Ռոբերտո Բոլանո Ավալոս(իսպ.՝ Roberto Bolaño Ávalos, ), չիլիացի բանաստեղծ և արձակագիր, Գալիսիայից և Կատալոնիայից գաղթած ընտանիքի զավակ։

Կենսագրություն խմբագրել

Բոլանոն ծնվել է բեռնատարի վարորդի և ուսուցչուհու ընտանիքում։ Ապագա գրողի և նրա քրոջ մանկությունն անցել է Չիլիի հարավում։ Մանուկ Ռոբերտոն ուներ դիսլեկսիա,որի պատճառով նրան ծաղրում էին դպրոցում։ 1966 թվականից ծնողների հետ ապրել է Մեքսիկայում։ Այնտեղ սկսեց լրագրող աշխատել և ներգրավված էր ձախերի շարժմանը(1960-ական թթ․ Բոլանոն դարձավ տրոցկիստ)[1]։ 1973 թ․ վերադարձավ հայրենի Չիլի,որպեսզի մասնակցի Սալվադոր Ալյենդեի սոցիալիստական ռեֆորմներին(«օգնել հեղափոխություն անելուն»), բայց ներգրավվեց Պինոչետի պետական հեղաշրջման մեջ։ Մասնակցել է նոր ռեժիմի դեմ դիմադրությանը, ձերբակալվել է իբրև «ահաբեկիչ» և ութ օր բանտարկված է եղել, բայց ազատվել է բանտապահ դարձած ազդեցիկ դասընկերոջ խնդրանքով։ 1974 թ․ կրկին վերադառնում է Մեքսիկա, որտեղ վարում է բոհեմական բանաստեղծի կենսաձև և ղեկավարում է «ինֆրառեալիստների» ավանգարդ գրական խումբը, որոնք ոգեշնչվում էին դադաիզմի և սյուրռեալիզմի փորձից։ Որոշ ժամանակ եղել է Սալվադորում՝ Ֆարաբունդո Մարտիի անվան Ազգային ազատագրական ռազմաճակատի կազմում, որտեղ ծանոթացել է գրող-հեղափոխական Ռոկե Դալտոնի հետ։ Ֆրանկոյի մահից հետո արտագաղթել է Իսպանիա,որտեղ արդեն բնակություն էր հաստատել իր մայրը։ Մինչ գրականությանը լիովին նվիրվելը՝ նա Բարսելոնայի այգիներում խաղող հավաքող է աշխատում, գիշերային պահակ, խանութպան, աղբահավաք։ Գիշերները՝ աշխատանքից ազատ ժամանակ, նա զբաղվում էր պոեզիայով, սակայն շուտով անցավ արձակի։ 1980-ական թթ․ սկզբից նա հաստատվում է ծովափնյա կատալոնական Բլանես քաղաքում։ Որդու ծնվելուց հետո հրաժարվեց «բիթնիկ» կենսաձևից։ Բոլանոյի հինգ մասանոց «2666» վեպը, որը համարվում է նրա ստեղծագործության գագաթնակետը, մնաց անավարտ։ Մահացել է թոքերի քաղցկեղից՝ տասնօրյա կոմայից հետո։ Նրա մահից հետո նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը զգալի կերպով մեծացավ ոչ միայն իսպանալեզու երկրներում, այլև ամբողջ աշխարհում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրական ասպարեզ է մտել «Ճնճղուկները գագաթին» (1975) բանաստեղծությունների գրքով։ 1977 թվականից ճանապարհորդել է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում, 1978 թվականից բնակություն է հաստատել Կատալոնիայում, մինչև լիովին լրագրությամբ ու գրականությամբ զբաղվելը՝ մի քանի աշխատանք է փոխել։ Սեփական արձակում, որտեղ քրեական սյուժեն միաձուլվում է երազների ֆանտաստիկ թրիլլերի և գրականության խաղի տարերքի հետ, հաճախ է ներկայանում Արթուրո Բելանո անվամբ։ Բազմաթիվ ստեղծագործություններում, ներառյալ՝ «Չիլիական նոկտյուրն» և «Հեռավոր աստղ», բարձրացնում է Պինոչետի խունտայի ժամանակ բռնաճնշումների խնդիրները։ «Նացիստական գրականությունը Ամերիկայում» գրքում, որը գրվել է հորինված պրո-ֆաշիստական գրողների կենսագրությունների հավաքածուի ձևով, երգիծականորեն ներկայացված են ծայրահեղ աջ բռնապետներին ծառայության անցած միջակ մշակութային գործիչները։


Աշխատություններ խմբագրել

Consejos de un discípulo de Morrison a un fanático de Joyce / «Մարիսոնի աշակերտը խորհուրդ է տալիս Ջոյսի երկրպագուին» վեպ (1984 թ․, համահեղինակ՝ Անտոնիո Գարսիա Պարտա)։ La pista de hielo / «Սառցադաշտը» վեպ (1993 թ․, արժանացել է Ալկալա դե Էնարես քաղաքի մրցանակին)։ La literatura nazi en América / «Նացիստական գրականությունը Ամերիկայում» վեպ հանրագիտարանի ձևաչափով (1996 թ․)։ Estrella distante / «Հեռավոր աստղը» պատմվածք (1996 թ․)։ Llamadas telefónicas / «Հեռախոսազանգեր» պատմվածքների ժողովածու (1997 թ․, արժանացել է Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մրցանակին, Սան-Սեբաստիան քաղաքի Միջազգային գրականության տարվա մրցանակին)։ Los detectives salvajes / «Կատաղած հետախույզները» վեպ (1998 թ․, Ռոմուլո Գալեգոսայի մրցանակ, Վենեսուելայում, իսպանական «Հերրալդե» մրցանակ, Չիլիական Ազգային Խորհրդի գրքի և ընթերցանության մրցանակ)։ Amuleto / «Հմայիլ» պատմվածք (1999 թ․)։ Monsieur Pain / «Պարոն Փեն» վեպ (1999 թ․)։ Nocturno de Chile / «Չիլիական նոկտյուրն» պատմվածք (2000 թ․)։ Los perros románticos. Poemas 1980—1998 / «Ռոմանտիկ շներ․ Բանաստեղծություններ 1980-1998թթ․» (2000 թ․, Իրուն քաղաքի գրական մրցանակ)։ Putas asesinas / «Անառակ մարդասպանները» պատմվածքներ (2001 թ․)։ Amberes / «Ամբերես» վեպ (2002 թ․, էկրանավորվել է 2012 թ․)։ Una novelita lumpen / «Լյումպենյան պատմություն» (2002 թ․, էկրանավորել է Ալիսա Շերսոնը 2013 թ․)։ El gaucho insufrible / «Անտանելի գաուչոն» պատմվածք (2003 թ․)։ Entre paréntesis / «Չակերտներում» էսսեներ, լրագրային գրառումներ, ակնարկներ, հարցազրույցներ (2004 թ․)։ «2666» վեպ (2004 թ․, «Սալամբո» մրցանակ, Բարսելոնա,Ազգային շրջանակի գրաքննադատների մրցանակ)։ El secreto del mal / «Չարի գաղտնիքը» պատմվածքներ (2007 թ․)։ La universidad desconocida / «Անհայտ համալսարան» բանաստեղծություններ (2007 թ․)։ El Tercer Reich / «Երրորդ ռեյխը» վեպ (2010 թ․)։ Los sinsabores del verdadero policía (2011 թ․), վեպ ։

Ռուսերեն թարգմանությունները խմբագրել

«Չիլիական նոկտյուրն»։ Մ․։ Մախաոն, 2006 թ․ (ներառյալ «Հեռավոր աստղը» պատմվածքը)։ «Անառակ մարդասպանները»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։ «Երրորդ ռեյխը»։ Մ․։ Աստրել, CORPUS, 2011 թ․։

Ճանաչում խմբագրել

1998 թ․ «Կատաղած հետախույզները» վեպի համար արժանացել է իսպանական «Հերրալդ» մրցանակի, իսկ 1999թ․ նաև Ռոմուլո Գալեգոսայի մրցանակի։ 2004 թ․ «2666» վեպ, հեղինակի մահից մեկ տարի անց, արժանացել է «Սալամբո» մրցանակի՝ Լավագույն իսպանալեզու գիրք անվանակարգում, իսկ 2009 թ․ այդ գիրքը Պորտուգալիայում ճանաչվել է «տարվա գիրք»[2]։ «The New York Times»-ն այն անվանել է «իր սերնդի ամենաազդեցիկ ձայնը լատինամերիկյան գրականության մեջ»[3]։

Գրական կերպարը խմբագրել

Որպես գործող հերոս՝ Բոլանոն հանդես է գալիս Խավիեր Սերկասի «Սալամինի զինվորները» և Ռոդրիգո Ֆրեսանի «Մանտրա» վեպերում։

Գրականություն խմբագրել

Roberto Bolaño: La escritura como tauromaquia/ Celina Manzoni, ed. Buenos Aires: Corregidor, 2002. Territorios en fuga. Estudios críticos sobre la obra de Roberto Bolaño/ Patricia Espinosa, ed. Santiago: Frasis, 2003. Madariaga Caro M. Bolaño infra 1975-1977: los anos que inspiraron Los detectives salvajes. Santiago de Chile: RIL, 2010 Ссылки [2] (исп.) [3] (исп.) [4] (исп.) Հոդվածների հավաքածու Բոլանոյի ստեղծագործությունների վերաբերյալ (исп.) Բոլանոյի տեքստերը և նրա մասին Չիլիական գրականության արխիվում (исп.) Տեքստեր on line [5] (англ.) [6] (англ.) [7] (фр.) [8] (недоступная ссылка) (нем.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gustavo Álvarez Núñez: SoloLiteratura.com. «Roberto Bolaño – Semblanza».
  2. Importante periódico de Portugal ubica a novela de Bolaño como la mejor de 2009(իսպ.)
  3. «Harvesting Fragments From a Chilean Master». The New York Times. 20 December 2012. Վերցված է 31 December 2016-ին.
LIBRIS — 2012.
Gustavo Álvarez Núñez: SoloLiteratura.com. Roberto Bolaño – Semblanza.
Importante periódico de Portugal ubica a novela de Bolaño como la mejor de 2009 (исп.)
Harvesting Fragments From a Chilean Master, The New York Times (20 December 2012). Дата обращения 31 декабря 2016.

Կատեգորիա:Իսպանալեզու գրողներ