LianaMkrtchyan2004/Ջոն Բենսոն

Ջոն Բենսոն (անգլ.՝ John Prentiss Benson, ), ամերիկացի ճարտարապետ և ծովանկարիչ[1]:

Կյանք և աշխատանք խմբագրել

Ծնվել է 1865 թվականի փետրվարի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում, նկարիչ Ֆրենկ Բենսոնի եղբայրն է: Ճարտարապետի կրթություն է ստացել Ժյուլիանի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի դպրոցում: Վերադառնալով ԱՄՆ` 1893 թվականին նա ամուսնացել է Սառա Բիսել Վիթմանի հետ, նրանք ապրում էին Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաք:

Բենսոնն աշխատել է Նյու Յորքի McKim, Mead & White ճարտարապետական ֆիրմայում: Այնուհետև իր ընկերոջ` Ալբերտ Լևրեթ Բրոքվեյի հետ (ում հետ կրթություն էր ստացել Եվրոպայում) ստեղծել են իրենց սեփական` Բենսոն և Բրոքվեյ (անգլ.՝ Benson and Brockway) ընկերությունը: 1922 թվականին Բենսոնն աշխատել է որպես ճարտարապետ: Այդ ժամանակ նա իր կնոջ հետ մեկնել է Անգլիա, որտեղ ստուդիա է վարձել և նկարել մի քանի կտավ: Նա իր նկարները ուղարկել է Նյու Յորքի Քենեդի պատկերասրահ (անգլ.՝ Kennedy Galleries), որտեղ դրանք վաճառվել են: Այնուհետև Ջոնը թողել է ճարտարապետական աշխատանքը և լիովին նվիրվել է նկարչությանը: Կնոջ հետ տեղափոխվել են Մեն նահանգի Քիթերի քաղաք, որտեղ գնել են իրենց սեփական տունը Փիսքաթաքվա գետի վրա, որն իրենք կոչել են «Ուռիների ափ»[2][3]:

Մահացել է 1947 թվականի նոյեմբերի 16-ին Մեն նահանգի Քիթերի քաղաքում: Թաղվել է Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքի «Համերաշխության պուրակ» գերեզմանատանը[4]: Ջոն Բենսոնը ստեղծել է ավելի քան 500 կտավ: Նրա կտավները կարելի է տեսնել ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում: 1968 թվականին Սեյլեմ քաղաքի Փիբոդի թանգարանում կազմակերպվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[5]:

Նկարներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Nicholas J. Baker, John Prentiss Benson — American Marine Artist, 2008.
  • Charles Penrose, John P. Benson. American Artist (1865-1947) An Affectionate Tribute, 1949.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. About John Benson (անգլ.)
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2011-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2011-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. John Prentiss Benson (անգլ.)
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2011-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ խմբագրել