Cihat Yaycı tarafından oluşturulan Mavi Vatan haritası

Կապույտ հայրենիք, Թուրքիայի Հանրապետության կողմից հռչակված ծովային տարածքների՝ Սև,Միջերկրական, Մարմարա և Էգեյան ծովերի իրավասությանը (տարածքային ջուր, մայրցամաքային շելֆ), վերաբերող հայեցակարգ[1]։

Նախապատմություն

խմբագրել

1947 թվականին ԱՄՆ նախագահ Թրումանը ԱՄՆ-ի արևմուտքում նավթի որոնումների ու արդյունահանման համար սահմանեց այսպես կոչված երկրների ծովային իրավասությունը, որը կոչվեց մայրցամաքային շելֆ։ Ըստ այդ հայեցակարգի՝ ծովերը նույնպես պատկանում էին երկրին[2]։ Մայրցամաքային շելֆի հայեցակարգը իրավական ձևակերպում ստացավ 1958 թվականին՝ ծովային իրավունքի մասին Ժնևի կոնվենցիայով[3], և հիմք դրեց թուրքական Mavi vatan-ի, այսինքն՝ Կապույտ հայրենիքի հայեցակարգին[4]։

2004 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ին տրված հայտագրով Թուրքիան հայտարարեց, որ որոշ արևմտյան շրջաններում ունի ինքնիշխան իրավունքներ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ին տրված հայտագրում ԵՄ-ն նշել է,որ արևմտյան երկայնության 32o 16’’ 18’ և 28o միջև և հյուսիսային լայնության 34o ում գտնվող տարածքները հանդիսանում են Թուրքիայի մայրցամաքային սահմանը։ Զեկուցվել է, որ մայրցամաքային սահմանը կհասնի մինչև Միջերկրական ծով, և այդ նպատակով 2006 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսեցին տարածաշրջանում իրականացնել «Միջերկրական վահան» գործողությունը[5]: Կապույտ հայրենիքի հայեցակարգն առաջին անգամ առաջ քաշեց Ջեմ Գյուրդենիզը 2006 թվականի հունիսի 14-ին ռազմածովային ուժերի հրամանատարությունում կայացած Սև ծովի և ծովային անվտանգության սիմպոզիումի ժամանակ[1][6]: Գյուրդենիզի հիմնական գաղափարն այն էր, որ Թուրքիան հեռացել է իր ծովային ավանդույթներից ու ձեռքբերումներից և որ երկրի տարածքային ջրերը, նրա «Mavi Vatan»-ը պաշտպանելը նույնքան կարևոր է, որքան թուրքական ցամաքային սահմանները պաշտպանելը

  1. 1,0 1,1 «Neden Mavi Vatan?». aydinlik.com.tr. 2019 թվականի դեկտեմբերի 25.
  2. «The Truman Proclamation on the Continental Shelf». Վերցված է 2020 թվականի դեկտեմբերի 6-ին.
  3. «1958 CENEVRE DENİZ HUKUKU SÖZLEŞMELERİ : KITA SAHANLIĞI SÖZLEŞMESİ». 2020 թվականի նոյեմբերի 26.
  4. «Mavi Vatan Kavramı ve Önemi». 2020 թվականի նոյեմբերի 26.
  5. «Türkiye-Libya Arasında İmzalanan Münhasır Ekonomik Bölge Andlaşmasının Sonuç ve Etkileri». 1 Ocak 2020.
  6. «Mavi Vatan ne demek? Mavi Vatan nedir? İşte Mavi Vatan'ın ortaya çıkışıyla ilgili bilgiler». 2020 թվականի նոյեմբերի 26.

։ Հայեցակարգը, որի զարգացմանը նպաստել է Ջիհաթ Յայջըն, և շատ դրույթներ արձանագրվել են հենց նրա «Հիմնական ծովային իրավունք» գրքում՝ գրված 2010 թվականին։ 2015 թվականից հետո Mavi Vatan-ը ակտիվ դեր խաղաց Թուրքիայի կողմից ծովային տարածքներում ռազմական հզորության վրա հիմնված ռազմավարության իրականացման գործում[1], իսկ 2019 թվականին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ «Կապույտ Հայրենիք» անունը կրող զորավարժություններ միաժամանակ անցկացվեցին Սև ծովում, Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերում[2][3]։

Թուրքիա-Լիբիա համաձայնագիր

խմբագրել

Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված ծովային իրավասության սահմանազատման համաձայնագիրը Mavi Vatan հայեցակարգի գործնական քայլերից մեկն է[4]։ Համաձայնագրի առանցքային դեմքերից մեկը՝ Ջիհաթ Յայջըն իր պաշտոնից հրաժարական է տվել 2020 թվականի մայիսի 18-ին[5]։

Հայտնի անձիք

խմբագրել

Ջիհաթ Յայջը

խմբագրել

Mavi vatan տերմինը Ջիհաթ Յայջըն վերածեց մի ողջ հայեցակարգի և գրեց իր ուսմունքը, որը հնարավորություն տվեց միջառարկայական ուսումնասիրության միջոցով և հնարավորություն տվեց իր ուրույն տեղը գրավել պատմագիտության ու գրականության մեջ։ Այս թեմայով կան նաև բազմաթիվ հոդվածներ և գրքեր։ Այսօրվա հայեցակարգային քարտեզի գծագրողը հենց Յայջըն է[6][7]։ Յայջըն, շարունակելով իր մասնագիտական գործունեությունը, ունի հետազոտական կենտրոն, որը կոչվում է Türk DEGS։

Ջեմ Գյունդերիզ

խմբագրել

Առաջին անգամ հենց Mavi vatan տերմինի օգտագործման հեղինակը Գյունդերիզն է։ Նա այն կարծիքին է, որ հայրենիքի պաշտպանելու համար պետք է սկսել Mavi vatan-ի իրագործումից և տեղին է համարում հիշատակել Քեմալ Աթաթյուրքի խոսքերը, որոնք հնչել են Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ․«Ես ձեզ չեմ հրամայում հարձակվել, հրամայում եմ մեռնել»[8][9]։

Տես նաև

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «'Mavi Vatan'daki dev tatbikat göz kamaştırdı». 2 Ekim 2020.
  3. «T.D.K.K. Basın Duyurusu». 2 Ekim 2019.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Mavi Vatan nasıl doğdu? Doktrinin mimarları Cem Gürdeniz ve Cihat Yaycı anlatıyor». 27 դեկտեմբեր, 2021. {{cite web}}: Unknown parameter |dil= ignored (|language= suggested) (օգնություն)
  7. «Libya Türkiye'nin Denizden Komşusudur» (թուրքերեն). 2021 թվականի դեկտեմբերի 27.
  8. «18 Mart 1915 Çanakkale Deniz Zaferi: Emperyalizme denizde atılan büyük tokat» (թուրքերեն). 15 Temmuz 2021.
  9. «Mavi Vatan - Sanal Savunma» (թուրքերեն). 15 Temmuz 2021.

Կատեգորիա:Թուրքիայի պատմություն Կատեգորիա:Արտաքին քաղաքականության դոկտրիններ Կատեգորիա:Թուրքիայի արտաքին հարաբերություններ Կատեգորիա:Թուրքիայի քաղաքական պատմություն