Մասնակից:Roobenstein/4
Պատկեր:After Earth Poster.jpg | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | գիտաֆանտաստիկա |
Թվական | 2013 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նայթ Շմայլան |
Պրոդյուսեր | Նայթ Շմայլան, Ուիլ Սմիթ, Քալիբ Պինկեթ, Ջոն Ռասկ, Ջեյմս Լանիսթեր |
Սցենարի հեղինակ | Ուիլ Սմիթ, Գերի Ուիտտա, Նայթ Շմայլան |
Դերակատարներ | Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ |
Օպերատոր | Փիթեր Սուշուցկի |
Երաժշտություն | Ջեյմս Նյուտոն |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 100 ր. |
Բյուջե | 130 մլն. $ [1][2] |
Շահույթ | 243 մլն. $ [2] |
IMDb | ID ID 1815862 |
«Մեր թվարկությունից հետո» (անգլ. After Earth)— ռեժիսոր Նայթ Շմայլանի ամերիկյան գիտաֆանտաստիկական ժանրի ֆիլմ-աղետ: Գլխավոր դերերում – Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ[3][4]: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի մայիսի 31-ին: Գովազդային կարգախոս.«Վախ չկա»: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 31-րդ դարում, երբ երկիրն արդեն վաղուց լքված էր և մարդիկ ընդհարվել էին խորհրդավոր այլմոլորակային ռասայի հետ: Ֆիլմում պատմվում է մի բարձրաստիճան գեներալի և նրա որդու պատմության մասին, որոնք տիեզերական թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով հայտնվում են գոյատևման համար պայքարի մեջ անբարենպաստ մոլորակում(որը Երկիրն էր) : Ֆիլմից ստացված հասույթը 243 միլլիոն դոլար է, այն դեպքում երբ ֆիլմի բյուջեն կազմում էր 128 միլլիոն դոլար:
Սյուժե խմբագրել
Մոտ ապագայում էկոլոգիական համաղետը ստիպում է մարդկանց լքել երկիրը և հաստատվել այլ մոլորակում՝ Նովա Պրայմում:Մեկ հազարամյակ անց Ռեյնջերների կորպուսը՝ խաղաղապահ կազմակերպություն գեներալ Սեյֆեր Ռեյջի(Ուիլ Սմիթ) գլխավորությամբ, կոնֆլիկտի մեջ է մտնում S'krell այլմոլորակային էակների հետ, որոնք մտադրություն ունեին գրավել Նովա Պրայմը:Նրանց գաղտնի զենքը Ուրսան է՝ մեծ գիշատիչ էակ, որը հետապնդում է վախ արտահայտող մարդկանց: Ռեյնջերները պայքարում էին Ուրսայի դեմ մինչև Սեյֆերը սովորեցներ նրանց վախը ճնշելու գաղտնիքը, որը կոչվում էր «ուրվական»:Սովորեցնելով այս տեխնիկան մնացած Ռեյնջերներին նա գլխավորում է Ռեյնջերների կորպուսը: Միևնույն ժամանակ Սեյֆերի որդին՝ Կիտայ Ռեյջը(Ջեյդեն Սմիթ) իրեն մեղադրում է քրոջ՝ Սենշիի(Զոի Քրավից) մահվան համար, որին սպանել էր Ուրսան իր աչքի առաջ: Կիտայը մարզվում է, որպեսզի նա նույնպես իր հոր նման դառնա Ռեյնջեր, բայց նրան մերժում են իր անխոհեմության պատճառով, և Սեյֆերը դիտարկում է նրան իբրև հիասթափություն: Կիտայի մայրը(Սոֆի Օկոնեդո) համոզում է Սեյֆերին, որպեսզի նա տանի Կիտային իր վերջին ուղևորությանը: Սակայն թռիչքի ժամանակ նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվում ասրերոիդների պատճառով և նրանք ստիպված փորձում են վայրէջք կատարել Երկրի վրա(որն այդ ժամանակ անմարդաբնակ էր) , բայց վայրէջքի ժամանակ տիեզերանավը անկառավարելի է դառնում և կործանվում: Ողջ են մնում միայն Կիտայը և Սեյֆերը: Սեյֆերի երկու որքերն էլ կոտրվում են աղետի հետևանքով: Նրանք փորձում են գտնել վթարային փարոսը, որով կարելի է ազդանշան ուղղարկել Նեվա Պրայմ, բայց փարոսը վնասվել էր:Սեյֆերը հանձնարարություն է տալիս Կիտային, որպեսզի նա գտնի երկրորդ փարոսը տիեզերանավի մնացած բեկորներում, որը տեղակայված էր նրանցից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Եվ այս վայրի երկրի գլխավոր վտանգը ոչ միայն վայրի կապիկների, գիշատիչ կատվազգիների և թունավոր տզրուկների խմբերի մեջ է, այլ վանդակի, որը եկել է Երկիր ֆիլմի գլխավոր հերոսների հետ: Տիեզերանավը տեղափոխում էր վտանգավոր այլմոլորակային գիշատչին՝ ուրսային, որը ստեղծվել էր հատուկ մարդկանց որսի համար S'krell այլմոլորակյին ռասսայի կողմից[5]: Հայրը չէր վախենում Ուրսայից, այդպիսով Ուրսան նրան չէր նկատում, բայց կկարողանա դա անել նաև Կիտայը՝ կախված էր միայն նրանից:
Դերերում խմբագրել
- Ջեյդեն Սմիթ - Կիտայ Ռեյջ
- Բոբ Լ. - երեք տարեկան Կիտայը
- Ջեյդեն Մարթին - ինը տարեկան Կիտայը
- Ուիլ Սմիթ - Սեյֆեր Ռեյջ
- Սոֆի Օկոկեդո - ֆայա Ռեյջ
- Բիլլի Քամպբել - Մայք
- Զոի Քրավից - Սենշի Ռեյջ
- Տեսա Ալլեն - Իսաբելլա
- Գլեն Մարշաուեր - հրամանատար Վելան
- Քրիստոֆեր Հիվյու - Անվտանգության ղեկավար
- Սաշա Դավան - օդաչու
- Դիեգո Քլաթենհոֆ - վետերան Ռեյնջեր
Արտադրություն խմբագրել
Ուիլ Սմիթը հորինել է այս պատմությունը երբ նա հեռուստատեսությամբ դիտում էր I Shouldn't Be Alive շոուն: Սկզբում ֆիմը չպետք է լիներ գիտաֆանտաստիկ ժանրի, այլ հոր և որդու մասին, որոնց մեքենան վթարվել էր լեռներում: Սկզբնական տարբերակի վերջում տղան պետք է դուրս գար մեքենայից և փրկեր հորը: Այնուհետև Սմիթը որոշում է տեղափոխել ֆիլմի դեպքերը 1000 տարի հետո, որը պահանջեց ավելի մեծ գումարներ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի փետրվարին: Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Կոստա Ռիկայում և ԱՄՆ-ի երկու նաահնգներում՝ Կալիֆոռնիա(Հումբոլդտ) և Փենսիլվանիա(Դելավեր, քաղաք Ասթոն Թաունշիփ): Ֆիլմը նկարահանվել է Sony F65 տեսախցիկով[6]:
Կարծիքներ խմբագրել
Ֆիլմը բացասական արձագանքն է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes֊ ում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 3,8՝ 10 հնարավորից, իսկ Metacritic- ում՝ 100 ից 33 միավոր[7][8]։ «Աֆիշա» ամսագիրը նշում է, որ հադիսատեսը դժգոհ էր, որ գլխավոր դերակատարը ֆիմում փաստացի ոչ թե Ուիլ Սմիթն է, այլ նրա որդին՝ Ջեյդենը։ «25֊րդ կադր» ամսագիրը ֆիլմն անվանել է անհաջող, իսկ դերասաններին ոչ համոզիչ[9]։ Բոլոր այս հրատարակությունները նշել են նաև, որ ֆիլմում շատ ցածր մակարդակով է խաղարկվել երկրի թեման՝ մարդկանց անհետանալուց հետո, գրախոսի խոսքերով․ «Նույն հաջողությամբ մոլորակը կարող էր անվանվել Պանդորա կամ Կաշիկ»։ Ֆիլմը միատեսակ չնդունվեց հանդիսատեսի կողմից: Կինոպոիսկ կայքում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 5,9՝ տասը հնարավորից[10], IMDb- ում 4.9 միավոր՝ նույնպես 10 հնարավորից[11]: «Մեր թվարկությունից հետո» ֊ ն առաջադրվել է վեց «Ոսկե ազնվամորի» հակապրեմիաների՝ որպես վատագույն ֆիլմ, սցենար, ռեժիսուրա և դերասանական խաղ։ Ըստ Time[12], Vulture[13] հրատարակությունների ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի 10 վատագույն ֆիլմերից մեկը, իսկ ըստ RiffTrax օնլայն֊ հրատարակության հարցման արդյունքում ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի վատագույն ֆիլմ[14]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Oliver Lyttelton (2013-03-04). «In A Crowded Summer 2013 Blockbuster Season, Which Risky Films Will Be Hits & Which Will Flop?». Indie Wire. Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին. Վերցված է 2013-03-05-ին.
- ↑ 2,0 2,1 «After Earth (2013) — Box Office Mojo» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին. Վերցված է 2013-07-08-ին.
- ↑ EXCLUSIVE: M. Night Shyamalan’s New Project is 'One Thousand A.E.'
- ↑ Will Smith Joins Son Jaden On Sci-Fi Space Film With M. Night Shyamalan
- ↑ A Primer on Nova Prime: The World “After Earth” (Opens June 5) | INQUIRER MOVIES
- ↑ Giardina, Carolyn (February 27, 2012). «M. Night Shyamalan Shooting 'After Earth' on Sony's F65 Camera as Studio Launches Training Program». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին. Վերցված է April 10, 2012-ին.
- ↑ Rotten Tomatoes
- ↑ Metacritic: After Earth
- ↑ Василий Марин. Рецензия на фильм «После нашей эры». «25-й кадр»
- ↑ «Рейтинг: После нашей эры». КиноПоиск. Վերցված է 2013-09-18-ին.
- ↑ IMDb: User ratings for After Earth (2013)
- ↑ Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
- ↑ Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
- ↑ RiffTrax’s Worst Movies Ever (2013 poll)
Արտաքին հղումներ խմբագրել
- «Մեր թվարկությունից հետո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մեր թվարկությունից հետո»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Մեր թվարկությունից հետո»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մեր թվարկությունից հետո»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: