող մոդելն էր: Կինոդերասանուհու կարիերան նրա մոտ սկսվեց 1970 թվականին «Տղաները ավազակախմբում» ֆիլմից, որտեղ նա ֆոտոմոդելի դեր էր կատարում: Բացի բոնդիանայից նա մասնակցել է այլ հեռուստաֆիլմերի և կինոֆիլմերի նկարահանումների ևս. «Ռոլլերբոլ», «Ջեյնը և Կորած քաղաքը», «Կրքի ուժը», «Նինա Շերոյի առեղծվածային մահը» և այլն:

Անձնական կյանք խմբագրել

1966 թվականին ամուսնացավ լուսանկարիչ Ռոյ Ադամսի հետ, սակայն 1975 թվականին ամուսնալուծվեցին: Երկրորդ անգամ ամուսնացավ 1999 թվականի մայիսի 23-ին՝ դատավոր Չարլզ Ռուբինի հետ: Երեխաներ չունի: Կալիֆորնիական տիեզերական «Scandinavian Biocosmetics, LLC»[1] ընկերության սեփականատերն է:

Պոլիգլոտ է, տիրապետում է շվեդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին[2]:

Ֆիլմագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Home of James Bond — Maud Adams». Արխիվացված է օրիգինալից 2008-05-18-ին. Վերցված է 2008-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  2. Bondstars.com — Maud Adams