Մասնակից:Fperson/Ավազարկղ31
Տեսակ | Երաժշտական ծառայություն |
---|---|
Հեղինակ | Apple Inc. |
ՕՀ | iOS, OS X, PC, Android |
Առկա է | Բազմալեզու |
Լույս տեսավ՝ | 2015 թվականի հունիսի 30-ին |
Կայք | apple.com/music |
Apple Music, 2015 թվականի WWDC-ի ժամանակ Apple ընկերության կողմից ներկայացված երաժշտական ծառայություն, որն իր մեջ ներառում է iTunes Store-ի գրադարանից միլիոնավոր կոմպոզիցիաներ:
Պատմություն
խմբագրելԴեռ մինչև Apple Music-ի դուրս գալը շատ լուրեր էին եղել մշակվող երաժշտական ծառայության մասին[1]: Դրա մասին նաև խոսում էր այն փաստը, որ 2014 թվականի մայիսի 29-ին Apple-ը գնել է Beats Electronics ընկերությունը, որը զբաղվում է ականջակալների արտադրմամբ, նաև ունի Beats Music երաժշտական ծառայություն[2]:
WWDC 2015-ի վերջում՝ One More Thing լոզունգի տակ ներկայացված է եղել Apple Music-ը, որն շատ բաներ օրինակել է Beats Music-ից, նոր համացանցային ռադիոկայան՝ Beats 1-ը ներառյալ, որն տարածվում է հատուկ Apple Music-ի համար:
Ծառայությունը սկսել է աշխատել 2015 թվականի հունիս 30-ից՝ iOS 8.4-ի հրատարակման հետ միաժամանակ: Նույն օրն էլ աշխաատեց Beats 1 կայանը[3]:
Beats 1
խմբագրելApple Music-ի մեջ է մտնում նաև Beats 1 համացանցային ռադիոկայանը: Ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ եթերում հնչող երաժշտությունը ընտրվում է ձեռքով այնպիսի երաժշտական ոճի մասնագետների կողմից, ինչպիսիք են՝ Dr. Dre-ն, Էլթոն Ջոնը, Ֆարել Վիլյամսը, Դրեյքը և ուրիշներ: Նաև նրանցից ամենը կայանում վարում է իր սեփական հաղորդումը[4]: Ռադիոկայանի եթերը վարվում են երեք քաղաքից՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Լոնդոնից: Beats 1-ը հասանելի է բոլոր երկրներում, բացի՝ Հունգարիայից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Մոզամբիկից, Նամիբիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թայվանից և Թուրքիայից[5]:
Առանձնահատկություններ
խմբագրելApple Music-ի առանձնահատկություններից մեկը Connect բաժինն է, որն կատարում է արտիստի և լսողի միջև կապ հաստատելու դեր[6]: Այս բաժնում հանրահայտ արտիստները կարող են հրապարակել նկարներ կամ տեսահոլովակներ իրենց համերգներից, կիսապատրաստ երգեր կամ դեռ չարձակված կոնտենտ:
Apple Music-ում կա ռադիոյի ֆունկցիա, որի միացման դեպքում, ըստ լսողի նախընրությունների, ընտրվում են երաժշտական կոմպոզիցիաներ:
Ծառայության այլ առանձնահատկությունների շարքի մեջ է ընդրկված երգի վերբեռնման և օֆլայն լսելու հնարավորությունը:
2016 թվականի ապրիլից Apple Music-ը հասանել դարձավ Android-ի օգտատերերի համար: Հավելվածը առկա է վերբեռնման համար Google Play-ում[7]:
Երաժշտության որակ
խմբագրելApple Music-ի բոլոր երգերը հաղորդվում են 256 կբիթ/վ բիթերի արագությամբ, AAC ընդլայնմամբ[8]: Բջջային կապով հաղորդման կամ համացանցի թույլ արագության դեպքում երաժշտության բիթերի արագությունը իջնում է[9]:
Գին
խմբագրելApple Music-ի մեկ ամսով մեկ օգտատիրոջ բաժանորդագրման գինը կազմում է 1500 դրամ, իսկ ընտանեկան բաժանորդագրման համար (մինչև 6 հոգի)՝ 3000 դրամ[10]: ԱՄՆ-ում բաժանորդագրումը ավելի թանկ է՝ 10$ մեկ օգտատիրոջ համար և 15$ ընտանեկան բաժանորդագրման համար[11]: Սակայն առկա է փորձնական ժամկետ, որն կազմում է 3 ամիս:
Հանդիսատես
խմբագրել2015 թվականի հոկտեմբերում Apple Music-ի վճարովի բաժանորդագրում գնողների թիվը կազմում էր 6.5 միլիոն մարդ: Նաև 8.5 միլիոն մարդ օգտագործում էին ծառայության անվճար փորձնական տարբերակը[12]:
Քննադատություն
խմբագրելGoogle-ի անցյալ տնօրեն՝ Էրիկ Շմիդթը, BBC-ում քննադատման ենթարկեց Apple Music ծառայության աշխատանքը[13]:
Տես նաև
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музыкальный сервис Apple Music действительно представят на WWDC 2015».
- ↑ «Apple купила производителя наушников Beats за 3 миллиарда долларов».
- ↑ «Apple раскрыла подробности запуска сервиса Music».
- ↑ «На радиостанции Apple Beats 1 будут работать Элтон Джон и другие знаменитости».
- ↑ «В каких странах доступны Beats 1 и Apple Music?».
- ↑ «Apple-Music-Connect».
- ↑ Как слушать музыку с Apple music на Android
- ↑ «Apple Music will stream at 256kbps, below the 'industry standard' 320kbps».
- ↑ «iOS 9 позволит выбрать качество аудио в Apple Music».
- ↑ «Цена Apple Music в России подтверждена».
- ↑ «Apple представила онлайн сервис вещания музыки Apple Music с приложением для Android».
- ↑ Аудитория
- ↑ Intelligent machines: Making AI work in the real world — BBC News