Եգեյան հիմնահարց[1]՝ Հունաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերի փոխկապակցված համալիր՝ Եգեյան ծովի ջրատարածության և օդային տարածքի ինքնավարությանն ու հարակից իրավունքներին վերաբերող։ 1970-ական թվականների վիճելի հարցերի անորոշության պատճառով ծագած մեծաթիվ կոնֆլիկտները զգալի չափով ազդեցին հույն-թուրքական հարաբերությունների վրա։ Երկու անգամ 1987 թվականին և 1996 թվականի սկզբին Եգեյան հիմնահարցը ճգնաժամային իրավիճակների, որոնք գրեթե հանգեցնելու էին ռազմական գործողությունների։

Եգեյան ծով, արբանյակային լուսանկար
Հյուսիս-Եգեյան կղզիներ
Տերիտորիալ ջրեր և օդային տարածք։
6 ծովային մղոն. տերիտորիալ ջրերի ներկայիս լայնությունը: Սպիտակ գույն՝ միջազգային ջրեր:
10 ծովային մղոն. Հունաստանի կողմից հաստատված ազգային օդային տարածք:
12 ծովային մղոն: հետագա հնարավոր տարածումը՝ միջազգային իրավունքին համապատասխան

Հիմնական վիճելի հարցեր խմբագրել

Եգեյան շրջանին վերաբերող վիճելի հարցերի ողջ սպեկտրը կարելի է բաժանել մի քանի կատեգորիայի.

  • տերիտորիալ ջրերի սահմանազատում. երկու կողմերն էլ այժմ սահմանում են 6 ծովային մղոն (11 կմ) լայնություն։ Հունաստանը միջազգային իրավունքի հիման վրա ձգտում է մինչև 12 ծովային մղոն առաջխաղացման իրավունքի ձեռքբերման։ Թուրքիան, որն արդեն իսկ ընդլայնել է իր տերիտորիալ ջրերը մինչև 12 մղոն, հերքում է այդ իրավունքը և Հունաստանին սպառնում է պատերազմով, եթե վերջինս կփորձի միակողմանիորեն ընդարձակել շրջանը,
  • ազգային օդային տարածության սահմանազատում. Հունաստանը հավաստիացնում է, որ այժմ վերահսկում է 10 մղոն, իսկ Թուրքիան՝ ընդամենը 6 մղոն,
  • բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային ելունդների տնտեսական գոտիների սահմանազատում,
  • տեղեկատվական թռիչքային շրջանների (FIR) սահմանազատում. Հունաստանի իրավունքը՝ Եգեյան ծովի միջազգային հատվածի շրջանակներում իրականացնելու ռազմական վարժանքներ, ինչին խոչընդոտում են տեղեկատվական թռիչքային շրջանների (FIR) կանոնները՝ հաստատված (ՔԱՄԿ) կողմից,
  • վեճեր՝ Եգեյան ծովի մի քանի հունական կղզիների հետ կապված, որոնք արդեն իսկ ապառազմականացված կարգավիճակ ունեն և յուրացվել են,
  • Թուրքիայի հավակնությունները՝ կապված այսպես կոչված «մոխրագույն գոտիների» հետ, որոնք ունեն անորոշ ինքնավարություն բազմաթիվ փոքր, չբնակեցված կղզիներում, առաջին հերթին՝ Իմիա/Կարդակ կղզու կարգավիճակը։

1988 թվականին երկու պետություններն էլ մոտ էին լարվածության կասեցմանը՝ մի շարք դիվանագիտական արարողակարգեր իրականացնելու միջոցով։ Հաջորդ քայլը մասնավորապես Հունաստանի գործողություններն էին, որոնք ուղղված էին Թուրքիայի՝ Եվրոպական միության կազմի մեջ ընդգրկվելու պարզեցմանը։ Սակայն անգամ 2010 թվականին հարցը շարունակում էր անորոշ մնալ։

Ներգործության ծովային և օդային գոտիներ խմբագրել

Եգեյան հիմնախնդրի հարցերի մի ամբողջ խումբ վերաբերում է երկու պետությունների տարածքների շուրջ ծովային և օդային գոտիների վրա ներգործությանը։ Այդ հարցերը կապված են Եգեյան ծովի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների և նրա ավազանում պետությունների տեղակայման հետ։ Չնայած Հունաստանի և Թուրքիայի մայրցամաքային ափի գծի երկարությունը, որը ողողվում է Եգեյան ծովի ջրերով, գրեթե հավասար է, Եգեյան բոլոր կղզիները՝ բացի Իմբրոսից և Թենեդոսից, պատկանում են Հունաստանին։ Դրա հետ մեկտեղ՝ մի շարք խոշոր կղզիներ (Լեսբոսը, Խիոսը, Սամոսը և Դոդեկանես կղզեխմբի կղզիները), որոնք պատկանում են Հունաստանին, տեղակայված են անմիջապես Թուրքիայի մայրցամաքային սահմանների մոտ։ Դա Թուրքիային հնարավորություն չի տալիս ընդարձակելու ո՛չ ծովային, ո՛չ օդային ազդեցության գոտիները, քանի որ դրանք հաշվարկվում են պետության տարածքի ամենամոտ կետից, ինչպես նաև հավակնում են այդ տարածությանը։ Այդ գոտիների ցանկացած հնարավոր ընդարձակում համամասնորեն ավելի մեծ օգուտ կբերի Հունաստանին, քան Թուրքիային։

Տարածված կարծիքի համաձայն՝ Թուրքիան անհանգստացած է նրանով, որ Հունաստանը, հնարավոր է, փորձում է այնքան ընդարձակել իր ազդեցության գոտիները, որ Եգեյան ծովը փաստացի վերածի «Հունական կղզու»։ Բացի այդ, Հունաստանը մտահոգված է նրանով, որ Թուրքիան կարող է փորձել «զբաղեցնել Եգեյան ծովի կեսը», այսինքն՝ մինչև Եգեյան ծովի մեջտեղը՝ Լեսբոս, Խիոս, Սամոս և Դոդեկանես կղզեխմբի կղզիների սահմաններից այն կողմ, հաստատել թուրքական ներգործության գոտի՝ այդ կերպ դրանք վերածելով շրջափակված տարածքի՝ շրջապատված թուրքական ջրերով և այդ կերպ՝ տարանջատված Հունաստանի[2] հիմնական մասից։

Տերիտորիալ ջրեր խմբագրել

Տերիտորիալ ջրերը ափամերձ պետությանը տալիս են օդային նավագնացության լիակատար վերահսկողություն օդային տարածքում և մասնավոր վերահսկողություն՝ նավագնացության բնագավառում, չնայած արտասահմանյան նավերին (թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական), որպես կանոն, երաշխավորվում է խաղաղ անցում։ Տերիտորիալ ջրերի ստանդարտ լայնությունը, որին հավակնում են երկրները, անշեղորեն աճել է XX դարի ընթացքում՝ դարասկզբին 3 ծովային մղոնից (5,6 կմ) դարձել է 6 ծովային մղոն (11 կմ) և այժմ 12 ծովային մղոն (22 կմ)։ Ներկա նշանակությունը 1982 թվականից ամրագրված է պայմանագրային իրավունքում՝ ՄԱԿ-ի՝ ծովային իրավունքի կոնվենցիայի համաձայն (հոդված 3)։ Երկու պետություններն էլ Եգեյան ծովում տերիտորիալ ջրերի գիծը հայտարարեցին 6 ծովային մղոն։ Տերիտորիալ ջրերի՝ մինչև 12 մղոն ընդարձակման հնարավորությունն առաջացրեց թուրքական կողմի անհանգստությունը՝ Հունաստանի կողմից վերահսկվող տարածքի անհամաչափ մեծացման հետ կապված։ Թուրքիան հրաժարվեց դառնալ կոնվենցիայի անդամ և իրեն չի համարում դրա հետ կապ ունեցող։ Թուրքիան կոնվենցիան համարում է res inter alios acta, այսինքն՝ այնպիսին, որը պետք է ստորագրված լիներ վեճի երկու կողմերի միջև։ Բացի այդ, Հունաստանը միացավ կոնվենցիային՝ հայտարարելով, որ իրեն է վերապահում իրավունքը՝ այդ կանոնը կիրառելու և ապագայում որևէ պահի իր տերիտորիալ ջրերը ընդլայնելու մինչև 12 ծովային մղոն, չնայած երբեք չի փորձել նման բան անել։ Հունաստանը կարծում է, որ 12-մղոնանոց ընֆլայնումը վերաբերում է ոչ միայն պայմանագրային իրավունքին, այլև սովորական իրավունքին, քանի որ միջազգային հանրության մեջ գոյություն ունի լայն կոնսենսուս։ Ելնելով դրանից՝ Թուրքիան հավաստիացնում է, որ Եգեյան ծովի աշխարհագրական առանձնահատկությունները 12 մղոնի խիստ օգտագործումը դարձնում են անօրինական՝ արդարամտության[3] տեսանկյունից դիտարկելով։ Պետությունների միջև առկա լարվածությունը՝ կապված տերիտորիալ ջրերի գծի լայնության հետ, զգալիորեն աճեց 1990-ական թվականների սկզբին, երբ ՄԱԿ-ի՝ ծովային իրավունքի մասին կոնվենցիանպետք է ուժի մեջ մտներ։ 1995 թվականի հունիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես հայտարարեց, որ Հունաստանի կողմից միակողմանի գործողությունները կդառնան պատերազմի շարժառիթ։ Այդ հայտարարությունը Հունաստանի կողմից դիտարկվեց որպես ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում, որն արգելում է «ուժով կամ դրա գործադրմամբ սպառնալիքները՝ ցանկացած պետության տերիտորիալ անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ»։

Ազգային օդային տարածք խմբագրել

Ազգային օդային տարածքը, որպես կանոն, սահմանվում է որպես պետության ցամաքային տարածքի և հարակից տերիտորիալ ջրերի վրա առկա օդային տարածք։ Ազգային օդային տարածությունը ինքնավար պետությանը արտաքին օդային շարժը վերահսկելու զգալի հնարավորություն է տալիս։ Չնայած քաղաքացիական ավիացիան, որպես կանոն, ըստ միջազգային պայմանագրերի՝ թույլատրվում է ազգային օդային տարածք, արտասահմանյան ռազմական և այլ տեսակի արտասահմանյան օդանավերն իրավունք չունեն ազատ տեղաշարժվելու այլ պետության[4] օդային տարածքով։ Հունաստանի համար ազգային օդային տարածքի սահմանազատումը բացառման կարգով է տեղի ունեցել, քանի որ նրա սահմանները չեն համընկնում տերիտորիալ ջրերի սահմանների հետ։ Հունաստանն ունի 10 ծովային մղոն (19 կմ) օդային տարածք՝ ի տարբերություն այժմ ամրակցված 6 մղոն տերիտորիալ ջրերի։ 1974 թվականից Թուրքիան հրաժարվել է ճանաչել Հունաստանի օդային տարածքի արտաքին 4 մղոնը՝ հղում անելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ 1948 թվականի Կանոնադրությանը։ Այն ներառում է պարտադիր սահմանումներ, որոնցից հետևում է, որ երկու գոտիներն էլ պետք է համապատասխանեն իրենց չափսերով[5]։ Ի պատասխան՝ Հունաստանը հավաստիացնում է, որ.

  • 10 ծովային մղոն (19 կմ) հունական գոտին պաշտոնապես ֆիքսվել է 1931 թվականին՝ մինչ ՔԱՄԿ-ի Կանոնադրության ընդունումը, այն ճանաչվել է Հունաստանի հարևան բոլոր պետությունների կողմից, ներառյալ՝ Թուրքիայի, 1948 թվականին[6],
  • 10 ծովային մղոն հունական գոտին նաև կարող է մեկնաբանվել միջազգային իրավունքով երաշխավորված՝ որպես ավելի լայն իրավունքների միայն մասնավոր, ընտրական օգտագործում, իսկ հենց որպես 12 մղոն գոտու մաս՝ հավասար ինչպես օդային տարածության համար, այնպես էլ՝ տերիտորիալ ջրերի,
  • այժմ հունական տերիտորիալ ջրերը սահմանվում են 6 մղոն լայնությամբ՝ միայն Թուրքիայի casus belli-ով։

Թուրքական ռազմական օդանավերի՝ Հունաստանի ազգային օդային տարածքով թռիչքների պատճառով ծագած կոնֆլիկտը հանգեցրեց չդադարող ռազմական, տակտիկական պրովոկացիաների. թուրքական կողմն իրեն իրավասու է համարում թռիչքներ իրականացնել արտաքին 4 մղոն շերտի տարածքում, իսկ հունական ռազմական ինքնաթիռներն ստիպված են տեղ չհասած գրավել դրանք։ Հունական և թուրքական ինքնաթիռների այդ «հանդիպումները» հանգեցնում են վտանգավոր մանյովրերի (զորաշարժերի), որոնք արդեն միանշանակ ավարտվում են երկու կողմերի մարդկային զոհերով։ Մասնավորապես՝ հույն օդաչու Նիկոլաոս Սիալմասը վթարի ենթարկվեց Այոս-Էֆսրատիոս կղզու մոտակայքում՝ թուրքական F-16 ինքնաթիռի դեմը փակելով, 1996 թվականին[7], և Կոստաս Իլիկիասը, ով կործանվեց Կարպատոս[8] կղզում՝ թուրքական F-16-ի հետ բախումից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Геостратегия Российской Федерации на балканах: состояние и тенденции развития : на примере российско-греческих отношений : автореферат дис. … кандидата политических наук : 23.00.04 / Парастатов Ставрис Витальевич; [Место защиты: Пятигор. гос. лингвист. ун-т]. — Пятигорск, 2012. — 22 с. — С. 9
  2. Kemal Başlar (2001): Two facets of the Aegean Sea dispute: 'de lege lata' and 'de lege ferenda'. In: K. Başlar (ed.), Turkey and international law. Ankara. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 23-ին.
  3. Wolff Heintschel von Heinegg (1989): Der Ägäis-Konflikt: Die Abgrenzung des Festlandsockels zwischen Griechenland und der Türkei und das Problem der Inseln im Seevölkerrecht. Berlin: Duncker und Humblot. (գերմ.)
  4. Haanappel, Peter P. C. (2003). The Law and Policy of Air Space and Outer Space. Kluwer. էջ 22.
  5. Embassy of Turkey in Washington: Aegean Disputes Արխիվացված 2006-04-15 Wayback Machine
  6. Greek Ministry of Foreign Affairs: Unilateral Turkish claims in the Aegean.
  7. թուրք օդանավորդ Նեիլ Էրդողանը զոհվեց՝ խոցվելով հունական Мираж-2000 ինքնաթիռի կողմից։ Միջադեպն առաջին անգամ որակվեց որպես դժբախտ պատահար։ 2004 թվականին հունական թերթերից մեկը հրապարակեց հայտարարություն, ըստ որի՝ թուրքական ինքնաթիռը ոչ դիտավորյալ խոցվել է հույների կողմից։ Ողբերգության փաստը հաստատվեց թուրքական կառավարության կողմից, բայց հերքվեց հունական կառավարության կողմից Сообщение агентства Катимерини
  8. Греческий министр обороны Э. Меймаракис заявил в эфир «Греческого национального телевидения» в рамках утренней программы «Проти Грамми», что это была операция турецкой разведки против греческого острова Крит. Сообщение агентства Катимерини Արխիվացված 2007-10-17 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել