Մասնակից:Gohar Kook/Ավազարկղ
Gohar Kook/Ավազարկղ |
---|
Լեդի Կլեմենտինա Հավարդեն (ամբողջական անունը՝ Կլեմենտինա Մոդ, վիկոնտուհի Հավարդեն անգլ.՝ Clementina Maude, Viscountess Hawarden, ծննդյան անունը Կլեմենտինա Էլֆինսթոն Ֆլեմինգ անգլ.՝ Clementina Elphinstone Fleeming, ), բրիտանացի նկարչուհի, դիմանկարիչ, լուսանկարչության առաջատարներից մեկը: Առաջին կին լուսանկարիչը, ով մեծ համբավ է ձեռք բերել Եվրոպայում:
Կենսագրություն խմբագրել
Լեդի Կլեմենտինա Հավարդենը ծնվել է 1822 թվականի հունիսի 1-ին Շոտլանդիայում՝ տոհմական կալվածքում: Եղել է ծովակալ Չարլզ Էլֆինսթոն Ֆլեմինգի (1774-1840) հինգ երեխաներից մեկը: Ակտիվ մասնակցություն է ունեցել 1811-1822 թվականներին Վենեսուելայի և Կոլումբիայի անկախության պատերազմներին[1]: Եվ մայրը` Կատալինա Պաուլինա Ալեսանդրոն (1800-1880) Կադիզից, ով իր ամուսնուց փոքր էր 26 տարով: Հավարդենը լավ կրթություն է ստացել և մանկության մեծ մասը անց է կացրել Հռոմում:
1845 թվականին ամուսնացել է Մոնտալտի առաջին կոմս Կորնվալիս Մոդի հետ: Նրանք ունեցել են ութ դուստր և երկու որդի: Սկզբում նա և իր ամուսինն ապրել են Իռլանդիայում, իսկ 1856 թվականին, երբ մահանում է իր սկեսրայրը, ընտանիքը ստանում է նշանակալի ժառանգություն, ուստի և 1859 թվականին տեղափոխվում են Լոնդոն:
Նրա մոտ դեպի լուսանկարչությունը մեծ հետաքրքրություն է առաջանում 1857 թվականի վերջին և 1858 թվականի սկզբին, երբ բնակվում էր ամուսնու ընտանիքին պատկանող Դանդրամե քաղաքում, որը գտնվում է Իռլանդիայի Հարավային Տիպպերար կոմսությունում: Մինչև 1859 թվականի Լոնդոն տեղափոխվելը Կլեմենտինա Հավարդենը ստեղծում ստուդիա՝ Հարավային Քենսինգթոնում գտնվող իր տանը: Հավարդենի ստեղծած արտադրամասը, զբաղեցնում էր շենքի գրեթե ամբողջ առաջին հարկը:
Կլեմենտինա Հավարդեն առաջին անգամ իր լուսանկարները ցուցադրել է 1863 թվականի հունվարին Լոնդոնի լուսանկարչական ընկերության ամենամյա ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Լոնդոնում, և ընտրվել է ընկերության անդամ՝ հաջորդ տարվա մարտին: Նրա աշխատանքները արժանացել են «Գեղարվեստական գերազանցություն», ցուցահանդեսում ընդգրկված կազմի համար նվաճել է արծաթե մեդալ (երկրորդ ցուցահանդեսի ընթացքում նա կրկին արժանացել է արծաթե մեդալի):
Կլեմենտինա Հավարդենը մահացել է 1865 թվականի հունվարի 19-ին թոքաբորբից: Կա վարկած, որ նրա իմունային համակարգը թուլացել է ֆոտոքիմիկատների հետ մշտական շփման պատճառով: Նիկրոլոգը գրել է Օսկար Գուստավ Ռեյլանդերը:
Լուսանկարչություն, ստեղծագործական առանձնահատկություններ խմբագրել
Սովորաբար լուսանկարչի աշխատանքը վերաբերում է վաղ պատկերապատմանը [2]: Կլեմենտինա Հավարդենը սկսեց պեյզաժային լուսանկարչությամբ, այնուհետև տեղափոխվեց դեպի լայնաֆորմատ դիմանկարներ: Հավարդենը հաճախ լուսանկարում էր իր դուստրերին (կին լուսանկարչի համար մոդելներ գտնելու դժվարության պատճառով), հիմնականում զգայական դիրքերում: Լուսանկարիչն իր աշխատանքի մասին գրառումներ չի թողել: Լուսանկարներին անուն չի տվել՝ անվանելով դրանք «հետազոտություն»: Կլեմենտինա Հավարդենը երբեք չի օգտագործել արհեստական լուսավորություն, չի օգտագործել նեգատիվների մոնտաժում: Լուսանկարչուհու ուշադրությունը գրավել է արիստոկրատիայի առօրյան, նրա կողմից արված դիմանկարները անպայմանորեն արված են տան ինտերիերում: Հավարդենը ստեղծել է ավելի քան ութ հարյուր լուսանկար: Նրա լուսանկարներում նկատելի է «փոքր հոլանդացիների» ազդեցությունը, որոնք ստեղծագործական առումով նման են Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքներին: Արվեստի պատմաբանները նշում են, նրա ստեղծագործությունների հարազատությունը նախա-ռաֆայելացիների կտավների հետ, որոնցից շատերին նա անձամբ ծանոթ էր:
Լյուիս Քերոլը Կլեմենտինա Հավարդենի լուսանկարների կոլեկցիոներ էր: Նրան է պատկանում Հավարդենի 37 լուսանկարներ (բոլորը՝ 198 x 144 միլիմետր չափի) և Հավարդենի մատիտի վաղ գծապատկերները: Այս հավաքածուն վաճառվել է 2013-ի մարտի 19-ին Լոնդոնում գտնվող Bonhams աճուրդում ՝ 150,000 ֆունտով:
Կլեմենտինա Հավարդենի աշխատանքները մոտ են Մարգարիտ Քեմերոնի աշխատանքներին, ում վրա նա մեծ ազդեցություն է ունեցել, բայց ինքը նախընտրեց մնալ Մարգարիտ Քեմերոնի հայտնիության ստվերի ներքո[3]:
Լուսանկարները պահվում էին վիկոնտուհու ընտանիքում և նախատեսված չէին վաճառքի համար: Ներկայումս Հավարդենի աշխատանքների մեծ մասը գտնվում է Վիկտորիայի և Ալբերտի Թանգարանում: 775 դիմանկարների հավաքածուն թանգարանին նվիրաբերվել է 1939 թվականին, լուսանկարչուհու թոռնուհու կողմից: Այս լուսանկարները պատռվել են ընտանեկան ալբոմներից` դեռևս անհայտ պատճառներով: Սա բացատրում է լուսանկարների պատռված անկյունները: Լուսանկարների հրապարակումը և ցուցահանդեսում տեղադրումը հետաձգվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այդ իսկ պատճառով Հավարդենի արվեստը գործնականում լայն հանրության համար հայտնի չէր մինչև 1980-ականները:
Հավարդենի լուսանկարները ներառվել են «Բրիտանական լուսանկարչության Ոսկե դարը, 1839-1900 թվականներ» 1984 թվականի ցուցահանդեսում: 1990 թվականին Փոլ Գետտի թանգարանը իրականացրել է «Ներքին կուռքեր. Լեդի Հավարդենի լուսանկարները Վիկտորիա և Ալբերտ թանգարանից» ցուցահանդեսը[4]:
Պատկերասրահ խմբագրել
-
Հետազոտություն
-
Հետազոտություն
-
Հետազոտություն
-
Հետազոտություն, 1862-1863
-
Հետազոտություն
-
Կլեմենտինա Մոդ և Իզաբելլա, 1861
-
Շուն, հավասարակշռություն երկու աթոռի վրա, 1863
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Lady Clementina Hawarden Biography. Victoria and Albert Museum, London.
- ↑ Lucie Goujard. Photographie pittoresque. L’influence des modèles esthétiques traditionnels sur les photographies de la pauvreté. Apparence(s).
- ↑ Victoria and Albert Museum, Online Museum (2012-11-02). «Themes & Style». www.vam.ac.uk. Վերցված է 2020-06-15-ին.
- ↑ Victoria and Albert Museum, Online Museum (2011-01-25). «Clementina Hawarden and the V&A». www.vam.ac.uk. Վերցված է 2020-06-15-ին.
Գրականություն խմբագրել
- Mavor, Carol. Becoming: the photographs of Clementina, Viscountess Hawarden. — Durham, NC: Duke University Press, 1999. — ISBN 9780822323891.
- Virginia Dodier. Clementina, Lady Hawarden: studies from life, 1857—1864. — Ն. Յ.: Aperture, 1999. — ISBN 0-89381-815-1.
- Clementina Lady Hawarden. / Graham Ovenden (editor). — 1974. — ISBN 0-85670-199-8.
- John Hannavy. Clementina Maude, Viscountess Hawarden. // Encyclopedia of Nineteenth-century Photography. — CRC Press, 2008. — ISBN 0-415-97235-3.