Лири, Тимоти

Hripsik61/Ավազարկղ

Թիմոթի Ֆրենսիս Լիրի (անգլ.՝ Timothy Francis Leary, ), ամերիկացի գրող, հոգեբան, հոգեբանական պրեպարատների[1][2] հետազոտությունների ընկերության անդամ, ծրագրային ապահովման մշակողը՝ հոգեբանական ЭВМ թեստերի առաջին ինդեքսավորողներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Թիմոթի Լիրիին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 22–ին Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս)։ Կրթություն է ստացել Ալաբամայի Բերկլիի համալսարանում։ 1960 թվականի գարնանից դասավանդել է Հարվարդի համալսարանում։

Գործունեություն խմբագրել

1957 թվականին ստեղծել է «Լիրի միջանձնային հարաբերությունների թեսթ» պսիխոդիագնոստիկ մեթոդիկան, որը մինչ օրս օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։

Լիրիի, հոգեկան ընկալման ազդեցությունը մարդու փսիխիկայի և նյարդային համակարգի վրա ուսումնասիրությունը, վեճերի առիթ է տվել։ Նրա ուսումնասիրությունները գագաթնակետին էին հասել, երբ պսիխոդելիկները (և առաջին հերթին ЛСД) հայտարվեցին օրենքից դուրս[3]։ Լիրին ստիպված է եղել փորձերը դադարեցնել, բայց չի պատրաստվել հրաժարվել պսիխոդելիկներից և զոհաբերվել հետազոտությունների մասնագիտական կարիերայի և ակադեմիական գիտնականի հեղինակության համար։

Լիրիի այս սկանդալային համբավը հանգեցրել է նրա վաստակի լռությանը հոգեբանության այն ոլորտներում,որոնք հետագայում սկսեցին ասոցիացվել բոլորովին այլ անունների հետ։ Այսպիսով նրա անունը պետք է արդարացիորեն լիներ Ռոջերսի, Բախի, Պերլզի, Բերնի և խմբակային թերապիայի այլ պիոներների անունների շարքում։ Լիրին ի սկզբանե մշակել էր նաև կապի խաղերի տեսության հիմունքները, այնուամենայնիվ այս տեսությունը հայտնի է դարձել Էրիկ Բյորնի փոփոխությամբ[4]։

Ինքնաիրացման և անձնական աճի նորարարական գաղափարները, որոնք ընգրկում են Լիրիի վաղ աշխատանքները, համընկնում են հումանիստական հոգեբանության ճանաչված առաջնորդների՝ Մասլոուի, Ռոջերսի, Շառլոտա Բյուլերի նորույթների հետ։ Դրանց թվին պետք է դասել նաև Լիրիին։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Լիրին միայն նախանշել է շատ հեռանկարային միտումներ, իսկ հետո ֆրեյդյան թզուկների «քմծիծաղով» դիտել, թե ինչպես են դրանք վերցնում և յուրացնում ուրիշները։

Լիրին ստացել է մեծ ժողովրդականություն հիպ շարժման մեջ։ Ժամանակի ընթացքում մամուլում նրան անվանել են «ЛСД-գուրու»։ Լիրին ակտիվորեն պրոպագանդել է պսիխոդելիկներին, հանդես եկել դասախոսություններով և գրել մի շարք գրքեր՝ նվիրված մարդկային գիտակցության սահմանների ընդլայնմանը։

1972 թվականի ձերբակալություն խմբագրել

 
Թիմոթի Լիրիի ձերբակալությունը 1972 թվական

1965 թվականից ի վեր Լիրիի մոտ խնդիրներ են ծագել օրենքի հետ․ նրան բազմիցս կալանավորել են թմրանյութ պահելու մեղադրանքով[5]։ Մինչեւ 1969 թվականը ԱՄՆ–ի գերագույն դատարանը բժիշկ Թիմոթի Լիրիին մեղավոր չի ճանաչել մարիխուանայի հարկի գործով։ Իր անմեղության ճանաչման օրը Լիրին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի ընտրություններին իր մասնակցության մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Ռոնալդ Ռեյգանին։ Լիրիի նախընտրական քարոզարշավնն անցկացվել է «Հավաքվեք և երեկույթ կազմակերպենք» (անգլ․ Come together, join the party) կարգախոսով։ Իր հայտնի «Հավաքվենք միասին» «Come Together» երգը Ջոն Լենոնը գրել է հատուկ Լիրիի համար՝ հիմք ընդունելով նրա նախընտրական կարգախոսը[6]։

1970 թվականին Թիմոթի Լիրին մարիխուանա պահելու համար դատապարտվել է 38 տարով։ Նրա կարծիքով դատապարտման այս ժամկետին նպաստել են նյարդավիրաբուժության և նյարդային համակարգի վերաիմաստավորման մասին իր գաղափարները։ Բանտարկելու վայրը որոշելու համար Լիրին պետք է անցներ տարբեր հոգեբանական մասնագիտական թեսթեր, որոնցից շատերը, այդ թվում «Լիրիի թեստը», կազմված էին հենց իր կողմից, հետևաբար նա հեշտությամբ ստեղծեց մարդու կերպար, որը լավագույնս համապատասխանում էր այգեպանի աշխատանքին[7]։ Դրա շնորհիվ նրան տեղափոխել են մեղմ ռեժիմի բանտ, որտեղ կատարել են տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, ինչից էլ օգտվելով 1970 թվականի սեպտեմբերին Լիրին փախել է բանտից։

Եղբայրության հավերժական սերը, որի ակունքում կանգնած էր Լիրին․ Օթերևութաբաններ (Weathermen) ձախ արմատական կազմակերպությունը վճարել է Լիրիին և նրա կնոջը ԱՄՆ–ից Ալժիր տեղափոխելու համար[8], որտեղ նրանց իրենց խնամակալության տակ են վերցրել «Սև հովազներ»–ի ղեկավարները՝ Էլդրիջ Քլիվերի գլխավորությամբ։ Սակայն Լիրին հայտարարել է, որ Քլիվերը ցանկացել է իրեն պատանդ վերցնել[9]։

1970 թվականին Լիրին կնոջ հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունեցել ЛСД–Ալբերտ Հոֆմանի «հոր» հետ, սակայն այնտեղ ապաստան չստանալով՝ ստրպված էր փախչել Աֆղանստան։

1972 թվականին հենց օդանավակայանում, ԱՄՆ–ի Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային բյուրոյի անդամները, ձերբակալել են Լիրիին[10], վերադարձրել ԱՄՆ և բանտարկել, որտեղից արդեն օրինական հիմունքներով դուրս է եկել 1976 թվականին[11]։

Այն ժամանակ СМИ–ի և Թիմոթի Լիրիի մասին գրված հոդվածների որոշ հեղինակներ նրա վաղաժամկետ ազատումը կապում էին դաշնային բյուրոյի հետ համագործակցության և փախուստ կազմակերպող ընկերների դեմ ցուցմունք տալու հետ[12][13]։

Ըստ Թիմոթի Լիրիի ընկերների բաց նամակի՝[14] Լիրին երբեք չի թաքցրել ֆեդերալ բյուրոյի գործակալների հետ խոսելու փաստը, որի մասին գրել է ինքնակենսագրության մեջ, և ոչ մեկին իրական վնաս չի պատճառել։ Նա փախուստ կազմակերպող ընկերներին նախապես զգուշացրել է իր համագործակցության մասին։ Ի վերջո, նա ցուցմունք է տվել միայն նրանց դեմ, ովքեր վաղուց ընդհատակում են եղել կամ ում մեղքն անհնար էր ապացուցել։ Դա դուր չի եկել հատուկ ծառայություններին և նրան թողել են կալանքի տակ։ Սակայն նամակի հեղինակների պնդմամբ, նրա հետագա ազատումը կապված էր ոչ թե հետաքննության հետ համագործակցության, այլ Նիքսոնի անկման, ուոթերգեյթյան վեճի, ֆեդերալ բյուրոյի կողմից իր լիազորությունների չարաշահման և Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին Ջերի Բրաունի հետ փոխելու հետ[15]։

1980-ական թվականներին Լիրին տարվել է համակարգիչներով և նույնիսկ մի շարք ծրագրեր է ստեղծել։ 1989 թվականին որպես խորհրդատու մասնակցել է «Էլեկտրաշոկ» թրիլերին։

Մահ խմբագրել

 
Թիմոթի Լիրիին Ռամ Դասի հետ մահվանից հինգ օր առաջ

1996 թվականի մայիսի 31–ին Թիմոթի Լիրին մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։ Մահամերձի խնդրանքով տեսագրվել է նրա մահանալու ընթացքը։ Մահվանից առաջ Լիրիի արտաբերած վերջին արտահայտությունը եղել է՝ ինչո՞ւ ոչ[16]։

1997 թվականի ապրիլի 21–ին «Պեգաս» հրթիռով Լիրիի աճյունից 7 գրամ ուղարկվել է Երկրի ուղեծիր, որտեղ այն մնացել է 6 տարի, մինչև այրվել է մթնոլորտում[17]։

Թիմոթի Լիրին կրիոնիկայի վաղեմի կողմնակից էր և պայմանագիր էր կնքել կրիոնիկայի խոշոր մատակարարների հետ[18][19], բայց մահվանից քիչ առաջ փոխել էր միտքը և չէր կրիոկոնսերվացվել[20]։

Արժևորում խմբագրել

Լիրիի կենսագիրները նշում են, որ իր պայծառ ու հագեցած կյանքում նա կարողացել է միավորել հազարավոր կյանքեր, ներկայանալ բազմաթիվ կերպարներով։ Հայտնի է դարձել «Իրատես» The Realist ամսագրին տված հարցազրույցում Լիրիի արտահայտությունը․

  Յուրաքանչյուրն ստանում է այնպիսի Թիմոթի Լիրի, որին արժանի է։  

Լիրիի հայացքները կիսել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին, որը նույպես գիտակցության ընդլայնման տեսության կողմնակիցն էր։

Լիրիի ստեղծագործությունն ազդել է բազմաթիվ հայտնի մարդկանց հայացքների ձևավորման վրա, այդ թվում նաև Ռոբերտ Ուիլսոնի և Ռոբերտ Թուրմանի։ Ամերիկյան «Tool պոգ–ռոք» հայտնի խումբը օգտագործել է Լիրիի ելույթի ձայնագրությունը՝ «ինքներդ մտածեք, կասկածի տակ դրեք հեղինակությունը» «Think for yourself, question authority», համերգային ելույթներում՝ «Երրորդ աչք» «Third Eye» երգի կատարումից առաջ։ Մարտին Պաժի «Իր մանկության ճպուռները» գրքի 97-98 էջերի սկզբում (ISBN 978-5-17-065858-9) հիշատակվում է․

  Աշնան սկզբին ЛСД Թիմոթի Լիրին հիպովսկի պապայի ռեպորտաժից իմացել է, որ նա խնդրել է սառեցնել իր գլուխը մահվանից հետո և ամենուր ուղարկել իր արյան սրվակները՝ հուսալով, որ մի օր հարություն կառնի կամ կկլոնավորվի, Զորան եկավ հանգիստ կատաղության՝ ցնցված իր հիմարությամբ և վեհության մոլուցքով։ Նա, կարծես լայնամասշտաբ ռազմական գործողություն մշակող գեներալ էր, կախել էր մի քարտեզ, որի վրա դրոշներով նշել էր այն վայրերը, որտեղ պահվում էր Լիրիի արյունը։  

Ֆիլմաշար խմբագրել

Ֆիլմ Տարի Անուն Բնօրինակ Դեր
Վավերագրական 1996 թվական Թիմոթի Լիրին մահացած Timothy Leary’s dead
Վավերագրական 1997 թվական Թիմոթի Լիրիի վերջին ճանապարհորդությունը Timothy Leary’s Last Trip
Գեղարվեստական 1981 թվական Ծխեցված 3 Cheech & Chong’s Nice Dreams ինքն իր դերում
Գեղարվեստական 1989 թվական Դեդեկտիվ գործակալություն՝ «Լուսնային լույս», «Լուսնային խավարում» սերիա հարսանիքի քահանան
Գեղարվեստական 1989 թվական Հանկարծակի զարթոնք ինքն իր դերում
Գեղարվեստական 1989 թվական Էլեկտրաշոկ հեռուտահաղորդավար
Գեղարվեստական 1991 թվական Թեդ և Վեներա դատավոր Ուլյամ Կոնվերս
Գեղարվեստական 1992 թվական Գերուժ սերիա «The Luddite Crusade» ոստիկանության կոմիսար Պֆիստեր
Գեղարվեստական 1992 թվական Ճանապարհային երազանքներ Սալվադոր
Գեղարվեստական 1992 թվական Խլամ ինքն իր դերում
Գեղարվեստական 1994 թվական Բրիսկո Կաունտ կրտսերի արկածները սերիա «Stagecoach» դոկտոր Միլո

Մատենագրություն խմբագրել

Աշխատանքներ անգլերեն լեզվով խմբագրել

  • The Interpersonal Diagnosis of Personality. — 1957.
  • The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead. — 1964.
  • The Psychedelic Reader. — 1965.
  • Psychedelic Prayers from the Tao Te Ching. — 1967.
  • High Priest. — 1968.
  • Politics of Ecstasy. — 1968.
  • Jail Notes. — 1971.
  • Confessions of a Hope Fiend. — 1973.
  • Neurologic. — 1973.
  • What Does WoMan Want? — 1976.
  • Exo-Psychology. — 1977.
  • Intelligence Agents. — 1979.
  • The Game of Life. — 1979.
  • Changing My Mind — Among Others. — 1982.
  • Flashbacks. — 1983.
  • Surfing the Conscious Nets. − 1995.
  • Chaos & Cyberculture. — 1995.


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Timothy Leary». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  2. «Timothy Leary». psychology.fas.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  3. «"Legend of a Mind"Timothy Leary & LSD» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին. {{cite web}}: Text "The Pop History Dig" ignored (օգնություն)
  4. Mansnerus, Laura (1996-06-01). «Timothy Leary, Pied Piper Of Psychedelic 60's, Dies at 75» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  5. «Leary Arrested On Drug Charge». web.archive.org. 2017-12-15. Վերցված է 2020-08-31-ին. {{cite web}}: Text "News" ignored (օգնություն); Text "The Harvard Crimson" ignored (օգնություն)
  6. critic, Robert Fontenot Robert Fontenot Jr is an entertainment; Rock, Journalist Focusing on Classic; roll; Fontenot, published nationally for more than 25 years our editorial process Robert. «The Beatles Songs: "Come Together"». LiveAbout (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «RE/Search Publications -- Pranks! -- Timothy Leary». web.archive.org. 2005-03-28. Վերցված է 2020-08-31-ին.
  8. «Brian Flanagan» (անգլերեն). 2020-06-22. Վերցված է 2020-08-31-ին.
  9. «International Standard Book Number» (անգլերեն). 2020-08-28. Վերցված է 2020-08-31-ին.
  10. Sante, Review by Luc (2006-06-25). «The Nutty Professor» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  11. Sante, Review by Luc (2006-06-25). «The Nutty Professor» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  12. «Тимоти Лири :: Статьи». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
  13. «BBC News». news.bbc.co.uk. Վերցված է 2020-08-31-ին. {{cite web}}: Text "Americas" ignored (օգնություն); Text "Timothy Leary was FBI informer" ignored (օգնություն)
  14. «Timothy Leary». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
  15. «Timothy Leary». leary.ru. Վերցված է 2020-08-31-ին.
  16. «Me». web.archive.org. 2016-03-23. Վերցված է 2020-08-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  17. Simons, Marlise (1997-04-22). «A Final Turn-On Lifts Timothy Leary Off» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  18. Coleman, Kate (2009-02-18). «Acid Trips and Frozen Heads at San Francisco's Trippiest Party» (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  19. Mansnerus, Laura (1995-11-26). «Conversations/Timothy Leary;At Death's Door, the Message Is Tune In, Turn On, Drop In» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  20. Coleman, Kate (2009-02-18). «Acid Trips and Frozen Heads at San Francisco's Trippiest Party» (անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.

Տես Նաև խմբագրել

  • Լիրիի թեստը
  • Ճանաչողական ազատություն
  • Հոգեբանության ուրվագծեր
  • Իրականության թունելը