Maagg08/Ավազարկղ17

Ուրս Մայեր (գերմ.՝ Urs Meier; 22 Հունվար 1959, Վյուրենլոս, Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլային մրցավար և նաև նպարավաճառ, ով գովազդում էր կենցաղային տեխնիկա Շվեյցարիայի Վուրենլոս քաղաքում: 1994-2004 թվականներին նա վարել է ՖԻՖԱ-ի միջազգային հանդիպումները։ Նա ժյուրիի կողմից ընտրվել է փորձագետ և 2002 թվականին լավագույն մրցավարների վարկանիշում երկրորդն էր, ինչպես նաև 2004 թվականին երրորդը։

Նա եղել է 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավար, որտեղ սպասարկել է Հարավային Կորեա-Գերմանիա կիսաեզրափակիչ հանդիպումը։ Նա նաև մրցավարել է 2002 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ինչպես նաև Եվրո 2000-ը և Եվրո 2004-ը, որտեղ մրցավարել է Անգլիա-Պորտուգալիա քառորդ եզրափակիչ հանդիպումը։

Մայերին շնորհվել է ՖԻՖԱ-ի միջազգային մրցավարի կոչում և ստացել Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի մրցավարության իրավունք, մինչ այդ նա անպայման ցանկանում էր անցնել թոշակի։ Նա գերմանական հեռուստատեսությամբ հանդես եկավ որպես փորձագետ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Սկանդալներ

խմբագրել
  • 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մայերը գլխավորել է ԱՄՆ-ի և Իրանի հավաքականների հանդիպումը։ Այս հանդիպումը շատ լարված էր՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, և ենթադրաբար՝ աշխարհի առաջնության նախորդ խաղերը սպասարկած մրցավարի ներկայությամբ։
  • Եվրո-2004-ի Դանիա-Ռումինիա ընտրական հանդիպման ժամանակ նա 11 մետրանոց նշանակեց Դանիայի դեմ։ Մեյերը երկարաձգեց հանդիպումը՝ սպասված 4-ի փոխարեն ավելացնելով 6 րոպե վնասվածք, որում Դանիան հավասարեցրեց իր դիրքը, ինչի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի (2-2)[1],իսկ Ռումինիան դուրս մնաց Եվրո-ի ուղեգրի համար պայքարից:Ռումինիայի թիմի վրդովմունքը սահման չուներ, և նույնիսկ Դանիական հեռուստատեսության մեկնաբանը հայտարարեց, որ որոշ հանդիպումներում նման 11-մետրանոցները դրվում են միայն տանտերերի օգտին: Խաղից հետո ռումինական թերթերը հրապարակել են նրա էլեկտրոնային հասցեն, և Մայերը ստացել է ավելի քան 14 հազար նամակ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ։
  • 2004 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Անգլիա-Պորտուգալիա խաղարկության եզրափակիչ մասում պատմությունը գրեթե կրկնվեց. 90-րդ րոպեին Սոլ Քեմփբելի գոլը չեղարկվեց Մայերի կողմից՝ պորտուգալացի դարպասապահի վրա հարձակման պատճառով, իսկ բրիտանացիները պարտվեցին 11 մետրանոցներով։[2] Խաղից հետո բրիտանական տաբլոիդները հրապարակել են Մեյերի անձնական տվյալները, և նրան սկսել են կրկին սպառնալից և վիրավորանքներով նամակներ ուղարկել, որոնց թիվը հասել է 16 հազարի: The Sun թերթի լրագրողները, ի նշան բողոքի, կախել են Անգլիայի հսկայական դրոշը նրա տան մոտ, եւ ոստիկանությունը ստիպված է եղել հսկողության տակ վերցնել տունը:[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Die internationalen Einsätze» (գերմաներեն). Urs Meier. Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին. Վերցված է 2007-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Portugal break England hearts». BBC. 2004-06-24. Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին. Վերցված է 2007-11-16-ին.
  3. Holt, Edward (2004-06-30). «Tabloid campaign forces referee into hiding». London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2010-06-27-ին.

Աղբյուրներ

խմբագրել